Հայաստանը թալանողները-3 » IREVAN Informational Analytical Center
Բովանդակություն
Ամենաընթերցվող

  • Ալեքսանդր Ռար. «Հայաստանն առաջարկում է մի օրակարգ, որը, ...
  • ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆ. «ՆԻԿՈԼ, ԷՇԻ ՏՂԱ, ՍՈՒՏ ՉԽՈՍԵՍ»
  • 10.08.2018
  • ՀԻՆ ԻՐԵՎԱՆԸ. Իրևանի Բերդը. 1796թ-ի տպագրություն
  • 19.07.2018
  • 16.07.2018
  • 17.07.2018
  • Գյուղմթերքը Հայաստանում կրկնակի թանկ է․ պատճառը գյուղնա ...
  • Արմեն Հովսեփյան. «Փաշինյանն ասում ա՝ եկեք, եկել ենք, ին ...
  • Գասպարին փորձում էր ՌԴ դրոշն ու Քոչարյանի նկարը փակցնել ...
  • Օրացույ
    «    Август 2018    »
    ПнВтСрЧтПтСбВс
     
    1
    2
    3
    4
    5
    6
    7
    8
    9
    10
    11
    12
    13
    14
    15
    16
    17
    18
    19
    20
    21
    22
    23
    24
    25
    26
    27
    28
    29
    30
    31
     
    Կարծիք
    Վիճակագրությո



    Flag Counter

    Հայաստանը թալանողները-3

    irevanaz.comՀայաստանը թալանող պաշտոնյաների հերթական ցուցակն է երեկ տպագրվել ռուսական մամուլում: Այս անգամ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների միլիոնավոր դոլարների հասնող ունեցվածքին անդրադարձել է «The Moscow post» պարբերականը: «Ռուսաստանը գազի գինը Հայաստանի համար բարձրացրեց 7 տոկոսով, իսկ հայ չինովնիկները հաջողացրին բնակչության համար այդ գինը բարձրացնել մոտ 40 տոկոսով». սույն վերտառությամբ հոդվածի տակ այս անգամ խոսքը Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ մի շարք այլ պաշտոնյաների մասին է:

    Կարեն Կարապետյան:

    Ծագումով ղարաբաղցի «Հայռուսգազարդի» տնօրեն Կարեն Կարապետյանը, ըստ ռուսական պարբերականի, ՀՀ գազալցակայանների գլխավոր «նայողն» է, ում միջոցով լցվում են նախեւառաջ Ռոբերտ Քոչարյանի ու Գագիկ Ծառուկյանի գրպանները: Հրապարակման մեջ հիշեցում կա նաեւ, որ 2008-ի նախագահական ընտրություններից առաջ Քոչարյանին մեղադրում էին «Հայռուսգազարդից» 170 մլն դոլար գողանալու համար: Ըստ «The Moscow post»-ի, Կարեն Կարապետյանը վերահսկում է պլաստմասե խողովակների արտադրությամբ զբաղվող կազմակերպություն, որի արտադրանքը օգտագործվում է գազիֆիկացման ժամանակ: Նա շուկայից դուրս է մղել տնային տնտեսություններում գազային համակարգերի սպասարկմամբ զբաղվող 8 մասնավոր կազմակերպությունների, բացառությամբ` «Ալշիդ» ընկերության, որը, ի հեճուկս մոնոպոլիստ ընկերության տնօրինության ճնշումների, կարողացել է գոյությունը պահպանել շուկայում:

    Գագիկ Բեգլարյան` Չոռնի Գագո:

    Երեւանի ՀՀԿ-ական քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ըստ ռուսական լրատվամիջոցի, ունի բիզնես հետաքրքրություններ մի քանի ոլորտներում` թեթեւ արդյունաբերություն (մի քանի տրիկոտաժի ձեռնարկությունների սեփականատեր է), շինարարության համար հողերի առուծախ, անօրինական շինարարություն` հիմնականում Երեւանի կենտրոնում եւ կանաչ գոտիներում: Նա սերտորեն կապված է կրիմինալի հետ: Վերջին շրջանում փորձում է իր բարեկամներին ու մտերիմներին ղեկավար աշխատանքի տեղավորել Երեւանի համայնքներում: «The Moscow post»-ը հիշեցնում է նաեւ, որ պետական գնումների գործակալության ղեկավարը Գագիկ Բեգլարյանի եղբայր Հակոբ Բեգլարյանն է:

    Սամվել Ալեքսանյան:

    ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, մականունը` Լֆիկ Սամո, Ըստ ռուսական պարբերականի, այս մականունը նա ստացել է կանացի ներքնազգեստների բիզնեսով զբաղվելու արդյունքում, երկրի ամենահարուստ անձանցից է եւ երկրի ղեկավարի վստահելի օլիգարխներից մեկը: Նա, ըստ «The Moscow post»-ի, Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու` Սեդրակ Քոչարյանի բիզնես-պարտնյորն է բջջային հեռախոսների ՀՀ ներկրման գործում: Միանգամից մի քանի խանութների ցանցի սեփականատեր է` «Երեւան սիթի», «Լուսաստղ», «Կայսր»: Ավարտին է հասցնում Շիրակի մարզում շաքարի ճակնդեղի գործարանի շինարարությունը: Չի խորշում ուկրաինական եւ ռուսական օղիների հայտնի ապրանքանիշերի կեղծումից: Հայաստանում 7 դեղագործական ֆիրմայի սեփականատեր է, որոնք նույնիսկ Տնտեսական մրցակցության պետհանձնաժողովի տվյալներով, բարձրացնում են ներկրվող դեղորայքի գները: Նա ունի ամենաբազմամարդ եւ լավ զինված թիկնազորը Հայաստանում: Պարբերաբար հավատարմություն եւ լոյալություն է ցուցադրում նախագահին եւ միաժամանակ անգութ է իր մրցակիցների եւ առավել եւս ընդդիմության հանդեպ: Նա կատարում է «իշխանության մահակի» դերը:

    Գագիկ Ծառուկյան:

    ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ըստ ռուսական ԶԼՄ-ի, լինելով ՆԳՆ աշխատակից, դատապարտվել է բռնաբարության համար եւ պատիժը կրել է: Ծառուկյանին է պատկանում «Մուլտի գրուպ» կոնցեռնը, որը բաղկացած է մի շարք ձեռնարկություններից` Աբովյանի «Կոտայք» գարեջրի գործարանը, Աբովյանի չափիչ գործիքների գործարանը, Երեւանի դեղագործական ֆիրման, «Մեկ» կահույքի խանութների ցանցը, «Ավիասերվիս» ԲԸ-ն, «Մուլտի լեոն» բենզագազալցակայանների ցանցը, քարի վերամշակման «Մուլտի սթոուն» ընկերությունը, գինու, կոնյակի եւ օղու «Արարատ» գործարանը, Արարատի ցեմենտի գործարանը, ունի բազմաթիվ այլ ակտիվներ, իսկ որոշ ոլորտներում մենաշնորհ է հաստատել: Օրինակ, նրա ընտանիքը գրեթե ամբողջությամբ վերահսկում է մեղրի արտադրությունը Հայաստանում` շուկայից դուրս մղելով անկախ արտադրողներին: Իր մարդկանց միջոցով վերահսկում է «Կենտրոն» հեռուստաընկերությունը, ակտիվներ ունի ԱՊՀ եւ Հարավային Եվրոպայի երկրներում, ինչպես նաեւ Բալկաններում: 1997թ-ից մինչ օրս Ռոբերտ Քոչարյանի գլխավոր բիզնես-գործընկերն է: Ակտիվների ենթադրվող չափը ոչ պակաս, քան 1 միլիարդ ԱՄՆ դոլար է:

    Միխայիլ Բաղդասարով:

    Ծնունդով բաքվեցի Բաղդասարովը ՌԴ-ից ՀՀ է եկել 1997-ին` Քոչարյանի վարչապետության ժամանակ: Երկրի ղեկավարությանը ներկայացվել է որպես մարդ, ով մեծ կապեր ունի ռուսաստանյան բիզնես էլիտայի հետ, ինչը պետք է նպաստի 2 երկրների միջեւ տնտեսական համագործակցությանը: Իրականում, Բաղդասարովը չի ունեցել ոչ մի մեկնարկային խոշոր կապիտալ: 1998-ից իշխում է ՀՀ բենզինի եւ ընդհանրապես ՀՀ նավթամթերքների շուկայում: Քոչարյանի եւ Սարգսյանի աջակցությամբ (վերջինիս կարգադրությամբ Բաղդասարովի հետ համագործակցել է մաքսային ծառայության պետ Արմեն Ավետիսյանը), աջակցությամբ շուկայից դուրս է մղել բոլոր իր կողմից չվերահսկվող նավթամթերք ներկրողներին: Բաղդասարովն ու նրա «Միկա» ընկերությունը զբաղվել են խոշոր մատակարարումներով` մինչեւ Այրում կայարան, ուր բենզինն ու դիզվառելիքը վերավաճառում էին Սարգսյանի կողմից վերահսկվող 5 ընկերությունների, որոնք էլ զբաղվում էին մանրածախ վաճառքով: Այն մի քանի ամիսներին, երբ վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր Վազգեն Սարգսյանը, Բաղդասարովը զրկվեց մենաշնորհից, եւ շուկա վերադարձան այլ մատակարարներ: Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո մինչեւ 2000-ի վերջը Բաղդասարովն ամբողջությամբ վերականգնեց իր գերակա դիրքերը նավթամթերքի ներկրման շուկայում: Բաղդասարովը որոշեց իր ուշադրությունը կենտրոնացնել այլ ոլորտների վրա եւ մասնակցեց Հրազդանի ցեմենտի գործարանի «սեփականաշնորհմանը»: Գործարանի սեփականաշնորհման գինը կազմում էր մոտ 150 հազար դոլար, երբ այդ ժամանակ Երեւանի կենտրոնում 3 սենյականոց բնակարանը նույնքան արժեր: Նրա հետ մեկտեղ գործարանի սեփականատեր դարձավ եւս մի հոգի, ով հետագայում սպանվեց` իր դեմ իրականացված մահափորձի հետեւանքով: Պետպատվեր իրականացնող բոլոր շինընկերություններին պարտադրվում էր ցեմենտ գնել միայն Հրազդանի գործարանից: Բաղդասարովի մյուս «սխրանքը» «Հայխնայբանկի» «սեփականաշնորհումն» էր, որը նա գնեց 300 հազ. Դոլարով, ինչը, իրականում, եղել է բանկի Երեւանի մի քանի գրասենյակների արժեքը: Այն հետագայում վաճառվեց «ՎՏԲ» բանկին: Եւ այդ ամենը նա կրկին արեց Սարգսյանի ու Քոչարյանի աջակցությամբ: Նավթամթերքների ներկրման վրա վերահսկում իրականացնելու եւ առաջին հերթին ավիակերոսինի վրա ամբողջական մենաշնորհ սահմանելու միջոցով նպատակաուղղված կերպով սնանկացման է հասցվել պետական «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը, որը մինչեւ 2000-ը ինքնաբավ եւ եկամտաբեր ընկերություն էր: Հետագայում ավիաընկերությունը բաժանվել է 3 մասի, սակայն աստիճանաբար մինչեւ 2004-ը բոլոր ավիափոխադրողները Բաղդասարովի «Արմավիայի» կողմից դուրս են մղվել շուկայից: Ակտիվների ենթադրվող չափը 1 միլիարդ դոլար է:

    Բարսեղ Բեգլարյան:

    Ծագումով ղարաբաղցի Ֆլեշ Բարսեղը Սերժ Սարգսյանի գլխավոր բիզնես գործընկերներից մեկն է: Նա դե յուրե դիզվառելիքի շուկայում խոշորագույն «Ֆլեշ» ընկերության սեփականատերն է: ՀՀ նավթամթերքների շուկայում ապահովում է բենզինի ավելի քան մեկ քառորդ մասը: Նրան է պատկանում «Արզնի» թռչնաբուծական ֆաբրիկայի բաժնետոմսերի 45 տոկոսը, խոշորագույն «Ղարաբաղ գոլդ» ընկերության բաժնետոմսերի 55 տոկոսը, «Ֆլեշ+» ընկերության 80 տոկոսը, «Ալյանս» ապահովագրական ընկերության 10.5 տոկոսը: Ֆլեշ Բարսեղն ունի 56 բենզալցակայան, որոնցից 12-ը` Երեւանում, 40-ը` մարզերում, 4-ը` ԼՂ-ում: «Արարատ» բանկի համասեփականատերերից մեկն է: Մաքսային ծառայության տվյալներով, վճարվող եկամտահարկի հիման վրա 2005-ին ՀՀ-ում ամենահարուստ մարդն էր:

    Վոլոդյա Բադալյան:

    Ռոբերտ Քոչարյանի խնամի, նրա խոշոր գործընկերներ, ԱԺ պատգամավոր Վոլոդյա Բադալյանը Սպիտակի շաքարի գործարանի նախկին տնօրենն է: Նրա ձեռքի տակով է անցել այնպիսի խոշոր քիմիական ձեռնարկությունների սեփականաշնորհումն ու վերավաճառումը, ինչպիսիք են «Քիմռեակտիվը» եւ «Պոլիվինիլացետատը»: 2001-ին ստացված հունական 10 միլիոնանոց վարկի հափշտակիչներից մեկն է: Վարկը «Արդշինբանկի» միջոցով յուրացվել է ՀՀ ագրոարդյունաբերողների եւ սերմնաբուծության միության կողմից: Բադալյանը նաեւ եղել է Քոչարյանի ու Սահակաշվիլիի միջեւ կնքված հայ-վրացական գաղտնի գործարքների կնքահայրը: Այդ բարեկամության եւ հովանավորչության շնորհիվ միջնորդավորված անձանց միջոցով վրացական կապիտալը լվացման համար ներթափանցել է ՀՀ, իսկ հայկականը` Վրաստան: ՀՀ-ի կողմից հանդիսանում է «Հայ-ռուսական գործարար համագործակցության ասոցիացիայի» անդամ, որի միջոցով Քոչարյանը իր քաղաքական եւ տնտեսական շահերի լոբբինգ էր իրականացնում ՌԴ-ում:


    Печать
    

    Добавление комментария

    Ваше Имя:
    Ваш E-Mail:
    Код:
    Включите эту картинку для отображения кода безопасности
    обновить, если не виден код
    Введите код:

    Օրվա լուր

    

    irevanaz.com


    ԷԼՄԱՐ ՄԱՄԵԴՅԱՐՈՎ. «ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՀԻՄՔՈՒՄ ԴՐՎԱԾ Է ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ»

    «Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի ստորագրումը պատմական իրադարձություն է և կարևոր նվաճում՝ մերձկասպյան 5 պետությունների համար:

    Այն մեկ անգամ ևս ցուցադրեց, որ մերձկասպյան պետությունները հաստատակամ են Կասպյան ավազանում և հարակից տարածաշրջաններում խաղաղության և համագործակցության հաստատման հարցում:

    Փաստաթղթի հիմքում դրված են միջազգային իրավունքի բոլորի կողմից ընդունված սկզբունքները, մասնավորապես, պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքը:

    Կոնվենցիայի դրույթների իրականացումը լայն հեռանկարներ կբացի տարածաշրջանի կայուն զարգացման համար»,

    Հրատապ լուրեր

    

    irevanaz.com

         ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԿԱՐԾԻՔ     
    Հիքմեթ Բաբաօղլու. «Հայաստանը նպատակադրված է զավթել նաև տարածաշրջանի մյուս երկրների տարածքները»

    

    irevanaz.com

         «ՀՐԱՊԱՐԱԿ»      
    Հանրահավաքը «հարամելու» փորձերից զգուշանում են. Արգելքները հասել են «Արմենիա Մարիոթ»

    

    irevanaz.com

         ՓՈՐՁԱԳԵՏԻ ԿԱՐԾԻՔ     
    Բահրուզ Գուլիև. «Մեծ Հայաստանի» մասին պատրանքը կարող է քաղաքական քարտեզից այդ երկրի վերանալու պատճառ դառնալ»

    Վերլուծական

    

    irevanaz.com

         ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ     
    Փաստերն ապացուցվել է՝ հայ զինվորին սպանել է գումարտակի հրամանատարը

    

    irevanaz.com

         ԿԱՐԾԻՔ     
    Արտյոմ Խաչատրյան. «Երբ գառը վազում է գայլի մոտ…»

    

    irevanaz.com

         ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ     
    Սարգիս Արծրունի. «Կարգին Հայկոն՝ կարգին պաշտոնում․ Նիկոլ Փաշինյանը կողմնորոշվեց քաղաքապետի հարցում»

    Տեսանյութեր

    

    ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ. ՎԱՐԴԳԵՍ ԳԱՍՊԱՐԻՆ ՓՈՐՁՈՒՄ ԷՐ ՌԴ ԴՐՈՇՆ ՈՒ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆԿԱՐԸ ՓԱԿՑՆԵԼ ՀՀԿ ԵՎ ՀՅԴ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ԴՌՆԵՐԻՆ

    irevanaz.com

    

    ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆ. «ՆԻԿՈԼ, ԷՇԻ ՏՂԱ, ՍՈՒՏ ՉԽՈՍԵՍ»

    irevanaz.com

    

    ՆՈՐ ԿԱԴՐԵՐ, ՈՐՈՆՔ ՎԿԱՅՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

    irevanaz.com

    Հարցազրույց

    

    irevanaz.com

         ՀԱՅԱՑՔ ՄՈՍԿՎԱՅԻՑ         
    Եվգենի Միխաիլով. «Մոսկվան ըմբռնել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները»

    

    irevanaz.com

         ՓՈՐՁԱԳԵՏԻ ԿԱՐԾԻՔ     
    Սմբատ Կարախանյան. «Կառնավալն ավարտվեց, լրջանալու պահն է. Սերժ Սարգսյանի խոստումները դրված են Փաշինյանի սեղանին»

    

    irevanaz.com

         ՌԱԶՄԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԵՏ     
    Կոնստանտին Մաշովեց. «Ադրբեջանի ռազմական ներուժը բացահայտ բարձր է, քան Հայաստանում»

    Ով ով է Հայաստանում

    

    irevanaz.com

    Նիկոլ Վովայի Փաշինյան՝ Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ

    

    irevanaz, irevan

    Կարեն Վիլհելմի Կարապետյան – Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ

    

    irevanaz.com

    Հարությունյան Դավիթ Էդոնիսի - Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ

    Մամուլում

    

    irevanaz.com

         «ԿՈՄԵՐՍԱՆՏ»      
    «Մոսկվային հատկապես զայրացրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին մեղադրանքի առաջադրումը»

    «Հայաստանը պոկվում է Հավաքականից, Ռուսաստանը դժգոհ է Հայաստանի նոր իշխանությունների գործողություններից» վերնագրի ներքո Հայաստանի մասին հերթական հոդվածն է հրապարակել ռուսաստանցի ամենահայտնի օլիգարխներից մեկին՝ Ալիշեր Ուսմանովին պատկանող «Կոմերսանտ» պարբերականը:
    Վկայակոչելով Ռուսաստանի պետական կառույցներում իր անանուն աղբյուրները՝

    

    irevanaz.com

    ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
    «Հակառակ արևմտյան քաղաքագետների պնդումների՝ սումգայիթյան իրադարձությունները ազգամիջյան բնույթ չէին կրում»

    Հակառակ արևմտյան քաղաքագետների պնդումների՝ սումգայիթյան իրադարձությունները ազգամիջյան բնույթ չէին կրում: Դա խորհրդային տարիների համար յուրահատուկ՝ հանցավոր խմբերի միջև «ռազբորկա» էր:

    Դրա մասին է վկայում այն հանգամանքը, որ ամենադաժան խմբերից մեկը գլխավորում էր ազգությամբ հայ Էդուարդ Գրիգորյանը:

    

    irevanaz.com

         RETHINKING RUSSIA»    

    Ֆարհադ Մամեդով. «Բանակցային գործընթացի լճացումը կբերի հերթական էսկալացիայի»

    «Ցավոք, 2016 թվականի ամառվանից որոշ համանախագահներ սուրբ մանտրայի նման շարունակեցին կրկնել այսպես կոչված Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին հայկական թեզերը», - նշում է Ֆարհադ Մամեդովը:

     

     


    Լռահոս
    

    «Ազատիր Քոչարյանին, որ փրկես Սերժ Սարգսյանին» оպերացիայի առաջին ակտն ավարտվեց

    

    Արմեն Աշոտյան. «Մինչև մենք եփում ենք ներքաղաքական կաթսայում տարածաշրջանում տեղի են ունենում լրջագույն աշխարհաքաղաքական փոփոխություններ»

    

    Ալեքսանդր Ռար. «Հայաստանն առաջարկում է մի օրակարգ, որը, գիտի, որ անընդունելի է Ադրբեջանի համար»

    

    Գյուղմթերքը Հայաստանում կրկնակի թանկ է․ պատճառը գյուղնախարարության տգետ քաղաքականությունն է

    

    Արմեն Հովսեփյան. «Փաշինյանն ասում ա՝ եկեք, եկել ենք, ինչո՞ւ են մեզ արհամարհում»

    

    Արտաշատում բողոքում են հարկային գանձումների բաժնի պետ Մախմուդյան Ռաշիդի դեմ

    

    Հաֆիզ Փաշաև. «Ադրբեջանը բարձր է գնահատում Տաջիկստանի դիրքորոշումը ԼՂ հարցում»

    

    130 բնակարան է գնվելու ղարաբաղյան պատերազմի հաշմանդամների համար

    

    Միխեիլ Սաակաշվիլի. «Ես չգիտեմ՝ ինչ էր Փաշինյանը պատմում Մոսկվայում, բայց Պուտինը նման բաներ կուլ չի տալիս»

    

    Ռուսաստանը բարձր է գնահատում Ադրբեջանի աշխատանքը «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում

    

    Շեհիդ Ռահիմ Ալըշևի քույրը պատասխանել է Փաշինյանի տիկնոջը

    

    Ադրբեջանական արբանյակը փոխադրվել է Ֆրանսիական Գվիանայի տիեզերակայան

    

    Ռիչարդ Միլս. Կարևոր է ներկայիս կառավարության կողմից իրավունքի գերակայության կիրառման ապահովումը

    

    Գեներալ Մանվել Գրիգորյանն Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումից զրկվելու որոշմանն անտարբեր է արձագանքել

    

    Վաչագան Ղազարյանի կնոջը մեղադրանք է առաջադրվ

    

    Եվգենի Միխաիլով. «Մոսկվան կարող է կտրուկ փոխել Ղարաբաղի վերաբերյալ դիրքորոշումը»

    

    Մարիա Զախարովա. «Ժառա-2018»-ը իրական համագործակցության վառ օրինակ է

    

    Ադրբեջանի պաշտպանության նախարարը ճակատամերձ գոտում մասնակցել է ՌՕՈՒ բազայի բացմանը

    

    Փաստերն ապացուցվել է՝ հայ զինվորին սպանել է գումարտակի հրամանատարը

    

    Արտյոմ Խաչատրյան. «Երբ գառը վազում է գայլի մոտ…»

    Copyright © 2009 IREVANAZ.COM