Բովանդակություն
Ամենաընթերցվող

  • ԲԱՀԱՐ ՄՈՒՐԱԴՈՎԱ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԻՆՔՆ Է ՈՐՈՇՈՒՄ, ԹԵ ՆՐԱՆՔ ՑԱ ...
  • ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. «ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄՆՈՎԻՆ ՀԱԿ ...
  • Եվգենի Միխայլով. «Առաջիկա ամիսներին Հայաստանին սպասում ...
  • Ֆրանսիան Ադրբեջանին ՀՕՊ համակարգեր կմատակարարի
  • Ալեքսանդր Լուկոշենկո. «Մեր դռները բաց են Ադրբեջանի համա ...
  • Ֆիքրեթ Սադըխով. «Համանախագահները պետք է ակտիվ լինեն Ղար ...
  • ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. «ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՔԱՅԼԸ ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ...
  • Մարիո Ռաֆաելլի. «Տիրոլի օրինակը լավ տարբերակ է Ղարաբաղյ ...
  • Արտյոմ Խաչատուրյան. «Փաշինյան Նիկոլը պրոպագանդում է հոմ ...
  • Իբրահիմ Քալըն. «Հայաստանը պետք է ազատի Ադրբեջանի օկուպա ...
  • Օրացույ
    «    Декабрь 2018    »
    ПнВтСрЧтПтСбВс
     
    1
    2
    3
    4
    5
    6
    7
    8
    9
    10
    11
    12
    13
    14
    15
    16
    17
    18
    19
    20
    21
    22
    23
    24
    25
    26
    27
    28
    29
    30
    31
     
    Կարծիք
    Վիճակագրությո



    Flag Counter

    Wikileaks. Ըստ Յովանովիչի` ՀԱԿ առաջնորդը ԱՄՆ-ին «անբարոյական լույսի ներքո» է ներկայացրել

    irevanaz.com «Լեւոն Տեր Պետրոսյանն ապացուցեց, որ պատրաստ է վաճառել իր սեփական քաղաքական հայացքները` հանուն անձնական քաղաքական շահի եւ անկասկած կրկին այդպես կվարվեր, եթե համոզված լիներ, որ դա իրեն կօգնի թուլացնել նախագահ Սերժ Սարգսյանի իշխանությունը», - եզրակացրել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը` 2008 թվականի նոյեմբերի 7-ին ԱՄՆ-ի պետքարտուղարություն ուղարկած հաղորդագրության մեջ:

    Ըստ Wikileaks-ում հրապարակված այս գաղտնի հաղորդագրության` Յովանովիչին նման եզրակացության հիմք տվել են ՀԱԿ-ի 2008 թվականի հոկտեմբերի 17-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշ հայտարարությունների եւ  նոյեմբերի 4-ին իր հետ հանդիպման ժամանակ ընդդիմադիր առաջնորդի պարզաբանումների միջեւ առկա հակասությունները:
    Հոկտեմբերի 17-ի հանրահավաքում Հայաստանի առաջին նախագահը հայտարարել էր զանգվածային միջոցառումները ժամանակավորապես դադարեցնելու մասին` պատճառաբանելով, որ Հայաստանի իշխանությունների վրա ղարաբաղյան կարգավորման հարցում աննախադեպ արտաքին ճնշումներ կան, եւ դադարեցնելով իրենց  ակտիվությունը, ընդդիմությունը ընդամենը նպատակ է հետապնդում իշխանություններին զերծ պահել  անհարկի զիջումներից, որպեսզի արեւմուտքը` ԱՄՆ-ը եւ Թուրքիան օգտվելով «Սերժ Սարգսյանի լեգիտիմության պակասից` Ղարաբաղի հարցում Հայաստանին  անհարկի  զիջումներ չպարտադրեն»: 

    Wikileaks-ի հրապարակած փաստաթղթի համաձայն` Յովանովիչին անհանգստացրել է ԱՄՆ-ի հասցեին ընդդիմադիր առաջնորդի հնչեցրած քննադատությունը, մասնավորապես, Ղարաբաղի հարցում ամերիկյան քաղաքականությունը «անբարոյական լույսի ներքո» ներկայացնելը:

    «Նոյեմբերի 4-ին դեսպան Յովանովիչը ծանոթության նպատակով այցելեց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Հանդիպումն ի սկզբանե նախատեսված էր հոկտեմբերի 20-ին, բայց դեսպանը հետաձգել էր այն` դրանով իր դժգոհությունն արտահայտելով հոկտեմբերի 17-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի շեշտադրումների առնչությամբ», - ընդգծված է հաղորդագրության մեջ:

    Ըստ փաստաթղթի` հանդիպման ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը ԱՄՆ-ին կոչ է արել նախաձեռնություն ցուցաբերել ղարաբաղյան կարգավորման հարցում` օգտագործելով ռուս-վրացական պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված պահը:  Տեր-Պետրոսյանը անհրաժեշտ է համարել փաստաթղթի ստորագրումը մինչ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի պաշտոնավարման ավարտը: Նա նաեւ Ղարաբաղյան կարգավորումը համարել է Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունները կարգավորելու բանալին:

    «Դեսպանի հետ զրույցում Տեր-Պետրոսյանն ասել է, որ իր հռետորաբանությունը նպատակ է ունեցել լոկ մեղմել իր գլխավորած ընդդիմադիր շարժման ծայրահեղական տարրերին, նրանց  ներկայացնել հանրահավաքային ակտիվությունը դադարեցնելու իր որոշման համար կենսունակ հիմնավորում: Ընդդիմության առաջնորդն ասել է, որ «այլ ելք չի ունեցել մարդկանց փողոցներից իրենց տները վերադարձնելու համար»: Տեր-Պետրոսյանը իր քայլը համարել է խրախուսանքի արժանի, քանի որ դրանով նաեւ Հայաստանի իշխանություններին Ղարաբաղյան կարգավորման վրա կենտրոնանալու ժամանակ է տվել», - ասվում է գաղտնի փաստաթղթում:
    Այս պնդումներին ի պատասխան` Մարի Յովանովիչը նշել է, որ նույնիսկ եթե այդ հռետորաբանությունը նպատակ է ունեցել գոհացնել ընդդիմության կողմնակիցներին, «նման հռետորաբանության հետ կապված խնդիրն այն է, որ ԱՄՆ-ը հնարավորություն չունի իմանալ, թե ի՞նչ է իրականում մտածում Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ որ ԱՄՆ-ին անբարոյական լույսի ներքո ներկայացնելը Ղարաբաղյան հակամարտության խնդրի առնչությամբ, ազնիվ չէ` անկախ դրա շարժառիթներից»: Խրախուսելով հանդերձ Տեր-Պետրոսյանի աջակցությունը Սարգսյանի` խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին, դեսպանն ասել է, որ իր համար անընդունելի է «Սարգսյանի դեմ քաղաքական միավորներ հավաքելու նպատակով նրա կողմից հանրությանը ներկայացվող ԱՄՆ-ի կեղծ պատկերը»:

    «Մեր տպավորություններով, Լեւոն Տեր-Պետրոսյանը անկեղծ չէր այն պնդումներում, թե իր անազնիվ հռետորաբանությունը եւ մանեւրները նպատակ ունեն բողոքի ակցիաների մասնակիցներին հեռու պահել փողոց դուրս գալուց` Հայաստանի կառավարությանը Ղարաբաղի եւ Թուրքիայի հարցերով հնարավոր լավագույն համաձայնությունը կնքելու համար մանեւրելու ավելի մեծ տեղ թողնելու նպատակով», - իր եզրակացության մեջ գրել է ԱՄՆ-ի դեսպանը` հավելելով. - «Մեր կարծիքով` Տեր-Պետրոսյանը տեսավ,  որ հանրահավաքներին աջակցությունը ամիս առ ամիս նվազում է, եւ հարկադրված էր դեմքը փրկելու տակտիկա գտնել: Ամիսներ շարունակ մարտնչող մերժողականության ռազմավարությունից հետո ձեռնունայն մնալով` Լեւոն Տեր-Պետրոսյանը նախընտրեց պարուրվել ազգայնականության թիկնոցով եւ մոգոնեց գերտերությունների մեքենայությունների մասին դավադրության տեսություն` իր քաղաքական նահանջը քողարկելու համար: Հանրահավաքում նրա ելույթը քաղաքական մանիպուլյացիայի արտահայտություն էր եւ հակասում էր Թուրքիայի եւ Լեռնային Ղարաբաղի հարցերում տարիներ շարունակ նրա  վարած պրագմատիկ քաղաքականությանը»:

    «Խնդրի վերաբերյալ նրա իրական դիրքորոշումը թերեւս դրսեւորվում է դեսպանի հետ առանձնազրույցում արտահայտված տեսակետներում», - նշել է Յովանովիչը` եզրափակելով. - «Թեեւ մենք կարող ենք ենթադրել, որ ԼՏՊ-ն կվարվեր նույնքան վատ, ինչպես գործող իշխանություններն են վարվում, եթե ինքը լիներ իշխանության գլուխ (եւ  անկասկած այդպես էլ վարվել է իր պաշտոնավարման շրջանում), փաստ է, որ իշխող ռեժիմն է այս տարի ոտնահարել ընտրողների իրավունքները: Չնայած իրենց դրոշակակրի ազնվության պակասին` ԼՏՊ-ի աջակիցներն են, որ իրավազուրկ եւ անհաշտ են մնում ներկայիս կառավարության նկատմամբ»:

    Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը  «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրապարակային ելույթի եւ դեսպանի հետ հանդիպման ժամանակ հնչեցված պնդումների միջեւ հակասություններ չկան: Մաս առ մաս չմեկնաբանելով Wikileaks-ի շեշտադրումները` Զուրաբյանն ասաց, որ հանդիպման ժամանակ ծավալված զրույցում հնչեցվել են նույն մտահոգությունները, որոնք ՀԱԿ-ը մշտապես բարձրաձայնել է:

    Զուրաբյանը հերքեց ընդդիմադիր շարժման ծայրահեղական տարրերին հանդարտեցնելու նպատակով հանրահավաքում հակաամերիկյան հռետորաբանության մասին դեսպանի պնդումները` հայտարարելով, որ Յովանովիչի հետ զրույցին ինքը ներկա է եղել, եւ զրույցում Լեւոն Տեր-Պետրոսյանը նման բան չի հայտարարել:

    «Նման բան չի եղել: Տեր-Պետրոսյանը երբեք նման բան չի ասել: Ես դա հերքում եմ, եւ Մարի Յովանովիչը ինքն իրեն հերքում է նույն զեկույցում` խոսելով Հայաստանի կառավարությանը Ղարաբաղի եւ Թուրքիայի հարցերով հնարավոր լավագույն համաձայնությունը կնքելու համար մանեւրելու ավելի մեծ տեղ թողնելու նպատակով բողոքի ակցիաների մասնակիցներին փողոց դուրս գալուց հեռու պահելու Տեր-Պետրոսյանի «անազնիվ» հռետորաբանության մասին», - ասաց Զուրաբյանը:

    ՀԱԿ համակարգողը չբացառեց, որ գուցե թյուրիմացություն է եղել, եւ Յովանովիչը ընդդիմադիր այլ գործիչների հետ զրույցներից է նման մեջբերում արել: 2008-ի նոյեմբերին թվագրված այս զեկույցում ԱՄՆ-ի դեսպանի նման շեշտադրումները Զուրաբյանը պայմանավորեց ՀԱԿ-ի եւ ամերիկացի դիվանագետների միջեւ այդ տարվա սեպտեմբերից սկսված լարվածությամբ, ինչի առիթը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ առկա հակասություններն էին:
    «Մենք էլ վրդովված էինք, որ ԱՄՆ-ը հանուն աշխարհաքաղաքական նպատակների կարող է աչք փակել ժողովրդավարության ոտնահարման վրա: Բնականաբար, մենք վրդովված ենք եղել ԱՄՆ-ից, ԱՄՆ-ն էլ երեւի ունեցել է իր շարժառիթները վրդովված լինելու մեր դիրքորոշումից: Մեր մեջ, այո, բավական երկար ժամանակ, սկսած 2008-ի սեպտեմբերից եղել է լարվածություն: Քանի որ ԱՄՆ-ը լուրջ ինվեստիցիա էր դրել հայ-թուրքական հաշտեցման գործընթացի մեջ, նրանց համար պրոբլեմ էին մեր վերապահումները: ԱՄՆ-ը ՀԱԿ-ից պահանջում էր հայ-թուրքական արձանագրություններին անվերապահ աջակցություն, բայց մենք այդ աջակցությունը երբեք չենք տվել: Բայց պետք է նաեւ ասեմ, որ ժամանակի առումով երբ պարզվեցին, որ մեր գնահատականները ճիշտ էին, նույն Մարի Յովանովիչը սովորեց հարգել Լեւոն Տեր-Պետրոսյանին, երբ պարզվեց, որ Թուրքիան չի անջատելու հարցը ԼՂ խնդրից, որ Սերժ Սարգսյանն օգտագործում էր հայ-թուրքական գործընթացը ընդամենը քաղբանտարկյալներին պահելու, ընդդիմությանը ջախջախելու նպատակով», - ասաց Զուրաբյանը:

    Անդրադառնալով «սեփական քաղաքական հայացքները հանուն անձնական քաղաքական շահի ուրանալու» Տեր-Պետրոսյանին հասցեագրված որակումներին, Զուրաբյանը ասաց. - «Ոչ միայն այդ պնդումները, այլ նաեւ զարմանալի են այն պնդումներ, երբ հայրենասիրություն են մեզ փորձում սովորեցնել արտասահմանից: Դա ծիծաղելի է, որովհետեւ մենք ցանկացած օտարերկրացուց ավելի լավ ենք հասկանում, թե ինչ է ազգային շահը»:


    Печать
    

    Добавление комментария

    Ваше Имя:
    Ваш E-Mail:
    Код:
    Включите эту картинку для отображения кода безопасности
    обновить, если не виден код
    Введите код:

    Օրվա լուր

    

    irevanaz.com


    ԱՆԿԱՍԿԱԾ, ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ԵՂԵԼ Է ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻՑ ՄԵԿԸ

    Համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի շնորհիվ՝ Ադրբեջանը այսօր հանդիսանում է Հարավային Կովկասի կարևորագույն երկիրը։

    Անկասկած, Հեյդար Ալիևը եղել է հետխորհրդային տարածքում մեծագույն առաջնորդներից մեկը։ Նա ապահովել է Ադրբեջանի տնտեսության արագ ու արդյունավետ զարգացումը։

    Իր դիվանագիտական տաղանդի շնորհիվ Հեյդար Ալիևը կարողացել է դադարեցնել Լեռնային Ղարաբաղում պատերազմը։ Նա ապահովել է քաղաքական կայունություն, հաստատել է կայուն քաղաքական ռեժիմ, որը ադրբեջանական ժողովուրդը օգտագործում է մինչև այժմ։

    Նա ստեղծել է յուրահատուկ քաղաքական համակարգ։
    Հեյդար Ալիևը կարողացել է լուծել արմատականության խնդիրը, ստեղծելով մի մոդել, որը մի կողմից նախատեսել է կրոնական ավանդույթների նկատմամբ հարգանք, իսկ մյուս կողմից՝ ծայրահեղականության ցանկացած դրսևորումների դեմ առավելագույն կոշտ ճնշում։

    Հրատապ լուրեր

    

    irevanaz.com

         ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ     
    Բարըշ Դոստեր. «Փաշինյանը լավ գիտի, թե Թուրքիան ինչ պայմաններով է խզել Հայաստանի հետ բոլոր հարաբերությունները»

    

    irevanaz.com

         ԱԴՐԲԵՋԱՆ- ՆԱՏՕ     
    Նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է ՆԱՏՕ-ի ներկայացուցչին

    

    irevanaz.com

         ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ     
    Էլդար Սամեդով. «Ադրբեջանի մի շարք քաղաքացիներ Վրաստան մեկնելիս գերեվարվել են հայերի կողմից»

    Վերլուծական

    

    irevanaz.com

         ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ     
    Ալլա Մանվելյան. «Դաշնակներն ընդդեմ ՀՀ քաղաքացու»

    

    irevanaz.com

         ՔԱՂԱՔԱԳԵՏԻ ԿԱՐԾԻՔ     
    Ստեփան Դանիելյան. «Արդյո՞ք եղել է հեղափոխություն, թե այնուամենայնիվ արտահերթ իշխանափոխություն է եղել»

    

    irevanaz.com

         ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ     
    Հարութ Արայիկյան. «Սասնա Ծռեր»-ը զինված հարձակում է իրականացնելու»

    Տեսանյութեր

    

    ՍԵՐԳԵՅ ՍՏՐՈԿԱՆ. «ՂԱՐԱԲԱՂԻ ԵՐԿՍԱՅՐ ՍՈՒՐՆ»

    irevanaz.com

    

    НЕИСТОВЫЕ ЧЕЛОВЕКОНЕНАВИСТНИКИ…

    irevanaz.com

    

    ՖԻԼԻՊ ԷԿՈԶՅԱՆՑ. «ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՆԱԳՈՒՅՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է»

    irevanaz.com

    Հարցազրույց

    

    irevanaz.com

         ՈՒՂԵՐՁ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ    
    Արսեն Բաղդասարյան. «Օգնեք տուն վերադառնամ» - ՎԻԴԵՈ

    

    irevanaz.com

         ՀԵՏԱԶՈՏՈՂԻ ԿԱՐԾԻՔ      
    Ֆիլիպ Էկոզյանց. «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի հողն է»

    

    irevanaz.com

         ՔԱՂԱՔԱԳԵՏԻ ԿԱՐԾԻՔ    
    Ալեքսանդր Ռար. «Արևմուտքը Ղարաբաղում պատերազմ թույլ չի տա»

    Ով ով է Հայաստանում

    

    irevanaz.com

    Նիկոլ Վովայի Փաշինյան՝ Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ

    

    irevanaz, irevan

    Կարեն Վիլհելմի Կարապետյան – Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ

    

    irevanaz.com

    Հարությունյան Դավիթ Էդոնիսի - Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ

    Մամուլում

    

    irevanaz.com

         ՓՈՐՁԱԳԵՏԻ ԿԱՐԾԻՔ      
    Սերգեյ Մարկով. «Փաշինյանին զայրացնում է Մինսկի և Մոսկվայի հետ Բաքվի հարաբերությունները»

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Մինսկ այցը տեղի է ունեցել՝ Հայաստանի նոր ղեկավարության իր հիմնական դաշնակիցներ՝ Ռուսաստանի և Բելառուսի հետ հարաբերությունների ակնհայտ վատթարացման ֆոնին։

    Այս մսին «Մոսկվա-Բաքու» պորտալին ասել է Ռուսաստանի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովը։

    

    irevanaz.com

    ՀՀ-Ն ՌԴ-Ի ՊԱՐՏՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
    Արտյոմ Խաչատուրյան. «Վերջին 5-6 տարվա ընթացքում Հայաստանը Ռուսաստանից զենք ու զինամթերք է ստացել, ծավալը` 1500 չվերթ, «Ռուսլան» և Իլ-76 ինքնաթիռներով»

    Փաշինյան Նիկոլին սպասարկող մի խայտառակ պարբերական նյութ է հրապարակել, անունն էլ դրել է «Նազարբաևը խոստովանեց Հայաստանի դեմ դավադրությունը»: Նվիրված է երեկվա խայտառակությանը: Դեգեներատ հեղինակն արդարացնում է Հայաստանի արած-չարածը և, բնականաբար, դժգոհ է ՀԱՊԿ մյուս երկրներից

    

    irevanaz.com

         «THE JERUSALEM POST»    
    Արիե Գուտ. «Իսրայելը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրադարձությունները պաշտոնապես չի ճանաչում որպես ցեղասպանություն»

    Իսրայելը պաշտոնապես չի ճանաչում 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրադարձությունները: Եվ այդ փաստը՝ փաստորեն մշտապես լայն հակաիսրայելական և հակասեմիտական  հիստերիա է առաջացնում Հայաստանում և հայկական ԶԼՄ-ներում: Ի տարբերություն ժամանակակից Գերմանիայի,..

     


    SOCIAL NETWORK

    Լռահոս
    

    Եվգենի Միխայլով. «Առաջիկա ամիսներին Հայաստանին սպասում է հերթական քաղաքական հեղաշրջում»

    

    ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության արդյունքները. «Իմ քայլը»՝ 70,4%, ԲՀԿ՝ 8,3%, ԼՀԿ՝ 6,3%

    

    Ռեջեփ Թայիփ Էրդողան. «Չի կարելի Թուրքիային մեղադրել հայերի նկատմամբ ցեղասպանության մեջ»

    

    Ֆրանսիան Ադրբեջանին ՀՕՊ համակարգեր կմատակարարի

    

    Էլմար Մամեդյարովը և Զոհրաբ Մնացականյանը հունվարին նոր հանդիպում կանցկացնեն

    

    Ֆուադ Ախունդով. «Ադրբեջանը տեղեկատվական պատերազմում հաղթում է Հայաստանին»

    

    Ֆիքրեթ Սադըխով. «Համանախագահները պետք է ակտիվ լինեն Ղարաբաղի շուրջ բանակցություններում»

    

    Ալլա Մանվելյան. «Դաշնակներն ընդդեմ ՀՀ քաղաքացու»

    

    Զիյաֆեթ Ասկերով. «Կցանկանայինք, որ ՄԱԿ ԱԽ-ն պատասխանատվությամբ մոտենա իր որոշումների կատարմանը»

    

    Էդուարդ Շարմազանով. «Վարչապետն ի՞նչ է, ուզում է Հայաստանը սարքել 30-ականների Գերմանիան, ուզում է ինքը դառնալ Հիտլեր, ԱԱԾ-ն էլ Գեստապո՞»

    

    Զաքիր Հասանով. «Որոշվել է ավելացնել ադրբեջանցի սպաների թիվը, որոնք ուսում են ստանում ԱՄՆ- ում»

    

    Ռասիմ Մուսաբեկով. «Փաշինյանի վրա ուժեղ ճնշում է գործադրվում»

    

    Ադրբեջանական ազգային պարերը ներառվել են ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում

    

    Արսեն Բաղդասարյան. «Օգնեք տուն վերադառնամ» - ՎԻԴԵՈ

    

    Ստեփան Դանիելյան. «Արդյո՞ք եղել է հեղափոխություն, թե այնուամենայնիվ արտահերթ իշխանափոխություն է եղել»

    

    Իգնասիո Սանչես Տաբոադա. «Իսպանիան աջակցում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»

    

    Ֆիքրեթ Սադըխով. «Ռուսաստանը պետք է կանխի Սահակյանի կասկածելի այցերն իր տարածք»

    

    Հայաստանցի ռազմագերին Բաքվից դիմել է Փաշինյանին

    

    Բահրուզ Գուլիև. «Հայաստանը թանկ կվճարի քաղաքական նախապատվությունների փոփոխման համար»

    

    Լեյլա Աբդուլլաևա. «Փաշինյանի հայտարարություններից հետո Հայաստանի անկեղծությունը երկկողմ հանդիպման նախաշեմին կասկածի տեղիք է տալիս»

    Copyright © 2009 IREVANAZ.COM