Երկուշաբթի Ադրբեջանում ավարտվեց՝ ապրիլի 11-ին նշանակված նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավը:
Նախագահական ընտրությունների անցկացման վերաբերյալ միջոցառումների ու հիմնական գործողությունների օրացուցային պլանի համաձայն՝ թեկնածուների նախընտրական քարոզարշավը դադարեցվել է ընտրություններից 24 ժամ առաջ, այսինքն այսօր 08.00-ին:
Ընտրությունների օրը և քվեարկությունից մեկ օր առաջ, այսինքն «լռության օրը» արգելվում է ցանկացած նախընտրական քարոզարշավի անցկացումը:
Ադրբեջանի ԿԸՀ ղեկավար Մազահիր Փանահովը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ Ադրբեջանի ԿԸՀ-ն ապրիլի 11-ին անցկացվելիք նախագահական ընտրություններում ակնկալում է ընտրություններում մասնակցության բարձր ցուցանիշ»: