Շավարշ Քոչարյանի նման անլուրջ քաղաքական գործիչները անլրջացնում են իշխանության համակարգը » IREVAN Informational Analytical Center
Բովանդակություն
Ամենաընթերցվող

  • ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆ. «ՆԻԿՈԼ, ԷՇԻ ՏՂԱ, ՍՈՒՏ ՉԽՈՍԵՍ»
  • 10.08.2018
  • ՀԻՆ ԻՐԵՎԱՆԸ. Իրևանի Բերդը. 1796թ-ի տպագրություն
  • ԱԶԱՅ ԳՈՒԼԻԵՎ. «ԱԼԱՆԴՅԱՆ ԿՂԶԻՆԵՐԻ ՓՈՐՁԸ ԿԱՐԵԼԻ Է ԿԻՐԱՌԵԼ ...
  • 19.07.2018
  • 16.07.2018
  • 17.07.2018
  • Գասպարին փորձում էր ՌԴ դրոշն ու Քոչարյանի նկարը փակցնել ...
  • 23.07.2018
  • ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ՄԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԱՅՍ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ...
  • Օրացույ
    «    Август 2018    »
    ПнВтСрЧтПтСбВс
     
    1
    2
    3
    4
    5
    6
    7
    8
    9
    10
    11
    12
    13
    14
    15
    16
    17
    18
    19
    20
    21
    22
    23
    24
    25
    26
    27
    28
    29
    30
    31
     
    Կարծիք
    Վիճակագրությո



    Flag Counter

    Շավարշ Քոչարյանի նման անլուրջ քաղաքական գործիչները անլրջացնում են իշխանության համակարգը

    irevanaz.comԱյդ հանգրվանին հասնելու համար` պարոն Շավարշ Քոչարյանը ստիպված եղավ ավելի քան մեկ տասնամյակ ընդդիմություն-ընդդիմություն խաղալ, ճամբար փոխել, կատարել իշխանական քարոզչական հենարանի դերը այս կամ այն նախագծի սպասարկուի կարգավիճակով եւ այլն: Իսկ գործող ռեժիմից, որի մահակների տակ 2004 թվականի ապրիլին ընկել էր նաեւ ինքը` Շ. Քոչարյանը, նա ԱԳ փոխնախարարի պաշտոնը հիմա վերցրեց, քանի որ թերեւս հստակ գիտակցում է, որ դա նրա` թեկուզեւ կարճ ժամանակով, բայց պաշտոն ունենալու վերջին շանսն է:    

    Եւ այսպես, Քոչարյանը, որը մինչեւ 88 թվականը կոմունիստ էր, Ղարաբաղյան շարժումը սկսվելուց հետո փորձեց իր տեղը գտնել Շարժման շարքերում: 1990 թվականին նա ՀՀՇ-ի միջոցով դարձավ Գերագույն խորհրդի պատգամավոր: Շավարշ Քոչարյանը հայտնվեց ԳԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, սակայն պաշտոն չստանալով` դարձավ ԱԺՄ-ական ու սկսեց քննադատել իշխանությանը: 1995-ին եւ 1999-ին Քոչարյանը Ազգային ժողովի պատգամավոր դարձավ Վազգեն Մանուկյանի միջոցով: Եւ չնայած նա ԱԺՄ կարկառուն դեմքերից էր ու, սույն կուսակցությունն օգտագործելով, կրկին դարձավ պատգամավոր, բայց դա չխանգարեց, որ նա դառնար ԱԺՄ-ն ակտիվ քանդողներից մեկը եւ, 2000 թվականին պոկելով ԱԺՄ-ից մի հատված, հիմնադրեր իր Ազգային ժողովրդավարական կուսակցությունը` ԱԺԿ-ն: Մինչ այդ, իհարկե, պարոն Քոչարյանը ԱԺ դարպասներն էր ջարդում եւ իր առաջնորդ Վազգեն Մանուկյանի հետ 1998-ին ողջունեց Ռոբերտ Քոչարյանի նախագահ դառնալը: Բայց կրկին անպաշտոն մնալով` պարոն Քոչարյանը 2003-ին Ազգային ժողով մտավ Ստեփան Դեմիրճյանի օգնությամբ` որպես «Արդարություն» դաշինքի անդամ: Ու այսպես մոտ 18 տարի նա ընդդիմություն-ընդդիմություն խաղաց: «Սկզբունքային» ընդդիմադիր լինելու այդ երկարատեւ տարիների ընթացքում Շավարշ Քոչարյանը հասցրեց բարեհաջող իրականացնել ղարաբաղյան կլանի բոլոր պատվերները: 2002 թվականին, երբ Շավարշ Քոչարյանը ԱԺ կրթության, գիտության եւ մշակույթի հանձնաժողովի նախագահն էր, նրա ակտիվ ու եռանդուն ջանքերի շնորհիվ ընդունվեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը, որի միջոցով գործող ռեժիմը փակեց «Ա1+» եւ «Նոյան տապան» հեռուստաընկերությունները: Հիշեցնենք, որ անգամ իշխանամետ որոշ կուսակցություններ էին այն ժամանակ դեմ սույն օրենքի որոշ դրույթներին: Բայց, փաստորեն, նույն «սկզբունքային» ընդդիմադիր Քոչարյանի շնորհիվ իշխանությունն առ այսօր հեռուստաեթերում անում է այն, ինչ ուզում է` խիստ վերահսկողություն սահմանել հեռուստաեթերի վրա, եթեր հեռարձակել միայն «լավատեսական լուրեր» եւ ապատեղեկացնել հանրությանը: Սույն բարեհաջող պատվերից հետո էլ, երբ Շավարշ Քոչարյանը ԵԽԽՎ պատվիրակության անդամ էր` «Արդարություն» խմբակցությունից, նա կարողացավ մեկ այլ «փայլուն» արդյունքի հասնել: Բանն այն է, որ Եվրախորհրդի ներկայացուցիչներն այն ժամանակ որեւէ կերպ չէին կարողանում հասկանալ Հայաստանի խորհրդարանական ընդդիմության գործողություններն ու վարքագիծը, քանի որ այդ ընդդիմության խոսնակը ԵԽԽՎ-ում` Շավարշ Քոչարյանը, ինչպես ժամանակին պնդում էին «Արդարություն» խմբակցության ներկայացուցիչները, բոլորովին այլ ինֆորմացիա էր տալիս ԵԽԽՎ-ին ընդդիմության ծրագրերի եւ քաղաքական գնահատականների վերաբերյալ: Իր քաղաքական կարիերայի այս փուլը «սկզբունքային» ընդդիմադիր Շավարշ Քոչարյանն ավարտեց սկանդալով, քանի որ «Արդարություն» խմբակցությունը, որը Քոչարյանին մեղադրում էր այն բանում, որ վերջինս հստակ պարտավորություններ է ստանձնել իշխանության առաջ, ետ կանչեց Քոչարյանին ԵԽԽՎ պատվիրակությունից: Խիստ մեծ էր Շավարշ Քոչարյանի դերը նաեւ 2005 թվականի Սահմանադրական հանրաքվեի ժամանակ: «Սկզբունքային» այդ ընդդիմադիրը, չնայած այն բանին, որ ընդդիմությունը որոշել էր բոյկոտել հանրաքվեն, քափ-քրտինք կտրած` զբաղված էր «Այո» քարոզելով, քանի որ մեծ ախորժակ էր պահել մարդու իրավունքների պաշտպան դառնալու համար: Բայց սա էլ չստացվեց: Դա, իհարկե, չի նշանակում, որ Շավարշ Քոչարյանը ձեռնունայն էր մնում, եւ նրա արածը չէր գնահատվում: Ընդդիմություն-ընդդիմություն խաղալու ընթացքում նա հասցրել է ֆինանսական լուրջ ձեռքբերումներ ունենալ: Ըստ որոշ տեղեկությունների, նրան է պատկանում Երեւանի հիվանդանոցներից մեկը, նա ունի ադամանդի վերամշակման արտադրամաս եւ այլն, եւ այլն: Սրան էլ զուգահեռ, Քոչարյանը, լինելով պատգամավոր, հասցրեց բյուջեի հաշվին մի լավ ճանապարհորդել տարբեր երկրներում: Դատելով Շավարշ Քոչարյանի անցած ուղուց` նա, իհարկե, միանշանակ հեշտությամբ կծախվեր նաեւ նախկին իշխանություններին, բայց այն ժամանակ գնորդ չուներ: Իսկ այսօր, փաստորեն, նա համալրեց նախկին ԱԺՄ-ականների այն կարկառուն դեմքերի ցանկը, որոնք վաճառվեցին քոչարյանասերժական կլանին` Սեյրան Ավագյան, Դավիթ Վարդանյան, Ֆիլարետ Բերիկյան եւ մյուսներ: Ինչպես երեկ ասում էր «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը, Շ. Քոչարյանը թող հստակ իմանա, որ մաս կազմելով իշխանությանը` նա դառնում է գործող ռեժիմի բոլոր հանցագործությունների մեղսակիցն ու պատասխանատուն:

    «Եթե ես երբեւէ Շ. Քոչարյանին փողոցում տեսնեմ, նրան ասելու եմ, որ դու պատասխանատու ես մարտի 1-ի համար, դու պատասխանատու ես ցանկացած քաղաքական գործչի ապօրինի կալանավորման համար: Ասելու եմ, որ դու քաղաքական գործիչ չես, դու ընդամենը հանցագործ իշխանության սպասարկու ես: Իշխանությունները, իրենց հերթին, այնքան պատասխանատու պիտի լինեին, որ Շավարշ Քոչարյանի նման դուրս գրված ու անլուրջ քաղաքական գործիչներով պետական մարմինները համալրելով` այդքան չանլրջացնեին իշխանության համակարգը»,- ասում էր Սուրեն Սուրենյանցը:


    Печать
    

    Добавление комментария

    Ваше Имя:
    Ваш E-Mail:
    Код:
    Включите эту картинку для отображения кода безопасности
    обновить, если не виден код
    Введите код:

    Օրվա լուր

    

    irevanaz.com


    ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՍՊԱՌՆԱԼԻՔՆ Է»

    «Շատ առաջատար միջազգային կազմակերպությունները հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ որոշումներ և բանաձևեր են ընդունել։ Այդ փաստաթղթերը պահանջում են հակամարտությունը լուծել Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։
    Ավելի քան 20 տարի առաջ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը հակամարտության հետ կապված 4 բանաձև է ընդունել, որոնց մեջ պարունակվում են օկուպացված հողերից Հայաստանի զինված ուժերի շուտափույթ և անվերապահ դուրս բերելու պահանջներ։
    Սակայն Հայաստանը չի կատարում դրանք, կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքները։ Հայաստանը փորձում է օկուպացված տարածքներում անցկացնել ապօրինի վերաբնակեցման քաղաքականություն»

    Հրատապ լուրեր

    

    irevanaz.com

         ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ     
    Ալեքսանդր Ռար. «Հայաստանն առաջարկում է մի օրակարգ, որը, գիտի, որ անընդունելի է Ադրբեջանի համար»

    

    irevanaz.com

         ՓՈՐՁԱԳԵՏԻ ԿԱՐԾԻՔ     
    Գյուղմթերքը Հայաստանում կրկնակի թանկ է․ պատճառը գյուղնախարարության տգետ քաղաքականությունն է

    

    irevanaz.com

         ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ    
    Արմեն Հովսեփյան. «Փաշինյանն ասում ա՝ եկեք, եկել ենք, ինչո՞ւ են մեզ արհամարհում»

    Վերլուծական

    

    irevanaz.com

         ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ     
    Փաստերն ապացուցվել է՝ հայ զինվորին սպանել է գումարտակի հրամանատարը

    

    irevanaz.com

         ԿԱՐԾԻՔ     
    Արտյոմ Խաչատրյան. «Երբ գառը վազում է գայլի մոտ…»

    

    irevanaz.com

         ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ     
    Սարգիս Արծրունի. «Կարգին Հայկոն՝ կարգին պաշտոնում․ Նիկոլ Փաշինյանը կողմնորոշվեց քաղաքապետի հարցում»

    Տեսանյութեր

    

    ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ. ՎԱՐԴԳԵՍ ԳԱՍՊԱՐԻՆ ՓՈՐՁՈՒՄ ԷՐ ՌԴ ԴՐՈՇՆ ՈՒ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆԿԱՐԸ ՓԱԿՑՆԵԼ ՀՀԿ ԵՎ ՀՅԴ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ԴՌՆԵՐԻՆ

    irevanaz.com

    

    ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆ. «ՆԻԿՈԼ, ԷՇԻ ՏՂԱ, ՍՈՒՏ ՉԽՈՍԵՍ»

    irevanaz.com

    

    ՆՈՐ ԿԱԴՐԵՐ, ՈՐՈՆՔ ՎԿԱՅՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

    irevanaz.com

    Հարցազրույց

    

    irevanaz.com

         ՀԱՅԱՑՔ ՄՈՍԿՎԱՅԻՑ         
    Եվգենի Միխաիլով. «Մոսկվան ըմբռնել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները»

    

    irevanaz.com

         ՓՈՐՁԱԳԵՏԻ ԿԱՐԾԻՔ     
    Սմբատ Կարախանյան. «Կառնավալն ավարտվեց, լրջանալու պահն է. Սերժ Սարգսյանի խոստումները դրված են Փաշինյանի սեղանին»

    

    irevanaz.com

         ՌԱԶՄԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԵՏ     
    Կոնստանտին Մաշովեց. «Ադրբեջանի ռազմական ներուժը բացահայտ բարձր է, քան Հայաստանում»

    Ով ով է Հայաստանում

    

    irevanaz.com

    Նիկոլ Վովայի Փաշինյան՝ Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ

    

    irevanaz, irevan

    Կարեն Վիլհելմի Կարապետյան – Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ

    

    irevanaz.com

    Հարությունյան Դավիթ Էդոնիսի - Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ

    Մամուլում

    

    irevanaz.com

         «ԿՈՄԵՐՍԱՆՏ»      
    «Մոսկվային հատկապես զայրացրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին մեղադրանքի առաջադրումը»

    «Հայաստանը պոկվում է Հավաքականից, Ռուսաստանը դժգոհ է Հայաստանի նոր իշխանությունների գործողություններից» վերնագրի ներքո Հայաստանի մասին հերթական հոդվածն է հրապարակել ռուսաստանցի ամենահայտնի օլիգարխներից մեկին՝ Ալիշեր Ուսմանովին պատկանող «Կոմերսանտ» պարբերականը:
    Վկայակոչելով Ռուսաստանի պետական կառույցներում իր անանուն աղբյուրները՝

    

    irevanaz.com

    ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
    «Հակառակ արևմտյան քաղաքագետների պնդումների՝ սումգայիթյան իրադարձությունները ազգամիջյան բնույթ չէին կրում»

    Հակառակ արևմտյան քաղաքագետների պնդումների՝ սումգայիթյան իրադարձությունները ազգամիջյան բնույթ չէին կրում: Դա խորհրդային տարիների համար յուրահատուկ՝ հանցավոր խմբերի միջև «ռազբորկա» էր:

    Դրա մասին է վկայում այն հանգամանքը, որ ամենադաժան խմբերից մեկը գլխավորում էր ազգությամբ հայ Էդուարդ Գրիգորյանը:

    

    irevanaz.com

         RETHINKING RUSSIA»    

    Ֆարհադ Մամեդով. «Բանակցային գործընթացի լճացումը կբերի հերթական էսկալացիայի»

    «Ցավոք, 2016 թվականի ամառվանից որոշ համանախագահներ սուրբ մանտրայի նման շարունակեցին կրկնել այսպես կոչված Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին հայկական թեզերը», - նշում է Ֆարհադ Մամեդովը:

     

     


    Լռահոս
    

    Արտաշատում բողոքում են հարկային գանձումների բաժնի պետ Մախմուդյան Ռաշիդի դեմ

    

    Հաֆիզ Փաշաև. «Ադրբեջանը բարձր է գնահատում Տաջիկստանի դիրքորոշումը ԼՂ հարցում»

    

    130 բնակարան է գնվելու ղարաբաղյան պատերազմի հաշմանդամների համար

    

    Միխեիլ Սաակաշվիլի. «Ես չգիտեմ՝ ինչ էր Փաշինյանը պատմում Մոսկվայում, բայց Պուտինը նման բաներ կուլ չի տալիս»

    

    Ռուսաստանը բարձր է գնահատում Ադրբեջանի աշխատանքը «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում

    

    Շեհիդ Ռահիմ Ալըշևի քույրը պատասխանել է Փաշինյանի տիկնոջը

    

    Ադրբեջանական արբանյակը փոխադրվել է Ֆրանսիական Գվիանայի տիեզերակայան

    

    Ռիչարդ Միլս. Կարևոր է ներկայիս կառավարության կողմից իրավունքի գերակայության կիրառման ապահովումը

    

    Գեներալ Մանվել Գրիգորյանն Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումից զրկվելու որոշմանն անտարբեր է արձագանքել

    

    Վաչագան Ղազարյանի կնոջը մեղադրանք է առաջադրվ

    

    Եվգենի Միխաիլով. «Մոսկվան կարող է կտրուկ փոխել Ղարաբաղի վերաբերյալ դիրքորոշումը»

    

    Մարիա Զախարովա. «Ժառա-2018»-ը իրական համագործակցության վառ օրինակ է

    

    Ադրբեջանի պաշտպանության նախարարը ճակատամերձ գոտում մասնակցել է ՌՕՈՒ բազայի բացմանը

    

    Փաստերն ապացուցվել է՝ հայ զինվորին սպանել է գումարտակի հրամանատարը

    

    Արտյոմ Խաչատրյան. «Երբ գառը վազում է գայլի մոտ…»

    

    «Մոսկվային հատկապես զայրացրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին մեղադրանքի առաջադրումը»

    

    Գասպարին փորձում էր ՌԴ դրոշն ու Քոչարյանի նկարը փակցնել ՀՀԿ և ՀՅԴ գրասենյակների դռներին

    

    Եվգենի Միխաիլով. «Մոսկվան ըմբռնել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները»

    

    Աղասի Ենոքյան. «Մոսկվան չի ցանկանում, որ Քոչարյանը «փակվի»․ վերջինս կարող է «անկեղծանալ» Հոկտեմբերի 27-ի գործով»

    

    Սևինջ Ֆաթալիևա. Փաշինյանը և նրա թիմը պետք է հետևություններ անեն

    Copyright © 2009 IREVANAZ.COM