Բովանդակություն
Ամենաընթերցվող

  • ԱԴՐԲԵՋԱՆ. ԱՄՆ ԿՀՎ-Ի ԵՎ ՑԱՐԱԿԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՆՅ ...
  • Սորոսի «երեխաները» Հայաստանում
  • Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների շքեղ ապրելակե ...
  • ԳՈՒՐԱՄ ՄԱՐԽՈՒԼԻԱ. «ԵԹԵ ՎԱՂԸ ՊԱՏԵՐԱԶՄ ՍԿՍՎԻ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ Հ ...
  • Հիքմեթ Հաջիև. «Դավոսում կայացած Ալիև-Փաշինյան հանդիպում ...
  • Ֆինլանդիան հույս է հայտնել, որ ԼՂ հակամարտության կարգավ ...
  • Հիքմեթ Հաջիև. «Հայաստանի պահանջը հակասում է բոլոր փաստա ...
  • Մոդեստ Կոլերով. «Իմ կարծիքով՝ քննարկվում են բոլորին հայ ...
  • Սերգեյ Մարկով. «Մոտ ժամանակներս կարող են տեղի ունենալ ա ...
  • ԱՀ նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հա ...
  • Օրացույ
    «    Февраль 2019    »
    ПнВтСрЧтПтСбВс
     
    1
    2
    3
    4
    5
    6
    7
    8
    9
    10
    11
    12
    13
    14
    15
    16
    17
    18
    19
    20
    21
    22
    23
    24
    25
    26
    27
    28
     
    Կարծիք
    Վիճակագրությո



    Flag Counter

    Սմբատ Կարախանյան. «Կառնավալն ավարտվեց, լրջանալու պահն է. Սերժ Սարգսյանի խոստումները դրված են Փաշինյանի սեղանին»

    irevanaz.comՄոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար Սմբատ Կարախանյանի հարցազրույցը «Առաջին լրատվական»-ին։

    – Պարոն Կարախանյան, ինչպե՞ս եք գնահատում նոր կառավարության աշխատանքն այս երկու ամիսների ընթացքում, ի՞նչ մարտահրավերներ եք տեսնում։ Շատերը նշում են, որ Սերժ Սարգսյանը Ղարաբաղյան հարցում պայմանավորվածություն ուներ, այդ կոնտեքստում կարծում եք՝ նոր կառավարությունը կկարողանա՞ հաղթահարել արտաքին քաղաքական մարտահրավերները։

    – Գնահատական տալու համար առայժմ շուտ է, ամենաքիչը 100 օր պետք է անցնի։ Իհարկե, կարող ենք ասել, որ անփորձ կադրեր են, բայց դա ինչ-որ տեղ նոր կառավարության առավելությունն է։ Ամեն դեպքում վերջնական գնահատական տալ պետք չէ, աշխատանքը շարունակվում է։ Զուգահեռ՝ քաղաքական, ռազմաքաղաքական, տնտեսական գործընթացները շեշտակիորեն առաջ են գնում, ի դժբախտություն մեզ՝ ոչ միշտ մեր օգտին, այսօրվա դրությամբ նույնիսկ հայկական շահերի դեմ։
    Բոլորը հասկանում են, որ այն պայմանավորվածությունները, որ կան Արցախյան հարցի շուրջ, ջրի երես են դուրս գալիս։ Իրավիճակը եկել հասել էր մի կետի, որ կոչվում է կոմպրոմիս։ Ժամանակին մենք պատերազմական իրավիճակից դուրս չեկանք, ընդհանուր, կայուն խաղաղության ծրագիր չկնքեցինք։ Այս հարցի շուրջ Լևոն Տեր-Պետրոսյանը շատ է խոսել, արդար գնահատականներ տվել։ Այս ամենը ժամանակին չարեցինք ու, ինչպես ռուսներն են ասում, մնացինք կախյալ իրավիճակում՝ «между небом и землей»։ Հիմա իրենք հարց են դնում հայկական կողմի առաջ՝ դուք ուզո՞ւմ եք ձեր հարևան երկրի հետ ունենալ խաղաղության ծրագիր ու այդ մշտական լարվածությունը վերացնել։ Բոլորը՝ ռուսները, ամերիկացիները, եվրոպացիները, այդ հարցը դնում են, ասում են՝ իրավիճակին պետք է ինչ-որ լուծում տալ. կոնկրետ կոմպրոմիսների շրջանակներում Սերժ Սարգսյանի կառավարությունն ու բանագնացները համաձայնություն տվել են, ասեմ ավելի կոնկրետ՝ հինգ, հետո պլյուս երկու, ադրբեջանցի փախստականների վերադարձ, հումանիտար ծրագրեր։ Հիմա ինչ-որ տեղ Ադրբեջանը, Թուրքիան միջազգային հանրությանը շանտաժ են անում, ասում են՝ կան փակ արձանագրություններ, որտեղ այս համաձայնությունները տրվել են։ Բնական է, Ադրբեջանը, Թուրքիան, իրենց լոբբիստները երկու-երեք ուղղությամբ են աշխատում, մի կողմից՝ հարց են բարձրացնում, որ դուք համաձայնել եք, մյուս կողմից՝ պատերազմի շանտաժի քաղաքականություն իրականացնում. զուգահեռ մի քանի ուղղություններով աշխատում են։

    – Այսինքն՝ ստացվում է, որ Սերժ Սարգսյանի պայմանավորվածությունները այժմ դրված են Նիկոլ Փաշինյանի կառավարության ուսերի՞ն։

    – Ուսերին դրված չեն, դրված է Նիկոլ Փաշինյանի կառավարության սեղանին։ Բնական է, նա իրավունք ունի այդ պայմանավորվածություններին ասելու՝ ոչ։ Նիկոլ Փաշինյանից սպասում են հետագա գործողությունների ծրագիր կամ պլան։ Այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը։ Բոլորը հասկանում են, որ նա Սերժ Սարգսյանն էր, իսկ հիմա՝ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանի կառավարությունը մի քանի սխալ կանի, գուցե նոր հեղաշրջում լինի՝ գան Պողոսն ու Պետրոսը, նրանք էլ կասեն՝ ես չեմ ասել, հող չենք տալիս, ժամանակ տվեք՝ գնանք նորից մտածենք։ Այս ամենը աշխարհում հասկանում են. լավ կլինի չմտնենք այդ շրջապտույտի մեջ։
    Հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պետք է մշակի արտաքին քաղաքական դոկտրինը։ Մենք ասում ենք՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ ենք, ամեն ինչ նորմալ է, ու գալիս հանդիպում են Անվտանգության խորհրդի, նախագահների մակարդակով. այս իրավիճակում դա արդեն ժամանակավրեպ է ու մանկամտություն։ Եթե Սերժ Սարգսյանի օրոք միջպետական հարաբերությունները վերածվել էին թյուրիմացության, հիմա, եթե այսպես է շարունակվելու, սա մի բառով կբնութագրվի՝ խայտառակություն։
    Եթե նա թյուրիմացություն էր, սա խայտառակություն է։ Իհարկե, հույս ունեմ, որ այս 100 օրը կանցնի, մարդիկ կգան գիտակցության, բայց չի կարելի «Comedy club»-ի թյուրիմացությունը վերածել «Comedy club»-ի խայտառակության։ Ջայլամի քաղաքականությանը պետք է վերջ տրվի։
    – Ի՞նչ նկատի ունեք, կարծես երկկողմ հարաբերություններում առայժմ գոնե պաշտոնական մակարդակով դժգոհություն չկա։
    – Այդ մանկապարտեզը նկատի ունեմ՝ գնացինք-եկանք, ուռա-ուռա, ծափ-ծիրանի։ Հասկացանք, լրջանալու պահը եկել է։ Եթե չլրջանանք, Հայաստանը շատ լուրջ խնդիրների առաջ է կանգնելու, ու այս իրավիճակում մենք ժողովրդավարական հեղափոխությամբ չենք կարող պարծենալ. միայն լեգիտիմությամբ հնարավոր չէ, արտաքին քաղաքականության հարցում ամբողջությամբ ձախողում է գնում։ Մարդիկ չեն հասկանում, որ իրենք պետք է կոնցեպցիա ունենան, հետո գան ասեն՝ սա ունենք, սա ենք առաջարկում։ Ոչ ոք չի ասում, որ դա մեկ-երկու օրում լինելու է։ 100 օր թող անցնի, բայց տենդենցները պետք է տեսնել արդեն այսօր, մարդիկ չեն հասկանում, որ կառնավալն ավարտվել է, ռուսական կողմին պետք է հստակ ասել՝ ինչ ես ուզում։
    Ադրբեջանական լոբբին զուգահեռ հետևողական աշխատում է, ես չեմ ուզում գովաբանել կամ գովազդել, բայց նույնիսկ ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունները հաղթանակ են տանում։ Մերոնք ասում են՝ մենք շատ լավն ենք, մեզ շատ փող տվեք, բայց լրջանալու պահն է, պոռոտախոսությունը պետք է դադարեցնել։ Արտակարգ պատրաստված երիտասարդներ են, լավ է, որ համաշխարհային համակարգերին ծանոթ են, բայց քայլերն ու աշխատանքները ողորմելի վիճակում են։

    – Այսինքն՝ կարծում եք՝ նոր կառավարության աշխատանքը կարող է կադրերի պատճառով տուժե՞լ։

    – Այո։ Եթե սա է մեր վիճակը, ուրեմն շատ տխուր է, նույնիսկ բացարձակ պատրաստված կադրերը չեն կարողանում աշխատել։ Հայաստանը պետք է դուրս գա այս խայտառակությունից ու ցույց տա իր դեմքը։ Մարդիկ ասում են՝ գնացեք կողմնորոշվեք, թե ինչ եք ուզում. եթե Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի հետ եք, ՆԱՏՕ-ն կհարցնի՝ մեզնից ի՞նչ եք ուզում, մենք մեր մասով մեր հասանելիքը ձեզ կօգնենք։ Մենք չպետք է նեղանանք Արևմուտքից ու ՆԱՏՕ-ից, այլ պետք է հասկանանք՝ ում հետ ոնց ենք աշխատում։
    Դուրս գանք Սերժ Սարգսյանի՝ սաղին խաբենք-ֆռցնենք, տեսնենք՝ ինչ է լինելու, սկզբունքից։ Այս ֆորմուլայից պետք է դուրս գանք ու գտնենք ճիշտ աշխատելաոճ։ Շատ կոնկրետ ու գործնական աշխատանք է պետք, պետք է խուսափենք ընդհարումներից, չհակադրենք եվրոպական, ամերիկյան պահանջները մյուսներին։ Նրանք ասում են՝ տղերք ջան, որտե՞ղ եք, ի՞նչ եք ուզում, արեք կոնկրետ քայլեր, մենք այդ կոնկրետ քայլերի շրջանակներում ներդրումներ կանենք։ Ռուսաստանում նույն բանն են ասում. ասեք հասկանանք՝ հետո ինչ է լինելու։ Ոչ ոքի այս իրավիճակում չի հետաքրքրում, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքար է ընթանում։ 4 գլխավոր կոռուպցիոներին ոչ մի բան կարծես չի սպառնում, կոնկրետ ամենագլխավորին ոչինչ չի լինում՝ պայմանավորվա՞ծ են։ Հիմա այս քայլերով ո՞ւր կհասնենք, մեկը վերջացած թմրամոլ է՝ կգնա կբուժվի կանցնի, մանր-մունր թաղայինների բռնում բաց են թողնում, օրներս անցնում է։ Մեզ չեն ասել՝ տղերք ջան, քանի որ դուք ժողովրդավարական հեղափոխություն արեցիք, Ադրբեջանը ոչ մի պատերազմի չի գնա, եթե գնա, Բաքուն կգրավենք։ Բայց պաթոսը արդեն դրան է հասել։ Սա տեսնում են Կրեմլում ու ամենուր։


    Печать
    

    Добавление комментария

    Ваше Имя:
    Ваш E-Mail:
    Код:
    Включите эту картинку для отображения кода безопасности
    обновить, если не виден код
    Введите код:

    Օրվա լուր

    


    ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎ. «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԿԱՅԱՑՎԵՆ ԿՈՂՄԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՄԲ»

    Մոսկվայում Սլովակիայի ԱԳ նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ հանդիպմանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը քննարկել է կազմակերպության դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն աջակցելու գործում:

    «Հաշվի առնելով այն, որ Հայաստանի նոր կառավարությունը բոլորովին վերջերս է կազմավորվել, հավելյալ ժամանակ կպահանջվի հասկանալու համար, թե որքան ինտենսիվորեն և խորությամբ կարելի կլինի զարգացնել կարգավորման գործընթացը տվյալ փուլում:

    ԵԱՀԿ համանախագահները կարող են միայն աջակցել երկխոսության համար պայմաններ ստեղծելուն:

    Որոշումները պետք է կայացվեն կողմերի միջև անմիջական երկխոսությամբ», - բանակցությունների ավարտին կայացած համատեղ մամուլի ասուլիսում ասել է Լավրովը:

    Հրատապ լուրեր

    

         ԽՈՋԱԼՈՒԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ     
    Ադրբեջանի կրոնական առաջնորդները՝ 27-րդ տարելիցի հետ կապված ուղերձ են ընդունել

    

         ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ     
    Ռուսական էսկադրիլիայի ստուգողական-ճանաչողական այց Հայաստան՝ հասկանալու, թե ինչ պառլամենտի հետ գործ ունեն

    

         ՀԵՐՔՈՒՄ     
    Պետական սահմանապահ ծառայությունը՝ հայ-ադրբեջանական սահմանին հրդեհի մասին

    Վերլուծական

    

         ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ    
    Սորոսի «երեխաները» Հայաստանում

    

         ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ    
    Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների շքեղ ապրելակերպը

    

         ՄՇՈՒՇՈՏ ԱՊԱԳԱ     
    Հայաստանի ղեկավարությունը երկիրը օրեցօր ավելի է մխրճում ճահճի մեջ

    Տեսանյութեր

    

    МИХАИЛ ЗАДОРНОВ: «Я НЕ ПОНИМАЮ АРМЕНИЮ! ЗАЧЕМ ЕЙ ДВА МОРЯ ЕСЛИ У НЕЕ НЕТ НИ ОДНОГО КОРАБЛЯ?»

    

    «ՍԱՐԻ ԳԵԼԻՆ» («ԴԵՂԻՆ ՀԱՐՍ»)՝ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

    

    ԱԴՐԲԵՋԱՆ. ԱՄՆ ԿՀՎ-Ի ԵՎ ՑԱՐԱԿԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

    Հարցազրույց

    

         ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ    
    Սմբատ Կարախանյան. «Ռուսաստանում կա կարծիք, որ առաջիկա վեց ամսում Հայաստանը 50 հազար մարդ է լքելու»

    

    irevanaz.com

         ՈՒՂԵՐՁ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ    
    Արսեն Բաղդասարյան. «Օգնեք տուն վերադառնամ» - ՎԻԴԵՈ

    

    irevanaz.com

         ՀԵՏԱԶՈՏՈՂԻ ԿԱՐԾԻՔ      
    Ֆիլիպ Էկոզյանց. «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի հողն է»

    Ով ով է Հայաստանում

    

    irevanaz.com

    Նիկոլ Վովայի Փաշինյան՝ Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ

    

    irevanaz, irevan

    Կարեն Վիլհելմի Կարապետյան – Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ

    

    irevanaz.com

    Հարությունյան Դավիթ Էդոնիսի - Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ

    Մամուլում

    

    irevanaz.com

         ՓՈՐՁԱԳԵՏԻ ԿԱՐԾԻՔ      
    Սերգեյ Մարկով. «Փաշինյանին զայրացնում է Մինսկի և Մոսկվայի հետ Բաքվի հարաբերությունները»

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Մինսկ այցը տեղի է ունեցել՝ Հայաստանի նոր ղեկավարության իր հիմնական դաշնակիցներ՝ Ռուսաստանի և Բելառուսի հետ հարաբերությունների ակնհայտ վատթարացման ֆոնին։

    Այս մսին «Մոսկվա-Բաքու» պորտալին ասել է Ռուսաստանի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովը։

    

    irevanaz.com

    ՀՀ-Ն ՌԴ-Ի ՊԱՐՏՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
    Արտյոմ Խաչատուրյան. «Վերջին 5-6 տարվա ընթացքում Հայաստանը Ռուսաստանից զենք ու զինամթերք է ստացել, ծավալը` 1500 չվերթ, «Ռուսլան» և Իլ-76 ինքնաթիռներով»

    Փաշինյան Նիկոլին սպասարկող մի խայտառակ պարբերական նյութ է հրապարակել, անունն էլ դրել է «Նազարբաևը խոստովանեց Հայաստանի դեմ դավադրությունը»: Նվիրված է երեկվա խայտառակությանը: Դեգեներատ հեղինակն արդարացնում է Հայաստանի արած-չարածը և, բնականաբար, դժգոհ է ՀԱՊԿ մյուս երկրներից

    

    irevanaz.com

         «THE JERUSALEM POST»    
    Արիե Գուտ. «Իսրայելը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրադարձությունները պաշտոնապես չի ճանաչում որպես ցեղասպանություն»

    Իսրայելը պաշտոնապես չի ճանաչում 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրադարձությունները: Եվ այդ փաստը՝ փաստորեն մշտապես լայն հակաիսրայելական և հակասեմիտական  հիստերիա է առաջացնում Հայաստանում և հայկական ԶԼՄ-ներում: Ի տարբերություն ժամանակակից Գերմանիայի,..

     


    SOCIAL NETWORK

    Լռահոս
    

    Թոմաս Գրեմինգեր. «Ռուսաստանը կարևոր դեր է խաղում Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման մեջ»

    

    Վահե Հովհաննիսյան. «Վախենում եմ խեղդվենք անիրական լոզունգների մեջ. երկրում բացարձակ ճգնաժամ է»

    

    ՄԱԿ-ը Ադրբեջանում կաջակցի ղարաբաղյան պատերազմի վետերաններին

    

    ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ կայացրել է միանգամից 6 վճիռ

    

    Այդ իրադարձություններին ակտիվ մասնակցություն են ունեցել ԼՂ-ի քաղաքացիական և զինվորական անձինք

    

    Թուրալ Գյանջալիև. «Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանում տարբեր ազգերի ներկայացուցիչներն ապրել են խաղաղության պայմաններում»

    

    Էլմար Մամեդյարով. «Բաքուն՝ 2019 թ. ղարաբաղյան կարգավորման մեջ առաջընթացի հույս է տածում»

    

    Թբիլիսիում ադրբեջանցիներն ու վրացիները համատեղ ցույց են անցկացրել

    

    Սորոսի «երեխաները» Հայաստանում

    

    Լեյլա Աբդուլլաևա. «Հայաստանի վարչապետի հայտարարությունները պետք է ուղղված լինեն արդյունավետ բանակցությունների համար հիմքի ստեղծմանը»

    

    Ադրբեջանցի զինծառայողները մասնակցել են Թուրքիայում անցկացված զորավարժություններին

    

    Հիքմեթ Հաջիև. «Հայաստանի հայտարարությունները գործընթացը կաթվածահար անելու փորձ են»

    

    Վախթանգ Ջորջիկիա. «Միխայիլ Ավագյանը Աբխազիայում կռվել է վրացիների դեմ»

    

    Զաքիր Գարալով. «Կանխվել է՝ Հայաստանի հետախուզական մարմինների դիվերսիան և ահաբեկչական գործունեությունը»

    

    Ջավադ Ջահանգիրզադե. «Այս հակամարտությունը վնասում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին»

    

    Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների շքեղ ապրելակերպը

    

    Հայաստանի ղեկավարությունը երկիրը օրեցօր ավելի է մխրճում ճահճի մեջ

    

    Մարիա Զախարովա. «Նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների միջև եռակողմ հանդիպման համար»

    

    Ադրբեջանում «Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոն» է ստեղծվում

    

    Դմիտրի Շուգաև. «Ռուսաստանին չի անհանգստացնում՝ բելառուսական «Պոլոնեզ» ՀԿՌՀ-Ի մատակարարումը Ադրբեջան»

    Copyright © 2009 IREVANAZ.COM