Բովանդակություն
Ամենաընթերցվող

  • Ասիմ Մոլլազադե. «Մեծամորի ԱԷԿ-ը ռումբ է, որը կարող է պա ...
  • ՈՒղեծիր է արձակել Azerspace-2 հեռահաղորդակցական արբանյա ...
  • Շահ Մահմուդ Քուրեշի. «ԼՂ հակամարտությունը սպառնալիք է հ ...
  • ՀԻՆ ԻՐԵՎԱՆԸ՝ Սարդարի (Աբբաս Միրզա) մզկիթը- նկարիչ՝ Դյու ...
  • ԷԼՄԱՐ ՄԱՄԵԴՅԱՐՈՎ. «ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ ...
  • Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանության նախարարների միջև հա ...
  • 19.09.2018
  • 18.09.2018
  • 17.09.2018
  • Էլմար Մամեդյարով. «Մենք Ղարաբաղի վերաբերյալ բանակցությո ...
  • Օրացույ
    «    Октябрь 2018    »
    ПнВтСрЧтПтСбВс
    1
    2
    3
    4
    5
    6
    7
    8
    9
    10
    11
    12
    13
    14
    15
    16
    17
    18
    19
    20
    21
    22
    23
    24
    25
    26
    27
    28
    29
    30
    31
     
    Կարծիք
    Վիճակագրությո



    Flag Counter

    Սարգիս Արծրունի. «Կարգին Հայկոն՝ կարգին պաշտոնում․ Նիկոլ Փաշինյանը կողմնորոշվեց քաղաքապետի հարցում»

    irevanaz.com

    Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցությունը փրայմերիզի միջոցով չորս թեկնածուների ցանկից ընտրեց քաղաքապետի իր թեկնածուին․ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ցուցակի առաջին համարում կլինի դերասան Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն։
    Այս ընտրությունը կանխատեսելի էր, և մենք անդրադարձել ենք թեմային։ Կարգին Հայկոն Նիկոլ Փաշինյանի թեկնածուն էր ու թերևս հենց այդ նպատակով հեղափոխությունից հետո անդամագրվեց ՔՊ-ին (ՀՀԿ-ի ժամանակներից ծանոթ ավանդույթ)։ Դասական իմաստով փրայմերիզ տեղի չի ունեցել, համենայնդեպս՝ արևմտյան չափանիշներով։ Ավելի շուտ՝ տեղի է ունեցել փրայմերիզի իմիտացիա՝ վարչապետի կադրային նախապատվությունը քաղաքապանապես լեգիտիմացնելու համար։
    Հենց այսքանով էլ քաղաքականությունը վերջանում է։ Հայկ Մարությանին դժվար է քաղաքական թիմի անդամ, ընդհանրապես՝ քաղաքակական դեմք համարելը, մյուս կողմից՝ առայժմ միայն պայմանականորեն կարող ենք խոսել ՔՊ-ում գոյություն ունեցող քաղաքական թիմի մասին։ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության պարադոքսներից մեկն այն էր, որ գործընթացի ընթացքում մենք գրեթե չլսեցինք քաղաքական ուղերձներ, հեղափոխության հարթակը նույնպես քաղաքական չէր՝ բացառությամբ Նիկոլ Փաշինյանի։ Այս իմատով՝ թերևս Կարգին Հայկոն հենց հեղափոխական ապաքաղաքական հարթակի թեկնածուն է։
    Հայկ Մարությանին դժվար է անգամ հանրային կառավարիչ համարելը՝ չնայած նա պնդում է, որ վեց տարի զբաղված է պրոդյուսերական-կազմակերպչական աշխատանքներով։
    Հայկ Մարությանը քաղաքապետի թեկնածու դառնալուց հետո հանդես է եկել լակոնիկ հարցազրույցով․ նրա առաջ քաշած հիմնական թեզն այն է, որ Երևանի ապագա քաղաքապետը չպետք է լինի պաշտոնյա։ Սա ինքնին հակաքաղաքական, նաև հակակառավարչական թեզ է, որովհետև «ես ձեզանից մեկն եմ» արտահայտությունը պոպուլիստական է, որը քողարկում է կոնկրետ արժեքային համակարգի, ծրագրերի, տեսլականի բացակայությունը։
    Հայկ Մարությանի միակ ռեսուրսը Նիկոլ Փաշինյանի աջակցությունն է և այս հարթության վրա այսօր կայացված որոշումը խիստ ռիսկային է, որովհետև խորհրդարանական ընտրություններից մոտավորապես ութ-ինն ամիս առաջ Փաշինյանը իր բարձր հեղինակությունը դնում է Երևանի ընտրությունների զոհասեղանին և հնարավոր ֆիասկոյի, էքսպիրիմենտի ձախողման դեպքում քաղաքական պատասխանատվությունն ընկնելու է ոչ թե Կարգին Հայկոյի, այլ նրան կարգին պաշտոն տվող Նիկոլ Փաշինյանի ուսերին։
    Բացարձակապես տեղին չէ Հայկ Մարությանին համեմատել Ռոնալդ Ռեյգանի հետ․ վերջինս նույնպես դերասան է եղել, սակայն ամերիկյան քաղաքական համակարգին ինտեգրվել է արհմիութենական շարժման երկարամյա ճանապարհն անցնելուց հետո։
    Հայկ Մարությանի ընտրությունը Երևանի քաղաքապետի թեկնածու գրեթե կանխորոշում է նաև ապագա ընտրություններին Նիկոլ Փաշինյանի թիմի մասնակցության ձևաչափը։ Առաջիկա ընտրություններում չափազանց մեծ է լինելու շոուի կոմպոնենտը՝ երկրորդ պլան մղելով քաղաքականությունը, նույնիսկ Երևանի խնդիրների շուրջ դիսկուրսը։ Երևանի ավագանիում արտահերթ ընտրություններն, ըստ էության, լինելու են հեղափոխության հաղթանակի, այսպես կոչված, գեղարվեստական մասն, ինչը հուշում է, որ դրանցում պահանջարկված չեն լինելու քաղաքական մասնակցության ձևաչափերը։ Հայկ Մարությանը գուցե արժանի թեկնածու է ու վաղն էլ արդյունավետ քաղաքապետ դառնա, սակայն նրա թեկնածության տակ դժվար է պատկերացնել քաղաքական սոլիդ դաշինքի գոյությունը։ Կարծում ենք՝ ՔՊ այսօրվա որոշումը բովանդակային առումով վերջ դրեց «Ելք» դաշինքին, առնվազն՝ որպես մայրաքաղաքային ընտրությունների ձևաչափ։
    Հեղափոխությունը Երևանում կհաղթի, սակայն ավելի կհեռանա քաղաքականությունից․ մնում է պատկերացնել, թե ինչ բովանդակություն կունենա քաղաքային նոր կառավարումը։


    Печать
    

    Добавление комментария

    Ваше Имя:
    Ваш E-Mail:
    Код:
    Включите эту картинку для отображения кода безопасности
    обновить, если не виден код
    Введите код:

    Օրվա լուր

    

    irevanaz.com


    ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՍԵՆՏ ԷՏԻԵՆ ՔԱՂԱՔԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՆՈՒՆԸ ՆԵՐԱՌՎԵԼՈՒ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ի «ՍԵՎ ՑՈՒՑԱԿՈՒՄ»

    «Ադրբեջանը վճռականորեն դատապարտում է ֆրանսիական Սենտ Էտիեն քաղաքի քաղաքապետ Գաել Պերդրիոյի անօրինական այցը ադրբեջանական Շուշա քաղաք, որը գտնվում է հայկական օկուպացիայի տակ:

    Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինը կոպտորեն խախտել է միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, ինչպես նաև Ադրբեջանի օրենսդրությունը:

    Այդ քայլը նաև հակասում է Ֆրանսիայի օրենքներին, խրախուսում է Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքներում ստեղծված անօրինական ռեժիմին», - ասված է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում:

    Հրատապ լուրեր

    

    irevanaz.com

         ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԳՆ      
    «Մենք չենք ճանաչում այսպես կոչված «ԼՂՀ»-ն և Սենտ Էտիեն քաղաքի հետ ստորագրված «բարեկամության հռչակագիրը»

    

    irevanaz.com

         ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ     
    Ադրբեջանական բանակում շարունակվում են ՀՕՊ ստորաբաժանումների վարժանքները

    

    irevanaz.com

         ՔԱՂԱՔԱԳԵՏԻ ԿԱՐԾԻՔ      
    Շարունաս Լիեկիս. «ԼՂ խնդրի կարգավորումը կախված է անմիջականորեն հակամարտող կողմերից»

    Վերլուծական

    

    irevanaz.com

         ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ     
    Նիկոլ Փաշինյանը չի կարող ապրել առանց փողոցային տրիբունայի

    

    irevanaz.com

         ՍՈՎՈՐԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ     
    «Փաշինյան Նիկոլն այդպես էլ չդարձավ վարչապետ. նա մնաց ընդդիմադիր խմբագիր»

    

    irevanaz.com

         ՔԱՂԱՔԱԳԵՏԻ ԿԱՐԾԻՔ      
    Ինչու՞ է Փաշինյանը հաճախակի այցելում Ղարաբաղ

    Տեսանյութեր

    

    irevanaz.com

    ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՎՈՒՄ. ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՅԱՆԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ԲՈՂՈՔԻՆ ԿՄԻԱՆԱՆ ՆԱԵՎ ԱՅԼ ԾՆՈՂՆԵՐ

    

    irevanaz.com

    ԱԴՐԲԵՋԱՆԸ ԲԵԼԱՌՈՒՍԻՑ ՍՏԱՑԵԼ Է «ՊՈԼՈՆԵԶ» ՀԱՄԱԶԱՐԿԱՅԻՆ ԿՐԱԿԻ ՌԵԱԿՏԻՎ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՄԲԱՔԱՆԱԿ

    

    irevanaz.com

    ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՊՐԵԼ ԱՌԱՆՑ ՓՈՂՈՑԱՅԻՆ ՏՐԻԲՈՒՆԱՅԻ

    Հարցազրույց

    

    irevanaz.com

         ՓՈՐՁԱԳԵՏԻ ԿԱՐԾԻՔ     
    Դմիտրի Վերխոտուրով. «Փաշինյանին պետք չէ Ղարաբաղում հակամարտությունը»

    

    irevanaz.com

         ՀԱՅԱՑՔ ՄՈՍԿՎԱՅԻՑ         
    Եվգենի Միխաիլով. «Մոսկվան ըմբռնել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները»

    

    irevanaz.com

         ՓՈՐՁԱԳԵՏԻ ԿԱՐԾԻՔ     
    Սմբատ Կարախանյան. «Կառնավալն ավարտվեց, լրջանալու պահն է. Սերժ Սարգսյանի խոստումները դրված են Փաշինյանի սեղանին»

    Ով ով է Հայաստանում

    

    irevanaz.com

    Նիկոլ Վովայի Փաշինյան՝ Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ

    

    irevanaz, irevan

    Կարեն Վիլհելմի Կարապետյան – Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ

    

    irevanaz.com

    Հարությունյան Դավիթ Էդոնիսի - Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ

    Մամուլում

    

    irevanaz.com

         «THE JERUSALEM POST»    
    Արիե Գուտ. «Իսրայելը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրադարձությունները պաշտոնապես չի ճանաչում որպես ցեղասպանություն»

    Իսրայելը պաշտոնապես չի ճանաչում 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրադարձությունները: Եվ այդ փաստը՝ փաստորեն մշտապես լայն հակաիսրայելական և հակասեմիտական  հիստերիա է առաջացնում Հայաստանում և հայկական ԶԼՄ-ներում: Ի տարբերություն ժամանակակից Գերմանիայի,..

    

    irevanaz.com

         «ԿՈՄԵՐՍԱՆՏ»      
    «Մոսկվային հատկապես զայրացրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին մեղադրանքի առաջադրումը»

    «Հայաստանը պոկվում է Հավաքականից, Ռուսաստանը դժգոհ է Հայաստանի նոր իշխանությունների գործողություններից» վերնագրի ներքո Հայաստանի մասին հերթական հոդվածն է հրապարակել ռուսաստանցի ամենահայտնի օլիգարխներից մեկին՝ Ալիշեր Ուսմանովին պատկանող «Կոմերսանտ» պարբերականը:
    Վկայակոչելով Ռուսաստանի պետական կառույցներում իր անանուն աղբյուրները՝

    

    irevanaz.com

    ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
    «Հակառակ արևմտյան քաղաքագետների պնդումների՝ սումգայիթյան իրադարձությունները ազգամիջյան բնույթ չէին կրում»

    Հակառակ արևմտյան քաղաքագետների պնդումների՝ սումգայիթյան իրադարձությունները ազգամիջյան բնույթ չէին կրում: Դա խորհրդային տարիների համար յուրահատուկ՝ հանցավոր խմբերի միջև «ռազբորկա» էր:

    Դրա մասին է վկայում այն հանգամանքը, որ ամենադաժան խմբերից մեկը գլխավորում էր ազգությամբ հայ Էդուարդ Գրիգորյանը:

     


    SOCIAL NETWORK

    Լռահոս
    

    Դմիտրի Սավելև. «Պետք է բոլոր ջանքերը գործադրել Խոջալուի ցեղասպանության ճանաչման համար»

    

    Ջեյմս Ուորլիք․ «Ղարաբաղի հարցի նկատմամբ այս աշխատակազմի կողմից հետաքրքրության վկայություն չեմ տեսնում»

    

    Ադրբեջանի ՀՕՊ-ի մարտական հրաձգությունները հետաքրքրություն են առաջացրել Եվրոպայում

    

    Ռեջեբ Թայիբ Էրդողան. «Ադրբեջանական հողերի արդեն քառորդ դար օկուպացման տակ գտնվելը անընդունելի է»

    

    Ուկրաինան, Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը անդրազգային հանցավորության դեմ համատեղ պայքարի մասին համաձայնություն են ձեռք բերել

    

    Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին

    

    Բանակը շարունակում է սնվել զինվորների կյանքերով. 44 մահ 9 ամսում

    

    Էլմար Մամեդյարով. «Մենք Ղարաբաղի վերաբերյալ բանակցություններում առաջընթաց ենք գրանցել»

    

    Միրզո Արարատյան. «Փաշինյան Նիկոլի հերթական ձեռքբերումը` Օսիպյանին ու Պողոսյանին Նյուրնբերգ են քարշ տալիս»

    

    Ազայ Գուլիև. «Հայկական ֆրանկոֆոնիան» լուրջ նշանակություն չի ունեցել

    

    Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանության նախարարների միջև հանդիպում չի եղել

    

    ԱՄՆ-ի ադրբեջանական համայքը Սպիտակ տան կայքում հայկական լոբբիի փորձերի դեմ պետիցիա է տեղադրել

    

    Անդրեյ Շենին. «Ադրբեջանը ԱՄՆ-ի համար կարևոր ռազմավարական երկիր է Հարավային Կովկասում»

    

    Արմեն Բեգլարյան. «Մենք մեր ձեռով մեր երեխեքին տանում ենք, ու վարի ենք տալիս»

    

    Գանիրա Փաշաևա. «Հայաստանը վարելով էթնիկական մաքրման քաղաքականություն, իրենց պատմական հողերից բռնի ուժով վտարելել են ադրբեջանցիներին»

    

    Գեորգի Ծերեթելի. «Ղարաբաղյան կարգավորման հարցում անտեսվել է ԵԱՀԿ-ի սկզբունքներ»

    

    ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը կայցելի Ադրբեջան

    

    Ասիմ Մոլլազադե. «Մեծամորի ԱԷԿ-ը ռումբ է, որը կարող է պայթել ցանկացած պահի»

    

    Ջորջ Քենթ. «ԼՂ հակամարտության կարգավորման գործում առաջընթաց է գրանցվել»

    

    «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը Ադրբեջանի մի մասն է»

    Copyright © 2009 IREVANAZ.COM