«Եթե որևէ մեկը համարում է, որ այդ հակամարտությունը դեռ շարունակվում է, ապա նա սխալվում է։ Այսօր Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ Ադրբեջանի քաղաքացիներ են։ Եվս մեկ անգամ ուզում եմ ասել, նրանք կտեսնեն, որ միասնական ադրբեջանական պետության շրջանակներում նրանց կյանքը լավ կլինի։
Նրանք կփրկվեն այդ թշվառությունից։ Տեսեք, մենք հիմա երկաթուղային ճանապարհ ենք անցկացնում Բարդայից Աղդամ։ Աղդամից մինչև Խանքենդի հեռավորությունը կազմում է 20-30 կիլոմետր։ Իսկ որքա՞ն ժամանակ կտևի Հայաստանի մայրաքաղաքից մինչև Խանքենդի։ Բեռնատար ավտոմեքենաներով հնարավոր է մինչև տաս ժամ։ Ընդ որում լեռնային բարդ ճանապարհով։ Իսկ Աղդամից Խանքենդի՝ կես ժամ»: