Բովանդակություն
Ամենաընթերցվող

  • Նա իր ստեղծագործությամբ պայքարում է հայկական կեղծարարու ...
  • 03.01.2018
  • Մի հին թալանի պատմություն. Ծանր մեղադրանքներ ուղղված Սե ...
  • «Դիվանագիտությունը կարող է կանխել ԼՂ հակամարտության էսկ ...
  • Հիքմեթ Հաջիև. «Հայաստանին հրահրում են հարևան պետություն ...
  • 10.01.2018
  • 06.01.2018
  • Սերգեյ Լավրով. «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարո ...
  • 08.01.2018
  • Реплика Сергея Строканя: Бакинская проповедь мира
  • Օրացույ
    «    Январь 2018    »
    ПнВтСрЧтПтСбВс
    1
    2
    3
    4
    5
    6
    7
    8
    9
    10
    11
    12
    13
    14
    15
    16
    17
    18
    19
    20
    21
    22
    23
    24
    25
    26
    27
    28
    29
    30
    31
     
    Կարծիք
    
    Դուք համարում ե՞ք, որ Սերժ Սարգսյանը կդառնա Հայաստանի հաջորդ վարչապետը:

    Այո
    Ոչ
    Դժվարանում են պատասխանել

    Վիճակագրությո



    Flag Counter

    Հայաստանի իշխանությունները դեռ չեն մեկնաբանում Թաթուլյանի ընդգրկումը ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում

    irevanaz.comՎարչապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնած «Ներդրողների ակումբի» անդամ և Հայաստանի դիվանագիտական անձնագիր ունեցող Ռուբեն Թաթուլյանի վերաբերյալ ԱՄՆ ֆինանսների նախարարության աղմկահարույց հրապարակումից մեկ օր անց էլ Հայաստանի իշխանությունները շարունակում են լռել։
    Հիշեցնենք, Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակը պատժամիջոցներ է կիրառել ռուսաստանցի տասը «օրենքով գողերի» նկատմամբ, որոնց ցանկում հայտնվել է նաև սոչիաբնակ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանը։ Գրասենյակի հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է․ - «Թաթուլյանը «օրենքով գողերին» ֆինանսական աջակցություն է տրամադրում և 2010-ին նշանակվել է Սոչիի «նայող»։ Նա և Զախարի Կալաշովը ձերբակալվել էին 2015 թվականին, Սոչիում` քրեական հեղինակությունների հավաքի ժամանակ»:
    «Ռոբսոն» մականունով հայտնի Թաթուլյանը մեկն է ռուսաստանաբնակ երեք տասնյակ հայազգի այն գործարարներից, որոնք տարեսկզբին  հայտարարեցին վարչապետ Կարեն Կարապետյանին աջակցելու մասին՝ Հայաստանում «խորը բարեփոխումներ անցկացնելու գործում»:
    Իշխող կուսակցության փոխնախագահ Կարեն Կարապետյանի հիմնած «Ներդրողների ակումբի» անդամ Ռուբեն Թաթուլյանի վերաբերյալ այս լուրերը «Ազատության» հետ զրույցում չմեկնաբանեց նաև Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ Ավելին, նա նշեց՝ Թաթուլյանին չի ճանաչում։
    «Չեմ տիրապետում այդ ինֆորմացիային՝ ով է կապված գողերի հետ, ով է կապված գործարարների հետ, անկեղծ՝ չեմ տիրապետում այդ ինֆորմացիային: Կուսումնասիրեմ՝ դրա մասին կխոսենք», - ասաց Բաղդասարյանը:
    «Ազատության» հարցին՝ ճանաչո՞ւմ է արդյոք Թաթուլյանին, իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարն արձագանքեց․ - «Բացարձակապես: Ոչ միայն չեմ ճանաչում, այլ նաև ընդհանրապես որևէ առիթ չեմ ունեցել ոչ լսելու նրա անունը, ոչ էլ շփվելու: Ես չճանաչած մարդկանց մասին չեմ ցանկանում մեկնաբանություններ տալ, մինչև չճանաչեմ, ես անձամբ չստուգեմ նրա ով լինելը, չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ»:
    Հարցին էլ՝ սա չի՞ անդրադառնա Հայաստանի վարկանիշի վրա, Բաղդասարյանը պատասխանեց․ - «Նախ պետք է ուսումնասիրել դրա իսկությունը, դրա հիմքերը, նոր պետք է անդրադարձ կատարել այդ հարցին»:
    Այս տարվա մայիսին, հիշեցնենք, Հայաստանի արտգործնախարարությունից «Ազատությանը» հայտնել էին, որ դիվանագիտական անձնագիրը Թաթուլյանին տրվել է «օրենքով սահմանված կարգով», սակայն չէին հստակեցրել, թե երբ ու ինչ վաստակի համար։ Դեռ տարեսկզբին ռուսաստանյան լրատվամիջոցները Ռուբեն Թաթուլյանի անունը կրկին կապել էին քրեական աշխարհի հետ, գրելով, որ նա ձերբակալվել է Չեխիայում՝ «օրենքով գողերի» հավաքի ժամանակ։ Ավելի ուշ Չեխիայի ոստիկանությունից «Ազատությանը» հայտնել էին, որ Թաթուլյանի փաստաթղթերը ստուգման են ենթարկվել, բայց խախտում չկատարելու համար նրա նկատմամբ որևէ գործողություն չի կիրառվել։
    Ռուբեն Թաթուլյանի ձերբակալության մասին այդ հոդվածը տեղ էր գտել նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության կայքէջում, որին սեպտեմբերին դիմել էր Ռուսաստանում լրատվամիջոցների ոլորտը վերահսկող ծառայությունը՝ "Роскомнадзор"-ը, պահանջելով կայքից հեռացնել այն։ Կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց՝ այս ամենի հիմնական մտահոգությունն այն է, որ Թաթուլյանն ունի Հայաստանի դիվանագիտական անձնագիր, մինչդեռ արդեն ոչ միայն մամուլում, այլև պաշտոնական աղբյուրներում հաստատվում է նրա կապը քրեական աշխարհի հետ։
    «Այստեղ խնդիրը ոչ թե այն է, որ հայազգի ինչ-որ մեկը հայտնվել է, ըստ Ամերիկայի Միացյալ Նահանգների վարչակարգի, «օրենքով գողերի» ցուցակում, այլ որ ինքը օգտվում է Հայաստանի կառավարության աջակցությունից, ինքը օգտվում է Հայաստանի շնորհած դիվանագիտական անձեռնմխելիությունից և ինքը, փաստորեն, լավ հարաբերություններ ունի նաև վարչապետի հետ: Ա՛յ սա է որ մտահոգիչ է», - ընդգծեց Իոաննիսյանը՝ շարունակելով․ - «Սա իհարկե կարող է ազդել Հայաստանի վարկանիշի վրա և սա բավականին խոսուն է այն մասով, թե ում հետ են լավ հարաբերություններ պահում Հայաստանի իշխանությունները»:
    Միացյալ Նահանգների պատժամիջոցների ցանկում հայտնվել են նաև Թաթուլյանին պատկանող «Վեսնա» հյուրանոցն ու Մոսկվայում գրանցված «Նովիյ Վեկ Մեդիա» ընկերությունը։ Հաղորդագրությունում նշվում է, որ պատժամիջոցների ցուցակում ընդգրկված նոր անունները «Օրենքով գողերի եվրասիական քրեական կազմակերպության» անդամներ են։ ԱՄՆ տարածքում այդ խմբավորումներին պատկանող ակտիվներն ու սեփականությունը հայտնաբերվելու դեպքում սառեցվելու են։


    Печать
    

    Добавление комментария

    Ваше Имя:
    Ваш E-Mail:
    Код:
    Включите эту картинку для отображения кода безопасности
    обновить, если не виден код
    Введите код:

    Օրվա լուր

    

    irevanaz.com


    ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԳԱԶԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ» ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՎԱՆԴ ԿԴԱՌՆԱ ԵՎՐՈՊԱՅԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԵՋ»

    «Բբանակցությունների հիմնական թեման կապված է եղել էներգետիկայի հետ։

    Ինչպես գիտեք, մենք այդ ոլորտում գործընկերներ ենք։ Ադրբեջանը և Բուլղարիան մյուս երկրների հետ միասին ապահովում են՝ «Հարավային գազային միջանցք» նախագծի իրագործումը։

    Ադրբեջանը գազի հարուստ պաշարներ ունի։ Այսօրվա դրությամբ Ադրբեջանում գազի ապացուցված պահուստները կազմում են 2,6 տրլն խորանարդ մետր»,- ասել է պետության ղեկավարը։

    Ադրբեջանի նախագահի խոսքով, «Հարավային գազային միջանցքի» իրագործումը հերթական ավանդ կդառնա Եվրոպայի էներգետիկ անվտանգության մեջ։

    Հրատապ լուրեր

    

    irevanaz.com

         ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ     
    Էլմար Մամեդյարով. «Ֆրանսիան չպետք է թույլ տա անջատողականների մուտքը երկիր»

    

    irevanaz.com

         ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ     
    Հիքմեթ Հաջիև. «Մենք հավանում ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հակամարտության կարգավորման վերաբերյալ կոչը»

    

    irevanaz.com

         ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԽ     
    «Դիվանագիտությունը կարող է կանխել ԼՂ հակամարտության էսկալացիան»

    Վերլուծական

    

    irevanaz.com

         ՔՐԵԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ     
    Սարգիս Արծրունի. «ԱԳ նախարարի խորհրդական Ռոբսոնը ցանկանում է, որ ԱՄՆ-ը ջնջվի երկրի երեսից»

    

    irevanaz.com

         ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ     
    Արամ Ամատունի. «Վարչապետի անսպասելի արձակուրդը»

    

    irevanaz.com

         ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ     
    Սարգիս Արծրունի. «Չորս միլիոնանոց Հայաստանի անհեռանկար տեսլականը»

    Տեսանյութեր

    

    Реплика Сергея Строканя: Бакинская проповедь мира

    irevanaz

    

    Ավիգդոր Լիբերման. «Այսպես կոչված «հայոց ցեղասպանությունը» հանդիսանում է՝ զուտ պատմական, վիճելի ու տեսական հարց»

    irevanaz

    

    Героизация фашизма в Армении. Ереван поддерживает нацистов

    irevanaz.com

    Հարցազրույց

    

    irevanaz.com

         ՓՈՐՁԱԳԵՏԻ ԿԱՐԾԻՔ    
    Գրիգորի Տրոֆիմչուկ. «Բաքվի ու Երևանի համար առավել ընդունել է հանդիսանում Ղարաբաղի հարցով, օտարների համար փակ բանակցությունների երկկողմ ձևաչափը»

    

    irevanaz.com

         ՓՈՐՁԱԳԵՏԻ ԿԱՐԾԻՔ     
    Պավել Ֆելգենհաուեր. «Երբ և եթե Ղարաբաղյան հակամարտությունը բռնկվի, բռնկվելու է սաստիկ թափով»

    

    irevanaz.com

         ՍՆՆԿԱՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆ      
    Վահագն Խաչատրյան. «Հայաստանում վիճակը շատ ավելի վատ է, քան կարելի է պատկերացնել»

    Ով ով է Հայաստանում

    

    irevanaz.com

    Իշխան Սերժիկի Զաքարյան - ՀՀ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ

    

    irevanaz, irevan

    Կարեն Վիլհելմի Կարապետյան – Հայաստանի Հանրապետության վարչապետ

    

    irevanaz.com

    Սարգսյան Սերժիկ Ազատի - Հայաստանի Հանրապետության նախագահ

    Մամուլում

    

    irevanaz.com

     ՔՐԵԱՕԼԻԳԱՐԽԻԿ ՀԱՅԱՍՏԱՆ 
    Մի հին թալանի պատմություն. Ծանր մեղադրանքներ ուղղված Սերժ Սարգսյանին

    Մոսկվաբնակ Լևոն Մարկոսը բաց նամակով դիմել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:

    Սա նախագահին հասցեագրված Մարկոսի առաջին նամակը չէ, սակայն այս մեկը նախորդներից տարբերվում է` որոշակի փաստերի ներկայացմամբ, Հայաստանի համակարգի պերճախոս ու դաժան նկարագրությամբ և, որ ամենակարևորն է` կոնկրետ անունների մատնանշումով:

    

    irevanaz.com

        THE WASHINGTON TIMES    
    «ԱՄՆ-ն պետք է դադարեցնեն ԼՂ անջատողականների ֆինանսավորումը»

    Ամերիկյան հեղինակավոր The Washington Times պարբերականը Վաշինգտոնին կոչ է արել դադարեցնել Հայաստանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղին ցուցաբերվող ֆինանսական աջակցությունը:
    Հեղինակի կարծիքով, ԱՄՆ-ի ցուցաբերած աջակցությունը դա միայն թվեր չէ, այլ նաև որոշակի ուղերձ է պարունակում:

    

    irevanaz.com

         ԱՐՏՄԱՄՈՒԼ    
    Նուրիթ Գրինգեր. «Հայաստանը համառ է և հանդիսանում է անգութ հարևան»

    News Blaze պարբերականը հրապարակել է՝ ամերիկացի լրագրող ու հրապարակախոս Նուրիթ Գրինգերի՝ «Ադրբեջան. Զարգացման և աճի կոլեյդոսկոպ։ Մաս-I» վերնագրով հոդվածը:

    Նուրիթ Գրինգերին նշում է նաև Ադրբեջանի բնական հարստությունների, երկրում առկա նավթային հանքավայրերի մասին։

     


    Լռահոս
    

    Էլմար Մամեդյարով. «Ադրբեջանը ԼՂ-ի հակամարտության փուլային կարգավորման համար առարկայական բանակցությունների կողմնակից է»

    

    Սարգիս Արծրունի. «ԱԳ նախարարի խորհրդական Ռոբսոնը ցանկանում է, որ ԱՄՆ-ը ջնջվի երկրի երեսից»

    

    Ֆիլիպ Ստալդեր. «Ստատուս-քվոյի պահպանումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհ չէ»

    

    Սերգեյ Լավրով. «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող են կարգավորել միայն Ադրբեջանն ու Հայաստանը»

    

    Ալի Հասանով. «ԵԱՀԿ-ը պետք է պահպանի օբյեկտիվություն և հավասարակշռություն»

    

    Հիքմեթ Գաջիև. «Բաքուն ողջունում է Լավրովի հայտարարությունը՝ հայ–ադրբեջանական հակամարտության փուլային կարգավորման վերաբերյալ»

    

    «Ադրբեջան. կարևորագույն էներգետիկ հանգույց»

    

    Արամ Մանուկյան. «Հայաստանում մնացել են վախեցած, խեղճացած, պայքարի ոչ ընդունակ բավականաչափ զանգվածներ»

    

    Այդըն Միրզազադե. «Հակամարտության կարգավորման հարցում իրական առաջընթաց չի ակնկալվում»

    

    Գեներալիտետը կպարտադրի ՀՀ պաշտպանության նախարարի իր թեկնածուին

    

    «Մենք բարձր ենք գնահատում Իտալիայի ջանքերը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում»

    

    Ադրբեջանական բանակի անձնակազմը որակավորման քննություններ է հանձնում

    

    Անվտանգության ծառայությունը ի վիճակի չէ ապահովել ԱՄՆ քաղաքացիների անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում

    

    Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության հռչակումը պատմության շրջադարձային իրադարձություն էր

    

    2018 թվականը հայտարարվել է «Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության տարի»

    

    Թբիլիսիում քննարկվել է Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան ռազմական համագործակցությունը

    

    Բագրատ Ասատրյան. «Բունտ է, որ 420 հազար մարդ մեկնել է. այս սարսափելի ցուցանիշը կպահպանվի և կավելանա»

    

    Օլեգ Կուզնեցով. «Վերջին 25 տարիների ընթացքում Հայաստանը անկում է ապրել կենսագործունեության բոլոր ոլորտներում»

    

    Գանիրա Փաշաևա. «Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը բացահայտ կերպով ասում է, որ Դ.Ասկերովի և Շ. Գուլիևին պետք է ազատ արձակել»

    

    Ալի Հասանով. «Հայաստանը շարունակում է ապակառուցողական դիրքորոշում ցուցաբերել»

    Copyright © 2009 IREVANAZ.COM