Ադրբեջանի Հանրապետությունը նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ցանկանում են այցելել Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական տարածքներ:
Նախազգուշական հայտարարության մեջ ասված է, որ Ադրբեջանի Հանրապետության 20 տոկոս տարածքներն օկուպացվել են Հայաստանի զինված կազմավորումների կողմից: Այդ ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզը և նրան հարակից 7 շրջանները՝ Լաչինը, Քելբաջարը, Աղդամը, Ֆիզուլին, Ջաբրայիլը, Գուբադլին և Զանգիլանը հայտնվել են հայկական օկուպացիայի տակ: Այդ տարածքներում բնակվող շուրջ 1 մլն ադրբեջանցիներ դարձել են հարկադրաբար տեղահանվածներ:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է 4 բանաձև, որոնք պահանջում են հայկական զինված կազմավորումների անհապաղ և անվերապահորեն դուրսբերումը Ադրբեջանի օկուպացված հողերից: Եվրոպայի Խորհուրդը, ԵԱՀԿ-ը, Իսլամական Համագործակցության Կազմակերպությունը, Չմիավորման շարժումը և այլ միջազգային կազմակերպություններ հաստատել են, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
Ադրբեջանի պետությունը բոլոր օտարերկրացիներին, որոնք ուզում են այցելել Լեռնային Ղարաբաղ և այլ օկուպացված տարածքներ, հիշեցնում է, որ Հայաստանի ռազմական ագրեսիայի պատճառով տվյալ տարածքները ժամանակավորապես գտնվում են Ադրբեջանի Հանրապետության վերահսկողությունից դուրս:
Ցանկացած այց վերոնշյալ տարածքներ՝ առանց Ադրբեջանի Հանրապետության թույլտվության, համարվում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, օրենսդրության, ինչպես նաև միջազգային նորմերի և սկզբունքների խախտում:
Ադրբեջանի պետությունը բոլոր արտասահմանյան երկրների քաղաքացիներին կոչ է անում զերծ մնալ Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի մարզ և այլ օկուպացված տարածքներ այցելելուց:
Օտարերկրյա քաղաքացիները, այդ թվում նաև լրագրողները, որոնք ուզում են այցելել երկրի օկուպացված տարածքներ, պետք է դիմեն Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
Բոլոր նրանք, ովքեր առանց թույլտվության կայցելեն օկուպացված տարածքներ, կընդգրկվեն անցանկալի անձանց ցուցակում: