
Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիգ Զուլֆուգարովը մեկնաբանել է՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 5-ին Ադրբեջանի օկուպացված հողեր ապօրինի այցը։
Ինչպես հայտարարել է Թ. Զուլֆուգարովը, Խանքենդիի կենտրոնական հրապարակում Փաշինյանի «միացում» կոչերով ելույթը հանդիսանում է ընդամենը սադրանք։
«Լեռնային Ղարաբաղում անջատողական շարժումը նույնպես սկսվեց «միացում» կարգախոսներով։ Անջատողականների նպատակը ադրբեջանական հողերի օկուպացիան և դրանք Հայաստանի հետ միացնելն էր։ Այդ նպատակով այն ժամանակ անցկացվեց էթնիկական զտում, և բոլոր ադրբեջանցիներին վտարեցին իրենց հարազատ հողերից»,- հիշեցնել է Թ. Զուֆուգարովը։
Նախկին նախարարի խոսքով, Փաշինյանը արտահայտելով «միացում» խոսքը՝ բացահայտ հրապարակել է Հայաստանի անեքսիոնիստական քաղաքականությունը։
Զուլֆուգարովը հավելել է նաև, որ Փաշինյանը ցանկացել է ցույց տալ, որ վերահսկում է Լեօնային Ղարաբաղի անջատողական վարչակարգը, սակայն իրականում բոլորովին այլ է։
«Իրականում, իրեն Ղարաբաղի ղեկավար ցույց տալու Փաշինյանի փորձերը՝ երկրորդական հարց է։ Ղարաբաղյան անջատողականների ֆինանսավորումը և անվտանգությունը կախված է Հայաստանից։ Ոչ մի պետություն չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի «անկախությունը»։ Փաշինյանը փորձում է համաշխարհային հանրության ուշադրությունը ուղղել այն բանի վրա, որ անջատողական վարչակարգը հանդիսանում է «անկախ»։
Նշենք, որ օգոստոսի 5-ին Նիկոլ Փաշինյանը այցելել է Ադրբեջանի օկուպացված տարածքներ։
Խանքենդիի կենտրոնում ելույթի ընթացքում նա հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման ոգուն հակասող հայտարարություններ է արել։