
«Ադրբեջանի անտառային ֆոնդի 261 000 հեկտարը գտնվում է Հայաստանի զինված ուժերի օկուպացման տակ: Այդ անտառային ծածկույթի ճակատագիրը շատ է անհանգստացնում մեզ: Հայաստանը ոչնչացնում է Ադրբեջանի օկուպացված տարածքների ֆլորան և ֆաունան»:
Այս մասին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից կազմակերպված՝ անտառային տնտեսության պահպանությանը նվիրված միջոցառմանը հայտարարել է Ադրբեջանի բնապահպանության և բնական ռեսուրսների փոխնախարար Ֆիրդովսի Ալիևը:
Փոխնախարարը նշել է, որ Ադրբեջանի անտառատարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 1 մլն 21 հազար հա: «Դա կազմում է երկրի տարածքի 12%-ը»,- ասել է Ալիևը: