
Հայաստանի վարչապետի օրերս Իտալիա կատարած այցը արդիականացրեց 2 թեմա: Մի կողմից՝ դա արդեն ավելի քան 25 տարի շարունակվող հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտությունն է, իսկ մյուս կողմից՝ Հայաստանի ներքին վիճակը, որտեղ 1 ու կես տարի առաջ հայտարարվեց ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու մասին:
Այս մասին ասված է իտալական L’Opinione պարբերականում հրապարակված «Հայաստան՝ գոյություն չունեցող ժողովրդավարություն» խորագրով հոդվածում:
Հոդվածում նշված է, որ ղարաբաղյան հակամարտության պատճառով մեկուսացված Հայաստանը դուրս է մնացել բոլոր տարածաշրջանային նախագծերից: Իշխանությունների վարած քաղաքականության համար վճարում է Հայաստանի ժողովուրդը:
Հոդվածում ընդգծվում է, որ Փաշինյանը իշխանության է եկել ժողովրդի դժգոհության ալիքի վրա, որը տառապում է լուրջ սոցիալ-տնտեսական ճգնաժամից: Հարուստ բնական պաշարներ և դեպի ծով ելք չունեցող Հայաստանը ստեղծված վիճակից կարող է դուրս գալ բացառապես հարևան երկրների, մասնավորապես, Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման հաշվին: