
«Հադրութի շրջանում փոխհրաձգությունների համար ողջ պատասխանատվությունը կրում են Հայաստանի իշխանությունները։ Այնտեղ կան պարտիզանական կոնկրետ ջոկատներ, որոնք շարունակում են մարտական գործողությունները և դրանով հանդերձ խախտում են ձեռք բերված պայմանավորվածությունները»։
Այդ մասին հայտարարել է՝ ռուսաստանցի քաղաքագետ, Քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սերգեյ Մարկովը։
«Իրավիճակը կարելի է կարգավորել քաղաքական մեթոդներով։ Դրա համար Հայաստանի կառավարությունը պետք է հայկական ԶԼՄ-ներում առավելագույն չափով զարգացնի քարոզարշավը այն մասին, որ պայմանավորվածության խախտումը՝ խայտառակություն է, որ նրանք Ադրբեջանին սադրում են վերականգնել մարտական գործողությունները։ Ինձ թվում է, որ Ադրբեջանը պետք է հայտարարի այն մասին, որ, եթե նման հարձակումները շարունակվեն, ապա այն տալիս է հարձակումները շարունակելու և տարածքները զինյալների բազաներից մաքրելու իրավունք»,- եզրափակել է փորձագետը։
Վերջին օրերին Ադրբեջանի Հանրապետության պետական անվտանգության ծառայությունը հակաահաբեկչական գործողություններ է անցկացնում՝ Ադրբեջանի Խոջավենդի շրջանի Հադրութ ավանի շուրջ անտառային գոտում մնացած Հայաստանի զինված ուժերի ահաբեկչական և դիվերսիոն գործողությունների դեմ։ Այդ տարածքները Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերի կողմից ազատագրվել են հայկական երկարաժամկետ օկուպացիայից։