«Հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության քաղաքական, իրավական և պատմական ասպեկտները Հայաստանի վարչապետի կողմից՝ ՄԱԿ-ի ամբիոնից ներկայացվել են ամբողջովին աղավաղված ձևով:
Հայաստանի վարչապետը չանդրադարձավ այն հանգամանքին, որ Հայաստանը լրջորեն խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը, որի կետերից մեկում նշված է, որ բոլոր պետությունները պետք է զերծ մնան այլ պետությունների տարածքային ամբողջականության կամ ինքնիշխանության դեմ ուժ կիրառելուց:
Հայաստանը պետք է գիտակցի, որ ադրբեջանական հողերի օկուպացիան հակամարտության լուծում չէ և չի կարող նրան ցանկալի քաղաքական արդյունք տալ»