Բովանդակություն
Ամենաընթերցվող

  • Ասիմ Մոլլազադե. «Մեծամորի ԱԷԿ-ը ռումբ է, որը կարող է պա ...
  • ՈՒղեծիր է արձակել Azerspace-2 հեռահաղորդակցական արբանյա ...
  • Շահ Մահմուդ Քուրեշի. «ԼՂ հակամարտությունը սպառնալիք է հ ...
  • 18.09.2018
  • 19.09.2018
  • 17.09.2018
  • Սուր վեճ՝ Արփինե Հովհաննիսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև
  • 16.09.2018
  • 14.09.2018
  • ՀԻՔՄԵԹ ՀԱՋԻԵՎ «ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ Է ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵ ...
  • Օրացույ
    «    Октябрь 2018    »
    ПнВтСрЧтПтСбВс
    1
    2
    3
    4
    5
    6
    7
    8
    9
    10
    11
    12
    13
    14
    15
    16
    17
    18
    19
    20
    21
    22
    23
    24
    25
    26
    27
    28
    29
    30
    31
     
    Կարծիք
    Վիճակագրությո



    Flag Counter

    Սարգիս Արծրունի. «Սերժ Սարգսյանը մտադիր չէ Կարեն Կարապետյանին «ֆիլտրել» նախորդների օրինակով»

    irevanaz.comՍերժ Սարգսյանի իշխանության տարիներին մի հետաքրքիր օրինաչափություն է նկատվել: Նա բոլոր նախկին վարչապետներին` Տիգրան Սարգսյանին, Հովիկ Աբրահամյանին, այդ պաշտոնում նշանակել է իր ժառանգորդը դարձնելու խոստումներով, գուցե` երաշխիքներով: Այդպես եղել է նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պարագայում: 2014-ի ամռանը, երբ հայ-ադրբեջանական առաջնագծում իրավիճակը լարվել էր, Օհանյանը դարձել էր ազգային համաձայնության խորհրդանիշ և նույնիսկ սոցցանցերում խմբեր էին ձևավորվել, որոնցում քննարկման հիմնական թեման գեներալի նախագահության հեռանկարն էր: Սակայն բոլոր այս գործիչներն իրենց հաշվարկների մեջ սխալվել են, սայթաքել են, որովհետև Սերժ Սարգսյանը չի հանդուրժում իր շրջապատի այն գործիչներին, ովքեր, ժողովրդական լեզվով ասած, աչք ունեն իր աթոռի վրա:
    Հովիկ Աբրահամյանը դարձել է «հալածյալ օլիգարխ», Սեյրան Օհանյանը` «լուզեր ընդդիմության» խորհրդանիշ: Ասպարեզում մնացել է միայն Տիգրան Սարգսյանը` սասանված հեղինակությամբ և, ըստ էության` համակարգային համատեքստից դուրս: Կարեն Կարապետյանը նույնպես` Հայաստան վերադարձավ և վարչապետի պաշտոնը ստանձնեց ժառանգորդության հեռանկարով, մանավանդ, որ Սերժ Սարգսյանը նրան հայտարարեց իշխանության և ՀՀԿ-ի «նոր ոգի»: Այս հանգամանքով պայմանավորված` Կարեն Կարապետյանը մի քանի անգամ նույնիսկ սայթաքել է` կարծելով, թե ինքը իսկապես կարող է վարչապետություն ստանալ 2018-ի ապրիլից հետո:
    2017-ի մարտի 24-ին, «Ներդրողների ակումբի» ստեղծումով` Կարեն Կարապետյանն, ըստ էության, ֆորմալացրեց իր իշխանական հավակնությունները: Սակայն մենք այդպես էլ չտեսանք վարչապետի տնտեսա-քաղաքական հովանավոր Սամվել Կարապետյանի խոստացած «խփած գոլերը», փոխարենը` ամեն օր «գոլեր» ընդունեց գործող կառավարությունն, ընդ որում` ոչ այնքան ընդդիմության կամ հասարակության, որքան` յուրայինների կողմից:
    Կարեն Կարապետյանի «համարձակության» վերջին դրսևորումը տեղի ունեցավ անցած սեպտեմբերին` Հայաստան-Սփյուռք համաժողովի ելույթում, որտեղ գործող վարչապետը հայտարարեց, թե 2018-ի ապրիլին մտադիր չէ հեռանալ իր պաշտոնից: Այս ելույթից հետո սկսվեց Կարեն Կարապետյանի քաղաքական մեկուսացման գործընթացը. իշխանության և ՀՀԿ գրեթե բոլոր գործիչներն` իրար հերթ չտալով, հայտարարեցին, որ Սերժ Սարգսյանն այլընտրանք չունի: Ստեղծվել է բավականին նուրբ իրավիճակ: Ակնհայտորեն Սերժ Սարգսյանը գնում է իշխանության պահպանման, սակայն նա մտադիր չէ Կարեն Կարապետյանին «ֆիլտրել» նախորդների օրինակով, որովհետև համակարգային տրանսֆորմացիայի գործընթացը ենթադրում է ռեսուրսների ոչ թե փոշիացում, այլ` կոնսոլիդացիա, մանավանդ, որ Կարեն Կարապետյանն ոչ այնքան մասնավոր անձ է, որքան` հայկական ծագմամբ ռուսական կապիտալի ներկայացուցիչ: Այս սեգմենտը` Սամվել Կարապետյանի դեմքով, լուրջ դերակատարություն ունի ոչ միայն Հայաստանի տնտեսության մեջ, այլ նաև օլիգարխիկ համակարգում` ապահովելով դրա մի քանի առանցքային ներկայացուցիչների ռուսական «ելքերը»:
    Մյուս կողմից` այս հանգամանքը բավարար չէ, որպեսզի Կարեն Կարապետյանը կարողանա լուծել իր վարչապետության հարցը, մանավանդ, որ «Տաշիր գրուպի» սեփականատերը պրագմատիկ մարդ է և խաղադրույք է կատարում այն դեպքերում, երբ շահելու հնարավորություն ունի: Սամվել Կարապետյանը հրաշալի հասկանում է, որ Մոսկվայի կառավարող շրջանակներում շահագրգռված են հայաստանյան ստատուս-քվոյի, այլ խոսքով` Սերժ Սարգսյանի իշխանության պահպանմամբ ու հիմա առավելագույնը ձգտելու է իր շահերը ինստիտուցիոնալիզացնել այն համակարգում, որի «առաջին ջութակը» Սերժ Սարգսյանն է:
    Պակաս կարևոր չէ նաև այն հանգամանքը, որ Սամվել Կարապետյանի գործողություններն որոշակիորեն` գոնե հոգեբանական մակարդակում, կաշկանդված են` ԱՄՆ հրապարակած «Կրեմլի ցուցակում» նրա անվան հայտնվելուց հետո: Այս համատեքստում միանգամայն տրամաբանական է, որ Սերժ Սարգսյանին վարչապետ դառնալու առաջարկ անելու է հենց ՀՀԿ առաջին փոխնախագահ, ապագա առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը: Վերջինս, ըստ էության, այլընտրանք չունի, Մոսկվա վերադառնալու հնարավորություն` ևս: Եթե նա չդառնա Սերժ Սարգսյանի վարչապետության պաշտոնական առաջարկի հեղինակը, ամենայն հավանականությամբ` կդառնա հերթական «ֆիլտրվողը»:
    Սերժ Սարգսյանին աջակցելը, առաջին փոխվարչապետ դառնալը` Կարեն Կարապետյանի մոտ գոնե կարող են ծնել քաղաքական ժառանգության հույսեր: Չնայած` Հայաստանում որևէ բան երաշխավորված չէ, սակայն Կարապետյանն, ըստ էության, ընտրության մեծ հնարավորություն չունի:


    Печать
    

    Добавление комментария

    Ваше Имя:
    Ваш E-Mail:
    Код:
    Включите эту картинку для отображения кода безопасности
    обновить, если не виден код
    Введите код:

    Օրվա լուր

    

    irevanaz.com


    ԱԳՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՕԿՈՒՊԱՑՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻՑ ԶԱՎԹԻՉԻ ԶՈՐՔԵՐԻ ԴՈՒՐՍ ԲԵՐՈՒՄԸ»

    «Չայած Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունը չարաշահելու Հայաստանի ջանքերին, գագաթնաժողովի հռչակագրում ասվում է, որ հակամարտության կարգավորման համար հիմք են հանդիսանում Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքները։

    Հայաստանը պետք է դադարեցնի միջազգային հանրությանը խաբելու իր անհաջող ջանքերը և կատարելով ՄԱԿ-ի անվտանգության Խորհրդի ու Հելսինկիի եզրափակիչ ակտի բանաձևերի համապատասխան ստանձնած պարտավորությունները՝ իր զորքերը դուրս բերի Ադրբեջանի օկուպացված տարածքներից։

    Հույս ունենք, որ Հայաստանում ընտրություններից հետո, այդ պետության նոր կառավարությունը կհասկանա, որ Հայաստանի կայուն զարգացման համար՝ Ադրբեջանի օկուպացված տարածքներից իր զորքերը դուրս բերելուց բացի այլ ճանապարհ չկա»։

    Հրատապ լուրեր

    

    irevanaz.com

         ՓՈՐՁԱԳԵՏԻ ԿԱՐԾԻՔ      
    Անդրեյ Շենին. «Ադրբեջանը ԱՄՆ-ի համար կարևոր ռազմավարական երկիր է Հարավային Կովկասում»

    

    irevanaz.com

         ԻՐԱԶԵԿՄԱՆ ԱԿՑԻԱ      
    Արմեն Բեգլարյան. «Մենք մեր ձեռով մեր երեխեքին տանում ենք, ու վարի ենք տալիս»

    

    irevanaz.com

           ԵԽԽՎ        
    Գանիրա Փաշաևա. «Հայաստանը վարելով էթնիկական մաքրման քաղաքականություն, իրենց պատմական հողերից բռնի ուժով վտարելել են ադրբեջանցիներին»

    Վերլուծական

    

    irevanaz.com

         ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ     
    Նիկոլ Փաշինյանը չի կարող ապրել առանց փողոցային տրիբունայի

    

    irevanaz.com

         ՍՈՎՈՐԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ     
    «Փաշինյան Նիկոլն այդպես էլ չդարձավ վարչապետ. նա մնաց ընդդիմադիր խմբագիր»

    

    irevanaz.com

         ՔԱՂԱՔԱԳԵՏԻ ԿԱՐԾԻՔ      
    Ինչու՞ է Փաշինյանը հաճախակի այցելում Ղարաբաղ

    Տեսանյութեր

    

    ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՎՈՒՄ. ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՅԱՆԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ԲՈՂՈՔԻՆ ԿՄԻԱՆԱՆ ՆԱԵՎ ԱՅԼ ԾՆՈՂՆԵՐ

    irevanaz.com

    

    ԱԴՐԲԵՋԱՆԸ ԲԵԼԱՌՈՒՍԻՑ ՍՏԱՑԵԼ Է «ՊՈԼՈՆԵԶ» ՀԱՄԱԶԱՐԿԱՅԻՆ ԿՐԱԿԻ ՌԵԱԿՏԻՎ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՄԲԱՔԱՆԱԿ

    irevanaz.com

    

    ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՊՐԵԼ ԱՌԱՆՑ ՓՈՂՈՑԱՅԻՆ ՏՐԻԲՈՒՆԱՅԻ

    irevanaz.com

    Հարցազրույց

    

    irevanaz.com

         ՓՈՐՁԱԳԵՏԻ ԿԱՐԾԻՔ     
    Դմիտրի Վերխոտուրով. «Փաշինյանին պետք չէ Ղարաբաղում հակամարտությունը»

    

    irevanaz.com

         ՀԱՅԱՑՔ ՄՈՍԿՎԱՅԻՑ         
    Եվգենի Միխաիլով. «Մոսկվան ըմբռնել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները»

    

    irevanaz.com

         ՓՈՐՁԱԳԵՏԻ ԿԱՐԾԻՔ     
    Սմբատ Կարախանյան. «Կառնավալն ավարտվեց, լրջանալու պահն է. Սերժ Սարգսյանի խոստումները դրված են Փաշինյանի սեղանին»

    Ով ով է Հայաստանում

    

    irevanaz.com

    Նիկոլ Վովայի Փաշինյան՝ Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ

    

    irevanaz, irevan

    Կարեն Վիլհելմի Կարապետյան – Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ

    

    irevanaz.com

    Հարությունյան Դավիթ Էդոնիսի - Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ

    Մամուլում

    

    irevanaz.com

         «THE JERUSALEM POST»    
    Արիե Գուտ. «Իսրայելը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրադարձությունները պաշտոնապես չի ճանաչում որպես ցեղասպանություն»

    Իսրայելը պաշտոնապես չի ճանաչում 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրադարձությունները: Եվ այդ փաստը՝ փաստորեն մշտապես լայն հակաիսրայելական և հակասեմիտական  հիստերիա է առաջացնում Հայաստանում և հայկական ԶԼՄ-ներում: Ի տարբերություն ժամանակակից Գերմանիայի,..

    

    irevanaz.com

         «ԿՈՄԵՐՍԱՆՏ»      
    «Մոսկվային հատկապես զայրացրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին մեղադրանքի առաջադրումը»

    «Հայաստանը պոկվում է Հավաքականից, Ռուսաստանը դժգոհ է Հայաստանի նոր իշխանությունների գործողություններից» վերնագրի ներքո Հայաստանի մասին հերթական հոդվածն է հրապարակել ռուսաստանցի ամենահայտնի օլիգարխներից մեկին՝ Ալիշեր Ուսմանովին պատկանող «Կոմերսանտ» պարբերականը:
    Վկայակոչելով Ռուսաստանի պետական կառույցներում իր անանուն աղբյուրները՝

    

    irevanaz.com

    ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
    «Հակառակ արևմտյան քաղաքագետների պնդումների՝ սումգայիթյան իրադարձությունները ազգամիջյան բնույթ չէին կրում»

    Հակառակ արևմտյան քաղաքագետների պնդումների՝ սումգայիթյան իրադարձությունները ազգամիջյան բնույթ չէին կրում: Դա խորհրդային տարիների համար յուրահատուկ՝ հանցավոր խմբերի միջև «ռազբորկա» էր:

    Դրա մասին է վկայում այն հանգամանքը, որ ամենադաժան խմբերից մեկը գլխավորում էր ազգությամբ հայ Էդուարդ Գրիգորյանը:

     


    SOCIAL NETWORK

    Լռահոս
    

    Գեորգի Ծերեթելի. «Ղարաբաղյան կարգավորման հարցում անտեսվել է ԵԱՀԿ-ի սկզբունքներ»

    

    ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը կայցելի Ադրբեջան

    

    Ասիմ Մոլլազադե. «Մեծամորի ԱԷԿ-ը ռումբ է, որը կարող է պայթել ցանկացած պահի»

    

    Ջորջ Քենթ. «ԼՂ հակամարտության կարգավորման գործում առաջընթաց է գրանցվել»

    

    «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը Ադրբեջանի մի մասն է»

    

    «Հայաստանի գործողությունները հակասում են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կանոնադրությանը»

    

    Ադրբեջանն Իտալիայից 10 ուսումնամարտական ինքնաթիռ է գնել

    

    Իլհամ Ալիև. «Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը մնում է անփոփոխ»

    

    Քամիլ Այդըն. «ԵԱՀԿ ՄԽ-ն կոնկրետ միջոցներ չի ձեռնարկում ղարաբաղյան կարգավորման համար»

    

    «Նրանք, ովքեր ուզում են կանխել մարդկային կորուստները, չպետք է օկուպացնեն այլ պետության հողերը»

    

    Սամեդ Սեիդով. «ԵԽԽՎ-ի խնդիրների պատճառը երկակի չափանիշներն են»

    

    Արամ Հարությունյան. «Փաշինյանն ադեկվատ չէ»

    

    Արմեն Աշոտյան. «Բռնապետությունը կանխելու ավելի ուժեղ երաշխիք կա, քան աղբամանն է»

    

    Մարկ Բաբոտ. «Իսրայելը սերտորեն համագործակցում է Ադրբեջանի հետ ռազմական ոլորտում»

    

    Լեյլա Աբդուլլաևա. «Աննա Հակոբյանը ճիշտ չի ընտրել իր մարդասիրական առաքելության նպատակը»

    

    Միխաել Կինդսգրաբ. Ղարաբաղի վերաբերյալ ստատուս-քվոն անընդունելի է

    

    Հիքմեթ Հաջիև. «Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները հաջողությամբ զարգանում են ռազմավարական գործընկերության հարթությունում»

    

    Յուրի Շևցով. «Պոլոնեզ»-ը էլ ավելի կուժեղացնի Ադրբեջանի ռազմական ներուժը»

    

    Սուր վեճ՝ Արփինե Հովհաննիսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև

    

    Ֆարհադ Մամեդով. «ՄԱԿ-ը անընդունակություն է ցուցաբերել անջատողականության դեմ պայքարի հարցում»

    Copyright © 2009 IREVANAZ.COM