Բովանդակություն
Ամենաընթերցվող

  • Ադրբեջանական կողմը Թալիշ-Մատաղիս ուղղությունից փոխանցել ...
  • Հրանտ Բագրատյան. Ըստ պաշտոնական թվերի՝ մեր վիճակը վատ է ...
  • Լեյլա Աբդուլաևա. Հայաստանը պետք է պատասխան տա միջազգայի ...
  • ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՄՏԱԾԻ ՎՐԵԺԽՆԴՐՈ ...
  • ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՄԵՆՔ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆԵԼՈՒ ԵՆՔ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՀՈՂԵՐԸ ...
  • Ղարաբաղոււմ ծառայող զինվորների ծնողները վարչապետին խնդր ...
  • Բաղդադ Ամրեև. Ավերված Աղդամը սպասում էր իր տերերին
  • Անար Քերիմով. Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց կներկայացնի ...
  • Սերգեյ Մարկով. Սկսվում է Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կ ...
  • 11.01.2021
  • Օրացույ
    «    Январь 2021    »
    ПнВтСрЧтПтСбВс
     
    1
    2
    3
    4
    5
    6
    7
    8
    9
    10
    11
    12
    13
    14
    15
    16
    17
    18
    19
    20
    21
    22
    23
    24
    25
    26
    27
    28
    29
    30
    31
    Կարծիք
    Վիճակագրությո



    Flag Counter

    Ղարաբաղի կարգավիճակի հարցը հիմա է՛լ ավելի դժվար է լուծել, շեշտում է Թոմաս դե Վաալը

    irevanaz.com

    Ղարաբաղի կարգավիճակի հարցը հիմա է՛լ ավելի դժվար է լուծել, ադրբեջանական կողմի համար դա այլևս քննարկման ենթակա չէ, ասում է ղարաբաղյան հարցով առաջատար փորձագետ Թոմաս դե Վաալը։
    Դե Վաալը «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի դեկտեմբերի 6-ի թողարկման հյուրն էր։
    Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք հարցազրույցը ամբողջությամբ․

    «Ազատություն». – Ի՞նչ պետք է ակնկալել Լեռնային Ղարաբաղի հարցում։ Արդյո՞ք ԵԱՀԿ Մինսկի խումբը այստեղ դեռ դերակատարություն ունի, թե այն այլևս մեռած է։ Արդյո՞ք հնարավորություն կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համար, եթե այն այնուամենայնիվ մնա գործուն, գործընթացի վրա նշանակալի ազդեցություն ունենալու։

    Թոմաս դե Վաալ. – Կարծում եմ, որ մենք այս հակամարտության լրիվ այլ փուլում ենք գտնվում։ Հրադադար և զինադադար ունենք, բայց դեռ շատ հեռու ենք քաղաքական համաձայնությունից։ ԵՎ կարծում եմ՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցը հիմա է՛լ ավելի դժվար է լուծել: Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմին, ապա նրանց համար այս հարցը այլևս օրակարգում չէ, այն այլևս քննարկման ենթակա չէ: Բայց դեռ պետք է բանակցություններ վարվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ապագա կարգավորման շուրջ: Ենթադրում եմ, որ Մինսկի խումբը միակ ձևաչափն է, որտեղ այս պահին դա հնարավոր է: Դա շատ դժվար է լինելու: Կարծում եմ, որ Մինսկի խմբի հեղինակությունը բավականին վնաս է կրել տարածաշրջանում, մասնավորապես՝ Ֆրանսիայինը։ Կարծում եմ՝ Ադրբեջանում Ֆրանսիային այլևս չեն համարում ազնիվ միջնորդ: Ռուսաստանն այժմ վերահսկողի դերում է:
    Կա մեծ հարց, թե արդյո՞ք Միացյալ Նահանգները և Ֆրանսիան դեռ կարող են միջնորդի կարևոր դեր ունենալ: Բայց ինչ-որ բան պետք է արվի: Անձամբ ես կցանկանայի որոշ բարելավումներ տեսնել: Ես կցանկանայի տեսնել մեկ այլ եվրոպական տերության, որն ավելի մեծ ազդեցություն ունի Բաքվում: Իմ կարծիքով՝ լավ կլիներ, եթե այդ եվրոպական տերությունը փոխարիներ Ֆրանսիային, միգուցե դա կարող է լինել Գերմանիան: Սա ոչ թե Ֆրանսիայի որպես միջնորդի արտացոլումն է, այլ պարզապես արտացոլումն է այն փաստի, որ Ֆրանսիայի ներքին քաղաքականությունը նշանակում է, որ Ֆրանսիան այլևս այդքան հարգված չէ Ադրբեջանում: Երկրորդ՝ կարծում եմ, որ ՄԱԿ-ը պետք է դեր խաղա: Օգտակար կլիներ, եթե լիներ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև: ՄԱԿ-ն այժմ գործակալություններ է ուղարկում Ադրբեջան, Ղարաբաղ: Լավ կլիներ, որ ՄԱԿ-ը ներգրավվեր: Եվ ես կցանկանայի նաև դեր տեսնել Եվրամիության համար, որը 30 տարի առաջ չուներ քաղաքական նկարագիր, բայց հիմա կարծում եմ, որ պետք է դեր խաղա: Բայց եկեք անկեղծ լինենք՝ հիմա դժվար է բանակցություններ վարել: Այս պատերազմը, իմ կարծիքով, է՛լ ավելի է բարդացրել երկու երկրների հարաբերությունները: Այսպիսով, կանգնելու համար շատ դժվար տեղ է:

    «Ազատություն». - Թոմ, Հայաստանը այժմ հուսով է, որ երեք երկրների` Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև այս փաստաթղթի ստորագրումը ընդամենը առաջին քայլն է, և նրանք կարծում են, որ ամեն ինչ պետք է կարգավորվի Մինսկի խմբի շրջանակներում, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթում դրա մասին ոչինչ չկա: Ի՞նչ եք կարծում, դա իրագործելի՞ է: Դա հնարավո՞ր է։ Արդյո՞ք կարծում եք, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը Մինսկի խմբի օրակարգում է, թե՞՝ ոչ։

    Թոմաս դե Վաալ. - Դե, Տիրանայից տարածված համանախագահների հայտարարությունում նշվում էր, որ նրանք ցանկանում են բովանդակային բանակցություններ տեսնել: Նրանք նշում են նաև հիմնական սկզբունքները, ինչը նշանակում է, որ նրանք դեռ քննարկում են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նրանք այլևս չեն դիտարկում Լեռնային Ղարաբաղը, նախկին ԼՂԻՄ-ը որպես տարածքային միավոր: Ադրբեջանական ուժերը գտնվում են ԼՂԻՄ-ի հարավում, օրինակ՝ Հադրութի շրջանում: Այնպես որ, կարծում եմ, որ շատ դժվար կլինի խոսել Լեռնային Ղարաբաղի տարածքային ինքնավարության մասին:
    Բայց ակնհայտորեն, ինչ վերաբերում է հայերին և Մինսկի խմբին, ապա դա բանակցությունների հիմք է: Տեսնենք, թե ինչպես են զարգանում իրադարձությունները: Կարծում եմ՝ ամենակարևորն այն է, որ և՛ Բաքուն, և՛ Երևանը որոշեն, թե արդյոք նրանց համար կարևոր է հարաբերությունների կարգավորումը, կարևոր է ունենալ դիվանագիտական հարաբերություններ, բաց սահմաններ և այլն։ Եթե երկուսն էլ որոշեն, որ դա իրենց ուզած ռազմավարական նպատակն է, ապա կարծում եմ, որ հնարավոր է սկսել բանակցությունները: Բայց եթե յուրաքանչյուր կողմ կարծում է, որ ավելի լավ է ապրել ստատուս քվոյով, փակ սահմանով, որ նրանք հետաքրքրված չեն հարաբերություններով, ապա ես կարծում եմ, որ շատ դժվար է լինելու բանակցել:

    «Ազատություն». - Ի՞նչ է տեղի ունենում Լեռնային Ղարաբաղում: Ինձ թվում է, որ Հայաստանը կորցրել է Լեռնային Ղարաբաղի հովանավորի կամ երաշխավորի իր կարգավիճակը, և ռուսները լիովին վերահսկում են դրությունը:

    Թոմաս դե Վաալ. - Այո՛:

    «Ազատություն». - Մյուս կողմից, ռուսները ընդունում են, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է կազմում, ինչպես դա ասաց Պուտինի խոսնակ Պեսկովը: Հիմա մենք տեսնում ենք, որ ադրբեջանցի զինվորները նույնիսկ գնումներ են կատարում Ստեփանակերտում: Անհավատալի իրավիճակ է: Խնդրում եմ, կմեկնաբանե՞ք իրավիճակը մեզ համար:

    Թոմաս դե Վաալ. - Դե, դա այդպես է, Ռուսաստանն այժմ դե յուրե շեշտում է, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, բայց դե ֆակտո այժմ այն ռուսական անկլավ է: Այնտեղ կան ռուս խաղաղապահներ: Ռուսաստանն է դարձել Ղարաբաղի անվտանգության երաշխավորը, և ոչ թե Հայաստանը: Նրանք նույնիսկ խոսում են ռուսերենը Ղարաբաղի լեզուն դարձնելու մասին: Ղարաբաղում արդեն իսկ խոսում են ռուսերեն: Այո, Ղարաբաղը հիմա հիմնականում գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ, և Ռուսաստանի համար, կարծում եմ, ռազմավարական նշանակություն ունի Կովկասում, որը նրանք չեն ցանկանում կորցնել, չնայած ասում են, որ տեխնիկապես, իհարկե, դա Ադրբեջանի կազմում է:

    «Ազատություն». – Արդյո՞ք կարծում եք, որ ամերիկացիները կամ Ֆրանսիայի նման այլ առանձին պետությունները, որի մասին արդեն խոսեցիք, կարող են ազդեցություն ունենալ բանակցային գործընթացի վրա: Եթե բանակցություններն, իհարկե, սկսվեն։ Ինձ թվում է, որ Բայդենի վարչակազմը պատրաստ է առաջ տանել կարգավիճակի հարցը, և Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատներն էլ կոչ են արել կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղը, ինչը, իհարկե, կառավարությունը հրաժարվեց ընդունել որպես խորհուրդ: Ի՞նչ եք կարծում։

    Թոմաս դե Վաալ. - Կարծում եմ, որ Ֆրանսիան և ԱՄՆ-ն ավելի քիչ ազդեցություն ունեն, քան ունեին մի քանի ամիս առաջ: Կենտրոնական դերը Ռուսաստանինն է, և, իհարկե Ռուսաստանը, կարծում եմ, կարող է շահագրգռված լինել անկայուն խաղաղության մեջ, որն արդարացնում է ռուս խաղաղապահների ներկայությունը այնտեղ: Այնպես որ, «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» դրությունը, կարծում եմ, կարող է ավելի ձեռնտու լինել ռուսների համար, քան լիակատար խաղաղությունը, ինչը փաստարկ կլինի ռուսների՝ տարածաշրջանից դուրս գալու համար: Այնպես որ, ես համոզված եմ, որ Բայդենի նոր վարչակազմը ցանկանում է ինչ-որ բան անել, բայց ես կասեի, որ նրանք մեկնարկում են թույլ դիրքից:

    «Ազատություն». - Ի՞նչ եք մտածում Նախիջևանը Ադրբեջանի հետ կապող ճանապարհների մասին, որոնք կվերահսկվեն ռուս զինվորականների կողմից: Նրանք այդ ճանապարհներին կստեղծեն անցակետեր: Արդյո՞ք դա ոտնձգություն է Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ:

    Թոմաս դե Վաալ. - Կարծում եմ, որ աներևակայելի դժվար կլինի հայերի համար համաձայնել այս մի բանի հետ, որ նրանցից պահանջում են. որ իրենց տարածքով անցնի թուրքերի և ադրբեջանցիների համար միջանցքը, թեև ենթադրաբար կլինի նաև Հայաստանն Իրանին կապող «Հյուսիս-հարավ» ճանապարհը: Այնպես որ, սա ևս մեկ պատճառ է, թե ինչու է կարևոր բանակցություններ վարել Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական ամբողջական համաձայնագրի շուրջ` այդ միջանցքը գործունակ դարձնելու համար:


    Печать
    

    Добавление комментария

    Ваше Имя:
    Ваш E-Mail:
    Код:
    Включите эту картинку для отображения кода безопасности
    обновить, если не виден код
    Введите код:

    Օրվա լուր

    

    irevanaz.com


    ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՄԵՆՔ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆԵԼՈՒ ԵՆՔ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՀՈՂԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

    «Իհարկե, իմ հիմնական գործը եղել է Ղարաբաղի հարցի լուծումը և ղեկավարությունը՝ որպես Գերագույն գլխավոր հրամանատար, սեպտեմբերին սկսված պատերազմում:

    Այս գոտիների՝ Ղարաբաղի տարածաշրջանի վերականգնումը այսօր ևս առանձնահատուկ տեղ է գրավում իմ գործունեության մեջ: Սա պատահական չէ, սա բնական է:

    Մենք ամեն ինչ անելու ենք ազատագրված հողերը վերականգնելու համար: Ամեն օր իմ աշխատանքի հիմնական մասը նվիրված է դրան:

    Սակայն, մյուս տարածքների զարգացումը նույնպես երբեք չի մոռացվի, դրանում ադրբեջանական ժողովուրդը կարող է վստահ լինել: Վստահ եմ, որ այս տարին նույնպես հաջող կլինի, մենք կկառուցենք էլ ավելի հզոր Ադրբեջան»:

    Հրատապ լուրեր

    

    irevanaz.com

                          ՎԱՐԿԱՆԻՇ                      
    Ադրբեջանական բանակն ամենահզորն է Հարավային Կովկասում

    

    irevanaz.com

                    ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ               
    Մեվլութ Չավուշօղլու. Թուրքիան և Ադրբեջանը կարող են քայլեր ձեռնարկել՝ Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման ուղղությամբ

    

    irevanaz.com

            ՈՐՈՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ       
    Ադրբեջանական կողմը Թալիշ-Մատաղիս ուղղությունից փոխանցել է 2 զինծառայողի աճյուն

    Վերլուծական

    

    irevanaz.comՍոհբեթ Մամեդով. Միանգամայն տրամաբանական է, որ Ադրբեջանը դեմ է հանդես գալիս Փաշինյանի հայեցակարգին

    

    irevanaz.com
    Ադրբեջանական տեղանունների եղեռնը Հայաստանում ԵՎ ԼՂ-ում

    

    irevanaz.com

    Տիգրան Քեոսայան. «Փաշինյանը պատրաստ չէ Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության, դրա համար չէ, որ նա վերցրել է իշխանությունն ու զոմբիացնում է մարդկանց»

    Տեսանյութեր

    

    irevanaz.com

    ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱԴՐՈՒԹՈՒՄ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՄՏԱՀՈԳԻՉ ՎԱՐՔԸ

    

    irevanaz.com

    ПРИЗНАНИЕ АРМЯНСКИХ ВОЕННОПЛЕННЫХ: #КАРАБАХ - ЭТО АЗЕРБАЙДЖАН!

    

    irevanaz.com

    ՖԻԼԻՊ ԷԿՈԶՅԱՆՑ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ԴԵՐ XVII ԴԱՐՈՒՄ ԱՐԴԵՆ ԻՍԿ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷՐ

    Հարցազրույց

    

    irevanaz.com

    Ղարաբաղի կարգավիճակի հարցը հիմա է՛լ ավելի դժվար է լուծել, շեշտում է Թոմաս դե Վաալը

    

    irevanaz.com

    Ալեքսանդր Փերենջիև. «Ակնհայտ է, որ եթե 2016 թվականի ապրիլին մարտական գործողությունները չդադարեցվեին, Ադրբեջանը կազատագրեր իր տարածքների ավելի մեծ մասը»

    

    irevanaz.com

    Սերգեյ Մարկով. Հայկական լոբբին ԱՄՆ-ից պահանջում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ, սակայն դրանք չեն լինելու

    Ով ով է Հայաստանում

    

    irevanaz.com

    Նիկոլ Վովայի Փաշինյան՝ Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ

    

    irevanaz, irevan

    Կարեն Վիլհելմի Կարապետյան – Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ

    

    irevanaz.com

    Հարությունյան Դավիթ Էդոնիսի - Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ

    Մամուլում

    

    irevanaz.com

    Անդրեյ Կոլեսնիկով. Երբ Իլհամ Ալիևը խոսեց, Փաշինյանը շրջվեց և աչքերը գետնին հառեց

    «...Չորս ժամ տևած փակ բանակցություններից հետո, նրանց երեք մասնակիցները դուրս են եկել խոսափողերի մոտ: Եվ դա հետաքրքիր էր:
    Իլհամ Ալիևի ելույթը խաղաղասիրական էր: Այն կարող է պարունակել բազմիմաստ ակնարկներ, ներառյալ վիրավորական հայկական ինքնասիրության համար և նույն բնույթի անհամաձայնություններ, բայց համարեք, որ դրանք չկային:

    

    irevanaz.com
    Լևոն Տեր-Պետրոսյան․ «Հայի հետին խելքի» առասպելը

    Ավելի մեծ սուտ, քան «հայի հետին խելք» իմաստակությունը, երբեք գոյություն չի ունեցել, հակառակ պարագայում 1915-ի ողբերգությունից և պատմական հայրենիքի կորստից հետո հայ ժողովուրդը նոր ողբերգությունների չէր ենթարկվի։
     Դժբախտաբար վերջին պատուհասից հետո անգամ տեղի ունեցող իրադարձություններն ու...

    

    irevanaz.com

    «News Blaze». «Հայաստանն անմտորեն կորոնավիրուսը տեղափոխում է Լեռնային Ղարաբաղ»

    «News Blaze» պարբերականը հրապարակել է ամերիկացի լրագրող և հրապարակախոս Նուրիտ Գրինգերի «Հայաստանն անմտորեն կորոնավիրուսը տեղափոխում է Լեռնային Ղարաբաղ» խորագրով հոդվածը, որում խոսվում է Հայաստանի վարած օկուպացիոն քաղաքականության, Լեռնային Ղարաբաղի մարզում կորոնավիրուսի տարածման մասին:

     


    SOCIAL NETWORK

    Լռահոս
    

    Լեյլա Աբդուլաևա. Հայաստանը պետք է պատասխան տա միջազգային դատարանների առջև

    

    Հրանտ Բագրատյան. Ըստ պաշտոնական թվերի՝ մեր վիճակը վատ է, ըստ ոչ պաշտոնական թվերի՝ չտեսնված վատ

    

    Բաղդադ Ամրեև. Ավերված Աղդամը սպասում էր իր տերերին

    

    Սերգեյ Մարկով. Սկսվում է Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմ լիովին վերադառնալու երրորդ փուլը

    

    Հայաստանի պետական պաշտոնյաների ապօրինի այցերը Ադրբեջանի տարածք անընդունելի են

    

    Ղարաբաղոււմ ծառայող զինվորների ծնողները վարչապետին խնդրում են ժամկետից շուտ զորացրել իրենց որդիներին

    

    Մևլութ Չավուշօղլու. Թուրքիան այսօր անվտանգության ոլորտի կարևոր խաղացող է Կովկասում

    

    Անար Քերիմով. Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարանում

    

    Անդրեյ Կոլեսնիկով. Երբ Իլհամ Ալիևը խոսեց, Փաշինյանը շրջվեց և աչքերը գետնին հառեց

    

    Համատեղ գոյակցության խրախուսման փոխարեն Հայաստանը շարունակում է թշնամանք քարոզել

    

    Վլադիմիր Պուտին. Ստեղծվելու է աշխատանքային խումբ՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետերի գլխավորությամբ

    

    Ջեյհուն Բայրամով. Խոջավենդում ձերբակալվել է 62 հայ դիվերսանտ

    

    Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները ընդունել են համատեղ հայտարարություն

    

    Թուրքիայի Օմբուդսմենի ինստիտուտը զեկույց է հրապարակել հայերի կողմից Ադրբեջանի խաղաղ բնակիչների իրավունքների խախտման մասին

    

    Բաքուն հայտնել է Ղարաբաղում իր զոհերի ու անհետ կորածների պաշտոնական թիվը

    

    Աղդամի շրջանում հայտնաբերվել է սպիտակ ֆոսֆորով 27 ականանետային արկ

    

    AzTV- ն սկսել է հեռարձակում Շուշայում

    

    Լեյլա Աբդուլլաևա. Արա Այվազյանի անօրինական այցը Ղարաբաղ հակասում է նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը

    

    Հայաստանը պատասխանատվություն է կրում հրադադարի ռեժիմի խախտման համար

    

    Մաքսիմ Շևչենկո. Ադրբեջանի հաղթանակը՝ աշխարհում արդարության բոլոր ուժերի հաղթանակն է

    Copyright © 2009 IREVANAZ.COM