1917 թվականի բոլշեւիկյան հեղաշրջումից հետո Թուրքիայի տարածքում կռվող ռուսական զորքերը վերադարձան իրենց երկիրը: Ռուսների կողմից դատարկվող Թուրքիայի շրջանները բռնագրավվեցին հայերի կողմից:
Նրանք այս շրջանները զավթվելուց մի քանի ամիս հետո, անգլիական բանակի մայոր Նոոլը այդ տարածքում ստուգումներ է կատարում եւ ահա թե ինչ է գրում այստեղ տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ պաշտոնական զեկուցագրության մեջ:
«1916 թվականին, ռուսական բանակի հեռանալուց հետո նրան օժանդակող հայ քրիստոնեական վրեժառու բանակի կողմից բռնագրավված վայրերում կատարածս ստուգումների ժամանակ ականատես եղա հետեւյալին: Առանց երերալու կարող եմ ասել, որ այն, ինչ որ չէին կարող կատարել թուրքերը յուր թշնամիների հանդեպ, կատարեցին նրա թշնամիները իր իսկ թուրքերի հանդեպ: Տեղի բնակիչների եւ դեպքերի ականատեսների վկայության համաձայն, ռուսները գործել են հայերի ընդվզումներին ու հրահրումներին ներդաշնակ: Հայերը, դահիճների պես ձեռքն ընկած բոլոր մահմեդականներին անխղճորեն կոտորել են: Նրանք ոչնչացրել են հազարավոր անմեղ մարդկանց: Ռեւանդուզ եւ Նել քաղաքներում եղած յուրաքանչյուր ոք կարող էր տեսնել մահմեդականների նկատմամբ քրիստոնեաների պլանավորած դաժանակրությունների եւ կատարած ստոր հանցագործությունների հետքերը»:
Այնուհետեւ հեղինակը շարունակում է. «Նշված տարածքները զավթելու նպատակով հայերը սկսեցին այդ շրջաններում մեծամասնություն կազմող մահմեդականների դեմ ոչնչացման ընդարձակ կամպանիա ծավալել: Նրանք հավատում էին, որ եթե այդ տարածքը մաքրվի մահմեդականներից, ապա այնտեղ հնարավոր է ստեղծել անկախ պետություն: Սա էր ահաբեկչական դրսեւորումների եւ իրագործվող ցեղասպանության հիմնական նպատակը - մի քաղաքականություն, որը այսօր էլ շարունակվում է Ադրբեջանի բռնագրավված շրջաններում:
Ազգայնամոլ շարժումները սկսելուց ի վեր ահաբեկչությունը եւ դաժանությունը դարձել է հայերի համար պաշտոնական քաղաքականություն:
Ամերիկացի գեներալ Հարբորդի խոսքերը. «Ռուսների հետ մեկտեղ առաջխաղացման կամ թե դիրքերը զիջելիս հայերը միշտ էլ դաժանորեն են վարվել թուրքերի նկատմամբ»:
1918 թվականի փետրվարի 21-ին գնդապետ Պինեյի կողմից Անգլիայի արտաքին գործոց նախարարության համար պատրաստված հաղորդագրության մեջ այսպես է ասվել. «Ես, առանց այլեւայլության հավատում եմ հայերի կողմից կատարված ցեղասպանությանը: Դրա հետ կապված անհրաժեշտ տեղեկությունները հաղորդվել են: Այնտեղ նշված բոլոր փաստերը համապատասխանում են իրականությանը: Համոզված եմ, որ այդ հարցին դեռեւս անհրաժեշտ ուշադրություն չի դարձվել»: