
Մոտ ժամանակներս հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կարող են տեղի ունենալ արմատական դրական փոփոխություններ:
«Մոսկվա-Բաքու-Անկարա՝ աշխարհաքաղաքական առանցք» թեմայով կլոր սեղանի ժամանակ այս մասին հայտարարել է քաղաքագետ, Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովը:
«Այս հարցի հետ կապված կան դրական լուրեր: Մոտ ժամանակներս լուրջ ճեղքում է սպասվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:
Այս ուղղությամբ Ադրբեջանի փոխգործակցությունը Ռուսաստանի և Թուրքիայի հետ, կարող է ավելի սահուն խաղաղ առաջխաղացում ապահովել հակամարտության կարգավորման գործում, մանավանդ որ Հայաստանի նոր ղեկավարությունը պատրաստ է այս ուղղությամբ լուրջ քայլերի», - ասել է Սերգեյ Մարկովը: