Բովանդակություն
Ամենաընթերցվող

  • Նա իր ստեղծագործությամբ պայքարում է հայկական կեղծարարու ...
  • 03.01.2018
  • Մի հին թալանի պատմություն. Ծանր մեղադրանքներ ուղղված Սե ...
  • «Դիվանագիտությունը կարող է կանխել ԼՂ հակամարտության էսկ ...
  • Հիքմեթ Հաջիև. «Հայաստանին հրահրում են հարևան պետություն ...
  • 10.01.2018
  • 06.01.2018
  • Գրիգորի Տրոֆիմչուկ. «Բաքվի ու Երևանի համար առավել ընդու ...
  • Սերգեյ Լավրով. «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարո ...
  • 08.01.2018
  • Օրացույ
    «    Январь 2018    »
    ПнВтСрЧтПтСбВс
    1
    2
    3
    4
    5
    6
    7
    8
    9
    10
    11
    12
    13
    14
    15
    16
    17
    18
    19
    20
    21
    22
    23
    24
    25
    26
    27
    28
    29
    30
    31
     
    Կարծիք
    
    Դուք համարում ե՞ք, որ Սերժ Սարգսյանը կդառնա Հայաստանի հաջորդ վարչապետը:

    Այո
    Ոչ
    Դժվարանում են պատասխանել

    Վիճակագրությո



    Flag Counter

    Վադիմ Դուբնով. «Ռուսաստանը փոխում է խաղադրույքները Հայաստանում. դեսանտ կիջեցվեն «մոսկովյան հայերը»

    irevanaz.comՌուսաստանը փոխում է խաղադրույքները Հայաստանում և փորձում է գտնել Հայաստանի հետ հարաբերությունների ավելի քաղաքակիրթ մոդել, աշխատել այստեղ ավելի առաջադեմ, ինտելեկտուալ մարդկանց հետ, ովքեր, իհարկե, կպահպանեն հավատարմությունը Ռուսաստանին՝ կարծում է քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովը՝ ասելով, որ նոր վարչապետի նշանակումը Հայաստանում տեղավորվում է հենց այս փոփոխությունների, Ռուսաստանի այդ փնտրտուքների համատեքստի մեջ:
    Վադիմ Դուբնովն այս կարծիքը հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում՝ մասնավորապես անդրադառնալով ռուսաստանահայ գործարար Ռուբեն Վարդանյանի վերջին հարցազրույցներից մեկին: Գործարարը բավական ուշագրավ մտքեր էր հայտնել՝ ասելով, թե այս տարիների ընթացքում Հայաստանում ստեղծված «կիսագողական լավ տղերքի» մոդելը սպառել է իրեն, և հարկավոր է կառուցել կառավարման նոր մոդել:
    «Խորքային փոփոխությունները հնարավոր են հասարակության մեջ ներքին կոնսենսուսի առկայության պարագայում»,- հայտարարել է Ռուբեն Վարդանյանը:
    Վադիմ Դուբնովն իր հերթին ասում է. «Սա կլինի ավելի պրագմատիկ համակարգ, որում չեն լինի ցնցումներ: Գլխավորը Մոսկվան, Հայաստանի կողմից հավատարմության պահպանման պարագայում, կփորձի խուսափել այն գայթակղություններից, որը մշտապես ունեցել է Երևանը՝ տեղի ունեցող բոլոր իրադարձությունների պատասխանատվությունը գցելով Մոսկվայի վրա: Մոսկվան, իհարկե, պատասխանատու է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների համար, բայց այդ մոդելը չէր կառուցվի առանց Հայաստանի իշխանությունների համաձայնության: Այժմ Երևանն ավելի շատ տարածություն կստանա խուսանավելու համար՝ համենայնդեպս, այն աստիճանով, որ իր համար ավելի դժվար կլինի ամեն ինչի համար մեղադրել Ռուսաստանին»:
    – Պարոն Դուբնով, Ռուբեն Վարդանյանը ասում է, որ մենք մոտեցանք Հայաստանի անկախության 25-ամյակին մի իրավիճակում, երբ այս տարիների ընթացքում ստեղծված երկրի կառավարման մոդելն իրեն սպառել է, և անհրաժեշտ է փոխել այդ մոդելը և քաղաքական էլիտան ընդհանրապես: Այս համատեքստում նա կարծում է, որ Կարեն Կարապետյանի նշանակումը «ստատուս քվոյի լուրջ փոփոխություն է և առաջին քայլն է մոդելի ու էլիտայի փոփոխության ուղղությամբ»: Դուք համաձա՞յն եք նրա հետ:
    – Այո, ես ամբողջովին համաձայն եմ այդ տեսակետի հետ, քանի որ այդ մոդելը իսկապես ավելի պրագմատիկ է լինելու: Սրանով իշխանության մեջ առաջ են մղվում, ես կասեի, ինտելեկտուալ, անկախ և միաժամանակ Ռուսաստանին իրատեսորեն լոյալ մարդիկ: Խաղադրույքն արվելու է այդ կատեգորիայի վրա: Չեմ կարծում, թե էլիտան Հայաստանում լրջորեն կփոխվի. էլիտան, որպես կանոն, շատ քիչ է փոխվում: Բայց կարծում եմ, որ այդ խաղադրույքը հնարավորություն կտա Հայաստանին զարգանալու, թեև դժվար թե այդ հնարավորությունը այնքան մեծ լինի, որպեսզի Հայաստանը իսկապես ինքնուրույնություն ձեռք բերի:
    – Շատերը կարծում են, որ հուլիսյան իրադարձությունների պատճառով ստեղծված ճգնաժամից հետո Ռուսաստանը ինքն է փորձում վերահսկողության տակ առնել իրավիճակը Հայաստանում, որովհետև տեսնում է, որ գործող իշխանությունը լուրջ խնդիրներ ունի, և Կարեն Կարապետյանի նշանակումը հենց այս փոփոխությունների շրջանակում է:
    –  Ոչ, չեմ կարծում, թե այստեղ խոսք կա արտաքին կառավարման մասին, և չեմ կարծում, թե Կարեն Կարապետյանը հանդես է գալիս Մոսկվայի անունից, թեև ամենևին չեմ բացառում ընդհատակյա ինչ-որ հոսանքներ, Մոսկվայի հույսեր և մոսկովյան ինչ-որ խաղեր Հայաստանի քաղաքականության ներսում: Իհարկե, այդ խաղերը միշտ էլ եղել են, Մոսկվան միշտ էլ ներգրավված է եղել Հայաստանի բոլոր ներքին դիմակայություններին, գուցե ոչ այդքան խորությամբ և ուշադրությամբ, այնուամենայնիվ, Հայաստանի քաղաքական գործընթացի բոլոր կողմերը, օրինակ՝ ներկայիս և նախկին նախագահների դիմակայության մեջ, ինչ-որ չափով հայացքը թեքել են դեպի Մոսկվա: Հիմա Մոսկվայի ուշադրությունը մի քիչ շեղվել է. Ռուսաստանը ուշադրություն է դարձրել Հայաստանին «մնացորդային սկզբունքով», որպեսզի իր համար կարևոր լինեն ղարաբաղյան, արտաքին քաղաքական հարցերը, բայց այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանի քաղաքական դաշտում, այնքան էլ չի հետաքրքրել Մոսկվային: Այժմ Մոսկվան որոշ հետաքրքրություն է ցույց տալիս: Չեմ կարծում, որ իր մասնակցությունը սկզբունքային է, բայց ամեն դեպքում նա ներկայացրել է իր տեսլականը, և Երևանը ընդունել է այդ խաղը:
    – Բավական հետաքրքիր կարծիք է հայտնել  Ժիրայր Սեֆիլյանի զինակիցներից մեկը՝ «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը՝ ասելով, թե Մոսկվան շատ լավ է հիշում՝ ինչ եղավ Յանուկովիչի հետ Ուկրաինայում, և չէր կարող թույլ տալ, որպեսզի նույնը կրկնվի Հայաստանում, և փորձել է կանխել նմանատիպ զարգացումները՝ նշանակելով նոր «ադմինիստրատորի»: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տեսակետը:
    – Ինձ թվում է, որ Հայաստանի և Ուկրաինայի միջև համեմատությունները շատ արհեստական են՝ հատկապես տվյալ համատեքստում: Ես չեմ տեսնում որևէ նմանություն Յանուկովիչի անձի, նրա վերապրած քաղաքական շրջանի և Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների միջև: Հայաստանը բոլորովին այլ պատմություն է, որը ամենաքիչը կարելի է համեմատել Ուկրաինայի հետ:
    – Իսկ ինչո՞վ էր, Ձեր կարծիքով, պայմանավորված «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերի վերջին այցելությունը Հայաստան: Պատճառը միայն «Գազպրոմ Արմենիա»-ի նոր գլխավոր տնօրենի նշանակո՞ւմն էր, թե՞ սա կարող է կապված լինել նաև Հայաստանում գազի սակագների հնարավոր իջեցման հարցի հետ:
    – Ես այնքան էլ ծանոթ չեմ «Գազպրոմի» ներքին խոհանոցին և ծանոթ չեմ, թե ինչպես են կառուցվել «Գազպրոմի» և Հայաստանի հարաբերությունները, բայց ինչպես գիտենք՝ Հայաստանի ներկայիս վարչապետը և Միլլերը օտար մարդիկ չեն, և այցը ամեն դեպքում պիտի տեղի ունենար: Եթե մենք խոսում ենք նոր մոդելի կառուցման մասին, ապա դրան, բնականաբար, պիտի մասնակցի նաև Ալեքսեյ Միլլերը, առավել ևս, որ այժմ Հայաստանում աշխատում է իր գործընկերը: Սա ծրագրային այց է, անսպասելի որևէ բան չկա:
    Հնարավոր է՝ գազի գները իջեցնեն՝ որպես բոնուս կամ նոր հարաբերությունների համալիրի մի մաս, բայց այնտեղ շատ ավելի հետաքրքիր բաներ կան՝ կապված Հայաստանում գազի խնդրի հետ: Օրինակ՝ Ալեքսեյ Միլլերին հետաքրքիր կլինի լսել և քննարկել իրանական գազամուղի տարանցման հետ կապված հարցերը: Գազի գնի հարցը, իհարկե, կարևոր է սոցիալ-քարոզչական առումով, բայց չեմ կարծում, որ այն գերակա հարց է այս քննարկման մեջ:
    – Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում այդ նոր մոդելը, որի մասին խոսեցինք:
    – Կարծում եմ՝ Ռուսաստանը պարզապես փոխում է խաղադրույքները և մոդելի էությունը: Հովիկ Աբրահամյանի ու նմանատիպ անձանց հանդեպ ամենայն հարգանքով հանդերձ՝ կարծում եմ, որ, այնուամենայնիվ, Մոսկվայի համար ավելի հարմար է աշխատել ավելի առաջադեմ հանրության, ավելի ինտելեկտուալ թևի հետ: Եվ Կարեն Կարապետյանը, այսպես ասած, մոսկովյան հայերից է: Երբ ասում ենք՝ Մոսկվայի հայերը, նկատի չունենք մարդկանց, ովքեր սեղմում են Մոսկվայի ձեռքը, ընդհակառակը, կարծում եմ՝ այդ մարդիկ շատ ավելի լավ գիտեն Մոսկվան, քան շատերը Հայաստանում, և այս իմաստով ավելի հարմար են Մոսկվայի համար: Միևնույն ժամանակ, նրանք կպահպանեն Մոսկվային հավատարիմ լինելու գիծը:
    Հետևաբար, կարծում եմ, սա որոշակի փոխզիջում է վերջին շրջանում Հայաստանում նկատվող դժգոհության և Մոսկվայի՝ Հայաստանը իր ուղեծրում պահելու ցանկության միջև: Հիմա արդեն կհայտնվի, այսպես կոչված, «մոսկովյան հայերի» դեսանտը, որը չէի ասի, թե կուժեղացնի իր ազդեցությունը, բայց ամեն դեպքում նրանք շատ ավելի ինքնուրույն խաղացողներ են, քան Հովիկ Աբրահամյանը:


    Печать
    

    Добавление комментария

    Ваше Имя:
    Ваш E-Mail:
    Код:
    Включите эту картинку для отображения кода безопасности
    обновить, если не виден код
    Введите код:

    Օրվա լուր

    

    irevanaz.com


    ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

    «Արտգործնախարարներն ու համանախագահները քննարկել են ավելի վաղ տեղ ունեցած գագաթնաժողովներում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված քայլերը:

    Արտգործնախարարները սկզբունքորեն համաձայնություն են հայտնել համանախագահների վերամշակած փաստաթղթին, որը վերաբերում է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը, ցանկություն հայտնելով հնարավորինս շուտ ավարտուն տեսքի բերել փաստաթուղթը:

    Համանախագահները նաև արտգործնախարարներին հայտնել են, որ ցանկություն ունեն քննարկելու հակամարտությունից տուժած տարածքներ գնահատման առաքելություն իրականացնելու հնարավորությունը»:

    Հրատապ լուրեր

    

    irevanaz.com

         ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ     
    Մեթյու Բրայզա. «Հայաստանը առանց մեծ գին ստանալու չեն ուզում վերադարձնել օկուպացված ադրբեջանական տարածքները»

    

    irevanaz.com

         ԴԱՎՈՍԻ ՖՈՐՈՒՄ     
    Նախագահ Իլհամ Ալիևը ելույթ կունենա պանելային քննարկումներին

    

    irevanaz.com

         ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ     
    Էլմար Մամեդյարով. «Ղարաբաղի վերաբերյալ միջնորդները մի շարք կրեատիվ առաջարկություններ ու կարծիքներ են առաջ քաշել»

    Վերլուծական

    

    irevanaz.com

         ՔՐԵԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ     
    Սարգիս Արծրունի. «ԱԳ նախարարի խորհրդական Ռոբսոնը ցանկանում է, որ ԱՄՆ-ը ջնջվի երկրի երեսից»

    

    irevanaz.com

         ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ     
    Արամ Ամատունի. «Վարչապետի անսպասելի արձակուրդը»

    

    irevanaz.com

         ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ     
    Սարգիս Արծրունի. «Չորս միլիոնանոց Հայաստանի անհեռանկար տեսլականը»

    Տեսանյութեր

    

    Реплика Сергея Строканя: Бакинская проповедь мира

    irevanaz

    

    Ավիգդոր Լիբերման. «Այսպես կոչված «հայոց ցեղասպանությունը» հանդիսանում է՝ զուտ պատմական, վիճելի ու տեսական հարց»

    irevanaz

    

    Героизация фашизма в Армении. Ереван поддерживает нацистов

    irevanaz.com

    Հարցազրույց

    

    irevanaz.com

         ՓՈՐՁԱԳԵՏԻ ԿԱՐԾԻՔ    
    Գրիգորի Տրոֆիմչուկ. «Բաքվի ու Երևանի համար առավել ընդունել է հանդիսանում Ղարաբաղի հարցով, օտարների համար փակ բանակցությունների երկկողմ ձևաչափը»

    

    irevanaz.com

         ՓՈՐՁԱԳԵՏԻ ԿԱՐԾԻՔ     
    Պավել Ֆելգենհաուեր. «Երբ և եթե Ղարաբաղյան հակամարտությունը բռնկվի, բռնկվելու է սաստիկ թափով»

    

    irevanaz.com

         ՍՆՆԿԱՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆ      
    Վահագն Խաչատրյան. «Հայաստանում վիճակը շատ ավելի վատ է, քան կարելի է պատկերացնել»

    Ով ով է Հայաստանում

    

    irevanaz.com

    Իշխան Սերժիկի Զաքարյան - ՀՀ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ

    

    irevanaz, irevan

    Կարեն Վիլհելմի Կարապետյան – Հայաստանի Հանրապետության վարչապետ

    

    irevanaz.com

    Սարգսյան Սերժիկ Ազատի - Հայաստանի Հանրապետության նախագահ

    Մամուլում

    

    irevanaz.com

     ՔՐԵԱՕԼԻԳԱՐԽԻԿ ՀԱՅԱՍՏԱՆ 
    Մի հին թալանի պատմություն. Ծանր մեղադրանքներ ուղղված Սերժ Սարգսյանին

    Մոսկվաբնակ Լևոն Մարկոսը բաց նամակով դիմել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:

    Սա նախագահին հասցեագրված Մարկոսի առաջին նամակը չէ, սակայն այս մեկը նախորդներից տարբերվում է` որոշակի փաստերի ներկայացմամբ, Հայաստանի համակարգի պերճախոս ու դաժան նկարագրությամբ և, որ ամենակարևորն է` կոնկրետ անունների մատնանշումով:

    

    irevanaz.com

        THE WASHINGTON TIMES    
    «ԱՄՆ-ն պետք է դադարեցնեն ԼՂ անջատողականների ֆինանսավորումը»

    Ամերիկյան հեղինակավոր The Washington Times պարբերականը Վաշինգտոնին կոչ է արել դադարեցնել Հայաստանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղին ցուցաբերվող ֆինանսական աջակցությունը:
    Հեղինակի կարծիքով, ԱՄՆ-ի ցուցաբերած աջակցությունը դա միայն թվեր չէ, այլ նաև որոշակի ուղերձ է պարունակում:

    

    irevanaz.com

         ԱՐՏՄԱՄՈՒԼ    
    Նուրիթ Գրինգեր. «Հայաստանը համառ է և հանդիսանում է անգութ հարևան»

    News Blaze պարբերականը հրապարակել է՝ ամերիկացի լրագրող ու հրապարակախոս Նուրիթ Գրինգերի՝ «Ադրբեջան. Զարգացման և աճի կոլեյդոսկոպ։ Մաս-I» վերնագրով հոդվածը:

    Նուրիթ Գրինգերին նշում է նաև Ադրբեջանի բնական հարստությունների, երկրում առկա նավթային հանքավայրերի մասին։

     


    Լռահոս
    

    Էլմար Մամեդյարով. «Ֆրանսիան չպետք է թույլ տա անջատողականների մուտքը երկիր»

    

    Հիքմեթ Հաջիև. «Մենք հավանում ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հակամարտության կարգավորման վերաբերյալ կոչը»

    

    «Դիվանագիտությունը կարող է կանխել ԼՂ հակամարտության էսկալացիան»

    

    Էլմար Մամեդյարով. «Ադրբեջանը ԼՂ-ի հակամարտության փուլային կարգավորման համար առարկայական բանակցությունների կողմնակից է»

    

    Սարգիս Արծրունի. «ԱԳ նախարարի խորհրդական Ռոբսոնը ցանկանում է, որ ԱՄՆ-ը ջնջվի երկրի երեսից»

    

    Ֆիլիպ Ստալդեր. «Ստատուս-քվոյի պահպանումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհ չէ»

    

    Սերգեյ Լավրով. «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող են կարգավորել միայն Ադրբեջանն ու Հայաստանը»

    

    Ալի Հասանով. «ԵԱՀԿ-ը պետք է պահպանի օբյեկտիվություն և հավասարակշռություն»

    

    Հիքմեթ Գաջիև. «Բաքուն ողջունում է Լավրովի հայտարարությունը՝ հայ–ադրբեջանական հակամարտության փուլային կարգավորման վերաբերյալ»

    

    «Ադրբեջան. կարևորագույն էներգետիկ հանգույց»

    

    Արամ Մանուկյան. «Հայաստանում մնացել են վախեցած, խեղճացած, պայքարի ոչ ընդունակ բավականաչափ զանգվածներ»

    

    Այդըն Միրզազադե. «Հակամարտության կարգավորման հարցում իրական առաջընթաց չի ակնկալվում»

    

    Գեներալիտետը կպարտադրի ՀՀ պաշտպանության նախարարի իր թեկնածուին

    

    «Մենք բարձր ենք գնահատում Իտալիայի ջանքերը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում»

    

    Ադրբեջանական բանակի անձնակազմը որակավորման քննություններ է հանձնում

    

    Անվտանգության ծառայությունը ի վիճակի չէ ապահովել ԱՄՆ քաղաքացիների անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում

    

    Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության հռչակումը պատմության շրջադարձային իրադարձություն էր

    

    2018 թվականը հայտարարվել է «Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության տարի»

    

    Թբիլիսիում քննարկվել է Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան ռազմական համագործակցությունը

    

    Բագրատ Ասատրյան. «Բունտ է, որ 420 հազար մարդ մեկնել է. այս սարսափելի ցուցանիշը կպահպանվի և կավելանա»

    Copyright © 2009 IREVANAZ.COM