
Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության ստեղծման 100-ամյակի կապակցությամբ Բաքվում կազմակերպված ռազմական ցուցահանդեսում ցուցադրվել է Harop տիպի ԱԹՍ-ի արձակման սարքը:
«ՄԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վրա տեղադրված սարքը կարող է տեղափոխել և արձակել իսրայելական արտադրության 12 ԱԹՍ:
ԱԹՍ-ի կառավարման հեռահարությունը կազմում է 200 կմ: Կամիկաձե-անօդաչուի թիրախը խոցելու հավանականությունը կազմում է 100 տոկոս: Դրոնն ընդունակ է թռչել 16 հազար մետր բարձրության վրա, ինչը չափազանց դժվարացնում է հակառակորդի կողմից նրա հայտնաբերումն ու ոչնչացումը:
Նշենք, որ ադրբեջանական կողմը Harop տիպի անօդաչուներ կիրառել էր 2016 թվականի ապրիլյան մարտերի ժամանակ՝ 100 տոկոսանոց արդյունքով: