Բովանդակություն
Ամենաընթերցվող

  • Հիքմեթ Հաջիև. Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարին հարված ...
  • Ազնիվ Բաղդասարյան: Նրանք ինձ միշտ վախեցնում էին, որ եթե ...
  • Ղարաբաղում հայկական բանակի կորուստները կազմում են հազար ...
  • ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ԴԻՄԵԼ Է ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ. Մ ...
  • Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հրապարակել է՝ Հ ...
  • ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԹԵՐԹԵՐԻ, ՖԻԶՈՒԼԻԻ ԵՎ ՋԵԲՐԱՅԻԼԻ ՇՐՋԱՆՆԵՐԻ Մ ...
  • Երևանի սուպերմարկետներից մեկում հնչել է Ադրբեջանի պետակ ...
  • Հայ կինը՝ ադրբեջանցի զինվորներին. «Բարի գալուստ ձեր տու ...
  • Ոչնչացվել է հակառակորդի ավագ սպա, որը խախտել էր հումանի ...
  • ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԲԱՐՈՍՈՒԹՅՈՒՆ. ԳՅԱՆՋԱ ՔԱՂԱՔԸ ՀՐԹԻՌԱԿՈԾՎՈՒՄ Է ...
  • Օրացույ
    «    Октябрь 2020    »
    ПнВтСрЧтПтСбВс
     
    1
    2
    3
    4
    5
    6
    7
    8
    9
    10
    11
    12
    13
    14
    15
    16
    17
    18
    19
    20
    21
    22
    23
    24
    25
    26
    27
    28
    29
    30
    31
     
    Կարծիք
    Վիճակագրությո



    Flag Counter

    ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ՄԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՎԵՐՋԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՏԱԼԻՍ»

    ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ՄԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՎԵՐՋԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՏԱԼԻՍ»Հոկտեմբերի 9-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը կոչով դիմել է ադրբեջանական ժողովրդին:
    Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նախագահի ելույթն ամբողջությամբ:
    «Սիրելի հայրենակիցներ, այսօր մեր փառապանծ բանակը օկուպացիայից ազատագրել է մի շարք բնակավայրեր: Կուզենայի ձեր ուշադրությանը ներկայացնել օկուպացիայից ազատագրված բնակավայրերի անունները. Հադրութ ավանը, Չայլը, Յուխարը Գյուզլեկ, Գորազըլլը, Գըշլակ, Գարաջալը, Էֆենդիլեր, Սուլեյմանլը, Սուր գյուղերը:
    Այդ գյուղերի և Հադրութ ավանի ազատագրումը մեր պատմական հաղթանակն է: Ադրբեջանն օկուպացիայից ազատագրում է իր պատմական հողերը: Միաժամանակ գրավում է ռազմավարական բարձունքներ, բարենպաստ դիրքեր է ձեռք բերում: Մեր զինվորներն ու սպաները պատվով են կատարում իրենց պարտքը: Այսպիսով, օպերացիայի պլանը լիովին կատարվում է, այն հիմնված է ժամանակակից մարտի վարման սկզբունքների վրա: Այսօր ադրբեջանական բանակը մարտի դաշտում գերիշխում է ինչպես նյութատեխնիկական ապահովման, այնպես էլ մարտական պատրաստության առումով: Այսօր ընթացող ռազմական գործողությունների ընթացքում ոչնչացվել և առգրավվել են թշնամու մեծ քանակով ռազմական տեխնիկան:
    Կարող եմ ասել, որ սեպտեմբերի 27-ից մինչ այսօր Հայաստանի զինված ուժերին շատ մեծ հարված է հասցվել: Կուզենայի ձեր ուշադրությանը ներկայացնել ադրբեջանական բանակի կողմից ոչնչացված և որպես ռազմավար վերցված ռազմական տեխնիկայի ցանկը.
    Ոչնչացվել են 16 հրամանատարական կետեր, 196 տանկ, 38 միավոր ԲՄ-21, մեկ միավոր «Ուրագան», 10 միավոր ինքնագնաց հրետանի, որից ութը «Ակացիա», երկուսը՝ «Գվոզդիկա», 36 միավոր հետևակի մարտական մեքենա, 24 հրետանային մարտկոց, 2 միավոր հակաօդային պաշտպանության միջոց, С-300-ի 2 արձակման կայան, 25 միավոր «Օսա» զենիթահռթիռային համալիր, 2 միավոր KUB զենիթահռթիռային համալիր, 4 միավոր «Ռեպելլենտ» ռադիոէլեկտրոնային պայքարի միջոց, 136 հրանոթ, 56 ականանետ, 1 միավոր ՏՈՍ-1Ա համակարգ, 2 ռադիոտեղորորշիչ կայան, 1 «Կոլչուգա» անտենա։
    Որպես ռազմաավար առգրավվել է. 18 միավոր տանկ, 4 միավոր հրանոթ, 22 միավոր հետևակի մարտական մեքենա, 12 միավոր ականանետ, UAZ մակնիշի 4 ավտոմեքենա, 1 միավոր էքսկավատոր, 27 միավոր «Իգլա» համալիր, 1 միավոր ԶԻԼ մակնիշի բեռնատար, 9 միավոր ԳԱԶ մակնիշի ավտոմեքենա։
    Հարկ է նշել, որ թշնամու ձեռքում չկա Ադրբեջանի զինված ուժերին պատկանող գեթ 1 ռազմական տեխնիկա: Թշնամին սեփական ազգին հեքիաթներ է պատմում, սուտ է խոսում: Նրանք խեղաթյուրելով փաստերը մոլորեցնում են սեփական ժողովրդին, միջազգային հանրությանը: Ասում են, որ իբր անցնում են գրոհի, հետ են վերադարձնում դիրքերը:
    Այս ամենը սուտ է: Այսօր ցանկացած ռազմական փորձագետ կարող է պարզորոշ տեսնել, որ ադրբեջանական բանակը հաղթել է մարտի դաշտում: Ադրբեջանական բանակը ցուցադրում է իր առավելությունը: Ադրբեջանցի զինվորներն ու սպաները ունեն բարձր բարոյահոգեբանական ոգի: Որովհետև մենք կռվում ենք մեր հողերում, ազատագրում ենք մեր հողերը: Հայ զինվորները օկուպանտներ են:
    Պատերազմը նրանց հողում չի տարվում: Նրանք լքում են իրենց դիրքերը, չնայած, որ 30 տարիների ընթացքում շփման գծի ողջ երկայնքով մի քանի պաշտպանական գիծ են ստեղծել: Դրանք ճեղքելը շատ դժվար է: Երբեմն որոշ հենակետերը գրավելու համար մի քանի օր ժամանակ է պահանջվում: Միաժամանակ մենք քիչ կորուստներ տալու համար անում ենք հնարավոր ամեն ինչ: Դրա համար էլ, նվազագույն կորուստներով առավելագույն արդյունքի հասնելու համար գրավված դիրքերում ամրանալուց հետո միայն նոր ռազմական գործողությունների համար նախապատրաստական աշխատանքներ են տարվում:
    Օկուպացիայից ազատագրված հողերում այսօր ծածանվում է Ադրբեջանի եռագույն դրոշը: Այսօր ադրբեջանցի զինվորները կանգնած են օկուպացված մեր հողերում հայերի փորած խրամատներում: Մենք կանգնած ենք նրանց հենակետերում, քշում ենք նրանց տանկերը: Մենք արդեն օգտագործում ենք որպես ռազմաավար առգրավված 18 տանկերը: Նրանց տանկերը հիմա մարտի դաշտում կիրառվում են նրանց դեմ: Ահա սա է ադրբեջանական բանակի առավելությունը, մեր առավելությունը: Այսօր տեղեկատվական դաշտում, համացանցում կարելի է տեսնել, թե ինչպես է դիպուկ կրակով ոչնչացվում հակառակորդի ռազմական տեխնիկան:
    Թշնամին խուճապի մեջ է: Թշնամի երկրի ղեկավարը կորցրել է իրեն: Նա պարբերաբար զանգում է տարբեր երկրների ղեկավարներին, աղաչում, օգնություն է հայցում նրանցից: Պառկում է նրանց ոտքերի տակ: Ստորանում է նրանց առաջ՝ ասելով. «փրկեք մեզ»: Նրանց փրկության միակ ճանապարհը մեր հողերը լքելն է: Մենք միշտ նրանց ասել ենք՝ դուրս եկեք մեր հողերից: Կատարեք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, այլապես զղջալու եք: Դուք կարծում եք Ադրբեջանը հաշտվելու՞ է այս իրավիճակի հետ: Չի հաշտվելու: Այս մասին բազմիցս ասել եմ: Մենք նրանց ցույց տվեցինք իրենց տեղը: Մենք նրանց այնպես ենք քշում, որ երբեք չեն մոռանա այս սպրինտը:
    Այսօր մարտեր են ընթանում ամբողջ ռազմաճակատի երկայնքով: Ադրբեջանը բոլոր ուղղություններով ուժեղացնում է իր դիրքերը, իսկ մենք ագրեսորին ստիպում ենք խաղաղության պահպանում: Սա է այս գործողության հիմնական նպատակը: Մենք նրանց ցույց տվեցինք, որ մենք հաղթում ենք ռազմի դաշտում, միջազգային ասպարեզում և քաղաքական դաշտում: Նրանք տեսան մեր ուժը, տեսան մեր կամքը: Նրանք տեսան, որ աշխարհում ոչ մի ուժ չի կարող մեզ շեղել արդար պայքարի ուղուց: Աշխարհի ոչ մի երկիր չի կարող ազդել մեր կամքի վրա: Ում ուզում ես աղաչի, ում ոտքի տակ ուզում ես ընկի, ում կրունկն ուզում ես լիզի, միևնույն է, ոչ ոք չի կարող ազդել մեզ վրա: Մենք ճիշտ ուղու վրա ենք, մենք հաղթում ենք, մենք հաղթում ենք և մենք ազատագրելու ենք մեր հողերը, վերականգնելու ենք մեր տարածքային ամբողջականությունը:
    Միգուցե վերջին անգամ մենք հնարավորություն ենք տալիս օկուպանտին՝ լքել մեր հողերը: Դուրս եկեք, ստանձնեք պարտավորություն, վերադարձեք բանակցություններին, վերադարձեք բանակցությունների ձևաչափին: Ի՞նչ է իրենից ներկայացնում Հայաստանի վարչապետը: Միթե՞ կարելի է այս ձևով խոսել մեզ հետ: Այժմ մենք նրան ցույց տվեցինք իր տեղը: «Ղարաբաղը Հայաստանն է» ասելով՝ Ղարաբաղը երբեք Հայաստան չի լինի: Հիմա տեսնենք, թե ինչպես է նա ասում «Ղարաբաղը Հայաստանն է»: Նա չի կարող նույնիսկ ձայն հանել:
    Այժմ նրանց արտգործնախարարը ստիպված է գնալ Մոսկվա բանակցությունների: Թող գնա այնտեղ ասի, որ «Ղարաբաղը Հայաստանն է»: Եթե նա նման բան ասի, այն ժամանակ բանակցությունների մասին խոսք անգամ լի կարող լինել: Ես ասացի, որ ոչ ոք չի կարող մեզ ստիպել: Նա ասում էր, որ մենք պետք է բանակցենք հանցավոր «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» ավազակապետի հետ: Մենք երբեք չենք կարող համաձայնվել դրան, և դա երբեք չի լինի: Դրա համար էլ, երեկ և նախորդ օրը քաղաքական ոլորտում տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տալիս, որ Հայաստանի ղեկավարությունը, վերջապես, գլխին լուրջ հարված ստանալուց հետո, սկսել է գիտակցել, որ նա գործելու է մեր առաջադրած պայմանների համապատասխան: Լինելու է այն, ինչ մենք ենք ասելու: Մենք նրան հնարավորություն ենք տալիս բանակցությունների և խաղաղ ճանապարհով լքի մեր երկիրը:
    Ամեն դեպքում մենք վերադառնալու ենք այդ հողերը: Մենք վերականգնելու ենք մեր տարածքային ամբողջականությունը: Դա տեսավ ամբողջ աշխարհը, այդ թվում՝ Հայաստանը: Մենք չենք ուզում արյուն թափել: Մենք ուզում ենք, որ շեհիդներ չլինեն: Մենք ուզում ենք մեր հողերը: Դուրս եկեք մեր հողերից, դուրս եկեք մեր երկրից: Գնացեք և ապրեք ձեր երկրում: Մենք վերադարձնելու ենք մեր հողերը: Դրա համար էլ, նրանք չպետք է բաց թողնեն այս պատմական հնարավորությունը:
    Այսօր Մոսկվայում անցկացվելիք հանդիպումը, կարծում եմ, շատ բան կպարզի: Նրանք պետք է ընդունեն բազային սկզբունքները: Սակայն Փաշինյանն ասել է, որ չի ընդունում դրանք: Նա ասել է, որ ոչ մի թիզ հող չի տա Ադրբեջանին: Իսկ ի՞նչ ստացվեց: Արի, պաշտպանի այդ օկուպացված հողերը: Ի՞նչ եղավ: Չէ, որ, չէի՞ր ուզում վերադարձնել: Ի՞նչ եղավ, փախար: Հիմա գնում, լիզում ես սրա, նրա կրունկը, նվաստացնելով ինքդ քեզ ու քո ժողովրդին: Երկիրդ հավասարեցրել ես զրոյի: Նա ասել էր, որ չի տալու այս հողերը: Ո՞վ է քեզ հարցնում` կտա՞ս, թե՞ ոչ: Մենք եկանք վերցրեցինք այն և վերջ: Մենք վերցնելու ենք այնքան, որքան մեզ պետք է, եթե պետք լինի՝ կվերցնենք ավելին: Ինչպես, դա կարելի էր անել հուլիսին: Ես ասել էի այդ մասին:
    Հուլիսին մենք կարող էինք հեշտությամբ անցնել Հայաստանի տարածք, որտեղ կարող էինք գրավել հողերը: Ոչ ոք չէր կարող կանգնեցնել մեզ: Այս մարտերը դա են ցույց տալիս: Մենք դա չարեցինք, ես չթուլատրեցի դա: Սակայն մեր զինվորները պատրաստ էին դրան: Ես չթուլատրեցի: Քանի որ կա քաղաքական կամք: Մենք գործում ենք օրենքի շրջանակներում: Մենք չենք հավակնում ուրիշ երկրների հողերին: Բայց մեր հողը ոչ ոքի չենք տալու: Բայց ի՞նչ պատահեց, Փաշինյան: Դու ասում էիր, որ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը» ներառում է այդ թվում նաև բոլոր օկուպացված տարածքները:
    Այդ դեպքում, արի ու պաշտպանիր դրանք: Ինչու' ես վազում Մոսկվա: Ինչու' ես զանգահարում և փչացնում աշխարհի առաջնորդների ուղեղը: Էլ մարդ չմնաց զանգհարելու:
    Բոլորին ձանձրացրել ես, էլ մարդ չի մնացել: Ես նրան խորհուրդ կտայի, միգուցե զանգահարի շամաններին: Թող օգնեն նրան: Կամ էլ զանգահարի հեռավոր կղզում ապրող ցեղի ղեկավարին, որ նա կփրկի իր կյանքը: Ինչպես ասում են՝ նա վերածվել է կատակային կերպարի: Բացեք, նայեք սոցիալական ցանցերը, ձեռք են առնում, ծաղրում են, անեկդոտներ են պատմում: Աշխարհում դեռ չի եղել՝ իր երկիրը այդքան նվաստացնող մեկ այլ մարդ: Ինչո՞ւ համար: Որովհետև եկել ու նստել է ուրիշի հողի վրա և չի կարողանում դուս գալ այդ հողից:
    Դրա համար էլ ես դիմում եմ ադրբեջանական ժողովրդին և ասում, որ մենք հետ կվերադարձնենք մեր հողերը: Հիշում եմ, որ Լեռնային Ղարաբաղում ապօրինի նստած խմբի ղեկավարը, ով վտարվելու է այնտեղից, իր համար «երդմնակալության» արարողություն է անցկացրել Շուշայում: Այն ժամանակ դա մեծ ռեզոնանս առաջացրեց ադրբեջանական հասարակության շրջանում, այսինքն՝ մեծ ազդեցություն ունեցավ: Մենք դա ընկալեցինք որպես վիրավորանք՝ մենք բոլորս, առանց բացառության: Հիշում եմ, կոչեր էին արվել, որ մենք չպետք է թույլ տանք դա, մենք պետք է գնդակոծենք, պետք է ոչնչացնենք այն: Իհարկե, ես չէի կարող գնալ դրան: Քանի որ մեր չենք պատերազմում խաղաղ բնակիչների դեմ: Ի տարբերություն Հայաստանի, մենք չենք թիրախավորում խաղաղ բնակչությանը: Բայց մենք դա չենք մոռացել: Հիմա թող գնա ու նայի այն շենքին, որտեղ նա երդմնակալության արարողություն է անցկացրել: Տեսնի, թե ինչ վիճակում է այն:
    Մենք լավ գիտենք, գիտենք, թե ինչ և երբ անել: Դրա համար էլ, այսօրվա մեր հաջող գործողությունը մեծ արդյունքների է հանգեցրել: Ես գիտեմ, թե ինչ, երբ և ինչպես անել: Ադրբեջանական ժողովուրդը հավատում է ինձ: Ապավինելով այս համոզմունքին՝ ես ձեռնարկում եմ բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ վստահորեն ղեկավարելով մեր երկիրը բոլոր ոլորտներում, ներառյալ ռազմական շինարարությունը:
    Ուզում եմ անդրադառնալ մեկ այլ հարցի: Ադրբեջանական ժողովուրդը մի քանի անգամ լսել է միջնորդներից, որոշ միջազգային կազմակերպությունների ղեկավարներից, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Իսկ ես ասել էի, որ համաձայն չեմ այս թեզի հետ, և ես ճիշտ էի: Բանակցությունները շարունակվում են շուրջ երեսուն տարի:
    Այս հարցը տեղից շարժվե՞ց: Մեկ սանտիմետր հող տրվե՞ց մեզ բանակցությունների միջոցով: Արդյո՞ք նրանք ստիպեցին ագրեսորին լքել մեր երկիրը և կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը: Ոչ: Ինչպե՞ս է այժմ լուծվում այս խնդիրը: Սա ռազմական ճանապարհ չէ՞: Այս հարցը լուծվում է ռազմական ճանապարհով: Ռազմական, այնուհետև՝ քաղաքական: Եթե այս գործողությունը տեղի չունենար, եթե մենք անհրաժեշտ հարվածներ չհասցնեինք ագրեսորին, եթե դաս չտաինք նրան, նա հիմա կփախչե՞ր Մոսկվա բանակցելու: Նա գոհ կնստեր և կասեր, որ մենք հողերը չենք տալիս: Մենք նրանց ստիպեցինք: Մենք նրանց այնպիսի վիճակի մեջ ենք դրել, որ հիմա նրանք թաքնվելու տեղ են փնտրում և չեն գտնում: Նստել են, մկների պես բերանները ջուր առած, լռել են: Իսկ ու՞ր է քո համառությունը: Ու՞ր է քո մեծամտությունը: Ու՞ր է քո «հերոսությունը»: Դու ասում էիր՝ «Ղարաբաղը Հայաստանն է»: Ղարաբաղը Ադրբեջանն է: Դա պետք է իմանան բոլորը, ներառյալ այսօրվա Հայաստանի ղեկավարները: Ես մեկ անգամ ևս ասում եմ նրանց, որ եթե նրանք կրկին խարդախություն կատարեն մոսկովյան բանակցություններից հետո, կզղջան դրա համար: Մենք հետ կվերցնենք մեր հողերը՝ խաղաղ, կամ պատերազմի ճանապարհով: Միանշանակ! Մենք ուզում ենք դա կազմակերպել խաղաղ ճանապարհով: Վերջին անգամ շանս ենք տալիս Հայաստանին: Ոչ մեկի վրա հույս չդնի: Ոչ ոք նրանց չի օգնի: Հայաստանը անզոր է մեր առջև: Հայաստանը ծունկ է չոքել մեր առջև: Մենք նրանց ծնկի ենք բերել մեր շեհիդների հոգու առաջ: Մեր շեհիդների արյունը գետնին չմնաց: Ես բազմիցս ասել եմ շեհիդների ընտանիքների և նահատակների ծնողների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ, որ մենք վրեժ ենք լուծելու նրանցից: Մեր շեհիդների արյունը գետնին չի մնա: Մենք արյուն չենք ուզում: Մենք ուզում ենք, որ մեր հողերը մեզ վերադարձվեն: Թող հարցը չերկարացնեն: Ստատուս քվո գոյություն չունի, այլ ավարտվեց: Ստատուս քվոն պետք է այսպես լինի, պետք է այնպես լինի: Ես փոխեցի ստատուս քվոն, փոխեցի այն: Նայեք, այնտեղ՝ ռազմի դաշտում: Չկա ստատուս քվո: Շփման գիծ, շփման գիծ չկա: Մենք այն ճեղքեցինք: Նրանք արդեն 30 տարի կառուցում էին այդ շփման գծիծը: Այդ շրջանի ռելիեֆը բնական ամրություն է: Մենք շաժվում ենք ներքևից վերև: Արդեն 30 տարի այնտեղ բետոնե ամրություններ են կառուցվել: Մենք ճեղքեցինք ու անցանք այն: Ոչ ոք չի կարող ինչ-որ բան անել ադրբեջանցի զինվորի առջև: Մենք այսօր ոչնչացրել ենք այդ շփման գիծը: Շփման գիծ չկա: Այժմ նրանք ասում են, որ կլինի նոր շփման գիծ: Դա տեղի չի ունենա: Մենք հետ կվերցնենք մեր հողերը: Ո՞ր շփման գծի մասին կարող է խոսք լինել: Ոչ, մենք ոչնչացրել ենք այն, մենք կամք ենք ցուցաբերել, մենք ուժ ենք ցուցադրել, ապավինել ենք մեր ժողովրդի կամքին, և այսօր մենք հաղթում ենք: Մենք պատմական հաղթանակ ենք տանում: Այս հաղթանակը ադրբեջանական ժողովրդի ձեռք բերած ամենավառ հաղթանակն է: Այս հաղթանակները կշարունակվեն նաև ապագայում: Մենք կազատագրենք մեր հողերը և կվերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը: Դրանից հետո էլ ենք դուրս քշելու թշնամուն: Գիտեմ, որ Ադրբեջանական ժողովրդին դուր են եկել իմ խոսքերը: Մենք նրանց դուրս ենք քշելու մինչև վերջ: Մեր դրոշը կբարձրացվի բոլոր օկուպացված տարածքներում, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի: Կեցցե՛ ադրբեջանական բանակը: Ղարաբաղը Ադրբեջանն է:


    Печать
    

    Добавление комментария

    Ваше Имя:
    Ваш E-Mail:
    Код:
    Включите эту картинку для отображения кода безопасности
    обновить, если не виден код
    Введите код:

    Օրվա լուր

    

    irevanaz.com


    ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ՄԵՆՔ ԱԶԱՏԱԳՐԵԼ ԵՆՔ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅՆՈՐԵՆ ՃԱՆԱՉՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ԱԶԱՏԱԳՐԵԼ ԴՐԱՆՔ»

    «Հայաստանի նպատակները կայանում են նրանում, որպեսզի պահպանել ստատուս քվոն անփոփոխ, այդ սրացման մեղքը բարդել Ադրբեջանի վրա, լիովին խափանել բանակցությունները, հակամարտության մեջ ներգրավել երրորդ երկրներին և միջազգայնացնել այն:

    Արդյունքում մենք ազատագրեցինք՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքների մի մասը և շարունակում ենք ազատագրել դրանք:

    Այս հարցում Թուրքիան մեծ քաղաքական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին, և մենք դրա համար  երախտապարտ  ենք նրան»:

    Հրատապ լուրեր

    

    irevanaz.com

       ԱՆԿԱՐԱՅԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ   
    Հուլուսի Աքար. Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման հիմնական պայմանը Հայաստանի զինված ուժերի անհապաղ դուրսբերումն է Ադրբեջանի օկուպացված տարածքներից

    

    irevanaz.com

          ՊԱՏԵՐԱԶՄ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ      
    Ալբերտ Միքաելյան. Հայոց բանակի քուրդ վարձկանները ստանում են ամսական 600 դոլար

    

    irevanaz.com

          ԱԶԱՏԱԳՐՈՒՄ      
    Իլհամ Ալիև. Ազատագրվել են Ջաբրայիլի, Ֆիզուլիի և Զանգիլանի 22 բնակավայրեր

    Վերլուծական

    

    irevanaz.comՍոհբեթ Մամեդով. Միանգամայն տրամաբանական է, որ Ադրբեջանը դեմ է հանդես գալիս Փաշինյանի հայեցակարգին

    

    irevanaz.com
    Ադրբեջանական տեղանունների եղեռնը Հայաստանում ԵՎ ԼՂ-ում

    

    irevanaz.com

    Տիգրան Քեոսայան. «Փաշինյանը պատրաստ չէ Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության, դրա համար չէ, որ նա վերցրել է իշխանությունն ու զոմբիացնում է մարդկանց»

    Տեսանյութեր

    

    ՖԻԼԻՊ ԷԿՈԶՅԱՆՑ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ԴԵՐ XVII ԴԱՐՈՒՄ ԱՐԴԵՆ ԻՍԿ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷՐ

    irevanaz.com

    

    АРМЯНСКАЯ ЛОЖЬ ПРО ТАК НАЗЫВАЕМЫЙ ГЕНОЦИД 1915 Г. В ОСМАНСКОЙ ИМПЕРИИ

    irevanaz.com

    

    ИСТОРИЯ ИРЕВАНА УСТАМИ АДЕКВАТНЫХ АРМЯН

    irevanaz.com

    Հարցազրույց

    

    irevanaz.com

    Ալեքսանդր Փերենջիև. «Ակնհայտ է, որ եթե 2016 թվականի ապրիլին մարտական գործողությունները չդադարեցվեին, Ադրբեջանը կազատագրեր իր տարածքների ավելի մեծ մասը»

    

    irevanaz.com

    Սերգեյ Մարկով. Հայկական լոբբին ԱՄՆ-ից պահանջում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ, սակայն դրանք չեն լինելու

    

    irevanaz.comԱլեքսեյ Խլոպոտով. «Ադրբեջանն առանց Ս-400 համակարգերի էլ ընդունակ է պաշտպանվել»

    Ով ով է Հայաստանում

    

    irevanaz.com

    Նիկոլ Վովայի Փաշինյան՝ Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ

    

    irevanaz, irevan

    Կարեն Վիլհելմի Կարապետյան – Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ

    

    irevanaz.com

    Հարությունյան Դավիթ Էդոնիսի - Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ

    Մամուլում

    

    irevanaz.com

    «News Blaze». «Հայաստանն անմտորեն կորոնավիրուսը տեղափոխում է Լեռնային Ղարաբաղ»

    «News Blaze» պարբերականը հրապարակել է ամերիկացի լրագրող և հրապարակախոս Նուրիտ Գրինգերի «Հայաստանն անմտորեն կորոնավիրուսը տեղափոխում է Լեռնային Ղարաբաղ» խորագրով հոդվածը, որում խոսվում է Հայաստանի վարած օկուպացիոն քաղաքականության, Լեռնային Ղարաբաղի մարզում կորոնավիրուսի տարածման մասին:

    

    irevanaz.com

    «Լեռնային Ղարաբաղից հարկադիր վերաբնակներ. Կորուստների պատմություն, գոյատևում և հույս»

    Ամերիկյան News Blaze հրատարակությունը հրապարակել է՝ ամերիկացի լրագրող և հրապարակախոս Նուրիտ Գրինգերի՝ «Լեռնային Ղարաբաղից հարկադիր վերաբնակներ. Կորուստների պատմություն, գոյատևում և հույս» հոդվածը,..

    

    irevanaz.com

         «NEWS BLAZE »    
    Նիկոլ Փաշինյանը պետք է Լոս Անջելեսում անցանկալի անձ հայտարարվի

    Հեղինակը գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում պետք է հանդիպի Հարավային Կալիֆոռնիայի հայկական համայնքի հետ:
    «Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետտին, ով մայրական գծով հրեա է, և Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը, որի կազմում ընդգրկված են ամերիկյան հրեաներ, պետք է անհանգստացած լինեն այն փաստով, որ նացիստ Նժդեհը և Դրոն Հայաստանում հերոսացվել են»:

     


    SOCIAL NETWORK

    Լռահոս
    

    Իբրահիմ Քալըն. Հարավային Կովկասում խաղաղություն կհաստատվի միայն Ղարաբաղի ազատագրումից հետո

    

    Ադրբեջանի նախագահի օգնականը մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

    

    Ադրբեջանի ՊՆ. Ղարաբաղում վնասազերծվել են հայկական գնդի հրամանատար և նրա տեղակալը

    

    Հիքմեթ Հաջիև. Ղարաբաղի ադրբեջանական բնակչությունը պատրաստ է ապրել հայազգի բնակչության հետ միասին

    

    Մաքսիմ Շևչենկո. Հայաստանը ցանկանում է հրահրել Ադրբեջանին հարված հասցնել իր տարածքին

    

    Ադրբեջանը պատրաստ է միակողմանի կարգով հանձնել հայ զինծառայողների դիակների մի մասը

    

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև. Հայկական օկըպացիայից ազատագրվել է Ջեբրայիլի շրջանի ևս 13 գյուղ

    

    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դատապարտել է Գյանջայի վրա հարձակումները

    

    Ռեջեփ Թայիբ Էրդողան. Ամուր դիրքորոշում ցուցադրեք Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ

    

    Հուլուսի Աքար. Հայաստանը պատասխան է տալու ինչպես պատմության, այնպես էլ միջազգային իրավունքի առջև

    

    Ադրբեջանական զորքերը պահպանում են օպերատիվ առավելությունը ռազմաճակատի ողջ երկայնքով

    

    Ոչնչացվել է հակառակորդի ավագ սպա, որը խախտել էր հումանիտար հրադադարը

    

    ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Հակառակորդի կողմից տարածված տեղեկատվությունը հերթական սադրանքն է

    

    ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմը կրում է հումանիտար բնույթ

    

    Ղարաբաղում հայկական բանակի կորուստները կազմում են հազարավոր մարդ, զենքի պակաս է զգացվում

    

    Ազնիվ Բաղդասարյան: Նրանք ինձ միշտ վախեցնում էին, որ եթե ես ընկնեմ ադրբեջանցիների ձեռքը, նրանք կսպանեն ինձ

    

    Հայ կինը՝ ադրբեջանցի զինվորներին. «Բարի գալուստ ձեր տուն»

    

    Հիքմեթ Հաջիև. Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարին հարվածելու Հայաստանի փորձն անհաջող էր. Լուսանկար

    

    ՊԱԾ-ը հրապարակել է փաստեր, որոնք ապացուցում են՝ PKK-ի ահաբեկիչները կռվում են Հայաստանի կողմից

    

    Հիքմեթ Հաջիև. ՀՀ զինված ուժերը Հայաստանի տարածքից հրթիռակոծել են Գյանջա քաղաքը

    Copyright © 2009 IREVANAZ.COM