Բովանդակություն
Ամենաընթերցվող

  • ԼԵՅԼԱ ԱԲԴՈՒԼԼԱԵՎԱ. «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԲԱՆԱ ...
  • ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ՍԱ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՏԱՐԵԹԻՎ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԺՈՂՈ ...
  • Բահրամ Ղասեմի. «Ղարաբաղի վերաբերյալ հայերեն պաստառները ...
  • Ադրբեջանը Աբու Դաբիում բանակցում է ռազմական նշանակությ ...
  • ԷԼՄԱՐ ՄԱՄԵԴՅԱՐՈՎ. «ՀԱԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱՐՀԵՍՏԱԿԱՆՈՐԵՆ ՓՈԽՈՒՄ ...
  • «168 ժամ». «Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Պուտինին»
  • ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴ ...
  • Վոլֆգանգ Իշինգեր. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորու ...
  • Իշխանությունը վաճառում է ազատությունը, կամ նոր Հայաստան ...
  • 26.02.2019
  • Օրացույ
    «    Март 2019    »
    ПнВтСрЧтПтСбВс
     
    1
    2
    3
    4
    5
    6
    7
    8
    9
    10
    11
    12
    13
    14
    15
    16
    17
    18
    19
    20
    21
    22
    23
    24
    25
    26
    27
    28
    29
    30
    31
    Կարծիք
    Վիճակագրությո



    Flag Counter

    Արբակ Խաչատրյան. «Հիմա պետք է հասկանալ՝ ի՞նչն է պատճառը, որ Հայաստանն այսչափ անկարևոր դարձավ»

    irevanaz.com«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է անկախ իրավապաշտպան, փորձագետ Արբակ Խաչատրյանը (Մոսկվա)։
    – Պարոն Խաչատրյան, քառօրյա պատերազմի օրերին հայ հասարակության շրջանակներում բավականին մեծ դժգոհություն էր առաջացել Ռուսաստանի նկատմամբ, որոշ չափով այդ տրամադրությունները մեղմվեցին, երբ ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին ցուցադրվեցին ձեռք բերված զինատեսակները։ Ինչպե՞ս եք առհասարակ գնահատում հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս փուլը։ Ինչո՞ւ է Ռուսաստանը պարբերաբար հայտարարում, որ Թուրքիան կարող է կառուցողական դեր ունենալ ԼՂ կարգավորման հարցում։ Սրանք ի՞նչ «խաղեր» են՝ ըստ Ձեզ։
    – Աշխարհը շատ արագ է փոխվում, և այն հարաբերությունները, որ կային մեկ, նույնիսկ կես տարի առաջ, այսօր այլևս չկան։ Այն, որ Թուրքիան և Ռուսաստանը վերջիվերջո հաշտվելու էին, ես դեռ վաղուց եմ ասել, ընդ որում՝ Թուրքիան հիմա շատ կարևոր երկիր է Ռուսաստանի համար՝ հաշվի առնելով նրա անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Այդպիսի հայտարարությունները Լավրովի, Զախարովայի կողմից պետք է դիտարկել հենց այդ կոնտեքստում։ Պարզապես ցավալի է, որ Հայաստանը տարածաշրջանում գնալով կորցնում է դիրքերը և իրավիճակին տիրապետելու հնարավորությունները։ Ի՞նչ եք կարծում՝ հիմա Ղարաբաղի հարցում հայանպաստ դիրքորոշո՞ւմն է Ռուսաստանի համար կարևոր, թե՞ Թուրքիայի հետ մերձենալը։ Բնական է, որ Ղարաբաղի հարցում ռուսական կողմից կլինեն զիջումներ, որոնք կարող է և ձեռնտու չլինեն Հայաստանին։
    – Ի՞նչ զիջումների մասին է խոսքը։ Պարզ է, որ Թուրքիայի միջնորդությունը միայն Ռուսաստանի ցանկությամբ չի լինելու, Թուրքիան կարո՞ղ է որևէ ձևաչափով ներգրավվել ԼՂ կարգավորման հարցում։
    – Թուրքիան Մինսկի խմբի անդամ պետություն է, բայց դա դեռ չի նշանակում, որ համանախագահող բոլոր պետությունները գրկաբաց սպասում են Թուրքիայի մասնակցությանը կամ բանակցությունների սեղանի շուրջ նստելուն։ Նախ՝ դա Հայաստանը չի ընդունի, և եթե չընդունի, նշանակում է՝ բանակցությունների սեղանից դուրս կգա։ Բացի այդ, անկախ Հայաստանից՝ դա, ըստ իս, չեն ընդունի նաև համանախագահող մյուս երկու պետությունները՝ ԱՄՆ-ը և Եվրամիությունը՝ ի դեմս Ֆրանսիայի։ Չեմ կարծում, թե այսօր Մինսկի խմբին այլընտրանքային ձևաչափ կա և պետք է կոտրել այդ ֆորմատը։
    – Իլհամ Ալիևը ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում չէր բացառել Ադրբեջանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը։ Ձեր կարծիքով՝ ո՞րը կլինի այն գինը, որ Մոսկվան կվճարի դրա դիմաց։
    – Ալիևը և Բաքվի այլ պաշտոնյաներ պարբերաբար խոսում են այդ մասին։ Ես միշտ էլ ասել եմ, որ չնայած Ադրբեջանին տնտեսապես այդքան էլ ձեռնտու չէ ԵՏՄ անդամակցությունը, բայց կգա ժամանակ, որ ԵՏՄ մտնելու համար այդ երկիրն իր պայմանները կդնի։ Ես ասել եմ, որ տարածաշրջանում Ադրբեջանի դիրքն այնքան կփոխվի, որ Ռուսաստանը նրա հետ հաշվի կնստի։ Հիմա թե որը կլինի այն գինը, որ Ռուսաստանը կվճարի՝ դժվար է ասել, բայց որ Ռուսաստանին շատ ձեռնտու է Ադրբեջանի անդամակցությունը ԵՏՄ-ին՝ փաստ է։ Կիսելյովի հետ զրույցն արդեն մեծ բան է նշանակում. փաստորեն Ռուսաստանի կենտրոնական նորությունների ղեկավարը, այսինքն՝ պաշտոնական լրատվության պրոպագանդայի ղեկավարը հարցազրույց է վերցնում Ալիևից: Դա հետաքրքիր հանգամանք է, որ մենք չէինք կարող սպասել, օրինակ, 10 տարի առաջ։ Հիմա պետք է հասկանալ՝ ի՞նչն է պատճառը, որ Հայաստանն այսչափ անկարևոր դարձավ, ի՞նչն է պատճառը, որ հարևան պետությունները այդքան հզորացան, այդ պետությունների հետ հաշվի են նստում, իսկ մեզ հետ՝ ոչ։
    – Գուցե Հայաստանի իշխանությունների՝ տարիների քաղաքականությո՞ւնն է պատճառը, որի հետևանքով այդքան մարդ է արտագաղթում Հայաստանից, տնտեսությունն էլ հայտնվել է նման վիճակում։
    – Ընդհանրապես իշխանություն ասվածը չափազանցված է։ Չգիտեմ ինչ բառ օգտագործեմ, որ նրանց համապատասխան լինի։ Հաղթանակած պետությունը ժամանակին կարող էր գտնել ճանապարհներ, վերջնականապես լուծել Ղարաբաղյան հարցը հօգուտ Հայաստանի, բայց տարիների ընթացքում, թալանից բացի, ոչինչ չկատարվեց։ Թալան, ընտանիքների քայքայում, պետական ինստիտուտների քանդում։ Հիմա այն մարդիկ, ովքեր կարող էին օգնել Հայաստանին, այսօր այլևս այդտեղ չեն, իսկ երկիրը ղեկավարում են առևտրի կենտրոնի ղեկավարները։
    – Ձևավորված նոր կառավարությունը հույս ներշնչո՞ւմ է, որ Հայաստանը կարող է դուրս գալ այս վիճակից։
    – Ես թեպետ լավատես մարդ եմ, բայց այս հարցում մի փոքր թերահավատ եմ։ Ես չգիտեմ՝ Կարեն Կարապետյանը հնարավորություն ունի՞ սահմաններն անցնելու, կգնա՞ այդ քայլերին, թե՞ ոչ։ Ամեն դեպքում ես վստահ չեմ։ Մինչ այսօր չեն բացվում երկրի թալանի պատճառները, միայն մի քանիսին պաշտոնանկ անելով, փոխելով՝ երկիր չեն կառուցում. ռազմավարական սխալների պատասխանատուները չեն պատժվում։ Միլիոնից ավելի մարդ Հայաստանից թողել-գնացել է, դուրս բերված գումարները կարող էին լցնել բյուջեն, աշխատատեղեր ստեղծել… հիմա մի քանի բան փոխելով՝ անհնար է որևէ կարևոր հարց լուծել։ Հայաստանում դեռ արմատացած է իշխանություն պահելու խնդիրը՝ այս մարդը ի՞մն է, թե՞ ոչ, եթե իմը չէ՝ ուրեմն տեղ չունի աշխատելու: Սրանով հանդերձ՝ ինչպե՞ս լավ փոփոխությունների հույսեր կապենք։ Շատ դժվար է ասել, որ կառավարության ղեկավարին փոխելով՝ երկիր կփոխեն, ամբողջ քաղաքական դաշտն այսօր մի անձի ձեռքում է, ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը։
    – Այսինքն՝ կարծում եք, որ Հայաստանի ողջ քաղաքական դաշտը, անգամ ընդդիմությո՞ւնն է նախագահի ձեռքում։
    – Հայաստանոււմ ընդդիմադիր քաղաքական ուժ չի էլ մնացել։ Երբ ժողովուրդը գլուխ բարձրացրեց որևէ բան փոխելու համար՝ կողքով անցավ առաջին նախագահի խաղը։ Մարդիկ գլուխ էին բարձրացրել՝ ջարդեց ու հիասթափեցրեց։
    – Հայաստանում պայքարի մեթոդն, ըստ Ձեզ, մնո՞ւմ են ընտրությունները, թե՞ հուլիսյան իրադարձությունները ցույց տվեցին, որ միայն ապստամբությամբ է ժողովուրդը ոտքի կանգնում, այդ թվում՝ զենքով ապստամբության։
    – Զենքով կլինի պայքարը, թե այլ կերպ՝ շենքեր գրավելով և այլն, ժողովուրդը ոտքի է կանգնելու։ Եթե ժողովրդի մեջ կա բողոք՝ այդ բողոքը պոռթկալու է։ Իշխանություններն այսօր պատրաստ են ամեն քայլի դիմելու՝ իրենց լծակները պահելու համար, ուրիշ էլ ի՞նչ ելք է մնում ժողովրդին։ Թե ինչպես կլինի հարվածը՝ առայժմ բարդ է ասել։ Մարդը Հայաստանում այսօր չի կարողանում տեղի խլուրդի դեմ պայքարել, ստիպված թողնում գնում է ՝ մի քանի կոպեկ աշխատելու և ընտանիքը պահելու համար։ Սա ավելի ծանր Ցեղասպանություն է, քան 1915 թվականի դեպքերը, քանի որ այն ժամանակ երբ մարդ փախչում էր կոտորածից, իր մշակույթն ու լեզուն ուզում էր պահել, ուրիշից էին փախչում, իսկ հիմա՝ տեղի թալանի պատճառով. դա չափազանց ծանր է նստում այդ ընտանիքի վրա, երբ նա հասկանում է, որ պետությունն իր թշնամին է դառնում։


    Печать
    

    Добавление комментария

    Ваше Имя:
    Ваш E-Mail:
    Код:
    Включите эту картинку для отображения кода безопасности
    обновить, если не виден код
    Введите код:

    Օրվա լուր

    


    ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՆՈՎՐՈՒԶԻ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

    «Ադրբեջանում Նովրուզ բայրամը միշտ պաշպանվել է օտար ազդեցությունից, ոչ մի ուժի թույլ չի տրվել այն դուրս մղել մեր ժողովրդի ոգուց։ Նրա մեծ հոգևոր ուժի շնորհիվ մեզ հաջողվել է անցյալի նույնիսկ ամենաբարդ ժամանակաշրջանում պահպանել ապագայի նկատմամբ լավատեսությունն ու հավատը։ Այն, որ այսօր գարնանային տոնը վերածվել է հիրավի համաժողովրդական տոնի՝ հանդիսանում է մեր պետական անկախության նվաճումներից մեկը։
    Մեր երկրում գարնան գալուստը նշվում է մեծ հանդիսավորությամբ՝ դարերի հիշողության մեջ հետքեր թողած արարողություններին համապատասխան»։

    Հրատապ լուրեր

    

         ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ     
    Շեղշե լյա ֆամ. Ի՞նչ է անում Իվան քաղաքապետարանում

    

         ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ     
    Ադրբեջանի համբերությունն էլ սահման ունի - Հիքմեթ Հաջիև

    

         ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ     
    Անհնար է աղավաղված ձևով մեկնաբանել ԵԱՀԿ-ի Հելսինկյան եզրափակիչ ակտում հստակ ձևակերպված սկզբունքները - Լեյլա Աբդուլլաևա

    Վերլուծական

    

         ԿՈՌՈՒՊՑԻԱ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՎՈՎ     
    Միրզո Արարատյան. «Ռուբեն Վարդանյանը բռնվեց»

    

         ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ    
    Սորոսի «երեխաները» Հայաստանում

    

         ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ    
    Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների շքեղ ապրելակերպը

    Տեսանյութեր

    

    США проводят тренинги по подрывной деятельности в России

    irevanaz.com

    

    ФЕВРАЛЬСКИЙ ГРОМ - ПЕСНЯ, КОТОРАЯ ПОЯВИЛАСЬ НА СВЕТ КАК НАРОДНЫЙ ПРОЕКТ ОБЩЕСТВЕННОСТИ КАЗАХСТАНА

    

    МИХАИЛ ЗАДОРНОВ: «Я НЕ ПОНИМАЮ АРМЕНИЮ! ЗАЧЕМ ЕЙ ДВА МОРЯ ЕСЛИ У НЕЕ НЕТ НИ ОДНОГО КОРАБЛЯ?»

    Հարցազրույց

    

         ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ    
    Սմբատ Կարախանյան. «Ռուսաստանում կա կարծիք, որ առաջիկա վեց ամսում Հայաստանը 50 հազար մարդ է լքելու»

    

    irevanaz.com

         ՈՒՂԵՐՁ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ    
    Արսեն Բաղդասարյան. «Օգնեք տուն վերադառնամ» - ՎԻԴԵՈ

    

    irevanaz.com

         ՀԵՏԱԶՈՏՈՂԻ ԿԱՐԾԻՔ      
    Ֆիլիպ Էկոզյանց. «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի հողն է»

    Ով ով է Հայաստանում

    

    irevanaz.com

    Նիկոլ Վովայի Փաշինյան՝ Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ

    

    irevanaz, irevan

    Կարեն Վիլհելմի Կարապետյան – Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ

    

    irevanaz.com

    Հարությունյան Դավիթ Էդոնիսի - Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ

    Մամուլում

    

    Իշխանությունը վաճառում է ազատությունը, կամ նոր Հայաստանի դեգրադացիան

    Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, պետությանն է փոխանցել 18.5 միլիոն դոլար։ Անհատույց։ Սա ոչ թե դեղին մամուլի հրապարակում է կամ բամբասանք, այլ ՀՀ կառավարության աշխատակազմից՝ լրատվամիջոցներից մեկին ուղարկված գրավոր պատասխան։ Այդ մասին «ՍիվիլՆեթ»-ին գրավոր...։

    

    «168 ժամ». «Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Պուտինին»

    «Հայաստանի իշխանությունն այդպես էլ որևէ բանական բացատրություն չներկայացրեց՝ ինչո՞վ էր պայմանավորված Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու քայլը։
    Հայտարարությունները, որ դա պայմանավորված էր Սիրիայում գոյություն ունեցող մարդասիրական խնդիրների լուծմանն աջակցելու ցանկությամբ, ծիծաղելի էին։ Իսկ եթե հաշվի առնենք, որ

    

    irevanaz.com

         ՓՈՐՁԱԳԵՏԻ ԿԱՐԾԻՔ      
    Սերգեյ Մարկով. «Փաշինյանին զայրացնում է Մինսկի և Մոսկվայի հետ Բաքվի հարաբերությունները»

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Մինսկ այցը տեղի է ունեցել՝ Հայաստանի նոր ղեկավարության իր հիմնական դաշնակիցներ՝ Ռուսաստանի և Բելառուսի հետ հարաբերությունների ակնհայտ վատթարացման ֆոնին։

    Այս մսին «Մոսկվա-Բաքու» պորտալին ասել է Ռուսաստանի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովը։

     


    SOCIAL NETWORK

    Լռահոս
    

    Լայնածավալ զորավարժությունների ժամանակ Ադրբեջանը գործի է դրել «Պոլոնեզ» ՀԿՌՀ-ներ

    

    Նախչըվանում շահագործման է հանձնվել ադրբեջանական բանակի դաշտային ուսումնական կենտրոնը

    

    «Ադրբեջանի հնարավոր ռազմական գործողությունները կարող են արդարացված համարվել միջազգային հանրության մի հատվածի մոտ»

    

    Ի՞նչ գործ ունեն Հայաստանի երիտասարդ քաղաքացիները Ադրբեջանի օկուպացված տարածքներում - Լեյլա Աբդուլաևա

    

    ԵԱՀԿ ՄԽ համանախագահները՝ Ալիև-Փաշինյան հանդիպման մասին

    

    Միրզո Արարատյան. «Ռուբեն Վարդանյանը բռնվեց»

    

    Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն իր անհանգստությունն է հայտնել Բաքվում Ռուսաստանի դեսպանին

    

    Ադրբեջանը կոտրել է փաշինյանական կարծրատիպը - Ֆիքրեթ Սադըխով

    

    Հիքմեթ Հաջիև. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ձևաչափը հայտնի է»

    

    Էլմար Մամեդյարով. «Ադրբեջանը Ղարաբաղի շուրջ արդյունավետ բանակցությունների կողմնակից է»

    

    Բահրամ Ղասեմի. «Ղարաբաղի վերաբերյալ հայերեն պաստառները անընդունելի են»

    

    Հայ սադրիչները ցույց են տվել իրենց իսկական դեմքը և անհարգալից վերաբերմունք կաթոլիկ եկեղեցու նկատմամբ

    

    Ռազմական տեսակետից Դավիդ Տոնոյանի հայտարարությունը որևէ նշանակություն չունի»

    

    Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանել է Հայաստանի պաշտպանության նախարարի վերջին հայտարարությունը

    

    Դմիտրի Սավելև. «Խոջալուի ողբերգությունը անկասկած, սարսափելի վայրագություն է»

    

    Աուրելիյա Գրիգորիու. «Ես չեմ ափսոսում, որ Հայաստանի խորհրդարանում ասել եմ Խոջալուի մասին ճշմարտությունը»

    

    Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կայացել է ադրբեջանցիների համաեվրոպական ցույց

    

    Իշխանությունը վաճառում է ազատությունը, կամ նոր Հայաստանի դեգրադացիան

    

    Վոլֆգանգ Իշինգեր. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հսկայական քաղաքական ջանքեր է պահանջում»

    

    «168 ժամ». «Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Պուտինին»

    Copyright © 2009 IREVANAZ.COM