
ԷԼՄԱՐ ՄԱՄԵԴՅԱՐՈՎ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ՊԵՏՔ Է ԱՆՀԱՊԱՂ ԵՎ ԱՆՎԵՐԱՊԱՀՈՐԵՆ ԴՈՒՐՍ ԲԵՐՎԵՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄՅՈՒՍ ՕԿՈՒՊԱՑՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻՑ
«Երեկ իմ հայ գործընկերոջ հետ հանդիպումը տևեց շուրջ 3 ու կես ժամ:
Դրանք բավականին կոշտ բանակցություններ էին: Ցավոք, դեռ մնում են չլուծված խնդիրներ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ մենք քննարկեցինք հակամարտության կարգավորման փուլային տարբերակը:
Անշուշտ, առաջին քայլը պետք է լինի հակամարտության հիմնական հետևանքների վերացումը, այսինքն՝ Հայաստանի զինված ուժերը պետք է անհապաղ և անվերապահորեն դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներից, ինչպես դա նշված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերում»