
ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎ. «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԿԱՅԱՑՎԵՆ ԿՈՂՄԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՄԲ»
Մոսկվայում Սլովակիայի ԱԳ նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ հանդիպմանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը քննարկել է կազմակերպության դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն աջակցելու գործում:
«Հաշվի առնելով այն, որ Հայաստանի նոր կառավարությունը բոլորովին վերջերս է կազմավորվել, հավելյալ ժամանակ կպահանջվի հասկանալու համար, թե որքան ինտենսիվորեն և խորությամբ կարելի կլինի զարգացնել կարգավորման գործընթացը տվյալ փուլում:
ԵԱՀԿ համանախագահները կարող են միայն աջակցել երկխոսության համար պայմաններ ստեղծելուն:
Որոշումները պետք է կայացվեն կողմերի միջև անմիջական երկխոսությամբ», - բանակցությունների ավարտին կայացած համատեղ մամուլի ասուլիսում ասել է Լավրովը: