
ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎ. ՌԴ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀՀ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐՆ ԱՆՈՒՆ ԱՌ ԱՆՈՒՆ ՃՇԳՐՏՈՒՄ ԵՆ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ
«Գերիների հարցը տևական քննարկումների մի մասն էր, երբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները ժամանեցին Մոսկվա հունվարի 11-ին:
Գերիների հարցում սկզբում իսկապես ավելի մեծ խնդիրներ ունեին հայերը: Պետք էր, որ կողմերը նախևառաջ ձևավորեին այն մարդկանց ցուցակները, որոնք կորել էին: Ադրբեջանը նման ցուցակներ է տվել, և դրանք աննշան են եղել, և բոլորը ոչ միանգամից, բայց վերադարձվել են: Ադրբեջանական կողմից այլ խնդիրներ՝ կապված անհետ կորածների, գերիների, պահվող անձանց հետ, չի առաջացել»,- ասել է Լավրովը:
Ըստ ՌԴ արտգործնախարարի` հայկական կողմից ցուցակները միանգամից և ամբողջությամբ չեն եղել: