Բովանդակություն
Ամենաընթերցվող

  • Բազմաթիվ մարդիկ և հատկապես գործարարներ անհամբեր սպասում ...
  • Հիքմեթ Հաջիև. Փաշինյանը փորձում է արդարացնել իր իշխանու ...
  • Նիկոլ Վովայի Փաշինյան՝ Հայաստանի Հանրապետության 16-րդ վ ...
  • 22.06.2018
  • 21.06.2018
  • ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ԱԴՐԲԵՋԱՆԸ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ՆԱՏՕ-Ի ԿՈՂՄԻՑ ...
  • ՀԻՆ ԻՐԵՎԱՆԸ. Իրևանի Բերդը. 1796թ-ի տպագրություն
  • 29.06.2018
  • ԱԶԱՅ ԳՈՒԼԻԵՎ. «ԱԼԱՆԴՅԱՆ ԿՂԶԻՆԵՐԻ ՓՈՐՁԸ ԿԱՐԵԼԻ Է ԿԻՐԱՌԵԼ ...
  • Արամ Ամատունի. «Ինչ է անում հիմա Սերժ Սարգսյանը»
  • Օրացույ
    «    Июль 2018    »
    ПнВтСрЧтПтСбВс
     
    1
    2
    3
    4
    5
    6
    7
    8
    9
    10
    11
    12
    13
    14
    15
    16
    17
    18
    19
    20
    21
    22
    23
    24
    25
    26
    27
    28
    29
    30
    31
     
    Կարծիք
    Վիճակագրությո



    Flag Counter

    Սարգիս Արծրունի. «Հայաստանի մեկուսացման ուրվականը. Ադրբեջան-Իրան երկաթուղին գործարկվեց»

    irevanaz.comՓետրվարի 8-ին առաջին փորձնական գնացքը` վեց բեռնատար վագոններով, Ռուսաստանից հասավ Իրան` Աստարա- Աստարա ենթակառույցի միջոցով, որը միավորում, ինտեգրում է Ադրբեջանի և Իրանի երկաթուղիները: Իրանի և Ադրբեջանի համանուն Աստարա քաղաքները կապող երկաթուղային ճանապարհը պաշտոնապես կգործարկվի մարտ ամսին` երկու երկրների բարձրաստիճան ղեկավարների մասնակցությամբ:
    Աստարա-Աստարա երկաթուղային հանգույցի երկարությունը 10 կիլոմետր է, այն հանդիսանում է Կազվին-Ռաշտ երկաթուղու շարունակությունը և «Հյուսիս-Հարավ» հավակնոտ ծրագրի բաղկացուցիչը, ինչի շնորհիվ, ըստ էության, ինտեգրվում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի երկաթուղային համակարգերը: Իրանական IRNA գործակալությունն ուշագրավ լուր է տարածել` տեղեկացնելով, որ Բաքուն, Մոսկվան և Թեհրանը ներկայումս ակտիվ բանակցությունների մեջ են` ադրբեջանական Աստարայի և Մոսկվայի երկաթուղով մարդատար գնացքների աշխատանքը սկսելու ուղղությամբ:
    Իրանի երկաթուղու միջազգային հարցերով գլխավոր տնօրեն Աբբաս Նազարին ասել է, որ տարածաշրջանի բոլոր երկրներն արդեն տեղեկացված են եռակողմ երկաթուղային հավակնոտ ծրագրի մասին: Նազարին ասել է, որ եվրոպական երկրները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Աստարա- Աստարա երկաթուղային միջանցքի նկատմամբ, որի միջոցով իրենց ապրանքները կարող են հասցնել Պարսից ծոց ու Հնդկաստան:
    Այսպիսով տարածաշրջանում ձևավորվում է համագործակցության նոր հեռանկարային հարթակ` Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի մասնակցությամբ, ինչն ամրապնդվում է երեք երկրների նախագահների պարբերական դարձած գագաթաժողովներով: Այս նախագիծը, որտեղ Ադրբեջանին վերապահված է կենտրոնական դեր, ավելի է ընդգծում Հայաստանի քաղաքական և տնտեսական մեկուսացումը:
    Բաքվի պաշտոնական շրջանակները չեն էլ թաքցնում, որ «Հյուսիս-Հարավ» նախագիծն իրենց համար գայթակղիչ է ոչ միայն տնտեսական, այլ նաև` քաղաքական համատեքստում, որովհետև Հայաստանը հայտնվում է տարածաշրջանային համագործակցության լուսանցքում: Ուշագրավ է, որ նման գլոբալ ծրագրերն աստիճանաբար չեղարկում են Հայաստանի պահանջարկվածությունն Իրանի համար, որը փաստորեն գտնում է եվրոպական և ռուսական շուկաներ ելքեր ապահովելու այլընտրանքներ` հենց Ադրբեջանի տարածքով: Ընդ որում` Թեհրանից անցած տարիների ընթացքում քանիցս ակնարկել են, որ իրենց գլոբալ կոմունիկացիոն նախագծերում ավելի հուսալի գործընկեր են համարում Հայաստանին: Սակայն մեր իշխանությունների արձագանքը, մեղմ ասած, համարժեք չէ, իսկ Թեհրանում շարունակ չեն կարող սպասել, թե Երևանը երբ կարող է հաղթահարել ռուսական ճնշման արգելքները:
    Հայաստանի համար անդառնալիորեն ամրագրվում է Ռուսաստանի, այսպես կոչված, ենթապետության նվաստացուցիչ կարգավիճակը, ինչի հետևանքով մեր երկիրը կորցնում է սուբյեկտությունը և դուրս է մնում տարածաշրջանային ինտեգրացիոն գրեթե բոլոր նախագծերից:
    Մյուս կողմից` Հայաստանի համար ձևավորված տարածաշրջանային, ըստ էության, պատային, փակուղային համատեքստը բացահայտում է Հայաստանի ղարաբաղյան քաղաքականության սնանկությունը: Ստատուս-քվոյի պահպանման վրա խարսխված քաղաքականությունն իրականում ռացիոնալ չէ, որովհետ ստատուս-քվոն ոչ միայն ու ոչ այնքան առաջնագծում կամ ռազմական հարթության վրա ձևավորված բալանսն է, այլ նաև` Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական զարգացման ցուցանիշների, դեմոգրաֆիական վիճակագրության համեմատությունը: ԼՂ հակամարտության, փակ սահմանների առկայությունը մեծացնում են Հայաստանի ռուսական կախվածությունը, խեղդում են տնտեսությունը` վերջինիս զրկելով զարգացման ռեսուրսից: Այս համատեքստում Ադրբեջանը դառնում է տարածաշրջանային, ըստ էության, բոլոր նախագծերի առանցքային դերակատարը, ինչն անխուսափելիորեն բերելու է երկու երկրների տնտեսությունների անհամաչափ զարգացման` ի վնաս Հայաստանի:
    Միլիարդավոր դոլարների եկամուտներ ունեցող Ադրբեջանը սպառնալիք է դառնալու դատարկվող Հայաստանի համար: Այս աքսիոմատիկ փաստի չընկալումը խոսում է մեր պետական, քաղաքական համակարգերի անհամարժեքության, իռացիոնալության մասին: Հայաստանի իշխանության քաղաքականության արդյունավետության ցուցիչ պետք է լինի ոչ թե բանակցային գործընթացի ձգձգումը, այլ հակամարտության արագ կարգավորումը` ռացիոնալ փոխզիջումների հենքով:
    Ժամանակը չի սպասում, աշխատում է Հայաստանի դեմ: Պետք է սթափ գնահատել իրավիճակը` բանակցային գործընթացից առավելագույնը ստանալու նպատակով:


    Печать
    

    Добавление комментария

    Ваше Имя:
    Ваш E-Mail:
    Код:
    Включите эту картинку для отображения кода безопасности
    обновить, если не виден код
    Введите код:

    Օրվա լուր

    

    irevanaz.com


    ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ՄԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԱՅՍ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԱԳ ԳՏՆԻ ԻՐ ԼՈՒԾՈՒՄԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆՈՐՄԵՐԻ և ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ»

    «Ներկայումս Իտալիան հանդիսանում է ԵԱՀԿ-ի նախագահը:
    Մենք վստահ ենք, որ որպես ԵԱՀԿ-ի նախագահ՝ Իտալիան ակտիվ դեր կխաղա հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:
    Միջազգային հանրության կողմից ճանաչված Ադրբեջանի պատմական հողերը՝ Լեռնային Ղարաբաղն ու նրան հարակից 7 շրջանները երկար տարիներ է գտնվում են Հայաստանի զինված ուժերի օկուպացման տակ:
    Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանն ապօրինի կերպով զավթել է մեր պատմական հողերը և պետք է լքի այն: Միայն դրանից հետո տարածաշրջանում կհաստատվի խաղաղություն և համագործակցություն»:

    Հրատապ լուրեր

    

    irevanaz.com

         «ՀՐԱՊԱՐԱԿ»     
    Փաշինյանին նորից կանչում են Ռուսաստան. Ինչն է այցի «հմայքը»

    

    irevanaz.com

         ԲԱՐԳԱՎԱՃ ԱԴՐԲԵՋԱՆ     
    Իլհամ Ալիև. «Վերջին 15 տարում Ադրբեջանում շուրջ 250 մլրդ դոլար է ներդրվել»

    

    irevanaz.com

         ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ     
    Սերջիո Մատարելլա. «Իտալիան իր աջակցությունը կցուցաբերի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործին

    Վերլուծական

    

    irevanaz.com

         ԱԶԳԱՅԻՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ      
    Հրազդանում կլինի վենդետա

    

    irevanaz.com

         ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ     
    Ավետիս Բաբաջանյան. «Կապիտալի փախուստը ահագնացնող չափեր է ընդունում»

    

    irevanaz.com

         ԱԶԳԱՅԻՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ     
    Ջհանգիր Լֆիկյան. «Նախ մեղավորներ, հետո օրինականություն«

    Տեսանյութեր

    

    ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆ. «ՆԻԿՈԼ, ԷՇԻ ՏՂԱ, ՍՈՒՏ ՉԽՈՍԵՍ»

    irevanaz.com

    

    ՆՈՐ ԿԱԴՐԵՐ, ՈՐՈՆՔ ՎԿԱՅՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

    irevanaz.com

    

    РАКЕТНЫЕ СИСТЕМЫ «ПОЛОНЕЗ» ДОСТАВЛЕНЫ В БАКУ И ПРИНЯТЫ НА ВООРУЖЕНИЕ АЗЕРБАЙДЖАНСКОЙ АРМИЕЙ

    irevanaz.com

    Հարցազրույց

    

    irevanaz.com

         ՌԱԶՄԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԵՏ     
    Կոնստանտին Մաշովեց. «Ադրբեջանի ռազմական ներուժը բացահայտ բարձր է, քան Հայաստանում»

    

    irevanaz.com

         ՊՈՐՁԱԳԵՏԻ ԿԱՐԾԻՔ     
    Ֆարհադ Մամեդով. «Փաշինյանի անկանխագուշակելիությունը իր մեջ վտանգ է թաքցնում Ռուսաստանի համար»

    

    irevanaz.com

         ՓՈՐՁԱԳԵՏԻ ԿԱՐԾԻՔ     
    Ֆարհադ Մամեդով. «Հայաստանը Ադրբեջանի հետ հարաբերությունների կարիք ունի»

    Ով ով է Հայաստանում

    

    irevanaz.com

    Նիկոլ Վովայի Փաշինյան՝ Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ

    

    irevanaz, irevan

    Կարեն Վիլհելմի Կարապետյան – Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ

    

    irevanaz.com

    Հարությունյան Դավիթ Էդոնիսի - Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ

    Մամուլում

    

    irevanaz.com

    ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
    «Հակառակ արևմտյան քաղաքագետների պնդումների՝ սումգայիթյան իրադարձությունները ազգամիջյան բնույթ չէին կրում»

    Հակառակ արևմտյան քաղաքագետների պնդումների՝ սումգայիթյան իրադարձությունները ազգամիջյան բնույթ չէին կրում: Դա խորհրդային տարիների համար յուրահատուկ՝ հանցավոր խմբերի միջև «ռազբորկա» էր:

    Դրա մասին է վկայում այն հանգամանքը, որ ամենադաժան խմբերից մեկը գլխավորում էր ազգությամբ հայ Էդուարդ Գրիգորյանը:

    

    irevanaz.com

         RETHINKING RUSSIA»    

    Ֆարհադ Մամեդով. «Բանակցային գործընթացի լճացումը կբերի հերթական էսկալացիայի»

    «Ցավոք, 2016 թվականի ամառվանից որոշ համանախագահներ սուրբ մանտրայի նման շարունակեցին կրկնել այսպես կոչված Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին հայկական թեզերը», - նշում է Ֆարհադ Մամեդովը:

     

    

    irevanaz.com

     ՔՐԵԱՕԼԻԳԱՐԽԻԿ ՀԱՅԱՍՏԱՆ 
    Մի հին թալանի պատմություն. Ծանր մեղադրանքներ ուղղված Սերժ Սարգսյանին

    Մոսկվաբնակ Լևոն Մարկոսը բաց նամակով դիմել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:

    Սա նախագահին հասցեագրված Մարկոսի առաջին նամակը չէ, սակայն այս մեկը նախորդներից տարբերվում է` որոշակի փաստերի ներկայացմամբ, Հայաստանի համակարգի պերճախոս ու դաժան նկարագրությամբ և, որ ամենակարևորն է` կոնկրետ անունների մատնանշումով:

     


    Լռահոս
    

    Ուիլյամ Գիլ. «ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը շարունակվում է լավ հունով»

    

    Հրազդանում կլինի վենդետա

    

    Էլխան Շահինօղլու. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վախենում է ադրբեջանական բանակի հարձակումից»

    

    Հիքմեթ Հաջիև. «Հայաստանի ԱԳՆ-ն և հատուկ ծառայությունները արդեն համագործակցում են ծաղրածուների հետ»

    

    Ադրբեջանը և Իսրայելը կսկսեն՝ ԱԹՍ-ի նոր տեսակների համատեղ արտադրությունը

    

    Ադրբեջանական բանակը՝ ԱՊՀ-ում ամենաուժեղ բանակներից մեկն

    

    Բրյուսելում հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների միջև

    

    Հիքմեթ Հաջիև. Փաշինյանը փորձում է արդարացնել իր իշխանության գալը պետական հեղաշրջման միջոցով

    

    Եվրամիությունն ու Ադրբեջանը նախաստորագրեցին գործընկերության մասին համաձայնագիրը

    

    Իլհամ Ալիև. «Մենք մեր դերն ունենք Հայաստանի քաղաքական հարթակից Սերժ Սարգսյանի քրեական ռեժիմին հեռացնելու գործում»

    

    Էլմար Մամեդյարով. «Եթե ՀՀ-ում իշխանության եկած նոր ուժերը ևս գնան Սարգսյանի ռեժիմի ճանապարհով, ապա նրանց սպասում է նույն ճակատագիրը»

    

    Ավետիս Բաբաջանյան. «Կապիտալի փախուստը ահագնացնող չափեր է ընդունում»

    

    ԵԱՀԿ ԽՎ-ն քննարկել է ղարաբաղյան հարցը

    

    Մաքսիմ Շևչենկո. «Ես համարում եմ, որ պետք է շարունակել Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատման քաղաքականությունը»

    

    Ջհանգիր Լֆիկյան. «Նախ մեղավորներ, հետո օրինականություն»

    

    Հիքմեթ Հաջիև. «Հայաստանի ԱԳՆ-ը հանդես է գալիս՝ Սարգսյանի դարաշրջանը հիշեցնող հայտարարություններով»

    

    Ղարաբաղյան կարգավորման գործում նոր բանաձևի նշանակության մասին

    

    Ադրբեջանում մեկնարկել է՝ զորավարժությունների մարտական հրաձգությամբ փուլը

    

    Էլմար Մամեդյարով. «Հայաստանը պետք է ազատի ադրբեջանցի պատանդներին»

    

    Շաիր Ռամալդանով. «Ադրբեջանական բանակի հզորությունը պետք է Հայաստանի իշխանություններին ստիպի մտածել սպառազինության մրցավազքի հեռանկարների շուրջ»

    Copyright © 2009 IREVANAZ.COM