
ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՄՏԱԾԻ ՎՐԵԺԽՆԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ՆԱ ԿՐԿԻՆ ԿՏԵՍՆԻ ՄԵՐ ԵՐԿԱԹԵ ԲՌՈՒՆՑՔԸ
Նոյեմբերի 8-ին Շեհիդների ծառուղում ադրբեջանական ժողովրդին հայտնելով Շուշայի ազատագրման մասին, ես ելույթս ավարտեցի հետևյալ բառերով. «Հարազատ Շուշա, դու ազատ ես: Հարազատ Շուշա, մենք վերադարձանք: Հարազատ Շուշա, մենք քեզ կվերականգնենք": Այսօր ես կրկնում եմ այդ բառերը: Շուշան մերն է: Ղարաբաղը Ադրբեջանն է:
Սրանից հետո միշտ այսպես կլինի. Ադրբեջանական բանակը, հատուկ նշանակության ջոկատները, մեր քաջարի որդիները, ռազմական կազմավորումների զինվորները պետք է աչքի լույսի պես պահպանեն Շուշան և ազատագրված բոլոր հողերը, որպեսզի թշնամին այլևս չձեռնարկի նման փորձեր: Եվ եթե նա փորձի, ապա նրա համար դա ավելի վատ կավարտվի: