Բովանդակություն
Ամենաընթերցվող

  • ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ԱՍՏԱՐԱ-ՌԵՇՏ ԵՐԿԱԹԳԻԾԸ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ...
  • Ամանդա Փոլ. «Անկարան կշարունակի պնդել, որ վերադարձվեն Ա ...
  • Քաղաքական ուժերը միմյանց դե՞մ են պայքարում, թե՞ Սերժ Սա ...
  • ГЕНЕРАЛ-МАЙОР ВЛАДИСЛАВ САФОНОВ: «ВСЕ СЛУЧИВШЕЕСЯ В КАР ...
  • ՕՐԽԱՆ ՋԵՄԱԼ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՀԱՅՏՆՎԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ»
  • ԼՂ հակամարտության կարգավորմանը հանդիսանում է Ռուսաստանի ...
  • LIVE. ԵՐԵՎԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԻՇԽԱՆԱՎԱՐ ...
  • 27.03.2018
  • Մարոշ Շեֆչովիչ. «Ադրբեջանից Թուրքիա գազի մատակարարումնե ...
  • 29.03.2018
  • Օրացույ
    «    Апрель 2018    »
    ПнВтСрЧтПтСбВс
     
    1
    2
    3
    4
    5
    6
    7
    8
    9
    10
    11
    12
    13
    14
    15
    16
    17
    18
    19
    20
    21
    22
    23
    24
    25
    26
    27
    28
    29
    30
     
    Կարծիք
    
    Դուք համարում ե՞ք, որ Սերժ Սարգսյանը կդառնա Հայաստանի հաջորդ վարչապետը:

    Այո
    Ոչ
    Դժվարանում են պատասխանել

    Վիճակագրությո



    Flag Counter

    Սոչիում «ստորագրվեց» Սերժ Սարգսյանի քարտ-բլանշը

    irevanaz.comՍոչիում նախօրեին տեղի ունեցած Սարգսյան-Պուտին հանդիպումը հետաքրքիր էր ավելի իր համատեքստով, քան բուն բովանդակությամբ, համենայնդեպս, դրա այն մասով, որը հայտնի դարձավ հանրությանը: Իսկ հանրությանը հայտնի դարձան ողջույնի խոսքերը, որ միմյանց հղեցին Հայաստանի և Ռուսաստանի նախագահները, գրում է  «Առաջին լրատվական»-ը: Դրանցում առանձնահատուկ մեսիջներ չկային, թեև իհարկե առկա էին ուշադրության արժանի պահեր: Մասնավորապես, հետաքրքիր էր այն, որ Սերժ Սարգսյանը գոհունակություն էր հայտնում հայ-ռուսական տնտեսական գործակցության ցուցանիշներից: Այդ ցուցանիշներն առանձնապես չունեն գոհունակություն առաջացնելու տեղ, որովհետև Հայաստանում, մեղմ ասած, բացակայում են ռուսական ներդրումները, իսկ այն ոլորտներում, ընդ որում ռազմավարական ոլորտներում, որտեղ Ռուսաստանը հանդես է գալիս սեփականատեր, զարգացման և արդիականացման փոխարեն առաջանում են միայն ու միայն արդյունավետության և օպտիմալ կառավարման հետ կապված հարցեր: Այդ իրավիճակում գոհունակություն հայտնել, որ Ռուսաստան ավելի շատ է ծիրան արտահանվել, կամ լոլիկ, մեղմ ասած՝ տարօրինակ է: Մյուս կողմից, Սերժ Սարգսյանը ներկայումս Ռուսաստանից դժգոհություն չի արտահայտի, քանի որ կա ներիշխանական վերադասավորումների խնդիր, որի համար, դեռևս մարտի նախընտրական փուլում նա Պուտինից ստացել է այսպես ասած քարտ-բլանշը, երբ այցելել էր Մոսկվա:
    ՌԴ նախագահը հայտարարեց, որ Հայաստանը անցում է կատարում կառավարման մի մոդելից մյուսը, և թեև հեշտ չի լինելու, սակայն հույս ունի, որ Հայաստանը սահուն կկատարի անցումը «Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»: Այդքանից հետո Սերժ Սարգսյանը Պուտինից դժգոհելու առիթ կամ պատճառ չունի, քանի որ նա տվել է ամենակարևորը: Իսկ որ տնտեսական արդյունքներ, տնտեսական նվերներ Ռուսաստանը Հայաստանին չի անելու, Պուտինը հստակ ազդարարել է դեռևս նախորդ տարի օգոստոսին՝ Սերժ Սարգսյանի Ռուսաստան կատարած այցի ընթացքում, հայտարարելով, որ ԵՏՄ-ի շնորհիվ Հայաստանի տնտեսությունն արձանագրել է երկնիշ աճ: Պուտինն անկասկած գիտեր, որ այդպիսի աճ չի արձանագրվել, բայց նրա խոսքի իմաստն այն էր, որ Հայաստանը ստացել է առավելագույնը, մնացածը պետք է փնտրի ինքը: Սարգսյանը փնտրեց ու գտավ Կարեն Կարապետյանին, ակնկալելով, որ նա կապահովի ներդրումներ: Իհարկե, տեսականում չի բացառվում, որ նրան Կարապետյանի կամ ավելի շուտ Կարապետյանների՝ ամենից առաջ միլիարդատեր Սամվել Կարապետյանի «հետքը» կամ ուղղությունը ցույց է տվել Մոսկվան, կամ պարզապես չի թողել այլ տարբերակ, այլ հնարավորություն: Էականը տվյալ պարագայում արդեն դա չէ, այլ այն, որ Մոսկվան ու Երևանը մտել են հարաբերությունների նոր փուլ, որտեղ ըստ էության արդեն գործում են ոչ թե ուղիղ ցուցումները, հրահանգները, դժգոհությունները կամ այլ կերպ ասած՝ մահակը, այլ այսպես ասած, մի կողմից՝ Երևանի լիակատար լոյալությունը, մյուս կողմից՝ դրա դիմաց Ռուսաստանի զինաթափումը: Այդպիսով, մի կողմից Սերժ Սարգսյանը բացահայտորեն չի ընդդիմանում Մոսկվային և գնում է նրա թողած սլաքների կամ այսպես ասած թափած փշուրների հետքով, նույնիսկ եթե գիտե, որ այն տանում է փակուղի, մյուս կողմից՝ Մոսկվան է ավելի ու ավելի խնդրի առաջ կանգնում հենց այն առումով, որ Սերժ Սարգսյանը չի ընդդիմանում և առիթ չի տալիս իր հետ կոշտ տոնով կամ վերջնագրով խոսելու: Ինչքան կշարունակվի այդ խաղը, իհարկե բարդ է ասել: Բայց հնարավոր է բավականին տևական ընթացք կունենա, քանի որ այդ խաղի բուն հիմքում իհարկե ամերիկա-ռուսական հարաբերությունն է, Թրամփի հետ կապված ռուսական հույսերի տապալումը և պատժամիջոցների չեղարկման փոխարեն դրանց արդեն օրենքի ուժ տալը, այսինքն՝ մարտավարականից ռազմավարական բնույթ հաղորդելը:
    Մեծ հաշվով, Սերժ Սարգսյանի Սոչի կատարած այցն իր ընդհանուր համատեքստում արձանագրեց այն, որ շարունակում է ուժի մեջ մնալ մարտին ստացած քարտ-բլանշը: Սերժ Սարգսյանն իր ներածական խոսքում շնորհակալություն հայտնեց Պուտինին հրավերի համար, ինչը հիմք է տալիս ենթադրել, որ հանդիպման նախաձեռնությունը գալիս է Ռուսաստանի նախագահից: Այդ իմաստով, քարտ-բլանշը հաստատելու, և ընդհանրապես Հայաստանի մասով սլաքները ճշտելու կարիք առաջացել է թերևս այն բանից հետո, երբ Պուտինն իր համար սլաքները ճշգրտել է 2018-ի նախագահական ընտրությունների մասով և որոշել, որ գնում է դրանց մասնակցելու: Համենայնդեպս, վերջին շրջանում Պուտինի քայլերում շատ փորձագետներ են տեսնում արդեն իսկ սկսված նախընտրական PR-ի ակնհայտ դրսևորումներ: Այլ կերպ ասած, մարտին «նախաստորագրված» քարտ-բլանշը «ստորագրվեց» օգոստոսին: Տվյալ պարագայում սակայն էական է դառնում այն, թե ո՞րն է դրա գինը, որ վճարելու է Հայաստանը Սարգսյանի այդ քարտ-բլանշի համար: Այդ գինը վտանգավո՞ր է, թե՞ հակառակը՝ խոսքը ոչ թե գին վճարելու, այլ արտաքին քաղաքական և ընդհանրապես միջազգային հաշվեկշիռը բարելավելու մասին է, թե՛ Եվրամիության հետ շրջանակային նոր համաձայնագրի տեսքով՝ որը ևս նախաստորագրվել է մարտին և ստորագրման սպասում է նոյեմբերին, թե՛ Իրանի ուղղությամբ քաղաքականության ինտենսիվացմամբ, թե՛ նաև տարածաշրջանում լայն կտրվածքով նոր վեկտորների ուղղությամբ քայլեր կատարելու: Քարտ-բլանշն անշուշտ չպետք է շփոթել Սերժ Սարգսյանի վարչապետության հետ: Խոսքը դիրիժորության մասին է, իսկ թե հատկապես ինչ կարգավիճակով, դա թերևս թողնված է Սերժ Սարգսյանի կարողություններին և նպատակահարմարություններին:


    Печать
    

    Добавление комментария

    Ваше Имя:
    Ваш E-Mail:
    Код:
    Включите эту картинку для отображения кода безопасности
    обновить, если не виден код
    Введите код:

    Օրվա լուր

    

    irevanaz.com


    ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆ ԳՆԵԼ

    «Հակառակորդը Ադրբեջանական բանակի ուժը ակնառու կերպով զգաց ՝ 2016 թ. ապրիլյան մարտերի ժամանակ:

    Ապրիլյան մարտերը մեր պանծալի պատմությունն է, մեր մեծ հաղթանակը: Ադրբեջանական բանակը օկուպանտներից ազատագրել է Աղդերեյի, Ֆիզուլիի և Ջեբրաիլի շրջանների մի մասը: Կյանքը վերադառնում է այդ տարածքներ:

    Մեր ռազմական հաղթանակը ցուցադրում է ադրբեջանական ժողովրդի ուժը, նրա ոգու անսասանությունը: Դա խոսում է այն մասին, որ ադրբեջանական ժողովուրդը երբեք չի հաշտվի օկուպացման հետ: Մենք կազատագրենք մեր տարածքները: Դրա համար պետք է էլ ավելի ուժեղ լինել»

    Հրատապ լուրեր

    

    irevanaz.com

         ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՂԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ     
    Քյամրան Իմանով. «Եթե հավատանք հայերին, ապա եգիպտացիները բուրգեր կառուցելը նրանցից են սովորել»

    

    irevanaz.com

         ՀԵՐՔՈՒՄ     
    Սթիվեն Սիգալը չի ծրագրում այցելել Հայաստան և Լեռնային Ղարաբաղ

    

    irevanaz.com

         ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ     
    Հիքմեթ Հաջիև. «Ափսոսանք է առաջացնում բելգիացի պատգամավորների Կարապետյանին հովանավորելը»

    Վերլուծական

    

    irevanaz.com

         ՍՈՒՄԳԱՅԸԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԸ     
    Սերգեյ Կուրղինյան. «Սումգայիթում հայերին ադրբեջանցիները չեն սպանել»

    

    irevanaz.com

         ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆԻ ԿԱՐԾԻՔ     
    Արամ Ամատունի. «Մարտի 1-ի բացառիկ դերն իշխող համակարգի համար. Ինչո՞ւ հանկարծ»

    

    irevanaz.com

         ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ԴԵՊՔԵՐԸ     
    Ալի Հասանով. «Այս իրադարձությունները կազմակերպել էր ԽՍՀՄ-ի ՊԱԿ-ը»   

    Տեսանյութեր

    

    LIVE. ԵՐԵՎԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԻՇԽԱՆԱՎԱՐՄԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ, ՈՐԸ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ Է ԱԺ «ԵԼՔ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ

    

    irevanaz.com

    ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է՝ «ԶԱՆԳԵԶՈՒՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՓԱՍՏԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԸ

    

    irevanaz
    ГЕНЕРАЛ-МАЙОР ВЛАДИСЛАВ САФОНОВ: «ВСЕ СЛУЧИВШЕЕСЯ В КАРАБАХЕ ПРОИЗОШЛО ОТ БЕССИЛИЯ ВЛАСТЕЙ НЕ ТОЛЬКО СОВЕТСКОГО СОЮЗА, НО И РЕСПУБЛИКАНСКОЙ ВЛАСТИ»

    Հարցազրույց

    

    irevanaz.com

         ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԻ ԿԱՐԾԻՔ     
    Ամանդա Փոլ. «Անկարան կշարունակի պնդել, որ վերադարձվեն Ադրբեջանի օկուպացված տարածքները»

    

    irevanaz.com

         ՔԱՂԱՔԱԳԵՏԻ ԿԱՐԾԻՔ     
    Ալեքսանդր Դուգին. «Կա պայմանագիր հինգ շրջանների փոխանցման մասին»

    

    irevanaz.com

         ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԻ ԿԱՐԾԻՔ     
    Ֆարհադ Մամեդով. «Սերժ Սարգսյանը բացարձակապես անգրագետ է միջազգային հարաբերությունների հարցերում»

    Ով ով է Հայաստանում

    

    irevanaz.com

    Հարությունյան Դավիթ Էդոնիսի - Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար

    

    irevanaz.com

    Իշխան Սերժիկի Զաքարյան - ՀՀ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ

    

    irevanaz, irevan

    Կարեն Վիլհելմի Կարապետյան – Հայաստանի Հանրապետության վարչապետ

    Մամուլում

    

    irevanaz.com

         WASHINGTON TIMES     
    Յանուշ Բուգայսկի. «Ինչու է Ադրբեջանը կարևոր Արևմուտքի համար»

    Washington Times օրաթերթը հրապարակել է Արևելյան Եվրոպայի գծով հայտնի փորձագետ, Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ավագ գիտաշխատող Յանուշ Բուգայսկիի «Ինչու է Ադրբեջանը կարևոր Արևմուտքի համար» խորագրով հոդվածը:  
    «Ժամանակակից Ադրբեջանը հանդիսանում է Արևելքի առաջին ժողովրդավար երկիրը հանդիսացող Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդը:

    

    irevanaz.com

      ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  
    «Հակառակ արևմտյան քաղաքագետների պնդումների՝ սումգայիթյան իրադարձությունները ազգամիջյան բնույթ չէին կրում»

    Հակառակ արևմտյան քաղաքագետների պնդումների՝ սումգայիթյան իրադարձությունները ազգամիջյան բնույթ չէին կրում: Դա խորհրդային տարիների համար յուրահատուկ՝ հանցավոր խմբերի միջև «ռազբորկա» էր:

    Դրա մասին է վկայում այն հանգամանքը, որ ամենադաժան խմբերից մեկը գլխավորում էր ազգությամբ հայ Էդուարդ Գրիգորյանը:

    

    irevanaz.com

         RETHINKING RUSSIA»    

    Ֆարհադ Մամեդով. «Բանակցային գործընթացի լճացումը կբերի հերթական էսկալացիայի»

    «Ցավոք, 2016 թվականի ամառվանից որոշ համանախագահներ սուրբ մանտրայի նման շարունակեցին կրկնել այսպես կոչված Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին հայկական թեզերը», - նշում է Ֆարհադ Մամեդովը:

     

     


    Լռահոս
    

    Սոցիալական ցանցերում ներկայացվել է՝ «Զանգեզուր» խորագրով փաստագրական ֆիլմը

    

    Կարեն Կարապետյան. «Փաշինյանը, եկել էր ոչ թե բանակցելու, այլ իր պայմանները թելադրելու»

    

    Դուք դասեր չեք քաղել Մարտի 1-ից. Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին

    

    Աշոտ Մանուչարյան. «Վերջին պոռնիկից ցածր կարգավիճակ. Սերժ Սարգսյանն այլևս գոյություն չունի»

    

    Միջազգային հանրության խոսուն արձագանքը բողոքի ցույցերին

    

    Էլմար Մամեդյարով. «Մեծամորի ատոմակայանը լուրջ սպառնալիք է ներկայացնում»

    

    Բերման է ենթարկվել «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը

    

    HUMAN RIGHTS WATCH.«Մենք չափազանց մեծ ուշադրությամբ հետևում ենք Հայաստանի ներքաղաքական զարգացումներին»

    

    Հայաստանը գլորվում է բրեժնևյան ժամանակները. Ընտրություն՝ փշալարերի ետևում

    

    ՏՀԿ-ի երկրները անհանգստություն են հայտնել ղարաբաղյան հակամարտության հետ կապված

    

    Ռուսաստանցիներին կոչ է արվում խուսափել երևանյան բողոքի ակցիաների անցկացման վայրեր գնալուց

    

    Ադրբեջանցի ուսանողները մերկացրել են Վարդան Օսկանյանի սուտը

    

    «Հայաստանը այսօր մեկուսացրել է իրեն ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ աշխարհատնտեսական առումով»

    

    Փաշինյանը և կողմնակիցները խոչընդոտում են տրանսպորտի երթևեկությունը Երևանի կենտրոնում

    

    Հայաստանը կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ

    

    Ղարաբաղում երևանցի ցինծառայողին ծեծել են, բռնաբարել են, հիմա էլ դատո՞ւմ են

    

    Ամփոփվել են նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները

    

    ԼՂ հակամարտության կարգավորմանը հանդիսանում է Ռուսաստանի առաջնահերթություններից մեկը

    

    ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները. Իլհամ Ալիևը շուրջ 86% ձայն է հավաքել

    

    Յանուշ Բուգայսկի. «Ինչու է Ադրբեջանը կարևոր Արևմուտքի համար»

    Copyright © 2009 IREVANAZ.COM