Բովանդակություն
Ամենաընթերցվող

  • Մերիեմ Այբիքե Սինան. «Հայաստանը ցեղասպանություն է իրակա ...
  • Էդգար Ռինկևիչս. «Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լու ...
  • Եվգենի Միխայլով. «Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է կարգա ...
  • 09.01.2020
  • Նոր զարգացումներ՝ Ամուլսարի հարցով. «Լիդիանը» քննարկում ...
  • 08.01.2020
  • ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՌԱԶՄԱՃԱԿԱՏՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱ ...
  • Ադրբեջանական «Տափաստանաբնակ» ֆիլմն մրցանակի է արժանացել ...
  • 26 տարի առաջ ադրբեջանական բանակը Ֆիզուլիի ուղղությամբ ի ...
  • Լեյլա Աբդուլլաևա. «Պատմական փաստերը վկայում են, որ հենց ...
  • Օրացույ
    «    Январь 2020    »
    ПнВтСрЧтПтСбВс
     
    1
    2
    3
    4
    5
    6
    7
    8
    9
    10
    11
    12
    13
    14
    15
    16
    17
    18
    19
    20
    21
    22
    23
    24
    25
    26
    27
    28
    29
    30
    31
     
    Կարծիք
    Վիճակագրությո



    Flag Counter

    Ամանդա Փոլ. «Սարգսյանի 2018-ը և Էրդողանի 2019-ը. Թուրքիան կարող է անակնկալ մատուցել Հայաստանին»

    irevanaz.comԹուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումն այսօր առաջնահերթություն չէ Թուրքիայի համար: Նախագահ Էրդողանի առաջնահերթությունն այս պահին 2019 թ. նախագահական ընտրություններում հաղթելն է, և նա բոլոր հարցերին նայելու է հենց այս պրիզմայով: Բայց Թուրքիան լի է անակնկալներով, և միշտ էլ կարելի է սպասել մի նոր ֆուտբոլային, շախմատային կամ այլ տեսակի դիվանագիտության երկու երկրների միջև: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Բրյուսելի «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» քաղաքական վերլուծաբան Ամանդա Փոլը՝ Եվրամիություն-Թուրքիա հարաբերությունների համատեքստում գնահատելով հայ-թուրքական հաշտեցման հեռանկարները:

    – Ամանդա, ի՞նչ նշանակություն ունեն Եվրամիության հետ ավելի լավ հարաբերությունները Թուրքիայի համար մի շրջանում, երբ վերջինս բավական բարդ վիճակում է հայտնվել իր մերձավորարևելյան քաղաքականության պատճառով և փչացրել է իր հարաբերությունները Միացյալ Նահանգների ու ՆԱՏՕ-ի մի շարք այլ երկրների հետ:

    – Թուրքիայի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում այսօր սկզբունքորեն միտված է իր անվտանգության ամրապնդմանը: Սա մի խնդիր է, որը չպետք է անհանգստացնի Միացյալ Նահանգներին և ՆԱՏՕ-ի մյուս անդամ պետություններին, քանի որ նրանք չեն սահմանակցում Սիրիային: Իսկ Թուրքիայի մտահոգությունները շատ իրական են: Թուրքիան ուզում է ամբողջությամբ վերահսկել իր սահմանները, ազատել այդ տարածքը ահաբեկչական խմբավորումներից: ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիան օրինական իրավունք ունի անհանգստանալու իր հարավային սահմաններում տիրող իրավիճակով: Հետևաբար, թեև Միացյալ Նահանգները գուցե այնքան էլ ուրախ չէ Աֆրինում Թուրքիայի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության կապակցությամբ, նա ստիպված է համակերպվել դրան:
    Ռուսները ևս տիպված են համակերպվել այս իրողությանը, քանի որ խնդիրներն ու տարաձայնությունները Անկարայի և Վաշինգտոնի միջև կտրուկ ավելացել են, իսկ Մոսկվան, ինչպես տեսնում ենք, հաջողությամբ օգտվում է դրանից: Միացյալ Նահանգների և Թուրքիայի քաղաքականություններն այս տարածաշրջանում գնալով ավելի շատ են հակադրվում իրար: Միացյալ Նահանգների մտադրությունը՝ Թուրքիային սահմանակից շրջաններում կազմավորելու 30 հազարանոց զորամիավորում, որի մեջ մտնելու են նաև քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» (YPG), Անկարայի կողմից դիտվեց որպես ահաբեկչական Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) ընդլայնում: Սա շատ սխալ քայլ էր և ցույց է տալիս, թե որքան կարճատես է այսօր ամերիկյան քաղաքականությունը տարածաշրջանում:
    Ուզում եմ ավելացնել, որ Երուսաղեմի խնդիրը ևս օգնեց Եվրամիություն-Թուրքիա հարաբերություններին: Նախագահ Էրդողանը հայտարարեց, որ Եվրամիության որոշումը Երուսաղեմի՝ ալ-Կուդսի մասին կարող է օգնել ընդհանուր հող նախապատրաստելու Թուրքիայի և Եվրամիության հարաբերությունները բարելավելու համար: Այս տեսանկյունից Թրամփը երկու «նվեր» մատուցեց Թուրքիային: Առաջինը Երուսաղեմն էր, իսկ երկրորդը՝ Սիրիայում սահմանային ուժեր ձևավորելու որոշումը, որոնք ճանապարհ հարթեցին Թուրքիայի համար՝ ավելի մեծ դեր խաղալու տարածաշրջանում:

    – Եվրամիությունն ինչպե՞ս կազդի Թուրքիայի ներքին իրավիճակի, ժողովրդավարական գործընթացների, արտաքին քաղաքականության և գործընկերների, ինչպես նաև իր հարևանների հետ հարաբերությունների վրա: Եվրամիություն-Թուրքիա հարաբերությունների բարելավումը կարո՞ղ է նպաստել, որպեսզի Թուրքիան ինչ-որ կերպ փոխի իր մոտեցումը Հայաստանի հետ հարաբերություններին, Թուրքիան հիմա հայտարարում է, թե «այո, մենք շարունակում ենք հանձնառու մնալ հայ-թուրքական արձանագրություններին», բայց հետո ավելացնում է, թե «նախ վերադարձրեք Ղարաբաղը Ադրբեջանին»:

    – Նախագահ Էրդողանի առաջնահերթությունն այս պահին 2019 թ. նախագահական ընտրություններում հաղթելն է: Քաղաքական բոլոր որոշումները կարող են դիտարկվել հենց այս պրիզմայով: Չեմ կարծում, թե Թուրքիա-Հայաստան հաշտեցումը այս պահին առաջնահերթություն է Թուրքիայի համար: Անկարայի դիրքորոշումը հստակ է՝ Հայաստանը պետք է վերադարձնի որոշ օկուպացված շրջաններ՝ որպես առաջին քայլ՝ կոտրելու այն շղթաները, որոնք արնաքամ են անում այս տարածաշրջանը:

    – Երբ Հայաստանի նախագահը հայտարարում է, թե Հայաստանը 2018 թ. գարուն է մտնելու առանց հայ-թուրքական արձանագրությունների, եթե Թուրքիան որևէ քայլ չանի դրանց կենսագործման ուղղությամբ, պետք է եզրակացնենք, որ «ֆուտբոլային դիվանագիտության» այս շրջանն ավարտվե՞լ է: Այդ դեպքում ինչպե՞ս եք պատկերացնում հետագա ջանքերը, քայլերը՝ ինչ-որ երկխոսություն ձևավորելու երկու երկրների միջև:

    – Եկեք հապճեպ եզրակացություններ չանենք: Թուրքիայում և Հայաստանում կան շատ մարդիկ, ովքեր ուզում են, որպեսզի հարաբերությունները կարգավորվեն և սահմանները բացվեն: Եկեք չմոռանանք, թե ինչ երկար ճանապարհ ենք անցել` երկու երկրների միջև ժողովրդական մակարդակով դրական կապեր ստեղծելու համար: Թուրքիան լի է անակնկալներով, և միշտ էլ հնարավորություն կա, որ կտեսնենք ֆուտբոլային, շախմատային կամ այլ տեսակի դիվանագիտություն ապագայում:


    Печать
    

    Добавление комментария

    Ваше Имя:
    Ваш E-Mail:
    Код:
    Включите эту картинку для отображения кода безопасности
    обновить, если не виден код
    Введите код:

    Օրվա լուր

    

    irevanaz.com


    ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀԱՐԳՈՒՄ ԵՆ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ

    1990 թ. հունվարի 20-ին ժամը 00:20 րոպեին, ԽՍՀՄ զորքերը՝ առանց համաձայնեցնելու Ադրբեջանի ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հետ, ներխուժեցին Բաքու: Դրանով խախտվեցին ԽՍՀՄ և Ադրբեջանի ԽՍՀ-ի Սահմանադրությունները, ինչպես նաև Հանրապետության ինքնիշխանության մասին սահմանադրական օրենքը:

    Խորհրդային բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները Բաքվում դաժան հաշվեհարդար տեսան խաղաղ բնակչության նկատմամբ: Հարյուրավոր մարդիկ սպանվեցին, վիրավորվեցին և անհայտ կորան:

    Իր երկրի պետական անկախության և տարածքային ամբողջականության համար պայքարի ելած խաղաղ բնակչության նկատմամբ հաշվեհարդարի արդյունքում սպանվել է 137, վիրավորվել՝ 744 մարդ, 841 հոգի ապօրինի ձերբակալվել է, ևս 5-ը անհայտ կորել է:

    Հրատապ լուրեր

    

    irevanaz.com

         ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ     
    Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնականը Հունվարի 20-ի շեհիդների մասին Փաշինյանի հայտարարությունները զառանցանք է անվանել

    

    irevanaz.com

         «ՍԵՎ ՀՈՒՆՎԱՐ»     
    Ադրբեջանի օմբուդսմենը հունվարի 20-ի ողբերգության 30-ամյակի կապակցությամբ հայտարարություն է տարածել

    

    irevanaz.com

         «ՍԵՎ ՀՈՒՆՎԱՐ»     
    ԱՄՆ Կոնգրեսում հնչեցվել է հայտարարություն՝ Հունվարի 20-ի ողբերգության 30-րդ տարելիցի կապակցությամբ

    Վերլուծական

    

    irevanaz.com

    Կրեմլը ևս մեկ գաղափարախոսական հարված հասցրեց Հայաստանում նացիզմի հերոսականացմանը - Օլեգ Կուզնեցով

    

    irevanaz.com

    Հոկտեմբերի 27-ի ոճիրի կարևոր մոտիվը․ Ինչո՞ւ էր Ռոբերտ Քոչարյանը մտադիր փոխանակել Մեղրին - Սարգիս Արծրունի

    

    irevanaz.com

    Հայաստանի որևէ կառավարությանն երբեք չի հաջողվի լուծել տնտեսության խնդիրը և վստահություն հաղորդել ներդրողներին

    Տեսանյութեր

    

    ԱԶԳԱՅԻՆ ԵՐԿԵՐԵՍԱՆՈՒԹՅԱՆ ԼՈՒՐՋ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ՝ Ի՞ՆՉ ԵՆ ՄՏԱԾՈՒՄ ՀԱՅԵՐԸ ՌՈՒՍՆԵՐԻ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

    irevanaz.com

    

    КТО ТАКИЕ АРМЯНЕ? ОТВЕЧАЕТ СЛОВАРЬ ВЕЛИКОРУССКОГО ЯЗЫКА!

    irevanaz.com

    

    ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ՂԱՐԱԲԱՂԸ ԱԴՐԲԵՋԱՆ Է, ԵՎ ԲԱՑԱԿԱՆՉԱԿԱՆ ՆՇԱՆ»

    irevanaz.com

    Հարցազրույց

    

    irevanaz.com

    Սերգեյ Մարկով. Հայկական լոբբին ԱՄՆ-ից պահանջում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ, սակայն դրանք չեն լինելու

    

    irevanaz.comԱլեքսեյ Խլոպոտով. «Ադրբեջանն առանց Ս-400 համակարգերի էլ ընդունակ է պաշտպանվել»

    

    irevanaz.com

    Հայերի մեծամասնությունը հասկանում են, որ պատերազմի դեպքում Հայաստանը ոչ մի շանս չունի. Եվգենի Միխայլով

    Ով ով է Հայաստանում

    

    irevanaz.com

    Նիկոլ Վովայի Փաշինյան՝ Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ

    

    irevanaz, irevan

    Կարեն Վիլհելմի Կարապետյան – Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ

    

    irevanaz.com

    Հարությունյան Դավիթ Էդոնիսի - Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ

    Մամուլում

    

    irevanaz.com

    «Լեռնային Ղարաբաղից հարկադիր վերաբնակներ. Կորուստների պատմություն, գոյատևում և հույս»

    Ամերիկյան News Blaze հրատարակությունը հրապարակել է՝ ամերիկացի լրագրող և հրապարակախոս Նուրիտ Գրինգերի՝ «Լեռնային Ղարաբաղից հարկադիր վերաբնակներ. Կորուստների պատմություն, գոյատևում և հույս» հոդվածը, որը պատմում է հարկադիր վերաբնակների ճակատագրի, ղարաբաղյան հակամարտության իրողությունների և Ադրբեջանի դեմ հայկական ագրեսիայի մասին ամերիկյան հասարակությանը տեղեկացնելու համար վերջերս Լոս Անջելես այցելած ադրբեջանական պատվիրակության անդամների մասին:

    

    irevanaz.com

    «Հայաստան՝ գոյություն չունեցող ժողովրդավարություն»

    Հայաստանի վարչապետի օրերս Իտալիա կատարած այցը արդիականացրեց 2 թեմա: Մի կողմից՝ դա արդեն ավելի քան 25 տարի շարունակվող հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտությունն է, իսկ մյուս կողմից՝ Հայաստանի ներքին վիճակը, որտեղ 1 ու կես տարի առաջ հայտարարվեց ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու մասին: 
    Այս մասին ասված է իտալական L’Opinione պարբերականում հրապարակված «Հայաստան՝ գոյություն չունեցող ժողովրդավարություն» խորագրով հոդվածում:

    

    irevanaz.com

         «NEWS BLAZE »    
    Նիկոլ Փաշինյանը պետք է Լոս Անջելեսում անցանկալի անձ հայտարարվի

    Հեղինակը գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում պետք է հանդիպի Հարավային Կալիֆոռնիայի հայկական համայնքի հետ:
    «Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետտին, ով մայրական գծով հրեա է, և Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը, որի կազմում ընդգրկված են ամերիկյան հրեաներ, պետք է անհանգստացած լինեն այն փաստով, որ նացիստ Նժդեհը և Դրոն Հայաստանում հերոսացվել են»:

     


    SOCIAL NETWORK

    Լռահոս
    

    Հիքմեթ Հաջիև. «Հայաստանը հակասական հայտարարություններով խոչընդոտում է բանակցային գործընթացի առաջընթացին»

    

    Գլուխ ենք գովում՝ առանց հասկանալու հետևանքները. Հրանտ Բագրատյան

    

    26 տարի առաջ ադրբեջանական բանակը Ֆիզուլիի ուղղությամբ իրականացրեց «Հորադիզի» ունիկալ օպերացիան

    

    Ադրբեջանական «Տափաստանաբնակ» ֆիլմն մրցանակի է արժանացել՝ TRIPVILL միջազգային կինոփառատոնի՝ «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում

    

    Դաշնակցությունն անելիք չունի այլևս - Կայծ Մինասյան

    

    Հայաստանի ԶՈՒ-ի պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը հանդիսանում է բացահայտ կեղծիք

    

    Էլմար Մամեդյարով. «Ադրբեջանը կշարունակի հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները»

    

    Լեյլա Աբդուլլաևա. «Պատմական փաստերը վկայում են, որ հենց հայկական զինված ուժերն են, դեռ 1918 թ. մարտին սկսել՝ Բաքվի, Շամախիի, Գուբայի, Ղարաբաղի քաղաքացիական բնակչության զանգվածային կոտորածը»

    

    Ադրբեջանը շահագրգռված է ռուսական ՍՈՒ-57 կործանիչների գնմամբ

    

    Էդգար Ռինկևիչս. «Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի միջազգային իրավունքի շրջանակներում»

    

    Մերիեմ Այբիքե Սինան. «Հայաստանը ցեղասպանություն է իրականացրել Խոջալիում»»

    

    Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Իլհամ Ալիևին

    

    Լեյլա Աբդուլաևա. «Ղարաբաղի վերաբերյալ միջազգային ճգնաժամային խմբի զեկույցը նոր խնդիրներ չի շոշափել»

    

    Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերահսկվում է «Սորոսի գրասենյակ»-ի կողմից. Գագիկ Համբարյան

    

    Լեյլա Աբդուլլաևա. «Ստացվում է, որ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի և համանախագահների հետ հանդիպումներին մասնակցում է թեյ խմելու համար»

    

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել հունվարի 20-ի ողբերգության 30-րդ տարելիցի կապակցությամբ

    

    Վլադիմիր Զելենսկի. «Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»

    

    Հայկական կողմի մանիպուլյացիաները խոչընդոտում են բանակցային գործընթացը. Վլադիմիր Սալյաև

    

    Էլխան Շահինօղլու. «Նման քաղաքականության պատճառով Միացյալ Նահանգները կորցնում է Թուրքիայի նման գործընկերոջը»

    

    Հիքմեթ Հաջիև. «Հայաստանը շարունակում է խոչընդոտել բանակցային գործընթացը»

    Copyright © 2009 IREVANAZ.COM