Բովանդակություն
Ամենաընթերցվող

  • Հովհաննես Քաչազնունի. «Դաշնակցությունը այլևս անելիք չու ...
  • ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. «ԲԱՔՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՅՏԱ ...
  • 26 տարի առանց Աղդամի...
  • Պաշտոնական Բաքուն իրավունք ունի միջազգային հանրությունի ...
  • Իգոր Կորոտչենկո. «Փաշինյանի հայտարարությունը քաղաքական ...
  • Ալլահշուքյուր Փաշազադե. «Ամենայն Հայոց կաթողիկոս Գարերգ ...
  • Կարս-Իգդիր-Նախչըվան երկաթուղու նախագիծ է պատրաստվում. Մ ...
  • Թոֆիգ Զուլֆուգարով. « Փաշինյանի «միացում» կոչերով ելույ ...
  • Ադրբեջանն առաջադիմել է ուժեղագույն բանակների վարկանիշու ...
  • «Փաշինյանի թիքունքում կանգնած ուժերին ձեռնատու է Ղարաբա ...
  • Օրացույ
    «    Август 2019    »
    ПнВтСрЧтПтСбВс
     
    1
    2
    3
    4
    5
    6
    7
    8
    9
    10
    11
    12
    13
    14
    15
    16
    17
    18
    19
    20
    21
    22
    23
    24
    25
    26
    27
    28
    29
    30
    31
     
    Կարծիք
    Վիճակագրությո



    Flag Counter

    Սմբատ Կարախանյան. «Ռուսաստանում կա կարծիք, որ առաջիկա վեց ամսում Հայաստանը 50 հազար մարդ է լքելու»

    Հարցազրույց Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի նախագահ Սմբատ Կարախանյանի հետ:
    -Պարոն Կարախանյան, 7-րդ գումարման Ազգային ժողովն արդեն սկսել է իր աշխատանքը, ի՞նչ տպավորություններ ունեք։ Որքանո՞վ է այս խորհրդարանը և նաև ամբողջ իշխանությունը պատրաստ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին։
    –Իհարկե, արտաքին աշխարհը՝ Ռուսաստանը և համոզված եմ նաև մյուս գերտերությունները ուշի-ուշով հետևում են Հայաստանի նոր իշխանությունների ձևավորմանը՝ հատկապես որ Հայաստանն անցել է խորհրդարանական կառավարման համակարգին։ Մոսկվայում շատ կարևոր են համարում Հայաստանի խորհրդարանի կառուցվածքն ու կարևորությունը, աշխատանքը արտաքին հարթակներում։ Իհարկե, անսպասելի որևէ բան չկար՝ մոտ 70 տոկոսը պետք է լիներ Նիկոլ Փաշինյանի դաշինքը։ Պարզապես այստեղ խնդիրներ են առաջանալու, եթե նման ձևով շարունակվի, լավ չի լինի, ժամանակն է՝ ավելի ինստիտուցիոնալ, ծրագրային աշխատանքներ իրականացնել։
    Շուտով կոնկրետ հարցերի լուծման պահանջներ են ներկայացվելու՝ և՛ Ռուսաստանի արտաքին գերատեսչության կողմից և Թրամփի շնորհավորանքից էր պարզ, որ կան պահանջներ հարևանների հետ ավելի գործնական, ավելի խաղաղ կարգավորող քաղաքականության իրականացման ուղղությամբ. պարզ է, որ խոսքը ԼՂ հակամարտության մասին է։ Ռուսաստանի քաղաքական շրջանակներում կա երկու տեսակետ։ Խորհրդարանի երիտասարդության ու անփորձության մասին չենք խոսում, կան բազմաթիվ խելոք երիտասարդներ, ու ժամանակի ընթացքում ամեն ինչ կկարգավորվի։ Ի՞նչ է լինելու հետո։ Առաջինը՝ Նիկոլ Փաշինյանն իր թիմով եկել է իշխանության, կամ բերել են իշխանության շատ հստակ խնդիրներ լուծելու, արտաքին գերտերությունների դրած հարցերը լուծելու և ժամանակի ընթացքում հեռանալու խնդրով։ Երկրորդ տեսակետն այն է, որ արտաքին ուժերը ուզում են տեսնել լուրջ խորքային բարեփոխումներ ու Հայաստանին այդ տարածաշրջանում տեսնեն որպես զարգացող պետություն ու հասարակություն։ Ո՞րն է իրականություն դառնալու, մեր նոր ձևավորված խորհրդարանը, նրանց կողքին կանգնած փորձառու գործիչները պետք է միասին քննարկեն ու հասկանան։ Սպասումները մեծ են…
    Բոլորն ուշի-ուշով հետևում են կառավարության գործողություններին, բնական է, պետք է լինեն բարեփոխումներ, բայց դրանք չվերածվեն համատարած կրճատումների։ Ուռճացված պետական ապարատից, այո՛, պետք է ազատվել, բայց ամեն դեպքում այս իրավիճակում Ռուսաստանում կա այսպիսի կարծիք՝ մոտակա վեց ամիսների ընթացքում Հայաստանից սպասում է մոտ 50 հազար արտագաղթող ՀՀ քաղաքացիներ՝ այդ կրճատումների հետևանքով։
    -Կարծում եք՝ նոր իշխանությունները կարողանո՞ւմ են բավարարել ժողովրդի սպասումները, թե որոշ կարծիքների համաձայն՝ մի քանի տարում նրանք ևս կհեղինակազրկվեն։
    -Առաջին լուրջ ստուգատեսը մի երկու տարուց կլինի։ 2020 թվականի գարնանը, մինչև աշուն, արտաքին գերտերությունները շատ հստակ քննության ժամկետ ունեն, գնահատականներ են տալու կատարված փոփոխությունների հետ կապված։ Եթե բարեփոխումներ եղած չլինեն՝ շատ լուրջ իրավիճակ կլինի։ Իշխանությունը կարող է անընդհատ փոփոխվել, իհարկե ցանկալի չէ, որ մենք մտնենք պերմանենտ հեղափոխությունների դաշտ, բայց իշխանությունները պետք է հանգիստ չնստեն։ Բազմաթիվ նոր մարդիկ, նոր գործիչներ մտնելու են քաղաքական դաշտ, քաղաքական թատերաբեմ ու առաջարկեն իրենց ծրագրերը։ Իշխանությունների համար այս մենաշնորհային իրավիճակը վտանգավոր է դառնալու, այսօրվա դրությամբ արդեն իսկ վտանգավոր է։ Արտաքին ուժերը համարում են, որ այսօրվա ընդդիմությունը խորհրդարանից դուրս է, խորհրդարանում կա ընդդիմություն, որը ֆորմալ առումով այդպիսին է, գուցե հեղափոխական իրավիճակում այլ բան սպասել պետք չէր, բայց իրողությունն այն է, որ լուրջ ընդդիմություն ձևավորվելու է ԱԺ-ից դուրս։ Ուստի, դրսի ուժերն ավելի շատ աշխատելու են խորհրդարանից դուրս ձևավորված ընդդիմության հետ։
    -Ո՞ր ուժերի՝ ՀՀԿ, «Սասնա ծռե՞ր», թե՞ բոլորովին նոր ձևավորված։
    –ՀՀԿ-ն նույնիսկ ռեսթարթ անի, վերափոխվի՝ հնարավորություն չունի, թողնենք մի կողմ, բաց թողնենք։ «Սասնա ծռերի» հետ կապված տարբեր վերապահումներ կան, նրանք իրենց նեղ գործառույթն են իրականացնում․ խոսքը մնացած ուժերի մասին է՝ ՀԱԿ, Դաշնակցությունը՝ իր ծրագրերի, կադրային քաղաքականության վերանայումից հետո, կան հետաքրքիր այլ ուժեր, օրինակ, «Քաղաքացու որոշում» և այլն, ի հայտ կգան նոր դեմքեր, որոնք կցանկական մտնել ակտիվ քաղաքականության մեջ, այն դեմքերը, որոնք եղել են «Գորշ կարդինալի» դերում՝ խոսքը գնում է Միքայել Մինասյանի մասին, բնական է ՝ իրենք էլ կմտնեն ակտիվ քաղաքականության մեջ, իրենք իրենց դեմքով հանդես կգան։ Կլինեն նաև քաղաքականության մեջ ուժեր ու դեմքեր, որոնք զուտ Ռոբերտ Քոչարյանի հետնորդները կլինեն, ծրագրային աշխատանքներ կտանեն՝ անկախ նրանից, թե ինչպես մենք դրան կվերաբերենք։ Արտախորհրդարանական դաշտում հետաքրքիր զարգացումներ են սպասվում, բնական է, որ արտաքին ուժերը շատ ավելի մեծ հետաքրքրությամբ կաշխատեն հենց այդ արտախորհրդարանական ընդդիմության հետ։
    – Քոչարյանի մասին խոսեցիք, նա ի՞նչ հնարավորություններ ունի։ Հասկանալի է, որ ֆինանսական ռեսուրսներով հնարավոր է որոշակի տրամադրություններ ստեղծել՝ Մարտի մեկի փաստերը կեղծող ֆիլմ նկարել, լրատվական միջոցներ գնել, այդ ամենը ընդհանուր տրամադրությունների վրա կարո՞ղ է ազդել։
    -Քոչարյանի հետ կապված իրավիճակն այսպիսին է. ասում են՝ Ռուսաստանը՝ նրա ղեկավարը կամ առանձին պաշտոնյաներ շնորհավորում են կամ իրենց դիրքորոշումը հայտնում, բայց հարցն այն է, որ իրողությունը հայկական մամուլում աղավաղվում է․ Ռուսաստանում չեն ցանկանում, որ միայն Քոչարյանը դառնա քավության նոխազ։ Ամեն ինչը վերագրվում է միայն նրան, կարծես վարչապետ չի եղել, այլ ծառայությունների ղեկավարներ չեն եղել։ Իսկ ֆիլմի հետ կապված՝ պետք չէ այդքան մեծ ուշադրություն դարձնել, այնտեղ ֆիլմ չկար, ընդամենը մեկնաբանություններ։ Շատ ավելի լուրջ՝ Տիգրան Պասկևիչյանի ֆիլմն է, որտեղից և կադրեր են վերցրել դրել։ Ռուսաստանում այդ ֆիլմին որևէ կարևորություն չտվեցին, քաղաքական պատվերի կատարում էր, և սա էլ ընդամենը մի տեսակետ։ Եթե ուշադրություն դարձնեք՝ ինչ-որ մարդկանց մեկնաբանություններ, բայց բոլորն իրենց աչքերով ամեն ինչ տեսել են ու լավ հասկանում են, թե ինչ է եղել։ Տեր-Պետրոսյանը 60-70 տոկոս ձայն հավաքեց, դրանից հետո ուժային տարբեր մեթոդներով իշխանություն պահեցին․ ցանկացած խելոք տեսակետ ունեցող մարդուն դա պարզ է։ Միայն Քոչարյանին բռնել գնդակահարելը, նրա ընտանիքի հանդեպ գործ հարուցելը այդքան էլ ընդունելի չէ։ Հարցը միայն սա է, ոչ թե նրա համար, որ որևէ մեկը ճիշտ կամ սխալ է։ Այստեղ արդեն հարցեր են առաջանում՝ վրեժ լուծելու ու մնացածի հետ կապված։
    -Բայց դա այդքան էլ այդպես չէ, այդ գործով անցնում է Խաչատուրովը, Արմեն Գևորգյանը, Վահագն Հարությունյանը, այլ նախկին պաշտոնյաներ ևս։
    -Հասկանում եմ, այդ անունները կան, բայց ոչ մի կոնկրետ գործողություն։ Արմեն Գևորգյանն էլ ինչ-որ բան չի ներկայացնում, սկզբունքային դերակատարություն չի ունեցել։ Ռուսաստանում սպասում են, որպեսզի դատական պրոցեսները սկսվեն ու կոնկրետ մեղադրանքներ ապացուցվեն։ Այսօրվա դրությամբ անընդհատ բռնում պահում ենք, ուզում ենք շանտաժի միջոցով ցուցմունքներ պոկել, այդ մեթոդները նորություն չեն, տարիներով այդ մեթոդները բոլոր երկրներում աշխատել են։ Հարցն այն է, որ բոլորը սպասում են բուն դատական պրոցեսներ սկսեն ու բուն մեղադրանքներով ապացույցներ բերվեն։ Քանի որ դատական պրոցեսը ձգձգվում է, տեղի չի ունենում, անընդհատ ինչ-որ մանր-մունր ինտրիգներով է դաշտը լցվում։ Հասկանում ենք, պարզ է՝ իր այնտեղ նստելը ինչ տրամադրություններ է ստեղծում, բայց այս իրավիճակում նրա նստելը այնքան էլ հիմնավոր չէր։ Երբ հիմա դատը սկսվի՝ թող բոլոր հանցագործություն արածները պատասխան տան, բայց կրկնում եմ՝ դատական որոշումների, դատավճռի արդյունքում։ Տպավորություն չստեղծենք հանկարծ, որ լուրջ բաներ չենք կարողանում ներկայացնել, դրա համար ենք բռնում ու կիսաշանտաժի մեթոդներով ինչ-որ ցուցմունքներ հավաքում։ Այս տեսակետը հստակ կա Ռուսաստանում, այս հարցում, ինչքան կարելի է, շուտ պետք է ավարտել ու հասնել դատական պրոցեսների։ Թող չստացվի, որ մենակ Քոչարյանն է դառնում քավության նոխազ, նրա ընտանիքին էլ ինչ-որ «ճնշումների» ենթարկում… Իսկ ֆիլմին մեծ ուշադրություն դարձնել պետք չէ, ես խորհուրդ կտամ բոլորին դիտել Պասկևիչյանի «Հայաստանի կորսված գարունը», և լավ կլիներ, եթե այն ցուցադրվեր Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ։


    Печать
    

    Добавление комментария

    Ваше Имя:
    Ваш E-Mail:
    Код:
    Включите эту картинку для отображения кода безопасности
    обновить, если не виден код
    Введите код:

    Օրվա լուր

    

    irevanaz.com


    ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. «ԲԱՔՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԻՏՈՒՄ Է, ՈՐՊԵՍ «ԿԱՐՄԻՐ ԳԾԻ» ՀԱՏՈՒՄ»

    «Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մանացականյանը հերթական անգամ կրկնելով՝ Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզի Խանքենդի քաղաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված անհեթեթ արտահայտությունները՝ իրականում աննախանձելի դրության մեջ է դնում իրեն՝ համաշխարհային հանրության, և առաջին հերթին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների առջև։
    ադրբեջանական կողմը հիշեցնելով հայ-ադրբեջանական հակամարտության չկարգավորված լինելու և Հայաստանի կողմից Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքների օկուպացիայի ծանր հետևանքների մասին՝ Հայաստանի վարչապետի վերջին հայտարարությունները դիտում է, որպես «կարմիր գծի» հատում»:

    Հրատապ լուրեր

    

    irevanaz.com

         ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ    
    Ալլահշուքյուր Փաշազադե. «Ամենայն Հայոց կաթողիկոս Գարերգին Բ-ին իմ հոբելյանի հետ կապված հրավեր չի ուղարկվել»

    

    irevanaz.com

      ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ  
    ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական կողմ անցած հայ դասալիք զինվորին

    

    irevanaz.com

         ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ    
    Նախագահներ Պուտինն ու Մակրոնը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը

    Վերլուծական

    

    irevanaz.com

         ՌԵՊԼԻԿԱ     

    Հայաստանի որևէ կառավարությանն երբեք չի հաջողվի լուծել տնտեսության խնդիրը և վստահություն հաղորդել ներդրողներին

    

    irevanaz.com

         ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ    
    Ինչու չմեկնեցին Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը. Խայտառակության ճանապարհը - Արամ Ամատունի

    

       ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ  
    Հազարավոր զինվորներ զոհվեցին հանուն ոչնչի - Հակոբյան Աննան

    Տեսանյութեր

    

    ԵԼՑԻՆԻ ԵՎ ՊՈՒՏԻՆԻ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ. ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՈՌՈՒՊՑԻԱ - ՌՈՒՍԼԱՆ ԽԱՍԲՈՒԼԱՏՈՎ

    irevanaz.com

    

    ՄԻՋԱԴԵՊ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵՎ ԴՈՆԱԼԴ ՏՈՒՍԿԻ ԶԲՈՍԱՆՔԻ ԺԱՄԱՆԱԿ

    irevanaz.com

    

    МИД АРМЕНИИ ОСКОРБИЛ УЗБЕКИСТАН

    irevanaz.com

    Հարցազրույց

    

    irevanaz.com

         ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ    
    Սերգեյ Մարկով. Հայկական լոբբին ԱՄՆ-ից պահանջում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ, սակայն դրանք չեն լինելու

    

    irevanaz.com

         ՓՈՐՁԱԳԵՏԻ ԿԱՐԾԻՔ    
    Ալեքսեյ Խլոպոտով. «Ադրբեջանն առանց Ս-400 համակարգերի էլ ընդունակ է պաշտպանվել»

    

    irevanaz.com

         ՓՈՐՁԱԳԵՏԻ ԿԱՐԾԻՔ    
    Հայերի մեծամասնությունը հասկանում են, որ պատերազմի դեպքում Հայաստանը ոչ մի շանս չունի. Եվգենի Միխայլով

    Ով ով է Հայաստանում

    

    irevanaz.com

    Նիկոլ Վովայի Փաշինյան՝ Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ

    

    irevanaz, irevan

    Կարեն Վիլհելմի Կարապետյան – Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ

    

    irevanaz.com

    Հարությունյան Դավիթ Էդոնիսի - Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ

    Մամուլում

    

    irevanaz.com

    Փաշինյան Նիկոլն ընդդեմ Սորոս Ջորջի

    Փաշինյան Նիկոլն ու Վանեցյան Արթուրը որոշել են քաղաքական տեխնոլոգիաներով զբաղվել: Այսինքն՝ պարեցին բոլոր պարերը (տանգո, վալս, պոլոնեզ, մազուրկա, գյումրվա տրնգի և այլն), գաղտնալսվեցին, խայտառակ եղան, հանրությանը համոզեցին, թե վանեցյան արթուրը դատավոր Հրաչին ընդհանրապես հրահանգ չի տվել, ընդամենը ասել է, որ Հրաչը անկախ լինի (սա էլ իրենից անկախ հանգամանքներով կալանավորեց Ռոբերտ Քոչարյանին), հիմա էլ հերթը հասել է քաղտեխնոլոգիաներին:

    

    Իշխանությունը վաճառում է ազատությունը, կամ նոր Հայաստանի դեգրադացիան

    Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, պետությանն է փոխանցել 18.5 միլիոն դոլար։ Անհատույց։ Սա ոչ թե դեղին մամուլի հրապարակում է կամ բամբասանք, այլ ՀՀ կառավարության աշխատակազմից՝ լրատվամիջոցներից մեկին ուղարկված գրավոր պատասխան։ Այդ մասին «ՍիվիլՆեթ»-ին գրավոր...։

    

    «168 ժամ». «Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Պուտինին»

    «Հայաստանի իշխանությունն այդպես էլ որևէ բանական բացատրություն չներկայացրեց՝ ինչո՞վ էր պայմանավորված Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու քայլը։
    Հայտարարությունները, որ դա պայմանավորված էր Սիրիայում գոյություն ունեցող մարդասիրական խնդիրների լուծմանն աջակցելու ցանկությամբ, ծիծաղելի էին։ Իսկ եթե հաշվի առնենք, որ

     


    SOCIAL NETWORK

    Լռահոս
    

    Թոֆիգ Զուլֆուգարով. « Փաշինյանի «միացում» կոչերով ելույթը հանդիսանում է ընդամենը սադրանք»

    

    Ինչ նպատակներ էլ որ հետապնդի Փաշինյանը, նա հատել է կարմիր գիծը. Էլխան Շահինօղլու

    

    Հիքմեթ Հաջիև. «Մենք կտրականապես մերժում ենք՝ Հայաստանի վարչապետի Խանքենդի կատարած անօրինական այցի ժամանակ հնչեցրած՝ «Ղարաբաղը՝ Հայաստանն է» հայտարարությունը»

    

    «Մենք աջակցում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»

    

    Ֆարիդ Շաֆիև. Ադրբեջանի օկուպացված տարածքներ Փաշինյանի այցը՝ հերթական շոու էր

    

    Մենք կողմ ենք՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. Մուհամմեդ Ջավադ Զարիֆ

    

    «Հայաստանը ինստիտուցիոնալ առումով ձախողված պետություն է». Անդրանիկ Թևանյան

    

    Սերգեյ Մարկով. Հայկական լոբբին ԱՄՆ-ից պահանջում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ, սակայն դրանք չեն լինելու

    

    Կարս-Իգդիր-Նախչըվան երկաթուղու նախագիծ է պատրաստվում. Մեհմեթ Ջահիթ Թուրհան

    

    Հովհաննես Քաչազնունի. «Դաշնակցությունը այլևս անելիք չունի»

    

    Հայաստանի որևէ կառավարությանն երբեք չի հաջողվի լուծել տնտեսության խնդիրը և վստահություն հաղորդել ներդրողներին

    

    «Մնացականյանը սխալ է հասկանում «կայունություն» բառի իմաստը». Լեյլա Աբդուլաևա

    

    Ռուսաստանն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ. Մարիա Զախարովա

    

    Հիքմեթ Հաջիև. «18-րդ գագաթնաժողովը կդառնա «պատմական հաջողություն» բառի բուն իմաստով»

    

    Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում պատասխանել Հայաստանի սադրանքներին

    

    Մի հեռախոս, որն արժեցավ երիտասարդի կյանք. Նոր մանրամասներ զինվորի ինքնասպանության դեպքից

    

    Կարակասում կրկին աջակցվել է Ադրբեջանի դիրքորոշմանը ԼՂ հարցում

    

    Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է շփման գիծ

    

    Ադրբեջանն առաջադիմել է ուժեղագույն բանակների վարկանիշում, իսկ Հայաստանը՝ նահանջել է

    

    26 տարի առանց Աղդամի...

    Copyright © 2009 IREVANAZ.COM