
Ադրբեջանի 20 տոկոս տարածքները շարունակում են մնալ Հայաստանի զինված ուժերի օկուպացման տակ: Երևանն անտեսում է ՄԱԿ-ի կողմից ընդունված 4 բանաձևերը, ինչը խոչընդոտում է կայուն զարգացման նպատակներին առնչվող խնդիրների հաջող իրականացմանը:
Այս մասին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Ահմեդովը:
Նա նշել է, որ միջազգային հանրությունը պետք է իր ջանքերն ուղղի հակամարտությունների կարգավորմանը և խաղաղության հաստատմանը, քանի որ առանց խաղաղության զարգացում հնարավոր չէ:
Ալի Ահմեդովը շեշտել է, որ Ադրբեջանը ձգտում է կարգավորել այս հակամարտությունը՝ որպեսզի կարողանա էլ ավելի զարգացնել իր տնտեսությունը և համապատասխանաբար բարձրացնի բնակչության կենսամակարդակը: