Բովանդակություն
Ամենաընթերցվող

  • ՄԱԿՍԻՄ ՇԵՎՉԵՆԿՈ. «ՀԱՅԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԹՇՆԱՄԻՆԵՐՆ ԵՆ, ԻՍԿ ...
  • Ֆուադ Ախունդով. «Որևէ լուրջ գիտնական չի հավատում հայկակ ...
  • Հարությունյան Դավիթ Էդոնիսի - Հայաստանի Հանրապետության ...
  • Վալերի Երիցյան. «Նժդեհը ու Դրոն կարող են հերոս լինել մի ...
  • Շելալե Հասանովա. «Մենք պետք է վերադառնանք Իրևան»
  • Այազ Մութալիբով. «Քոչարյանն ու Սարգսյանը հանցագործներ ե ...
  • Ֆարհադ Մամեդով. «Սարգսյանը մտադիր է զբաղեցնել վարչապետի ...
  • Էլխան Շահինօղլու. «Ադրբեջանը պետք է ուսումնասիրի Աֆրինի ...
  • Թոֆիգ Զուլֆուգարով. «Ադրբեջանը երբեք չի հաշտվի ստեղծված ...
  • ԱԼԻ ՀԱՍԱՆՈՎ. «ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈ ...
  • Օրացույ
    «    Февраль 2018    »
    ПнВтСрЧтПтСбВс
     
    1
    2
    3
    4
    5
    6
    7
    8
    9
    10
    11
    12
    13
    14
    15
    16
    17
    18
    19
    20
    21
    22
    23
    24
    25
    26
    27
    28
     
    Կարծիք
    
    Դուք համարում ե՞ք, որ Սերժ Սարգսյանը կդառնա Հայաստանի հաջորդ վարչապետը:

    Այո
    Ոչ
    Դժվարանում են պատասխանել

    Վիճակագրությո



    Flag Counter

    Կարեն Վիլհելմի Կարապետյան – Հայաստանի Հանրապետության վարչապետ

    irevanaz, irevanԾնվել է 1963 թվականին Ադրբեջանի ՍՍՀ  ԼՂՄ Ստեփանակերտ (այժմ՝ Խանքենդի) քաղաքում:
    Կրթություն
    1970-1980 թվականներին սովորել է Երևանի Լև Տոլստոյի անվան թիվ 128 դպրոցում, 1980-1985 թվականներին՝ Երևանի պետական համալսարանում: 1989 թվականին Կարապետյանին շնորհվել է տնտեսագիտական գիտությունների թեկնածուի կոչում: Կարեն Կարապետյանը 32 գիտական աշխատանքների հեղինակ է:
    Աշխատանքային գործունեություն
    Կարեն Կարապետյանը 1985-1990 թթ. եղել է ՀՀ Պետպլանի հաշվողական կենտրոնի կրտսեր գիտաշխատող, այնուհետև գիտաշխատող, սեկտորի վարիչ, միաժամանակ դասավանդել է ԵՊՀ-ում։ 1990-1996 թթ. եղել է գիտության և մշակույթի գործիչների ասոցիացիայի «Հայաստան-88», «Սիգմա» ՊՁ, ԳԱՄ «Լիմենս» ԿԻՏԿ, «Բայթ» ՊՁ փոխտնօրեն, «Հրազդան» բաժնետիրական բանկի նախագահի տեղակալ։ 1996-1998 թթ. եղել է «Հայէներգո» ՊՁ, գլխավոր տնօրենի տեղակալ, 1998-2001 թթ.՝ «Հայէներգո» ՓԲԸ գլխավոր տնօրեն, 2001-2010 թթ.` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ, վարչության նախագահ-գլխավոր տնօրեն։ 2011-2016 թթ. «Գազպրոմբանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահն է։ 2013 թվականից «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» Խորհրդի անդամ:
    Ընտանիք
    Ամուսնացած է, ունի երեք երեխա: Որդին՝ Տիգրան Կարապետյան (ամուսնացել է 2015 թվականին), դուստրը՝ Մանե Կարապետյան (ամուսնացել է ՀՀ էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանի հետ):

    Վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարագիրը թեև առաջին հայացքից խիստ գայթակղիչ է, հարուստ, հարիր Հայաստանի պաշտոնյաների նույն փաստաթղթերին՝ միլիոնավոր դրամներ, դոլարներ ու այլ արտարժույթ է պարունակում, սակայն հեռու է իրականությունը պատկերելուց: Ինչպես ՀՀ բոլոր պաշտոնյաների դեպքում է, Կ. Կարապետյանի հայտարարագրում նրան վերագրվող շատ բիզնեսների վերաբերյալ տեղեկատությունները բացակայում են:
    Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում հրապարակած՝ Կ. Կարապետյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա 50 մլն դրամի արժեթղթեր, 8 մլն դրամը գերազանցող 3 ժամացույց, 4 բնակարան և մեկ ամառանոց, մոտ 33 մլն դրամ և 70 մլն 850 հազար ռուսական ռուբլի եկամուտ ունի։ Պաշտոնը ստանձնելիս վարչապետի դրամական միջոցները կազմել են 3 մլն 700 հազար ԱՄՆ դոլար, 850 հազար եվրո, 120 մլն ՀՀ դրամ, 55 մլն ռուսական ռուբլի: Կարեն Կարապետյանի` պաշտոնը ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը (13.09.2016) աշխատավարձից ստացած եկամուտը կազմում է 70 մլն 850 հազար ռուսական ռուբլի, այլ եկամուտները՝ 32 մլն 898 հազար դրամ: Ընդհանուր եկամուտը կազմում է 32 մլն 898 հազար դրամ և 70 մլն 850 հազար ռուսական ռուբլի:
    Նրա կինը՝ Աստղիկ Կարապետյանը նույնպես իր հաշվին պատկառելի գումար ունի: Նրա հայտարարագրում թեև որևէ շարժական կամ անշարժ գույք նշված չէ, բայց եղած գումարը բավականին խոշոր է: Վարչապետի կինն ունի 6 մլն 125 հազար դրամ, 2 մլն 130 հազար դոլար, 1 մլն եվրո և 21 մլն 400 հազար ռուսական ռուբլի: Վարչապետի որդու՝ Գոռ Կարապետյանի հայտարարագրում թեև ոչինչ նշված չէ, իսկ մյուս որդու՝ Տիգրան Կարապետյանի մասին որևէ նշում չկա, թեև կարծիք կա, որ հենց նրանք են ղեկավարում հորը վերագրվող բիզնեսները:
    Իսկ Կ. Կարապետյանին վերագրվող բիզնեսների մասին որքան էլ նրա հայտարարագրերը լռում են, մամուլը երբեմն որոշ տեղեկություններ հրապարակում է: Եվ այսպես՝ Տ. Կարապետյանը 50% բաժնեմաս ունի կանանց ներքնազգեստի Women’ secret խանութ-սրահի սեփականատեր «Էդ ընդ Թի Փարթներս» ՍՊԸ-ում: Կարեն Կարապետյանի որդու անունը երևում է նաև «Էրեբունի պլազա» ՍՊԸ-ում: Այնտեղ, ճիշտ է, չնչին բաժնեմաս ունի, բայց բացառված չէ, որ օֆշորային խոշոր բաժնետեր ընկերությունը՝ ԲՎԿ-ում գրանցված «Քլիֆֆ Թրեյդ էնդ ինվ. Ինկ»-ը ևս Կարապետյանների ընտանիքինն է:
    Կ. Կարապետյանին է վերագրվել Հրազդանի կիրճում գործող «Ֆլորենս» ռեստորանը, որը կարծես թե որդու անունով է գրանցված: Նա դա կառուցել է Երևանի քաղաքապետ աշխատելուց առաջ: Տ. Կարապետյանը 65 տոկոս բաժնեմաս ունի «Գոլդ Ռեստ» ՍՊԸ-ում, որն այդ ռեստորանի իրավական գործարկողն է: Կարապետյանները ևս մի «Ֆլորենս» ռեստորան ունեն նաև Արցախում՝ Ստեփանակերտի կենտրոնական հրապարակի հարևանությամբ:
    «Հետք» էլեկտրոնայինի տվյալներով՝ գովազդային գործակալություն «Բի Բի մեդիա»-ի հետևում ևս Կարեն Կարապետյանի որդին է: «Կատանա» ՍՊԸ-ն, որտեղ վերջինս 50 տոկոս բաժնեմաս ունի, այդ գործակալության հիմնադիրն է՝ «Բագ ընդ Բադ» ՍՊԸ-ի միջոցով: Տ. Կարապետյանի գործընկերն այստեղ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայր, ՀՀ ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանի որդին է, ով Կ. Կարապետյանի փեսան է և էներգետիկայի փոխնախարարը:
    Կ. Կարապետյանին էր վերագրվում գազի ներտնային սպասարկում իրականացնող «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ն, քանի որ այնտեղ բաժնետեր է եղել նրա եղբայրը՝ Վլադիմիր Կարապետյանը: Սակայն 2009-ին Վլադիմիր Կարապետյանը դուրս է եկել ընկերությունից: Այժմ «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ում բաժնեմաս ունեն Արթուր և Լուսինե Սուրենյանները, ովքեր «ՀայՌուսգազարդ» ընկերության իրացման գծով նախկին փոխտնօրեն Ռուբեն Սուրենյանի զավակներն են: Իսկ այդ ընկերության ամենամեծ բաժնետերը (42%) Արսեն Հարությունյանն է: Նա նույն, ինչպես նաև Կարապետյանի «Ֆլորենս» ռեստորանը կառավարող ընկերության՝ «Գոլդ Ռեստ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն էր, այնուհետև գազի ոլորտում պաշտոնյա: Իսկ վարչապետ նշանակվելուց հետո Կ. Կարապետյանը նրան նշանակեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ:
    Նույն հրապարակումների համաձայն՝ ամբողջությամբ Կարապետյաններին է պատկանում նաև «Սփար բերիի» ՍՊԸ-ն, որը վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ է մատուցում: Նրանց տան հասցեում է գրանցված «Կրբեդանց» ՍՊԸ-ն: Սա Կարապետյանների ղարաբաղյան բարբառով արտասանությունն է, և այդ ընկերությունը ժամացույցների և ոսկերչական արտադրատեսակների մանրածախ առևտրի մասնագիտացված խանութ է: Այն մասն է Շվեյցարիայում գրանցված և տարբեր երկրներում ներկայացուցչություններ ունեցող Kerbedanz, որը զբաղվում է նաև ժամացույցների արտադրությամբ: Տիգրան Կարապետյանն այստեղ նաև տնօրեն է: Գազալցման կայաններում ավտոմեքենաների համար հեղուկ գազի և գազօլինի մանրածախ առևտրով զբաղվող «Արտսոլեի» ՍՊԸ-ում Տ. Կարապետյանը 50 տոկոսի բաժնետերն է:
    Կ. Կարապետյանի որդին վերջին տարիներին հիմնել է ևս երեք ընկերություններ՝ «Ադջառա 1», «Ադջառա 2» և «Ադջառա 3» ՍՊԸ անուններով: Պետեկամուտների կոմիտեի տվյալներով՝ դրանցից առաջինը զբաղվում է համակարգիչների, ծայրամասային սարքվածքների և ծրագրային ապահովման մեծածախ առևտրով: Կարեն Կարապետյանը մեծաքանակ բիզնես ծրագրեր ունի նաև Ռուսաստանում: Մոսկվայում նա գազալցակայանների ցանց է կառուցում: Համատեղ բիզնես ծրագրեր է իրականացնում նաև հայտնի գործարար Սամվել Կարապետյանի հետ:
    Նշենք, որ Կ. Կարապետյանը տարիներ շարունակ եղել է Ռոբերտ Քոչարյանի համակարգի հիմնասյուներից մեկը: «ՀայՌուսգազարդ» ընկերությունում կատարվող չարաշահումները, որոնց մասին միշտ բարձրաձայնել են ընդդիմությունն ու սպառողների իրավունքներով զբաղվող կազմակերպությունները, սկսվել են նրա օրոք: Հենց նա է Քոչարյանի օրոք բազմաթիվ գազալցակայանների բացման հնարավորություն տվել Հովիկ Աբրահամյանին ու Գագիկ Ծառուկյանին: Իհարկե, Քոչարյանի կարգադրությամբ: Իսկ թալանված գազի դիմաց հետո մեր պետությունն իր գույքով է վճարել:
    Իսկ ավելի ուշ՝ ռուսական «Գազպրոմ» ընկերության համակարգում բարձր պաշտոն ստանալուց հետո Կ. Կարապետյանը ներքին հարցերում երբեմն ՌԴ և ՀՀ իշխանությունների միջև միջնորդի դեր էր ստանում՝ ՀՀ իշխանություններին էր փոխանցում Ռուսաստանի պահանջները: Եվ այսօր ահա Հանրապետական կուսակցությունը կոռուպցիայի դեմ պայքար է մղում այս մարդու միջոցով կամ իր նախընտրական քարոզչությունն ու ծրագրերը կառուցում է մի մարդու վրա, ով նախկինում տարիներ շարունակ եղել է կոռուպցիոն համակարգի հիմնասյուներից մեկը:


    Печать
    

    Добавление комментария

    Ваше Имя:
    Ваш E-Mail:
    Код:
    Включите эту картинку для отображения кода безопасности
    обновить, если не виден код
    Введите код:

    Օրվա լուր

    

    irevanaz.com


    ԱԼԻ ՀԱՍԱՆՈՎ. «ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԵԼԱԿԵՏ ԴԱՐՁԱՎ ՀԱՅԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

    «Խոջալուի ցեղասպանությունը ծանրագույն հանցագործություն է, որն իրականացվել է XX դարի վերջերին հայ ագրեսորների կողմից:

    Խոջալու քաղաքում կատարված մասսայական կոտորածը մինչ այսօր մարդկության դեմ ուղղված ամենածանր հանցագործություններից է»:

    Այս մասին ասված է Ադրբեջանի նախագահի օգնական, պատմական գիտությունների դոկտոր Ալի Հասանովի՝ Մոսկվայում հրատարակվող «Ժառանգություն» ամսագրում հրապարակված հոդվածում:

    «Ղարաբաղում հայկական ինքնավարության ստեղծումը ոչ միայն խախտեց Ադրբեջանի վարչատարածքային ամբողջականությունը, այլև ելակետ դարձավ հայերի հետագա տարածքային հավակնությունների համար:

    XX դարի կեսերին Հայաստանից շուրջ 150 հազար ադրբեջանցի է արտաքսվել»:

    Հրատապ լուրեր

    

    irevanaz.com

         ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ     

    Սերգեյ Մարկով. «Ընտրություններից հետո ԼՂ շուրջ բանակցությունները կակտիվանան»

    

    irevanaz.com

         ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ     

    Նիկիտա Իսաև. «Ղարաբաղում պատերազմի վերսկսման վտանգը ռեալ է»

    

    irevanaz.com

         2008 Թ-Ի ՄԱՐՏԻ ՄԵԿԸ     
    Լարիսա Ալավերդյան. «Մարտի 1-ի գործով նաև Սերժ Սարգսյանին պատասխանատվության կանչելու հարց է առաջանում»

    Վերլուծական

    

    irevanaz.com

         ՄԵԾ ՎԵՐԱԴԱՐՁ     

    Շելալե Հասանովա. «Մենք պետք է վերադառնանք Իրևան»

    

    irevanaz.com

         ՍԸՆՆԿԱՑԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ     

    Սարգիս Արծրունի. «Ամենաթանկ» վարչապետը. ՀՀ արտաքին պարտքն ավելացել է $1,7 միլիարդով»

    

    irevanaz.com

         ՉԲԱՐԳԱՎԱՃՈՂ ՀԱՅԱՍՏԱՆ     
    ՀՀ-ի մշուշոտ ապագան. վերջին տասը տարիներին Հայաստանն ինտենսիվորեն ծանրացրել է պարտքի բեռը

    Տեսանյութեր

    

    irevanaz.com
    ԱՆՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՀԱՅԱՍՏԱՆ. ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԷԴՄՈՆԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ ՍԵՌԱԿԱՆ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՏԱՐԵԼ ՄԱՐԻՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ

    

    Армянские фалисификации
    ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՂԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    

    irevanaz.com
    ՄԱԿՍԻՄ ՇԵՎՉԵՆԿՈ. «ՀԱՅԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԹՇՆԱՄԻՆԵՐՆ ԵՆ, ԻՍԿ ՂԱՐԱԲԱՂԸ՝ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՏԱՐԱԾԿ Է»

    Հարցազրույց

    

    irevanaz.com

         ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԻ ԿԱՐԾԻՔ     
    Ֆարհադ Մամեդով. «Սերժ Սարգսյանը բացարձակապես անգրագետ է միջազգային հարաբերությունների հարցերում»

    

    irevanaz.com

         ՔԱՂԱՔԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ     
    Ամանդա Փոլ. «Սարգսյանի 2018-ը և Էրդողանի 2019-ը. Թուրքիան կարող է անակնկալ մատուցել Հայաստանին»

    

    irevanaz.com

         ՓՈՐՁԱԳԵՏԻ ԿԱՐԾԻՔ    
    Գրիգորի Տրոֆիմչուկ. «Բաքվի ու Երևանի համար առավել ընդունել է հանդիսանում Ղարաբաղի հարցով, օտարների համար փակ բանակցությունների երկկողմ ձևաչափը»

    Ով ով է Հայաստանում

    

    irevanaz.com

    Հարությունյան Դավիթ Էդոնիսի - Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար

    

    irevanaz.com

    Իշխան Սերժիկի Զաքարյան - ՀՀ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ

    

    irevanaz, irevan

    Կարեն Վիլհելմի Կարապետյան – Հայաստանի Հանրապետության վարչապետ

    Մամուլում

    

    irevanaz.com

         RETHINKING RUSSIA»    

    Ֆարհադ Մամեդով. «Բանակցային գործընթացի լճացումը կբերի հերթական էսկալացիայի»

    «Ցավոք, 2016 թվականի ամառվանից որոշ համանախագահներ սուրբ մանտրայի նման շարունակեցին կրկնել այսպես կոչված Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին հայկական թեզերը», - նշում է Ֆարհադ Մամեդովը:

     

    

    irevanaz.com

     ՔՐԵԱՕԼԻԳԱՐԽԻԿ ՀԱՅԱՍՏԱՆ 
    Մի հին թալանի պատմություն. Ծանր մեղադրանքներ ուղղված Սերժ Սարգսյանին

    Մոսկվաբնակ Լևոն Մարկոսը բաց նամակով դիմել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:

    Սա նախագահին հասցեագրված Մարկոսի առաջին նամակը չէ, սակայն այս մեկը նախորդներից տարբերվում է` որոշակի փաստերի ներկայացմամբ, Հայաստանի համակարգի պերճախոս ու դաժան նկարագրությամբ և, որ ամենակարևորն է` կոնկրետ անունների մատնանշումով:

    

    irevanaz.com

        THE WASHINGTON TIMES    
    «ԱՄՆ-ն պետք է դադարեցնեն ԼՂ անջատողականների ֆինանսավորումը»

    Ամերիկյան հեղինակավոր The Washington Times պարբերականը Վաշինգտոնին կոչ է արել դադարեցնել Հայաստանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղին ցուցաբերվող ֆինանսական աջակցությունը:
    Հեղինակի կարծիքով, ԱՄՆ-ի ցուցաբերած աջակցությունը դա միայն թվեր չէ, այլ նաև որոշակի ուղերձ է պարունակում:

     


    Լռահոս
    

    Բահար Մուրադովա. «Խոջալուի ցեղասպանությունն իրականացրած անձիք պատասխան են տալու»

    

    Հիքմեթ Հաջիև. «Բաքուն կողմնակից է հայ հանցագործների համար ռազմական տրիբունալի ստեղծմանը»

    

    Թոմաս Դե Վաալ. «Արևմուտքը և Մոսկվան չեն ուզում իրենց վրա վերցնել ղարաբաղյան հակամարտության համար պատասխանատվությունը»

    

    Էլշան Գարաև. «Եվս 5 օր նման հարձակման և մենք կլինեինք Հայաստանի հետ սահմանին»

    

    Հիքմեթ Հաջիև. «Սումգայիթի իրադարձությունները կանխամտածված սադրանք էին»

    

    Արման Մելիքյան. «Կլինեն սրացումներ, որոնք կվերածվեն լայնածավալ պատերազմական գործողությունների»

    

    Զաքիր Հասանով. «Պատերազմը կարող է ցանկացած պահի վերսկսվել»

    

    Չինգիզ Մամեդով. «Չի բացառվում, որ Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի վրա մահափորձի մեջ կա հայկական հետք»

    

    Հիքմեթ Հաջիև. «Ֆրանսիան լավ գիտի, որ լարվածության հիմնական պատճառը ադրբեջանական տարածքների օկուպացիան է»

    

    Ռոբերտ Սեկուտա. «ԱՄՆ-ն ամեն ինչ անում են ԼՂ հակամարտության կարգավորման համար»

    

    Ռեջեբ Թայիբ Էրդողան. «Եթե աշխարհում որևէ մեկը փնտրում է զանգվածային կոտորածի օրինակ, ապա թող հայացքը ուղղի Խոջալուին»

    

    Քեթևան Ցիխելաշվիլի. «Մենք հավատում ենք հակամարտության կողմերի միջև երկխոսության ուժին»

    

    Թբիլիսիում մերկացրել են հայերի հերթական կեղծավորությունը

    

    Շահին Մուստաֆաև. «Հայաստանը Ադրբեջանի տրանսպորտային միջանցքներին միանալու ոչ մի շանս չունի»

    

    Շելալե Հասանովա. «Մենք պետք է վերադառնանք Իրևան»

    

    Ազադ Ռզաև. «Հայաստանի ինքնամեկուսացումը գնալով ավելի է ծանրացնում երկրի սոցիալտնտեսական վիճակը»

    

    Բաքվի և Լոնդոնի միջև ստորագրվել է 2018/2019 թթ. համագործակցության պլանը

    

    Սարգիս Արծրունի. «Ամենաթանկ» վարչապետը. ՀՀ արտաքին պարտքն ավելացել է $1,7 միլիարդով»

    

    Հանրապետական Էդմոնդ Կիրակոսյանը սեռական ոտնձգություն է կատարել Մարինա Խաչատրյանի նկատմամբ

    

    ՀՀ-ի մշուշոտ ապագան. վերջին տասը տարիներին Հայաստանն ինտենսիվորեն ծանրացրել է պարտքի բեռը

    Copyright © 2009 IREVANAZ.COM