
Մամուլի խորհրդի նախագահ Աֆլաթուն Ամաշովը իր վերաբերմունքն է հայտնել՝ հայ լրագրողների Ադրբեջանում ժամանելու կապակցությամբ:
Ինչպես հայտնել է Ա.Ամաշովը, վերջին օրերին հասարակության մեջ քննարկումներ են եղել՝ կապված հայ լրագրողների Ադրբեջան ժամանելու հետ. Ես ուզում եմ ոչ մեծ հայտարարություն անել դրա հետ կապված:
Բոլորին հայտնի է, որ Ադրբեջանի 20 տոկոս տարաածքները օկուպացվել են Հայաստանի կողմից: Օկուպացիան շարունակվում է ավելի քան 30 տարի: Հայտնի է նաև, որ Ադրբեջանը, մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի, չի հաշտվի դրա հետ: Օկուպացումից հողերի ազատագրումը մեր ընդհանուր և սուրբ նպատակն է: Մեր բոլոր գործունեությունը հիմնված է դրա վրա: Ես կցանկանայի, որպեսզի մենք առաջնորդվենք հենց դրանով, և այս տեսակետից ես ճիշտ չեմ համարում հարցադրումը. «Արդյո՞ք հայ լրագրողները պետք է ժամանեն Ադրբեջան, կամ էլ պետք է արդյոք մենք այցելենք մեզ հակառակորդ երկիր: Անհրաժեշտ է հաշվի առնել այն, որ, ընդհանուր առմամբ, մտավոր մակարդակում շփումները կարևոր նշանակություն ունեն»:
Խորհրդի նախագահը նշել է նաև, որ մինչև 2001 թվականը իրականացվել են լրագրողների փոխայցելություններ. «Այն ժամանակ հույս կար: Հայ հասարակության մեջ դիտարկվել է ջերմացում, եթե կարելի է այդպես ասել: 1999 թվականին Հայաստանի խորհրդարանում զինված հարձակումից հետո, քաղաքական գործընթացների ընթացքը փոխվեց: Արդյունքում, Հայաստանը անուղղակիորեն հեռացավ բանակցություններից: Ժամանակի ընթացքում իրավիճակը վատացավ, և դա ազդեց լրագրողների այցերի վրա, դրանց թիվը պակասեց, իսկ այնուհետև ընդհանրապես դադարեցին դրանք:
Որքան ինձ հայտնի է, վերջին անգամ լրագրողներից Հայաստան է այցելել Turan տեղեկատվական գործակալության խմբագիր Շահին Հաջիևը: Այցը տեղի է ունեցել այս տարվա սկզբին, և, կարծում եմ, օգտակար էր: Ես կրկին վերադառնում եմ այդ հարցին: 1999-2001 թվականներին մենք ուզում էինք, որ հայ հասարակությունը գիտակցեր իրական իրավիճակը: Մենք այժմ ենք էլ ուզում դա: Որովհետև հայ հասարակությունն այսօր էլ ճիշտ պատկերացում չունի ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Հակամարտության էությունը ամբողջությամբ սխալ է մեկնաբանվել: Դա ելնում է նրանց քաղաքական նպատակներից»: