Բովանդակություն
Ամենաընթերցվող

  • Կարեն Վիլհելմի Կարապետյան – Հայաստանի Հանրապետության նա ...
  • ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՆԱԽՉԸՎԱՆԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈ ...
  • Հարությունյան Դավիթ Էդոնիսի - Հայաստանի Հանրապետական կո ...
  • 17.05.2018
  • 18.05.2018
  • Ֆուադ Ախունդով. «100 տարի առաջ Իրևանը տրվել է Հայաստանի ...
  • Հայկական կողմի հայտարարությունը անհիմն է
  • Երևանում ցուցարարները պահանջում են գլխավոր դատախազի հրա ...
  • ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ԵԹԵ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԿՈՐՑՆԵՐ ԻՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՆԿԱԽՈՒ ...
  • Իլհամ Ալիև. «2016 թվականի ապրիլին մեր բանակի տարած փայլ ...
  • Օրացույ
    «    Июнь 2018    »
    ПнВтСрЧтПтСбВс
     
    1
    2
    3
    4
    5
    6
    7
    8
    9
    10
    11
    12
    13
    14
    15
    16
    17
    18
    19
    20
    21
    22
    23
    24
    25
    26
    27
    28
    29
    30
     
    Կարծիք
    Վիճակագրությո



    Flag Counter

    Ժորժ դե Մալեւիլ. «Այսպես կոչված հայոց ցեղասպանություն»

    irevanaz.comԱյդ տխուր փաստերի ուսումնասիրությունն սկսելիս պետք է ստույգ լինել, քանի որ մենք պետք է խոսենք այն դեպքերի մասին, որոնք անողոք բանավեճ են առաջացնում: Իրականում այդ դէպքերի վերաբերյալ պատմությունները, որոնց մեծամասնությունը չափից ավելի համապատասխանում են իրականությանը, ցնցում են մարդու երեւակայությունը:

    Եվ այսպես հաջորդաբար կուսումնասիրենք. 1. - Օտոմանյան կառավարության կողմից ձեռնարկված միջոցները, 2. - նշված միջոցառումների պատճառները, 3. - այդ միջոցառումների անուղղակի հետեւանքները, 4. - եւ վերջապես այդ հետեւանքների իրական պատճառները:

    Մենք ձեռնարկում ենք այդ ուսումնասիրությունները՝ նախապատվություն չտալով կողմերից ոչ մեկին եւ հետեւաբար դեն ենք նետում, ինչպես որ նրանք արժանի են դրան, բոլոր այն նախադասությունները, որոնք հաստատված չեն հուսալի փաստաթղթերով:

    Բայց մյուս կողմից, առաջնորդվելով առողջ դատողությամբ ուզում ենք հիշեցնել, որ որեւէ մեկի նկատմամբ մեղք հարուցողը պետք է որ ապացույց թողնի, քանի որ դեկլարատիվ մտածողությունների կրկնությունը, որքան էլ որ այն սիստեմատիկ ու համոռորեն լինի, երբեք չի ծառայել որպես բավարար հիմք:

    1. Օտոմանյան կառավարության կողմից ձեռնարկված միջոցները

    1915 թ. փետրվարին, մենք դա արդեն նշել ենք եւ նորից կանդրադառնանք դրան, հայերը ողջ Արեւելյան Անատոլիայում ապստամբություն բարձրացրին: Հենց այդ պայմաններում 25 փետրվարի 1915թ. (նոր տոմարով) բոլոր զորամասերում եւ ստորաբաժանումներում տարածվում է Գերագույն Շտաբի շրջաբերականը, ըստ որի (առաջին հոդված) «հայերը ոչ մի դեպքում զինծառայության չպետք է ներգրավվեն»:

    Նման ձեւով զինաթափ արեցին հայերին, որոնք զինապարտ էին ինչպես եւ բոլոր թուրքերը 1908 երիտ-թուրքերի հեղափոխության ժամանակվանից, սակայն նրանց պահեցին պարտադիր զինծառայունում՝ օժանդակ զորամասերում եւ ստորաբաժանումներում (համբակային ծառայությունում, ինժեներական զորամասերում): Հենց այդ չափով են ցեղասպանության ջատագովները տեսնում թուրքերի կողմից ձեռնարկված առաջին քայլերը՝ իրենց խարդախ պլաններն իրականացնելու համար, հայերը զինաթափ էին արվել նրա համար, որպեսզի հետո նրանց՝ անզեններին հեշտ լինի սպանել:

    Այդ փաստարկման միամտությունը իսկույն բացահայտում է վեճի հիրավի ժուռնալիստական մակարդակը: Եթե թուրքերն իրոք ցանկանային ոչնչացնել անօգնական հայ ժողովրդին, ապա լավ չէ՞ր լինի ընդհանրապես չզինել նրանց, որպեսզի հետո չզինաթափել:

    Եվ եթե սկզբում հայերին զինեցին, իսկ պատերազմի սկսվելուց չորս ամիս հետո զինաթափեցին, ապա մի՞թե դա չի նշանակում, որ հակադիր բացատրության անողոք համառությանը հակառակ, 1914 թ. մինչեւ 1915 թ. փետրվարը որոշակի դեպքեր տեղի ունեցան, որոնք թուրքական բանակի Գերագույն Շտաբին հավատացրին ինքնակալության հպատակ հայերի դավաճանությունը, որն արտահայտվում էր օրինակի համար հայ զինակոչիկների զանգվածային դասալքությամբ, որոնք իրենց հետ տանում էին նաեւ զենքը:

    Մենք դեռ կանդրադառնանք դրան, բայց այստեղ ուզում ենք նշել, թե ինչպիսի պրիմիտիվ եւ զուտ էմոցիոնալ է ծավալվում այդ խոշոր բանավեճը:

    Խսսքը գնացող շրջաբերականը իր մեջ պարունակում է 3-րդ հոդվածը եւս, որտեղ առաջացած խռովությունների ճնշման վերաբերյալ տարբեր դիրեկտիվները ցույց տալուց հետո նշվում է. «Ամենուր, որտեղ ագրեսիայի ակտեր չեն հաստատվել, անհրաժեշտ է իրավիճակի հսկողությունն իրականացնելով ձեռնպահ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կարող են բնակչության (հայ) ճնշման ակտեր հանդիսանալ եւ ահաբեկել նրան: Անհրաժեշտ է բացատրել բնակչությանը, որ այն քաղաքացիները, որոնք չեն խախտել քաղաքացիական հնազանդությունը եւ պետության հանդեպ հնազանդություն են պահպանում, կարող են չվախենալ եւ նմանապես չպետք է թույլատրել բնակչության գրգռելը խռովության՝ հրելով նրան հուսահատության:

    Մի՞թե դա նման է բնակչությանը կոտորել պատրաստվող կառավարության առաջարկությանը... Սակայն մեզ համոզում են եւ իհարկե առանց որեւէ ապացույցի, որ հենց այդ փետրվարին է «Միություն եւ առաջընթաց» կոմիտեն ոչնչացման գաղտնի պլան ընդունել: Նա չէր կարող այն ժամանակ հասարակական կարծիք ստեղծելու համար, որի առջեւ նա շատ էր ջանում թաքցնել իր սեւ ծրագրերը (չնայած նման պլանների ոչ մի հետք չի հայտնաբերվել) հայերին դրդել խռովության, որպեսզի նրանց ոչնչացման համար լավ առիթ ձեռք բերեի, այլ ոչ թե արգելի պատժիչ բանակին «հայ բնակչության ցանկացած կեղեքման ակտերը», որոնք կարող են ահաբեկել հայ բնակչությանը: Մեղադրման փաստարկումը հակասում է ամենա էլեմենտար առողջ դատողությանը:

    Ինչպես գիտենք ձեռնարկված միջոցները դժբախտաբար չսանձահարեցին դրսից մատակարարվող հայկական ապստամբությունները: Ընդհակառակը, ապրիլի կեսերին ողջ Վանի շրջանը խռովության իրավիճակում էր, իսկ քաղաքի նահանգապետն արտաքսվել էր քաղաքից: Տեղի խռովության պարագլուխը, ինչպես արդեն նշել էինք - Պաստերմաջյանն էր՝ օտոմանյան խորհրդարանում «Դաշնակցության» նախկին պատգամավորը եւ 1896 թ. օտոմանյան բանկի վրա արկ նետելով, մահափորձ կատարող հեղինակակիցը: Այսպիսով հայկական կուսակցությունների եւ Թուրքիայի թշնամիների միջեւ համաձայնություն ցուցադրվեց:

    Հենց այդ պայմաններում 24 ապրիլի 1915 թ. ներքին գործերի նախարարը շրջաբերականով հրաման է հրապարակել՝ Ստամբուլում եւ մյուս խոշոր քաղաքներում հայկական կոմիտեների կենտրոնների անհապաղ փակման, նրանց ղեկավարների ձերբակալման եւ նրանց փաստաթղթերի բռնագրավման վերաբերյալ: Ինչպես հայտնել են ժուռնալիստներ Գամելինն ու Բրունը, ապրիլի 24-ին «600 մարդւ, այդ թվում գրողներ, բանաստեղծներ, ժուռնալիստներ, քաղաքագետներ (ուշադրություն դարձրեք ընտրած հերթականության կարգին - Ժ.Մ.), բժիշկներ, փաստաբաններ, իրավաբաններ, ուսուցիչներ, գիտնականներ եւ վանականներ կենտրոնական բանտն են ուղարկվել»: Նույն այդ հեղինակները նշում են .«Այդ օրը, ապրիլի 24-ը այսօր դիտվում է որպես Թուրքիայի հայ բնակչության լրիվ բնաջնջմանն ուղղված գործողության սկզբնական հարվածի օր: Մինչ ժողովրդին ոչնչացնելը փորձում են լռեցնել նրա ձայնը: Մտավորականների վերացնելը հնարավորություն է տվել կանխատեսել այն, ինչ որ պետք է հետեւեր: Իրականում ոչնչացման պլանը արդեն գործողության մեջ էր...»:

    Հնարավոր չէ չզվարճանալ կարդալով՝ բնականաբար թուրքերի նկատմամբ թշնաբար տրամադրված հեղինակների այս տողերը, որոնք վերամբարձորեն ընդունում են, որ «XX-րդ դարի առաջին ցեղասպանությունը, որի հիշատակի մասին հայերն ամեն տարի մարդկային ամբոխ են հավաքում եւ ամենուր հուշարձաններ են կանգնեցնում, կազմված է եղել փաստորեն 600 մտավորականների բանտարկվելուց, իսկ իրականում - հայկական խռովարար կուսակցությունների, որոնց գործունեությունը անհրաժեշտ էր դադարեցնել, այն դեպքում, երբ այդ գործունեությունը, որը նույնպես չի կարող զարմանք չը պատճառել, պատերազմի սկսվելուց հետո շարունակվել է վեց ամիս: Ցնցել կարող է ոչ թե ինքը՝ ձերբակալությունը, ցանկացած պետություն նման ձեւով կկատարեր, այլ նրա ուշացած բնույթը:

    Հայ հեղինակ Հովհաննիսյանը սառնարյուն կերպով հաստատում է, որ բանտարկյալները տեղահան են արվել Անատոլիա եւ դատի տրվել: Թուրքերի հանդեպ թշնամաբար տրամադրված բոլոր հեղինակները, մեկը մյուսից արտագրելով, համառորեն կրկնում են այդ լեգենդը: Մինչդեռ այն զուրկ է որեւէ ապացույցից: Մարդկանց հայտնի «600 բանտարկյալներից» մի քանիսին դատեցին եւ դրա հաշվին թուրքական կառավարությունը հնարավոր է, որ կհրապարակի արխիվային փաստաթղթերը, մյուսները՝ ազատ արձակվածները ապրել են իրենց ճակատագրով:

    Սակայն 600 զոհերի վերաբերյալ լեգենդը համառ է ու համապարփակ: Թե որքան է դա լուրջ - կարելի է դատել թեկուզ նրանով, որ ինչպես պարզվել է պաշտոնական փաստաթղթերից, ձերբակալվել է ոչ թե 600 հոգի - ապրիլ, շրջաբերականից հետո հետեւել է 2345 ձերբակալություն:

    Եթե հայ վրիժառուները մոռացել են երեք քառորդ այսպես կոչված զոհերին, ապա ինչպես կարելի է վստահել նրանց պատմություններին: Եվ ինչպես կարելի է դրա հետ մեկտեղ հավատալ ձերբակալված մարդկանց քաղաքական անմեղությանը՝ ժանոթանալով ապրիլի 22-ին ձերբակալումից 2 օր առաջ, ռուսական տարածքում գտնվող Էջմիածնի կաթողիկոսի ԱՄՆ-ի նախագահին ուղարկած հեռագրին: Հեռագրում ասվում է, որ «Իմ ունեցած տեղեկության համաձայն... կազմակերպված ահաբեկչությունը վտանգի տակ է դնում հայ ժողովրդի գոյությունը», ինչպես նաեւ բովանդակում է խնդրանք՝ միջամտել .«Որպեսզի փրկեք իմ ժողովրդին, որը տրվել է թուրքական ֆաշիզմի քմահաճույքին»: Այդ հեռագիրն ԱՄՆ-ում ստացվել է ապրիլի 24-ին՝ հենց ձերբակալությունների օրը: Սակայն ոչ ոք չի ժխտում այն փաստը, որ այսպես կոչված ցեղասպանությունը սկսվել է հենց ապրիլի 24-ին: Այսպիսով կաթողիկոսի հաղորդումը ապացուցում է երկու փաստ.

    ա) մի կողմից լուրերը դուրս հոսելու միջոցով նա տեղեկացվել էր պատրաստվող շրջաբերականի վերաբերյալ: Նա հույս ուներ խանգարել դրա հրապարակմանը՝ մեկ անգամ եւս արեւմտյան մամուլում թուրքերի դեմ վրդովմունք հրահրելով: Երեսուն տարվա ընթացքում այդ արարողությունը դարձել էր սովորական ու էֆեկտիվ եւ ուղեկցվում էր նենգամիր դավերի առատությամբ: Բայց հայերն այս անգամ հանկարծակի եկան, շրջաբերականն արագորեն հրապարակվեց:

    բ) մյուս կողմից, եւ որ շատ կարեւոր է, կաթողիկոսն իր հեռագրում խոստովանում է, որ Կոստանտինոպոլի հայկական որոշակի շրջանները, պատերազմի թեժ օրերին, երբ օտոմանյան զինվորները Անատոլիայի ճակատում ռուսների դեմ կռվում արյուն էին թափում, նրա հետ անմիջական գաղտնի նամակագրություն են ունեցել: Դա այն կաթողիկոսն է, որը 5 օգոստոսի 1914 թ, որը թեեւ դեռ պատերազմի հայտարարվելուց առաջ, բայց արդեն Ռուսաստանում մարտական գործողությունների սկսվելուց հետո գրել է Կովկասի ռուս գեներալ-գուբերնատոր Վորոնցովին. «Հիմնվելով - Ստամբուլի պատրիարքի եւ հայկական ազգային Ասամբլեայի միջնորդի միջոցով ստացված տեղեկություններին, մենք խնդրում ենք Ձերդ ողորմածությանը հայտնելու Նորին Գերազանցությանը՝ Կայսրին - նրա հպատակ թուրքահայերի հավատարմության զգացումը, ինչպես նաեւ նվիրվածությունն ու համակրանքը...»:

    Կաթողիկոսի 1915թ. գործողությունները ինքնին ապացուցում են Ստամբուլի հայկական որոշ քաղաքական շրջանների դավաճանությունը եւ հետեւաբար ինքնին ապացուցում են թուրքական կառավարության կողմից նախաձեռնած միջոցները՝ այդ ամենին վերջ դնելու համար: Այսպիսով, մեզ համար կարեւոր է շատ կոնկրետ եւ ճշգրիտ սահմանազատում անցկացնել 24 ապրիլի շրջաբերականի, որը ուղղված էր ինչպես որ պարզվում է տեքստից, վտանգավոր ճանաչված եւ անուն առ անուն ներկայացված որոշ հայերի դեմ եւ հայ բնակչության համընդհանուր տեղահանումները ներկայացնող՝ ավելի ուշ ժամանակվա փաստաթղթերի միջեւ:

    Առաջին որոշումները ոստիկանական միջոցառումներ են՝ ուղղված որոշ հայտնի քաղաքական ագիտատորների դեմ: Միայն երկրորդ կարգի միջոցառումների հանդեպ հնարավոր կլիներ ենթադրաբար օգտագործել ցեղասպանության որոշում՝ հենվելով դրանց զանգվածայնությանը: Մեզ համար կարեւոր է ընդգծել այդ պահը, քանի որ թուրքերի նկատմամբ թշնամաբար տրամադրված հեղինակները այդ միջոցառումներն այնպես են հավասարեցնում, որպեսզի հաստատեն իբր ցեղասպանության գաղտնի պլանի մասին, որն իրականացվել է 1915 թ. բոլորովին անօրեն եւ առանց որեւէ էական պատճառների այն դեպքում, երբ թուրքական տարածքներում բնակվող հայերը բոլորովին հնազանդ էին: Ապրիլի 24-ի շրջաբերականը կազմվել էր Վանի եւ դրան նախօրդող խռովությունների հետեւանքով: Տեղահանմանը սկիզբ հանդիսացավ Էնվերի որոշ ժամանակ անց գրած նամակը, որը մենք հիմա կքննարկենք:

    Հիշեցնենք, որ «Իթթիհադ եւ թերաքքի» կոմիտեի տրիումվիրատի անդամ, ռազմական նախարար Էնվեր Փաշան իրավունք էր վերապահել իրեն Արեւելյան ճակատի ուղղությամբ գործողություն անցկացնելու, որտեղ նրա գործողությունները մինջեւ հիմա անհաջող էին: Ապրիլի վերջին թուրքական բանակը նահանջեց դեպի Էրզրում, իսկ Վանի ապստամբությունը ստիպեց օսմանյան բանակին նահանջել այնտեղից: Հենց այդ ժամանակ, 2 մայիսի 1915 թ. Էնվերը ներքին գործոց նախարար Թալիաթ Փաշային գրել է հետեւյալը. «Վանա լճի շրջակայքում ապրող հայերը... մարտական պատրաստության վիճակում են գտնվում եւ մտադիր են շարունակել զինված ապստամբությունը: Իմ նպատակն է վտարել նրանց, որպեսզի հանգցնեմ խռովության օջախները: Ստացածս տեղեկությունների համաձայն ռուսներն ապրիլի 20-ին իրենց մոտ գտնվող մահմեդականներին դուրս են արել իրենց սահմաններից՝ Թուրքիայի տարածքը:

    Որպես պատասխան միջոց եւ նշված նպատակին հասնելու համար անհրաժեշտ է կամ հայերին ու նրանց ընտանիքներին ուղարկել մեր սահմաններից դուրս - ռուսական տարածք, կամ թե տարաբնակեցնել նրանց ու նրանց ընտանիքներին Անատոլիայի տարբեր շրջաններում: Ես խնդրում եմ, որպեսզի այդ միջոցառումներից ավելի հարմար համարվողը ընդունվի եւ իրագործվի...»:

    Այդ նամակը արտակարգ կարեւոր նամակ է եւ զարմանալի է, որ թուրքերի պատիվը պահողները մեծ կարեւորություն չեն տվել դրան: Իրականում այդ փաստաթղթի իսկությունը ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում եւ նրա բովանդակությունը այն է ապացուցում, որ դա գրվել էր ոչ հրապարակման համար: Սակայն այդ նամակը որոշ պարզամիտ անկեղծությամբ ցույց է տալիս.

    ա) որ թշնամու նկատմամբ համակրանքի կասկած հարուցող բնակչության տեղահանման առաջնությունը պատկանում է ոչ թե թուրքերին, այլ ռուսներին (20 ապրիլի 1915 թ. ) եւ որ հենց նրանք են Էնվերին տվել «որպես պատասխան միջոցառում», նույնը կատարելու գաղափարը (թուրքերը ռուսների դեմ խռովություն չեն կազմակերպել );

    բ) որ Էնվերը հայ բնակչությանը տեղաշարժելու անհրաժեշտությունը գիտակցել է Վանա լճի շրջակայքում զինված ապստամբության հետեւանքով եւ խռովություն չմարող օջախների հետ դեմ առ դեմ գալով;

    գ) որ Էնվերը նամակ գրելիս դեռ որոշում չի կայացրել այն մասին, թե ինչպես վարվի ապստամբող հայերի հետ, առաջարկել է այլ ընտրանք, հայերին «արտագաղթեցնել» կամ առաջ՝ ճակատային գծին մոտ, կամ էլ թիկունք;

    դ) եւ որ վերջապես Էնվերի առաջարկած միջոցները վերաբերվել են 2 մայիսի 1915 թվականին սոսկ միայն Արեւելյան Անատոլոայի ապստամբած հայ բնակչությանը:

    Այդ կարեւոր փաստաթուղթը ցույց է տալիս այն, որ երբեք գոյություն չի ունեցել Թուրքիայի հակառակորդների համոզմանը հակառակ, իբր 1915 սկզբներին «Միություն եւ առաջընթաց»-ի ղեկավարության կողմից ընդունված ոչնչացման գաղտնի պլան, որտեղ Էնվերը եղել է երեք գլխավոր լիդերներից մեկը: Քանի որ 2 մայիսի 1915 թ., այսինքն տեղահանման վերաբերյալ հրամանի հայտնվելուց գրետե 3 շաբաթ առաջ Էնվերը դեռ կանգ չէր առել ծրագրերից որեւէ մեկի վրա եւ խոսքը դեռ գնում էր հասարակ առաջարկության վերաբերյալ:

    Կարելի է ենթադրել, թե ինչ տեղի կունենար, եթե թուրքական կառավարությունը ընդուներ վերջապես ոչ թե Էնվերի II-րդ առաջարկությունը - հայերի տեղահանումը դեպի թիկունք, այլ ապավինելով I որոշմանը, ազատեր Անատոլիան հայերից՝ հրելով նրանց առաջ, դեպի ճակատային գիծը, ինչպես որ կատարեցին այդ ռուսները՝ մահմեդականների նկատմամբ եւ ինչպես վարվեցին իրենք՝ հայերը, թուրքերի կողմից Վանի գրավման ժամանակ հարյուր հազարավոր մարդիկ թափառեցին ճակատային գծի երկարությամբ՝ որպես թիրախ եւ նրանց մեծ մասը զոհվեց:

    Թուրքերի խիղճը հանգիստ կլիներ: Նրանց չէր կարելի ոչնչում մեղադրել, թեկուզ հենց նրա համար, որ կպատճենեին ռուսների գործողությունները:

    Դրա փոխարեն թուրքերը ընտրեցին բոլորովին անփորձ, ավելի հումանիստ որոշում - տեղահանում դեպի թիկունք, որը ի կատար ածվեց ավելի եւս անկարող ձեւով: Դա էլ հանդիսացավ ողբերգության պատճառը: Բայց այստեղ արդեն համոզվածություն է ստեղծվում, որ ոչնչացման պլան գոյություն չի ունեցել, ցեղասպանություն գոյություն չի ունեցել: Դա հաստատում է նաեւ ձեռնարկած միջոցների ժամանակագրական քննարկումը:

    26 մայիսի 1915 թ. գերագույն հրամանատարությունը (այսինքն Էնվերը) ներքին գործոց նախարարին (այսինքն Թալիաթին) է ուղարկում հետեւյալ հեռագիրը. «Բանավոր որոշում է եղել հայերին Արեւելյան Անատոլիայի գավառներից - Զեյթունից եւ մյուս շրջաններից, որտեղ նրանց քանակությունը շատ է, ուղարկել Դիարբեքիրի նահանգի արեւելյան կողմը, Եփրատ գետի հովիտը, Ուրֆայի եւ Սուլեյմանիեյի շրջակայքը: Խռովության նոր օջախներ ստեղծելն արգելելու նպատակով անհրաժեշտ է հետեւել հետեւյալ սկզբունքներին.

    ա) տեղաբաշխման վայրերում հայ բնակչության քանակությունը չպետք է գերազանցի տեղի ցեղերի ու մահմեդականների 10 %;

    բ) հայերի կողմից հիմնադրված գյուղերում տների քանակը 50-ից ավել չպետք է լինի;

    գ) տարագիր հայերի ընտանիքները չեն կարող փոխել բնակության վայրը եւ այլն»:

    Այդ հեռագիրը՝ որոշակի քննարկումից հետո ակնհայտորեն շարունակությունն է հանդիսանում Էնվերի մայիսի 2-ին Թալիաթին գրած նամակի: Առաջարկվող միջոցների նպատակը բոլորովին կոնկրետ է եւ նույնությունն է նախկին նամակում բերված նպատակի, խոսքը գնում է խռովության օջախների ստեղծումը կանխարգելելու մասին: Եվ այդ ուղերձներում հարցը գնում է ոչ թե համակենտրոնացման ճամբարների ստեղծման, այլ մահմեդականների միջեւ հայ ընտանիքների տեղավորման համար ստեղծվող գյուղերի վերաբերյալ:

    Նշենք նաեւ, որ այդ փաստաթղթի ճշմարտացիությունը չի կարող պատահել, որ լուրջ կասկածի ենթարկվի, քանի որ նկարագրում է հայերի Ուրֆա, Մոսուլ եւ Զոր տարահանումը:

    Մայիսի 23-ին նման ծածկագրված եւ նմանօրինակ ցուցումներով ուղերձ են ստացել Վանի եւ Բիթլիսի նահանգապետերը: Դրանից բացի այդ նույն ծածկագրված ցուցումները կարգադրագրում են նույնպես պաշտպանական միջոցներ, որը հետագայում ընդունվել է ողջ կառավարության կողմից: Մայիսի 23-ի ուղերձը հետեւյալ տողերն է պարունակում. «Ղեկավար օրգանները պետք է պաշտպանեն հայերի անձն ու գույքը, ապահովեն նրանց սննդամթերքով եւ ողջ ուղեւորության ընթացքում նրանց հանգստի կազմակերպումը»:

    Նույն օրը Թալիաթը, հայերի գնալու համար նախատեսված վայրերը ՝ Մոսուլի, Ուրֆայի եւ Զորի նահանգապետերին հետեւյալ ցուցումներն է ուղարկել. «Նախատեսված վայրերը եկող հայերը պետք է տեղավորվեն կամ զատ-զատ բնակարաններում, որոնք նրանք կկառուցեն արդեն գոյություն ունեցող գյուղերում, կամ թե այն վայրերում, որը կնշի ղեկավարությունը եւ որտեղ նրանք կարող են նոր գյուղեր կառուցել:

    Պատասխանատու պաշտոնական անձանց պարտականությունների մեջ են մտնում հայերի անձի ու գույքի անվտանգության ապահովումը, նրանց սննդամթերքով ու ողջ ճանապարհի ընթացքում նրանց հանգստի կազմակերպման ապահովումը: Հայերը կարող են իրենց հետ վերցնել տեղափոխման միջոցներ չպահանջող բոլոր իրերը:

    Այս ցուցումների անկեղծությանը չհավատալու ոչ մի կասկած չկա, քանի որ դրանք ծածկագրվել են ու ենթադրվել, որ գաղտնի կմնան: Ծանոթանալով այդ փաստաթղթերին, հնարավոր չէ չապշել եւ չվրդովվել այն անհնարին ինքնավստահությանն ու այն աննկարագրելի չարախոսությանը, որով թուրքերի հակառակորդները խոսում են այսօր հայերի ոչնչացման ինչ որ պլանի գոյության մասին, որի հաստատման համար նրանք ոչ մի ապացույց չեն կարողանում բերել:

    Եվ բնական է, որ Թալիաթի կողմից անձնապես տրված հրահանգները հաստատվել են մի կողմից մայիսի 27-ի լրացուցիչ օրենքով (օրենք-դեկրետով), որն ըստ էությամբ կարգադրվել է բանակների հրամանատարներին բնակչության տեղափոխմանը եւ մյուս կողմից խոսքը գնում է ներքին նամակագրությունից, որը ոչ մի դեպքում նախատեսված չէ հրապարակման համար:

    Նույն օրը՝ մայիսի 26-ին ակնհայտ է, ստանալով հեռագիրը, ներքին գործոց նախարարը (Թալիաթը) Խորհրդի նախագահություն է ուղարկում հուշագիր՝ ձեռնարկված որոշումների մեկնաբանություններով: Ահա այդ տեքստը. «Մարտական գործողությունների գծի մոտակայքում ապրող հայերի մի մասը խոչընդոտում է կայսերական բանակի առաջխաղացմանը, դավադրության մեջ են մտնում հակառակորդի հետ եւ դեռ ավելին, անցնում են հակառակորդի զորամասերի շարքերը:

    Երկրի ներսում այդ հայերը զենքը ձեռքներին հարձակվում են զինված ուժերի եւ բնակչության վրա: Նրանք ոչնչացնում, ավերում ու թալանում են մահմեդական գյուղերն ու բնակավայրերը եւ բռնություն գործում: Մարտական գործողությունների շրջանը նման հուզումների օջախներից մաքրելու համար որոշ կարգադրություններ են արվել... Դրա համար էլ Բիթլիսի, Վանի եւ Էրզրումի նահանգներում, ինչպես նաեւ Բեյլանի, Զիսլիի եւ Անթակիայի մարզերում հայերը, բացառությամբ Ադանայում, Սիսում եւ Մերսինում ապրողների, ուղարկվում են հարավային գավառները:

    Բոլորովին ակնհայտ է, որ խոսքը գնում է ձեռնարկված միջոցների պատճառները բացահայտող քաղաքական, այլ ոչ թե իրավական հայտարարություններից, որոնք ինչպես նշվում են, սկսեցին կյանքի կոչվել անմիջականորեն նախօրդող օրերին: Այսպիսով հայերի առավել եւս անհանգիստ շրջաններից տեղահանումը կարելի է վերագրել մոտովորապես 15-ը մայիսին: Պաշտոնական թույլտվությունը ստացվել է ավելի ուշ - 27 եւ 30-ը մայիսի:

    Թուրքերին թշնամի հեղինակներն էլ հենց ուղջ կառավարության պաշտոնական սանկցիաներից առաջ այդ գործողությունների կատարումն են նշում, ապացուցելով պաշտոնական կառուցվածքներին զուգընթաց երկրորդ գաղտնի կառավարության գոյությունը, որն իբր որոշել էր դեռ փետրվարին սկսել զանգվածային կոտորածները: Դա անհեթեթություն է:

    Ինչպես պնդում է Էնվերը, տեղահանման արարողությունը քննարկվել է «բանավոր», մայիսի 26-ին՝ պահանջի հետեւանքով եւ որն առաջադրվել է նրանց կողմից արդեն մայիսի 2-ին: Այն սկսել է ի կատար ածվել լրիվ պաշտոնական կարգով, սկսած մայիսի 18-ից, Նախարարների Խորհրդի 30 մայիսի կանխորոշմամբ, Էրզրումի նահանգապետի միջնորդությամբ ծածկագրված ուղերձով, որն անհրաժեշտ է մեջ բերել այստեղ. «...նշված գյուղերում ապրող հայերին» (Թալիաթի 26 մայիսի ուղերձը), «որոնց տեղափոխելն անհրաժեշտ է,- հանգիստ ուղեկցել այն վայրերը, որոնք նախատեսված են նրանց տեղավորման համար: Ճանապարհին հարկավոր է ապահովել նրանց հանգիստը, ինչպես նաեւ նրանց կյանքի ու գույքի պահպանումը, իսկ ժամանելուն պես ապահովել նրանց տեղավորվելը:

    Մինչեւ նշանակման տեղը հասնելը ապահովել նրանց սննդով, գույքն ու հողը բաժանել նրանց ներկա տնտեսական պայմաններին համապատասխան:

    Կարիքավորներին պետության հաշվին միջոցներ տրամադրել բնակարանի կառուցման համար, գյուղացիներին ու արհեստավորներին սերմեր ու գործիքներ տրամադրել:

    Լքած վայրերում թողած գույքի, բեռների եւ արժեքավոր իրերի հատուցումը կատարել ամենահարմար ձեւով, տարագիրների բնակարանների, գույքի եւ հողի արժեքը գնահատել եւ վճարել նրանց եւ այլն»:

    Երբ իմանում ես, թե այնուհետեւ ինչ է տեղի ունեցել, ինչպիսի մղձավանջային պայմաններում է իրականացվել տեղահանումը, մռայլ զգացումով ես համակվում՝ կարդալով այդ միամիտ օպտիմիզմով լի ցուցումները: Սակայն մենք դեռ հնարավորություն կունենանք անդրադառնալ այդ հարցին: Բայց ծանոթանալով Օտոմանյան կայսրության կառավարական ամենաբարձր ատյանի կողմից տրված այդ մանրակրկիթ կարգադրությունների հետ, հնարավոր չէ կասկածի տակ դնել Կայսերական կառավարության ոչ անկեղծությունը, ոչ էլ բարի կամքը հայ բնակչության հանդեպ, որի տեղահանմանը պարտադրել էին պատերազմական ժամանակների հանգամանքները:

    Ցանկացած ճշմարտասեր եւ սառնասիրտ ընթերցողի համար սա «տորիմո» է, առավել եւս, որ 30 մայիսի ձեռնարկված միջոցները օգտագործման համար շատ դժվար եղան: Մայիսի 30-ին ընդունված 21-րդ հոդվածը նախատեսում է. «Եթե տեղահանվողների վրա հարձակում կատարվի, լինի դա թեկուզ ճանապարհին, դադարի ժամանակ, ագրեսորներն անմիջապես պետք է բռնվեն եւ դատի տրվեն (իրականում այդ հոդվածով հարյուրավոր մարդիկ մահապատժի են դատապարտվել): Երկրորդ օրենքը՝ տրված 26 սեպտեմբերի 1915 թ. նախատեսում է հատուկ հանձնաժողովի կողմից տրիբունալի հսկողության տակ տեղահանվածների թողած գույքի վաճառքը եւ ստացված գումարը ներդնել խնայդրամարկղ՝ նրանց անվամբ:

    Թուրքերի թշնամիները հրաժարվում են ծանոթանալ այդ տեքստերի հետ: Նրանք ամեն ինչի համար պատրաստի պատասխան ունեն, երկակի լեզու: Բոլոր այդ օրենսդրական զինանոցը, թեկուզ օգտագործում գտած, այն էլ շատ հազվադեպ, իբր հանդիսանում է ոչ այլ ինչ, եթե ոչ դաժանությունը ծածկող երկերեսանություն:

    Ահա թե ինչ է գրում իրեն պատմաբան անվանող Տերնոնը («Հանցավոր լռություն» էջ 160). «Փետրվարին (1915 թ.) ամեն ինչ երերաց, խիստ գաղտնի նախապատրաստված, ոչնչացման ընդհանուր պլանը սկսեց ի կատար ածվել:

    «Միության» ոստիկանապետը եւ տեղի պատասխանատու անձինք՝ կամ բանավոր կամ հեռագրերով հանձնարարություն ստացան: Ծրագրի կատարումը հանձնարարվել էր ոստիկաններին եւ այն»:

    Դրան հետեւում է եւս 25 տող հերյուրանք «ճշմարտուցիության» բազմաթիվ դետալներով, առանց որեւէ ապացույցի, որն ավարտվում է հետեւյալ նախադասությամբ. «Զինվորական ցենզուրան ապահովել է գործողության գաղտնիությունը եւ մեկուսացրել տեղեկատվությունը»:

    Այսպիսով Տերնոնի համար թուրքերը հանդիսանում են որքան դավադիր, այնքան էլ դաժան: Բայց ո՞ւր է դրա ապացույցը: Ահա թե ինչ է ասում նույն տեղը Տերնոնը ապացույցների մասին. «Օչնչացման այդ պլանը, որպես այդպիսին, չի կարելի ներկայացնել տրիբունալի առջեւ որպես ապացույց: Հանցագործը հոգացել է իր հանցագործության մեթոդների մասին: Նա հանցագործությունը թաքցնելու համար այնպիսի մանրակրկիթ միջոցներ է ձեռնարկել, ինչպիսիք որ դրա կատարման համար: Այսպիսով միայն անուղղակի իրադարձությունների վերլուծության միջոցով... կարելի է հաստատել, որ կատարված սպանությունները չեն հանդիսանում մեկուսացված փաստեր»:

    Եվ այսպես, որքան քիչ են ապացույցները, այնքան ավելի ակնհայտ է մեղավորությունը, քանի որ ապացույցների այդ բացակայությունը ինքնին մերկացնում է հանցագործի հետքերի ոչնչացման հնարավորությունը եւ ապացուցում ինքնին անբարոյականությունը նրա, ով ընտրվել է որպես մեղավոր:

    Դեռ ավելին, եթե նա կատարել է հակառակը ցուցադրող ժեստեր, եթե նա հանդես է եկել իր անմեղության մասին խոսող հայտարարություններով (օրինակ ՝ Նախարարների Խորհրդի որոշումը), ապա այդ բոլորը ոչ այլ ինչ է, եթե ոչ խորամանկություն եւ աչքը փոշի ցանել: Իր համար այլուրեքություն ապահովելով հանցագործը, հեռու լինելով ինքնաարդարացումից, ցույց տվեց պատերազմական մեղքի լրիվ գիտակցելը, որի համար պատժից նա ցանկացավ խուսափել եւ այլն:

    Մարքսիզմի աշխարհում բավականին ճանաչում գտած այդ հասարակ ու քինախնդիր դատողությունները պարունակում են սոսկ ֆունդամենտալ բաց տեղ: Ձեզ մոռանում են ասել, որ մեղավորը նախօրոք որոշված է, իսկ նրա հանցանքը ճանաչվել է արդեն ինչ-որ քննարկումից առաջ: Այսպիսով, խոսքը գնում է ոչ թե ցուցադրումից, այլ քաղաքական ագիտացիայից: Ափսոսանք է առաջացնում այն, որ որոշ պատմաբաններ, ի դեպ բավականին հարգարժան, պատրաստ են ընդգրկվել այդ անարժան խաղը, որից հետո մենք կաշխատենք հասկանալ թե ինչու է այդպես լինում:

    Միեւնույն ժամանակ մենք կարող ենք ավլել թափել այդ կեղտոտ լեգենդը: Իրականությունը հայկական հարցում բավականին դրամատիկ է, որպեսզի փորձել ավելացնելու դրան բոլոր այդ հերյուրանքները:

    2 . Այդ միջոցառումների պատճառը

    Այժմ քննարկենք Օտոմանյան կառավարության ձեռնարկած միջոցների պատճառը: Ինչպես արդեն նշել ենք, անմիջական պատճառները Վանի գավառում եղած հուզումներն էին: Բայց դա միակը չէր, պատճառներ շատ կային:

    Թուրքիայի դեմ թշնամաբար տրամադրված պատմաբանները սիստեմատիկաբար վկայակոչում են «անհավատարիմ ազգ» անվանը, որն ինչ որ մի ժամանակ հայերին է տրվել Թուրքերի կողմից: Նրանք այդ փաստն օգտագործում են որպես ապացույց այն բանի, որ տեղահանման ժամանակ հայերը եղել են հանգիստ ու հնազանդ ազգ, բոլորովին ոչ ագրեսիվ: Այդ պայմաններում նրանց վերաբնակեցման վերաբերյալ որոշումը, իսկ հետո «ջարդը» եղել է ոչ այլ ինչ, եթե ոչ սոսկ ոչնչացման միջոց, որը գրգռվել է աստված գիտե ինչիսի կրոնական ու էթնիկական ատելությամբ: Հայերի «խաղաղասեր» բնավորությունը «ցեղասպանության» ապացուցման հիմքն է հանդիսանում: Սակայն բավականին դժվար է դրան հավատալ- բավական է նշել թուրքերի նկատմամբ թշնամաբար տրամադրված պատմաբան Տերնովի այլայլված տոնը, որը գրում է. « Բոլորովին ակնհայտ է, որ (պատերազմի սկզբին) Օտոմանյան կայսրության հայ բնակչությունը Ռուսաստանի հաղթանակն է ցանկացել, որը վերջ կդներ այդ հետապնդումներին, սակայն նրա վարվեցողությունը ոչ մի կերպով չմատնեց նրա համակրանքը»:

    Այդ բոլորը սուտ է, պատերազմի սկզբից հայերի կողմից հաճախակի են դարձել դասալքության եւ խռովության շատ լուրջ փաստերը: Բացարձակապես ճիշտ է, որ «Դաշնակցություն» կուսակցության համագումարում, որը տեղի ունեցավ Էրզրումում 1914 թ. օգոստոսին, պատերազմի հայտարարվելուց անմիջապես առաջ հայտնվել է, որ «կուսակցությունը ցանկանում է, որպեսզի Թուրքիան չեզոք մնա եւ պատրաստ է համագործակցել կառավարության հետ՝ պատերազմից խուսափելու համար, սակայն (որոշում է), եթե պատերազմը բռնկվի, ապա «Դաշնակցության» անդամները ինչպես եւ մյուս հայերը կկատարեն իրենց քաղաքացիական պարտքը: Դա հաստատված փաստ է:

    Բայց պարոն Տերնովը մոռանում է շարունակությունը: Ահա թե ինչ է գրում այդ մասին հայ հեղինակ Փափազյանը. «Դաշնակցություն» կուսակցության թուրքական բաժանմունքի հայերի լիդերները չկատարեցին Թուրքիայի նկատմամբ լոյալ մնալու իրենց խոստումը, երբ վերջինս պատերազմի մեջ մտավ: Նրանց գործողությունների վրա ազդեցին ռուսական կառավարության շահերը եւ նրանք ոչ մի դեպքում հաշիվ չտվեցին իրենց՝ վտանգի վերաբերյալ, որը հետո բերեց պատերազմը թուրքահայերին: Բոլոր զգուշությունները դեն նետվեցին... կոչ արվեց, որպեսզի հայ կամավորականները գնան կովկասյան ճակատում թուրքերի դեմ կռվելու»:

    Դավաճանության օրինակը հասարակության վերին աստիճանից է սկիզբ առնում: Պատմաբան Ռաֆայել դե Նոգալեսը գրում է հետեւյալը. «Մարտական գործողությունների ծավալման ժամանակ Օտոմանյան Ասամբլեայում Էրզրումից եղող պատգամավոր Պաստերմաջյանը III բանակի գրեթե բոլոր հայ զինվորների եւ սպաների հետ անցավ հակառակ ճամբարը - Ռուսաստան: Շուտով նա վերադարձավ բոլոր այդ զինվորների եւ սպաների հետ: Նրանք սկսում են այրել գյուղերն ու անխնա կոտորել ձեռքն ընկած բոլոր խաղաղ մահմեդականներին»:

    Եվ վերջապես պատմաբան Կլեր Պրայսը գրում է. «Արեւելյան սահմանի կողմից հայերն սկսեցին դասալիք լինել ռուսական բանակը եւ Էնվերի կառավարությունը կասկածելով մնացածների լոյալությանը, նրանց հանեցին կռվող զորամասերից եւ տեղավորեցին ինժեներական զորքերում... 1915 թ. ապրիլին լորդ Բրիսը եւ «Հայաստանի բարեկամները» Լոնդոնում սկսեցին դասալիքներին զինելու համար միջոցների հավաքմանը: Միամտություն կլիներ հաստատել, որ ռուսները անտարբեր մնացին այդ կամավորականների աջակցման գործում: Եվ վերջապես ապրիլի վերջին նրանք գրավեցին Վանը... Իսկ հետո թուրքական բնակչությանը ոչնչացնելուց հետո ինչ որ մնացել էր, նրանք հանձնեցին ռուսական բանակին...»:

    Այսպիսով, ահա թե ինչպես է նկարագրված այդ՝ իբր հնազանդ, լոյալ եւ խաղաղ ժողովրդի գործողությունները իր իսկ բարեկամների կողմից: Հայերը զինվեցին ռուսների եւ անգլիացիների կողմից տրված եւ լորդ Բրիսի կողմից հավաքված ֆոնդի օգնությամբ, որն ի դեպ «ցեղասպանության» կոմպանիայի -- թուրքերին թունդ մեղադրողներից մեկը դարձավ:

    Եվ բոլոր այդ հուզումներն իհարկե անմիջական ազդեցություն ունեցան ռազմական գործողությունների վրա: Պատերազմի հենց սկզբից Զեյթունի (Կիլիկիայում - Մարաշի մոտակայքում) շրջանը ապստամբություն բարձրացրեց եւ որը խռովության այնպիսի կարեւոր օջախ եղավ, որ 1915 թ. փետրվարին Լոնդոնում Ռուսաստանի դեսպանը դիմելով անգլիացիներին, հանդես եկավ 1500 խռովարարներին զինամթերք մատակարարելու առաջարկով... (տեղի ունեցածների լրջությունը շեշտելու համար նշենք, որ այդ ժամանակ Թուրքիան արդեն պաշտպանության դիրքերում էր Դարդանելում):

    Ապրիլի 22-ին Սիվասի նահանգապետը հեռագրել է, որ 30000 հայեր զինվել են, 15000-ը անցել է ռուսական բանակի կողմը... ճշգրիտ կերպով հաստատվել է, որ մնացած 15000-ը պետք է հարձակում գործի թուրքական բանակի վրա թիկունքից:

    Ապրիլի 27-ին ավելի քան 1000 դասալիք է ձերբակալվել Դիարբեքիրում եւ այլն:

    Բոլոր այս փաստերը նշվել են Գերագույն Շտաբի պաշտոնական հեռագրերում: Եվ այդ պայմաններում, երբ ողջ Արեւելյան Անատոլիան բռնկված էր խռովությամբ, օտոմանյան կայսրությանը ուզում էին վերագրել որպես մեղք այն, որ նա հակամիջոցներ է ձեռնարկել իր բանակի եւ նրան հավատարիմ մնացած բնակչության անվտանգությունն ապահովելու համար:

    Հայկական հարցի պաշտպանները լավ են հասկանում, որ դա հնարավոր չէ: Հենց դրա համար էլ, թվարկելով ամեն տեսակի փաստերը, նրանք կանխատեսորեն շրջանցում են խռովությունները: Այնուամենայնիվ այդ խռովություններն են պատճառ հանդիսանում ռազմական ձեռնարկումների, որոնք վերջիվերջո իրագործվեցին - միջոցներ - որոնց համար թույլտվությունը Էնվերը հարցրել էր դեռ մայիսի 2-ին, որը մենք արդեն տեսանք:

    Հայերը եղան, ինչպես տխրորեն նշում է Փափազյանը, իրենց սեփական դժբախտության ստեղծիչները: Անձնատուր լինելով հանցագործ ուտոպիստական պրոպագանդային, նրանք ընբոստացան եւ թուրքական կառավարությունը, որը 1915 թ. ապրիլին պատերազմ էր մղում երկու ճակատում միաժամանակ, չէր կարող արդեն Արեւելյան ճակատի թիկունքում տանել թշնամական, իսկ ավելի ճիշտ, ապստամբող բնակչության ներկայությունը: Անհրաժեշտ էր արձագանքել դրան:

    Թուրքական կառավարության որոշումն արդարացվում է զուտ ստրատեգիական ըմբռնմամբ, իսկ հայերի ոչընչացման տիտահռչակ գաղտնի պլանի վերաբերյալ լեգենդը նրա համար է, որպեսզի գրավեն նրանց տեղը որքան անհիմն, այնքան էլ պրիմիտիվ է:

    Երբ 1917 թ. Հունաստանը պատերազմ սկսեց Թուրքիայի դեմ, նման բան տեղի չունեցավ եւ թուրքերը չսկսեցին, չպատրաստվեցին էլ տեղահանել հույներին, որոնց թիվը բավականին շատ էր Փոքր Ասիայում եւ որոնց հետ անախորժ հիշողություններ էին կապված: Ինչու՞: Որովհետեւ օտոմանյան հույնեըը հանգիստ մնացին: Մինջեւ 1918 թ. հոկտեմբերին խաղաղության պայմանագրի կնքումը նրանց հետ ոչ մի վատ բան տեղի չունեցավ: Եթե հայերն էլ նման ձեւով վարվեին, ապա ոչ տեղահանում, ոչ դրան ուղեկցող մահվան դեպքեր պարզապես չէին լինի:

    Բոլոր երկրներում, բոլոր վարչակարգերի ժամանակ բանակի բարձրագույն շտաբները էվակուացնում էին մարտական գործողությունների վայրից դուրս ապրող եւ զորքերի առաջխաղացմանը խանգարել կարողացող բնակչությանը եւ հատկապես եթե այդ բնակչությունը թշնամաբար է տրամադրված: Հասարակական կարծիքը չի գտնում նման մի բան, որ հնարավոր լինի հակադրել այդ՝ թերեւս տանջալից, բայց անհրաժեշտ միջոցներից: 1939/40 թ.թ. ձմռանը Ֆրանսիական ռադիկալ-սոցիալիստական կառավարությունը Ֆրանսիայի հարավ-արեւմուտքը եւ հատկապես Դորդոն է էվակուացրեց Հռենոսի հովտում, Մաժինոյի գծի արեւելյան կողմում տեղավորված, Էլզասի գյուղերի բնակչությանը:

    Այդ գերմանական, ինչպես նաեւ երբեմն գերմանամոլ բնակեցումը խանգարում էր ֆրանսիական բանակին:

    Նրանք մնացել էին հարավում, հեռու՝ իրենց ըդհուպ մինչեւ 1945 թ. թողած եւ հաճախ ավերված տներից: Եվ ոչ ոք Ֆրանսիայում չգոռաց բարբարոսության մասին:

    Առավել եւս, Թուրքիայի տեղահանմամ զուտ ստրատեգիական բնույթը արտահայտվում է նրանում, որ ձեռնարկված միջոցներում չէր նախատեսված խոշոր քաղաքների հայ բնակչության տեղահանումը, որը հեշտությամբ կարելի էր վերահսկել:

    Օտոմանյան կառավարության ընդունած որոշումներով ղեկավարվող մտադրություններն այսպիսով միանգամայն օրինական են համարվում: Այստեղ հնարավոր չէ որեւէ պատրվագ փնտրել: Բայց այդ միջոցառումների իրագործումը աղետալի ու դրամատիկ էին...

    Ժորժ դե Մալեւիլի «1915 թ. հայկական

    ողբերգությունը» գրքից:


    Печать
    

    Добавление комментария

    Ваше Имя:
    Ваш E-Mail:
    Код:
    Включите эту картинку для отображения кода безопасности
    обновить, если не виден код
    Введите код:

    Օրվա լուր

    

    irevanaz.com


    ԶԱՔԻՐ ՀԱՍԱՆՈՎ. «ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ԽՆԴԻՐ Է ԴՐԵԼ՝ ԱՊԱՀՈՎԵԼ ԲԱՆԱԿԻ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՌԵԱԼ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»

    Ադրբեջանը հունիսի 26-ին ռազմական շքերթում կցուցադրի հակահրթիռային վահանը, հայտարարել է պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:
    «Մենք ունենք հեռահար հրթիռահրետանային համակարգեր: Դրանք ի վիճակի են ճշգրիտ նշանառությամբ ոչնչացնել հակառակորդի վերերկրյա ու օդային թիրախները: Զորահանդեսում կցուցադրվի նաև վահան համակարգը (ՀՕՊ): Շատերն են ասում, որ Ադրբեջանում չի կարող լինել նման համակարգ: Սակայն շքերթում (հունիսի 26-ին) դուք կտեսնեք, որ դա կա: Դա նոր գնված սպառազինության միայն մեկ ուղղությունն է», - չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասել է Զ. Հասանովը:
    Ընդ որում, նա չի ճշտել, թե խոսքը որ վահանի համակարգի մասին է:
    Պաշտպանության նախարԻ խոսքով, Ադրբեջանի նախագահը խնդիր է դրել՝ ապահովել բանակի մարտական պատրաստությունը ռեալ մարտական գործողություններին:

    Հրատապ լուրեր

    

    irevanaz.com

         ՌԱԶՄԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԵՏ     
    Կոնստանտին Մաշովեց. «Ադրբեջանի ռազմական ներուժը բացահայտ բարձր է, քան Հայաստանում»

    

    irevanaz.com

         ՌԱԶՄԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐ      
    Ադրբեջանը նորագույն ուղղաթիռներ է ձեռք բերել

    

    irevanaz.com

         ՌԱԶՄԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԵՏ     
    Ռամիլ Մամեդլի. «Լաչին տանող ճանապարհի վերահսկումը քայլ է դեպի ապաօկուպացում»

    Վերլուծական

    

    irevanaz.com

         ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ     
    Բազմաթիվ մարդիկ և հատկապես գործարարներ անհամբեր սպասում են այն օրվան, երբ Քոչարյանը կկալանավորվի

    

    irevanaz.com

         ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ     
    Արաստու Հաբիբեյլի. «Հայերի կողմից պատմական իրողությունները կեղծելու իրական պատճառները»

    

    irevanaz.com

         ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ    
    Արդարադատությո՞ւն, թե՞ Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժը

    Տեսանյութեր

    

    irevanaz.com

    РАКЕТНЫЕ СИСТЕМЫ «ПОЛОНЕЗ» ДОСТАВЛЕНЫ В БАКУ И ПРИНЯТЫ НА ВООРУЖЕНИЕ АЗЕРБАЙДЖАНСКОЙ АРМИЕЙ

    

    irevanaz.com

    «ԵԹԵ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶՈՀԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎԵԼ` ԹՈՂ ԱՔՍՈՐԵՆ»

    

    irevanaz.com

    ԻՍՐԱՅԵԼԻ ՔՆԵՍԵԹՈՒՄ ՕՐԱԿԱՐԳԻՑ ՀԱՆՎԵԼ Է ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ» ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑԸ

    Հարցազրույց

    

    irevanaz.com

         ՊՈՐՁԱԳԵՏԻ ԿԱՐԾԻՔ     
    Ֆարհադ Մամեդով. «Փաշինյանի անկանխագուշակելիությունը իր մեջ վտանգ է թաքցնում Ռուսաստանի համար»

    

    irevanaz.com

         ՓՈՐՁԱԳԵՏԻ ԿԱՐԾԻՔ     
    Ֆարհադ Մամեդով. «Հայաստանը Ադրբեջանի հետ հարաբերությունների կարիք ունի»

    

    irevanaz.com

         ՀԱՅԱՑՔ ՄՈՍԿՎԱՅԻՑ     
    Ֆյոդոր Լուկյանով. «Մոսկվան ցանկություն չունի միջամտել և ընտրել ֆավորիտների»

    Ով ով է Հայաստանում

    

    irevanaz, irevan

    Կարեն Վիլհելմի Կարապետյան – Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ

    

    irevanaz.com

    Հարությունյան Դավիթ Էդոնիսի - Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ

    

    irevanaz.com

    Իշխան Սերժիկի Զաքարյան - ՀՀ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ

    Մամուլում

    

    irevanaz.com

         WASHINGTON TIMES     
    Յանուշ Բուգայսկի. «Ինչու է Ադրբեջանը կարևոր Արևմուտքի համար»

    Washington Times օրաթերթը հրապարակել է Արևելյան Եվրոպայի գծով հայտնի փորձագետ, Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ավագ գիտաշխատող Յանուշ Բուգայսկիի «Ինչու է Ադրբեջանը կարևոր Արևմուտքի համար» խորագրով հոդվածը:  
    «Ժամանակակից Ադրբեջանը հանդիսանում է Արևելքի առաջին ժողովրդավար երկիրը հանդիսացող Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդը:

    

    irevanaz.com

      ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  
    «Հակառակ արևմտյան քաղաքագետների պնդումների՝ սումգայիթյան իրադարձությունները ազգամիջյան բնույթ չէին կրում»

    Հակառակ արևմտյան քաղաքագետների պնդումների՝ սումգայիթյան իրադարձությունները ազգամիջյան բնույթ չէին կրում: Դա խորհրդային տարիների համար յուրահատուկ՝ հանցավոր խմբերի միջև «ռազբորկա» էր:

    Դրա մասին է վկայում այն հանգամանքը, որ ամենադաժան խմբերից մեկը գլխավորում էր ազգությամբ հայ Էդուարդ Գրիգորյանը:

    

    irevanaz.com

         RETHINKING RUSSIA»    

    Ֆարհադ Մամեդով. «Բանակցային գործընթացի լճացումը կբերի հերթական էսկալացիայի»

    «Ցավոք, 2016 թվականի ամառվանից որոշ համանախագահներ սուրբ մանտրայի նման շարունակեցին կրկնել այսպես կոչված Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին հայկական թեզերը», - նշում է Ֆարհադ Մամեդովը:

     

     


    Լռահոս
    

    Բազմաթիվ մարդիկ և հատկապես գործարարներ անհամբեր սպասում են այն օրվան, երբ Քոչարյանը կկալանավորվի

    

    Ադրբեջանական բանակի հրթիռային ստորաբաժանումները հակատանկային հրթիռներով պարապմունքներ են անցկացրել

    

    Ադրբեջանը սպառազինության մեջ ներառել է «LORA» ՕՏՀՀ-ն

    

    Արաստու Հաբիբեյլի. «Հայերի կողմից պատմական իրողությունները կեղծելու իրական պատճառները»

    

    Ադրբեջանն մտադիր է Ռուսաստանից «Տերմինատոր» գնել

    

    Պիտեր Թեյս. «Փաշինյանը հետաքրքրություն չի ցուցաբերում ԼՂ հակամարտության կարգավորման նկատմամբ»

    

    Փաշինյանը պատրաստ չէ Ղարաբաղի վերաբերյալ բանակցություններին

    

    Հիքմեթ Բաբաօղլու. «Ադրբեջանը մերկացրեց Հայաստանը ղեկավարող ռազմական խունտան»

    

    Կարեն Վիլհելմի Կարապետյան – Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ

    

    Հարությունյան Դավիթ Էդոնիսի - Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ

    

    Ջոջուգ Մարջանլը տեղափոխվել է ևս 23 ընտանիք

    

    Հիքմեթ Հաջիև. «Ղարաբաղի հայկական համայնքը շահագործվում է կազմակերպված հանցավոր խմբի կողմից»

    

    Վաշինգտոնում հանդիսավոր կերպով նշվել է ԱԴՀ-ի հոբելյանը

    

    Թուրքիան դեպի Նախչըվան տանող նոր երկաթգիծ կկառուցի

    

    Ֆարհադ Մամեդով. «Փաշինյանի անկանխագուշակելիությունը իր մեջ վտանգ է թաքցնում Ռուսաստանի համար»

    

    Էլխան Շահինօղլու. «Տեր Պետրոսյանը դարձավ Փաշինյանի «կնքահայրը»

    

    Մայք Պոմպեոն և Մևլութ Չավուշօղլուն Վաշինգտոնում խոսել են նաև Հայկական հարցի մասին

    

    Ավարտվել են ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժություննեըը

    

    Ռուսաստանի ԱԳՆ սղագրել է Արտյոմ Կոժինի մեկնաբանությունը

    

    Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժություններ են անցկացվել

    Copyright © 2009 IREVANAZ.COM