Բովանդակություն
Ամենաընթերցվող

  • Հայկական կողմը կրակի է ենթարկել Ագդամի Միրաշելլի գյուղը ...
  • ՀԱՍԱՆ ՀԱՍԱՆՈՎ. «ԱԴՐԲԵՋԱՆ» ԱՆՈՒՆՈՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾՎԵԼ Է ...
  • Հայաստանի հեղուկ գազի շուկայում իրավիճակը գնալով սրվում ...
  • ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԾՐԱԳՐՈՒՄ ԵՆ ՀԱՆԴԻՊԵԼ Ա ...
  • Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարներ միջև հերթական հանդ ...
  • ՊԵԿ-ը քրեական գործ է հարուցել Արթուր Վանեցյանի հոր դեմ
  • Սերգեյ Մարկով. «Մոսկվայում ենթադրում են, որ Հայաստանում ...
  • Նոր Հայաստանում ոչ մի էական բարեփոխումներ տեղի չունեցան
  • Գրիգորի Կարասին. «Համանախագահներն աշխատում են ղարաբաղյա ...
  • ԷԼՄԱՐ ՄԱՄԵԴՅԱՐՈՎ. «ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ ...
  • Օրացույ
    «    Январь 2019    »
    ПнВтСрЧтПтСбВс
     
    1
    2
    3
    4
    5
    6
    7
    8
    9
    10
    11
    12
    13
    14
    15
    16
    17
    18
    19
    20
    21
    22
    23
    24
    25
    26
    27
    28
    29
    30
    31
     
    Կարծիք
    Վիճակագրությո



    Flag Counter

    ՓՈՐՁԱԳԵՏԻ ԿԱՐԾԻՔ Պավել Ֆելգենհաուեր. «Երբ և եթե Ղարաբաղյան հակամարտությունը բռնկվի, բռնկվելու է սաստիկ թափով»

    irevanaz.comՀարցազրույց ռուսաստանցի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերի հետ:
    – Պարոն Ֆելգենհաուեր, ինչպե՞ս կբնութագրեք այսօրվա ռազմաքաղաքական իրադրությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ, և ինչո՞վ եք բացատրում այն հանգամանքը, որ լարվածությունը հակամարտության գոտում վերջին ամիսներին էապես նվազել է:
    – Դա առաջին հերթին կողմերի որոշումն է, բայց կարծում եմ, որ պատճառներից մեկը նաև արտաքին ուժերի՝ թե՛ Ռուսաստանի և թե՛ Միացյալ Նահանգների ազդեցությունն է: Ոչ ոքի, հավանաբար, նույնիսկ Թուրքիային այսօր պետք չէ Ղարաբաղյան հակամարտության սրացումը: Երբ լարվածությունը գնալով աճում էր, ակնհայտ էր, որ հետագա էսկալացիան շարունակվելու է, բայց ըստ երևույթին, արտաքին ուժերը ճնշում են գործադրել կողմերի նկատմամբ:
    – Այս տարվա մայիսին «Միջազգային ճգնաժամային խումբ» (ICG) հետազոտական կազմակերպության փորձագետները հրապարակել էին զեկույց ղարաբաղյան հակամարտության մասին՝ կարծիք հայտնելով, որ Հայաստանը և Ադրբեջանը 2016թ. ապրիլյան պատերազմից հետո ավելի քան երբևէ մոտ են նոր պատերազմին, և երբ մենք այս առիթով զրուցեցինք, Դուք ասացիք, որ «Ղարաբաղը շուտով կպայթի»: Ինչո՞ւ հանկարծ իրավիճակը փոխվեց: Ժևնում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո Հայաստանի նախագահն ասաց, թե Ադրբեջանի նախագահը նույնպես շահագրգռված է թուլացնելու լարվածությունը շփման գծում: Բայց չէ՞ որ ռազմական սադրանքներ իրականացնելն ու լարվածության որոշակի մակարդակ շփման գծում պահպանելը Ադրբեջանի քաղաքականության կարևոր բաղադրիչներից է: Ինչո՞վ է պայմանավորված ադրբեջանական կողմի ռազմական ակտիվության նվազեցումը:
    – Հակամարտության լարվածությունը թուլացնելու կամ ավելացնելու որոշումը կայացնում են առաջին հերթին հենց իրենք՝ կոնֆլիկտի մասնակիցները: Պատերազմները հենց այնպես չեն սկսվում: Պատահականություններ գրեթե չեն լինում: Ինչ-որ մեկը պետք է որոշում կայացնի, որ այժմ ցանկալի է կամ շահավետ՝ սկսել պատերազմ: Ըստ երևույթին, այժմ նման որոշում չկա ոչ այս, ոչ էլ մյուս կողմից: Երկրորդը, ինչպես արդեն նշեցի՝ արտաքին ուժերը լուրջ ճնշում գործադրեցին կողմերի վրա՝ երբ իրավիճակը կտրուկ սրվեց: Այսօր ոչ ոքի՝ ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Միացյալ Նահանգներին, ո՛չ Իրանին, ո՛չ Թուրքիային, ո՛չ էլ որևէ այլ պետության պետք չէ ղարաբաղյան հակամարտության սրացում: Նրանք իրենց խնդիրներն ունեն: Ղարաբաղի մասին անմիջապես մոռացան այն բանից հետո, երբ իրադրությունը փոքր-ինչ հանդարտվեց առաջնագծում, որովհետև բոլորն էլ ունեն իրենց շատ լուրջ խնդիրները:
    Նախորդ շաբաթ ես Վաշինգտոնում էի, ելույթ էի ունենում մի համաժողովի ժամանակ: Նույն համաժողովին ելույթ էր ունենում նաև ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, գեներալ Մաքմասթերը և պատմում էր երկու օր առաջ հրապարակված ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության մասին: Նա խոսեց մեծ թվով կոնֆլիկտների մասին, բայց Ղարաբաղի մասին մի բառ անգամ չասաց: Ընդհանրապես ոչ մի բառ: Նա խոսեց և՛ Իրանի, և՛ Աֆղանստանի, և՛, իհարկե, Կորեայի, Ուկրաինայի, Սիրիայի մասին: Բոլորի խնդիրներն էլ բավարար են: Ղարաբաղը ռադարների էկրաններին է հայտնվում միայն այն ժամանակ, երբ պարզ է դառնում, որ եթե մի քիչ էլ սրվի, այնտեղ ևս մի պատերազմ կսկսվի, և այդ ժամանակ բոլորը շտապում են ճնշում գործադրել կողմերի վրա, որպեսզի դադարեցնեն ռազմական գործողությունները: Ղարաբաղյան հարցի լուծմամբ էլ ոչ ոք լրջորեն չի զբաղվելու, որովհետև կրկին դրա ժամանակը չկա: Կան լուրջ թվացող հսկայական թվով խնդիրներ: Երբ դուք այստեղ հանգիստ նստած եք, աշխարհը ձեր մասին մոռանում է: Երբ իրավիճակը թեժանում է, սկսում են հետաքրքրվել, այնպես որ ես չեմ տեսնում ղարաբաղյան հիմնախնդրի լուծման որևէ հեռանկար: Այն, ինչ տեղի է ունենում այսօր, պարզապես ժամանակավոր անդորր է՝ ոչ ավելի, ոչ պակաս: Բայց երբ երկու կողմերը կամ ավելի շուտ՝ կողմերից մեկը որոշի, որ պետք է ինչ-որ բան ձեռնարկել, դա կրկին մեծ անակնկալ կլինի արտաքին աշխարհի համար: Բայց ղարաբաղյան հարցի լուծման հեռանկարներ չեն նկատվում և ամենագլխավորը՝ դա, կարծես, ոչ ոքի էլ չի հետաքրքրում:
    – ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը ինչ-որ կերպ կազդի՞ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ամերիկյան տեսլականի, մասնավորապես՝ Թրամփի վարչակազմի մոտեցումների վրա:
    – Ոչ մի կերպ էլ չի ազդի: Նրանց հնարավորություններն են քիչ, որովհետև Պետդեպարտամենտում մինչ օրս նշանակված չեն մեծ թվով պաշտոնյաներ: Նրանք այնքան խնդիրներ ունեն: Իսկ գեներալ Մաքսմասթերն, այնուամենայնիվ, զինվորական է և նա հասկանում է, որ հարկավոր է ակտիվ քաղաքականություն վարել: Հնարավոր չէ հաղթել պասիվ քաղաքականությամբ: Ամերիկայի հնարավորությունները շատ մեծ են, բայց սահմանափակ են: Այդ նույն փաստաթղթում նշված կոնֆլիկտներն ու խնդիրներն այնքան շատ են, որ դրանք թվարկելը կես ժամ կպահանջի, ուստի նրանք ընտրում են առաջնահերթությունները: Առաջնահերթություններից են ահաբեկչությունը՝ այն իմաստով, որ չի կարելի թույլ տալ, որպեսզի կրկին հայտնվի «Իսլամական պետության» պես մի նոր խմբավորում: Չի կարելի թույլ տալ, որ նմանատիպ խմբավորումները գրավեն և վերահսկեն որոշակի տարածքներ և բնակչություն: Պետք է կանխարգելիչ գործողություններ իրականացնել: Եվ հետո, իհարկե, գալիս է Կորեայի խնդիրը: Մաքմասթերն ասաց, որ դա սպառնալիք է ողջ մարդկությանը և առաջնահերթ խնդիր է, և այնտեղ գործը, կարծես թե, գնում է դեպի պատերազմ: Այսպիսով, աշխարհում կա պատերազմի երեք օջախ, մեկը՝ Հեռավոր Արևելքում, մյուսը՝ Մերձավոր Արևելքում, երրորդը՝ Եվրոպայի տարածքում՝ ներառյալ Ուկրաինայում: Հեռավոր Արևելքում ուղղակի ռազմական գործողություններ չկան, բայց իրավիճակը դրա սահմանագծին է: Եվ կտրուկ սրացման հավանականություն կա թե՛ Ուկրաինայում և ընդհանրապես Եվրոպայի տարածքում, թե՛ Մերձավոր Արևելքում: Աճում է Իրանի և սուննիների պատերազմի հավանականությունը: Այդ վտանգն առաջին հերթին կապված է Եմենի հետ և դա կարող է հանգեցնել կտրուկ սրացման Պարսից ծոցում և ամբողջ տարածաշրջանում: Այդ կոնֆլիկտին ինչ-որ չափով, գոնե միջնորդավորված կերպով կարող է ներքաշվել նաև Ադրբեջանը: Իրադրությունը տարածաշրջանում շատ լուրջ է: Ղարաբաղն այսօր ոչ ոքի չի հետաքրքրում՝ բացառությամբ այն հանգամանքի, որ այնտեղ նոր սրացումներ չլինեն, որովհետև «մեծ տղաները» լուրջ հարցերով են զբաղված: Բայց միևնույն ժամանակ, քանի որ ղարաբաղյան կոնֆլիկտին լուրջ ուշադրություն չեն դարձնում, մինչև որ այնտեղ չսկսեն կրակել, իրավիճակի նոր սրացումը շատ հնարավոր է: Այն կարող է կապված լինել ներքաղաքական դրության հետ Հայաստանում և առաջին հերթին՝ Ադրբեջանում, որտեղ շատ լուրջ ներքին խնդիրներ կան: Այդ խնդիրները նրանք կարող են փորձել լուծել ռազմաճակատում հերթական լարվածության հրահրման միջոցով՝ համախմբելով ժողովրդին հայրենասիրական տրամադրությունների շուրջ: Սա շատ լուրջ վտանգ է, և երբ կողմերը որոշեն, որ հիմա կարելի է ինչ-որ քայլերի գնալ… Թե երբ կլինի դա, չեմ կարող ասել, որովհետև հնարավոր չէ կանխատեսել: Բայց նման վտանգ կա: Իսկ հիմնախնդրի լուծման հնարավորություններ այսօր չկան և միջնորդներից ոչ ոք այսօր առանձնակի ցանկություն չունի դրա վրա ժամանակ և ջանքեր ծախսելու: Տարածաշրջանում էլ ոչ Բաքուն, ոչ էլ Երևանը ցանկություն և հնարավորություն չունեն եռանդագին փնտրելու հակամարտության կարգավորման փոխզիջումներ, թեև այդ փոխզիջումներն էլ չեն երևում. կողմերի դիրքորոշումները, ըստ էության, անհամատեղելի են: Ամերիկյան ճանապարհային քարտեզը նույնպես անընդունելի է, օրինակ, Հայաստանի համար: Իսկ ամերիկյան կողմը խոսեց դրա մասին, հետո, կարծես, մոռացավ: Երկու կողմերն էլ շարունակում են զինվել: Սպառազինությունը մատակարարվում է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, ուստի, երբ և եթե հակամարտությունը բռնկվի, բռնկվելու է սաստիկ թափով: Չգիտեմ՝ երբ, բայց շատ հնարավոր է, որ դա լինի հենց հաջորդ տարի:
    – Ինչպե՞ս կգնահատեք հակամարտող կողմերի ռազմական հնարավորություններն այսօրվա դրությամբ, մասնավորապես՝ ինչպե՞ս եք գնահատում հայկական կողմի պաշտպանությունը: Հայաստանի նախագահն իր վերջին հարցազրույցի փաստել է, որ Ադրբեջանի կողմից դիվերսիոն հարձակումների հնարավորությունը հասցվել է նվազագույնի, և տեսանելի ապագայում կբացառվեն նաև այլ գործողություններ: Որքանո՞վ է ամրապնդվել հայկական կողմի պաշտպանությունը Ապրիլյան պատերազմից հետո:
    – Ապրիլյան պատերազմը ցույց տվեց հայկական զորքերի լուրջ բացթողումները սպառազինության և մարտական պատրաստության մեջ: Եթե Ադրբեջանը կանգ չառներ, հայտնի չէ, թե ինչպես կզարգանային հետագա իրադարձությունները: Բնական է, որ փորձել են դասեր քաղել, հասկանալ թերությունները, այնպես որ, ամենայն հավանականությամբ, արել են ամենը, ինչ հնարավոր է: Բայց կան շատ ավելի խորը խնդիրներ: Դա հայկական զինված ուժերի հետամնացությունն է: Դա, ինչպես ասում են, ձեր մեղքը չէ: Դա ձեր դժբախտությունն է: Պետք են ռազմական գործողությունների իրականացման ժամանակակից միջոցներ, որոնցից որոշները կան Ադրբեջանում: Ադրբեջանում կան, օրինակ, հարվածային անօդաչուներ, որոնք խփում էին հայկական զրահատեխնիկան և տեխնիկան Ապրիլյան պատերազմի ժամանակ: Նման անօդաչուներ Երևանում չկան: Նույնիսկ Ռուսաստանը դրանցից չունի: Ադրբեջանն այսօր որոշ առումներով ավելի զարգացած է, քան Ռուսաստանը, որովհետև իսրայելցիները Ադրբեջանին մատակարարում են այդ տեխնիկան, իսկ Ռուսաստանին՝ ոչ, քանի որ ամերիկացիներն են արգելում: Իսկ մեր ուժերով առայժմ չենք կարողանում այդպիսի անօդաչուներ արտադրել:
    Ասում են՝ «համարյա սարքել ենք», բայց «համարյա»-ն և «սարքել ենք»-ը տարբեր բաներ են: Ռուսաստանն ունի հետախուզական անօդաչուներ, բայց դրանք էլ, ըստ էության, իսրայելական են: Իսկ հարվածային անօդաչուներ ստանալու ուղղությամբ առայժմ աշխատում են: Երևանում դրանցից ընդհանրապես չկա: Սա շատ լուրջ գործոն է՝ առավել ևս դիրքային պատերազմի պայմաններում: Հայաստանը հետ է մնում նաև զրահատեխնիկայի որակով: Հայաստանինը սովետական է, իսկ Ադրբեջանինը Իսրայելի կողմից մոդեռնիզացված զրահատեխնիկա է: Պատերազմի դեպքում այս գործոնները կխաղան իրենց դերը: Ադրբեջանի որոշ ռազմատեխնիկական գերազանցությունը ինչպես կար, այնպես էլ մնում է: Այսպիսին է իրավիճակը, ուստի հայ զինվորականներն անկասկած պատրաստվել են, բայց միայն իրենց ունեցած հնարավորությունների շրջանակներում: Կան որոշ թերություններ, որոնք առայժմ չի հաջողվում շտկել: Իսկ թե որքանով Ադրբեջանի ռազմատեխնիկական որոշ առավելությունը կազդի այն դեպքում, եթե ավելի լայնածավալ պատերազմ սկսի, դժվար է ասել: Եթե երկու ֆուտբոլային թիմերից մեկը գնել է բրազիլացի խաղացող, իսկ մյուսը՝ ոչ, նրանցից ո՞րը կհաղթի: Այն թիմը, որտեղ կա բրազիլացի խաղացող, հավանաբար կստանա առավելություն: Բայց կկարողանա՞ այդ թիմը հաղթել՝ դա արդեն այլ հարց է:
    «Առաջին լրատվական»


    Печать
    

    Добавление комментария

    Ваше Имя:
    Ваш E-Mail:
    Код:
    Включите эту картинку для отображения кода безопасности
    обновить, если не виден код
    Введите код:

    Օրվա լուր

    

    irevanaz.com


    ԷԼՄԱՐ ՄԱՄԵԴՅԱՐՈՎ. «ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԸ՝ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՍՏԵՂԾԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՀԱՄԱՐ»

    Հայ-ադրբեջանական հակամարտությունը պետք է կարգավորվի` Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հիման վրա, նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում:

    Այս մասին ասվում է՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի՝ Ինտերֆակս գործակալությանը տված հարցազրույցում:

    «Ցավոք, երկար տարիների ընթացքում բանակցությունները արդյունք չեն տվել:

    Սակայն Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները, ինչպես նաև Դուշանբեում և Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ գագաթաժողովների հարթակներում՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի վարչապետի միջև զրույցները, ինչպես նաև հայ գործընկերոջ հետ իմ երեք հանդիպումները բանակցային գործընթացի առաջխաղացման տեսանկյունից որոշակի լավատեսության հիմք են տալիս», - ասել է նախարարը:

    Հրատապ լուրեր

    

    irevanaz.com

         ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ    
    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների համաձայնությունը

    

    irevanaz.com

         ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ    
    Փոլադ Բյուլբյուլօղլու. «Մենք հուսով ենք, որ այս տարի իրական քայլեր են ձեռնարկվելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ»

    

    irevanaz.com

         ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԳՆ    
    Գրիգորի Կարասին. «Համանախագահներն աշխատում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ»

    Վերլուծական

    

         ՀՀ ԶՈՒ-Ի ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ     
    2018-ին զոհվել է 39 զինծառայող, որից 7-ը՝ հակառակորդի կրակոցից

    

    irevanaz.com

         ՍՈՎՈՐԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ    
    Սեպուհ սրբազանի Աստվածը Օսիպյան Վալերն է

    

    irevanaz.com

         ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ     
    Ալլա Մանվելյան. «Դաշնակներն ընդդեմ ՀՀ քաղաքացու»

    Տեսանյութեր

    

    ՀԻԿՄԵՏ ՀԱՋԻԵՎ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԿԻՐԱՌԵԼ «FAIT ACCOMPLI» ՄՈՏԵՑՈՒՄԸ ԵՎ ԱՄՐԱՊՆԴԵԼ ՕԿՈՒՊԱՑԻԱՆ»

    

    ՍԵՐԳԵՅ ՍՏՐՈԿԱՆ. «ՂԱՐԱԲԱՂԻ ԵՐԿՍԱՅՐ ՍՈՒՐՆ»

    irevanaz.com

    

    НЕИСТОВЫЕ ЧЕЛОВЕКОНЕНАВИСТНИКИ…

    irevanaz.com

    Հարցազրույց

    

    irevanaz.com

         ՈՒՂԵՐՁ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ    
    Արսեն Բաղդասարյան. «Օգնեք տուն վերադառնամ» - ՎԻԴԵՈ

    

    irevanaz.com

         ՀԵՏԱԶՈՏՈՂԻ ԿԱՐԾԻՔ      
    Ֆիլիպ Էկոզյանց. «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի հողն է»

    

    irevanaz.com

         ՔԱՂԱՔԱԳԵՏԻ ԿԱՐԾԻՔ    
    Ալեքսանդր Ռար. «Արևմուտքը Ղարաբաղում պատերազմ թույլ չի տա»

    Ով ով է Հայաստանում

    

    irevanaz.com

    Նիկոլ Վովայի Փաշինյան՝ Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ

    

    irevanaz, irevan

    Կարեն Վիլհելմի Կարապետյան – Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ

    

    irevanaz.com

    Հարությունյան Դավիթ Էդոնիսի - Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ

    Մամուլում

    

    irevanaz.com

         ՓՈՐՁԱԳԵՏԻ ԿԱՐԾԻՔ      
    Սերգեյ Մարկով. «Փաշինյանին զայրացնում է Մինսկի և Մոսկվայի հետ Բաքվի հարաբերությունները»

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Մինսկ այցը տեղի է ունեցել՝ Հայաստանի նոր ղեկավարության իր հիմնական դաշնակիցներ՝ Ռուսաստանի և Բելառուսի հետ հարաբերությունների ակնհայտ վատթարացման ֆոնին։

    Այս մսին «Մոսկվա-Բաքու» պորտալին ասել է Ռուսաստանի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովը։

    

    irevanaz.com

    ՀՀ-Ն ՌԴ-Ի ՊԱՐՏՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
    Արտյոմ Խաչատուրյան. «Վերջին 5-6 տարվա ընթացքում Հայաստանը Ռուսաստանից զենք ու զինամթերք է ստացել, ծավալը` 1500 չվերթ, «Ռուսլան» և Իլ-76 ինքնաթիռներով»

    Փաշինյան Նիկոլին սպասարկող մի խայտառակ պարբերական նյութ է հրապարակել, անունն էլ դրել է «Նազարբաևը խոստովանեց Հայաստանի դեմ դավադրությունը»: Նվիրված է երեկվա խայտառակությանը: Դեգեներատ հեղինակն արդարացնում է Հայաստանի արած-չարածը և, բնականաբար, դժգոհ է ՀԱՊԿ մյուս երկրներից

    

    irevanaz.com

         «THE JERUSALEM POST»    
    Արիե Գուտ. «Իսրայելը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրադարձությունները պաշտոնապես չի ճանաչում որպես ցեղասպանություն»

    Իսրայելը պաշտոնապես չի ճանաչում 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրադարձությունները: Եվ այդ փաստը՝ փաստորեն մշտապես լայն հակաիսրայելական և հակասեմիտական  հիստերիա է առաջացնում Հայաստանում և հայկական ԶԼՄ-ներում: Ի տարբերություն ժամանակակից Գերմանիայի,..

     


    SOCIAL NETWORK

    Լռահոս
    

    Սերգեյ Լավրով. «Մոսկվան ողջունում է` ղարաբաղյան հակամարտության լուծումներ գտնելու Բաքվի պատրաստակամությունը

    

    Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարներ միջև հերթական հանդիպումը տեղի կունենա փետրվարին

    

    Թուրալ Գյանջալիև. «Մենք վստահ ենք, որ հակամարտության կարգավորումը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը, կայունությանն ու բարգավաճմանը»

    

    Այսօր Փարիզում կկայանա Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը

    

    Հիքմեթ Հաջիև. «Հայաստանը փորձում է կիրառել «fait accompli» մոտեցումը և ամրապնդել օկուպացիան»

    

    ԵԱՀԿ-ին առընթեր Ադրբեջանի ներկայացուցչությունը ղարաբաղյան կարգավորման մասին

    

    Ջոջուգ Մարջանլը գյուղի վերականգնման շրջանակներում բնակարանով ապահովվել է ավելի քան 90 ընտանիք

    

    Նոր Հայաստանում ոչ մի էական բարեփոխումներ տեղի չունեցան

    

    Սերգեյ Մարկով. «Մոսկվայում ենթադրում են, որ Հայաստանում հակառուսական տրամադրությունները կարող են առաջ ընթանա»

    

    Լեվ Սպիվակ. «2019-ին Ադրբեջանի և Իսրայելի միջև հարաբերությունները զարգանալու են արագընթաց կերպով»

    

    Իլգար Վելիզադե. «Հայերը Կարագանդայում քաղում են իրենց սադրանքների պտուղները»

    

    ՊԵԿ-ը քրեական գործ է հարուցել Արթուր Վանեցյանի հոր դեմ

    

    Եվգենի Միխայլով. «Արդեն մոտ ապագայում մենք կտեսնենք այս հանրապետության իրական դեմքը»

    

    Լեյլա Աբդուլլաևա. «Ադրբեջանը ողջունում է ԵԱՀԿ գործող նախագահի կառուցողական մոտեցումը»

    

    Ովքեր են «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները (ցանկ)

    

    Թուրալ Գյանջալիև. «Ավելի ճիշտ կլիներ այդ ֆիլմն անվանել «Դժոխքի դարպասը»

    

    Քսենիա Վոլնիստայա. «Պոլոնեզը» դարձավ ադրբեջանա-բելառուսական հարաբերությունների կարևոր մարկեր»

    

    2018-ին զոհվել է 39 զինծառայող, որից 7-ը՝ հակառակորդի կրակոցից

    

    Այդըն Գուլիև. «Բաքուն շարունակելու է օկուպանտ Հայաստանի նկատմամբ վարած քաղաքականությունը»

    

    Մոհամեդ Բարկինդոն. «Մենք շնորհակալ ենք Ադրբեջանի ակտիվ աջակցության և մեծ ավանդի համար»

    Copyright © 2009 IREVANAZ.COM