«Բանակցություններին Լեռնային Ղարաբաղի հայկական համայնքի մասնակցության վերաբերյալ մեր դիրքորոշումը բազմիցս հնչեցվել է նաև բարձր մակարդակով:
Բանակցությունները տարվում են հակամարտության կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Ինչ վերաբերում է բանակցություններին Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական և հայկական համայնքների մասնակցությանը, ապա այդ երկու համայնքների ներկայացուցիչները բանակցային գործընթացին կարող են միանալ որոշակի փուլում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր մասնակիցների համաձայնությամբ: Նրանք, ովքեր ուզում են ծանոթանալ ԵԱՀԿ-ի դիրքորոշմանը, կարող են կարդալ այդ կազմակերպության 1992 թ. մարտի 24-ի Հելսինկյան որոշումը»