Բովանդակություն
Ամենաընթերցվող

  • Աֆղանստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքի ...
  • Հունվարի 1-ից լայն սպառման ապրանքների թանկացումներ են ս ...
  • 14.11.2017
  • Նախչըվանի կայազորի զորքերը մարտական պատրաստության են բե ...
  • 09.12.2017
  • 21.11.2017
  • 16.11.2017
  • 04.12.2017
  • 10.11.2017
  • Մարիա Զախարովա. «Ադրբեջանը տարածաշրջանում Ռուսաստանի կա ...
  • Օրացույ
    «    Декабрь 2017    »
    ПнВтСрЧтПтСбВс
     
    1
    2
    3
    4
    5
    6
    7
    8
    9
    10
    11
    12
    13
    14
    15
    16
    17
    18
    19
    20
    21
    22
    23
    24
    25
    26
    27
    28
    29
    30
    31
    Կարծիք
    
    Կպահպանի՞ արդյոք ղարաբաղյան կլանը իշխանությունը Հայաստանում

    Այո
    Ոչ
    Դժվարանում եմ պատասխանել

    Վիճակագրությո



    Flag Counter

    Միլիոնների նվիրատվություններ պետական վերահսկողական ծառայությունների ղեկավարներին ու նրանց կանանց

    irevanaz.comՀայաստանում պետական վերահսկողական ծառայությունների ղեկավարները, նրանց կանայք տարիներ շարունակ միլիոնավոր դոլարների նվիրատվություններ են ստացել, այդպես էլ չհրապարակելով՝ ումից:
    Չնայած այս հանգամանքին, Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովը առ այսօր չի մատնանշել որևէ պաշտոնյայի, ով հարստացել է՝ չարաշահելով իր դիրքը, և առ այսօր հայտնի չէ որևէ դեպք, երբ իրավապահները հետաքննություն են սկսել՝ պարզելու, թե արդյոք այս նվերները կապ ունե՞ն կոռուպցիոն ռիսկերի հետ:
    Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի՝ էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերից, օրինակ, պարզ է դառնում, որ չորս տարվա ընթացքում՝ 2011-2014 թվականներին, նա հանրությանը անհայտ անձանցից ստացել է 2 միլիոն 750 հազար դոլարի նվիրատվություն: Ընդ որում, պաշտոնյայի ստացած նվիրատվությունները մի’շտ եղել են կլորիկ գումարներով և ամերիկյան արժույթով՝ 100 հազար, 150 հազար, 250 հազար, անգամ՝ 1 միլիոն 600 հազար դոլար:
    Այս ոլորտում ստացած նվիրատվությունների գծով երկրորդ տեղում է Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Գագիկ Մկրտումյանի տիկինը՝ Կարինե Մազմանյանը, ով չորս տարվա ընթացքում եկամուտ է ստացել միայն աշխատավարձի տեսքով՝ ամսական միջինը 180 հազար դրամ, ու հանկարծ՝ տպավորիչ նվիրատվություն՝ 100 հազար դոլար 2014 թվականին: Դարձյա՛լ կլոր գումար, ու դարձյա՛լ ամերիկյան արժույթով:
    Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի տիկինը՝ Գայանե Սողոմոնյանը, մի փոքր ավելի համեստ է նվերներ ընդունելու հարցում, չնայած նա էլ չի խուսափել հանրությանը անհայտ բարեգործից նվեր ստանալուց. 2011 թվականին տիկին Սողոմոնյանին նվիրել են 15 հազար դոլար:
    «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանի խոսքով, այն, որ նշված նվիրատվությունները մի՛շտ կազմել են կլոր գումարներ, չնայած նախորդ տարիներին դրամի փոխարժեքի տատանումներին, վկայում է, որ այդ դեպքերը կարող են կոռուպցիոն ռիսկեր պարունակել:
    «Նվիրատվությունը ամբողջովին կարելի է, ըստ էության, դիտարկել որպես բարձր կոռուպցիոն ռիսկային գործարք, որը որ նաև ամրապնդվում է մի շարք երկրների փորձով։ Շատ երկրներ, որոնք որ իրոք պայքարում են կոռուպցիայի դեմ, փորձում են առաջին կարգի փոխկապակցված անձանցից՝ հայրը, մայրը, բացի այլ նվերները ևս հարկեն», - ասաց Մանուկյանը։
    Վարչապետի վերահսկողական ծառայության պետ Սարգիս Գրիգորյանի տիկնոջ՝ Արմինե Քոչարյանի ներկայացրած հայտարագրերը փաստում են՝ 2012, 2013 և 2014 թվականներին նա որևէ եկամուտ չի ունեցել, սակայն վերցրել է ընդհանուր առմամբ մոտ 530 հազար ԱՄՆ դոլարի վարկեր: Ընդ որում, նույն այդ ժամանակահատվածում Սարգիս Գրիգորյանի եկամուտը եղել է միայն նրա աշխատավարձը՝ ամսական միջինը 314 հազար դրամ:
    Ի դեպ, այս ընթացքում՝ 2014 թվականին, վարչապետի վերահսկողական ծառայության պետի տիկինը հաջողացրել է գնել 100 հազար եվրոյի նկարներ՝ չունենալով որևէ եկամուտ:
    Թանկարժեք նկարների մեծ սիրահար է նաև նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը, ով 2013-2014 թվականներին հինգ նկար է գնել՝ ավելի քան 100 հազար դոլարով:
    Արդյոք հնարավո՞ր է երեք տարի անընդմեջ ավելի քան կես միլիոն դոլարի վարկ ստանալ, այն դեպքում, երբ ինքդ եկամուտ չունես, ամուսինդ էլ վաստակում է ամսական 314 հազար դրամ: Պատասխանը, թերևս, ակնհայտ է, բայց «Ազատություն»-ը ճշտեց հայաստանյան բանկերից մեկից։
    Հարցին՝ հնարավո՞ր է վարկ ստանալ, եթե պաշտոնական փաստաթղթավորված եկամուտի որևէ աղբյուր չկա, բանկերից մեկից պատասխանեցին. - «Ցանկացած վարկատեսակ՝ և՛ առանց գրավի, և՛ վարկային գիծ, ցանկացածի դեպքում, պարտադիր պահանջ է՝ ներկայացնել տեղեկանք եկամուտների վերաբերյալ»։
    Մեկ այլ հարցի՝ հնարավո՞ր է մոտ կես միլիոնի վարկ ստանալ, եթե ամսական աշխատավարձը մոտավորապես 314 հազար դրամ է, բանկից պատասխանեցին, որ ոչ։
    Արտակ Մանուկյանի խոսքով, յուրաքանչյուր բանկի համար կարևոր է վարկի վերադարձելիությունը, և անգամ եթե վարկը տրվել է միայն գրավի դիմաց, միևնույն է, անհրաժեշտ է եկամուտ ողջ վարկը՝ ներառյալ տոկոսները, մարելու համար:
    «Չնայած մեզ մոտ կենսամակարդակը գնալով անկում է ապրում, համենայն դեպս աղքատության ցուցանիշը հաստատուն մակարդակի մեջ է գտնվում, բայց այն բոլոր սուբյեկտները, որոնք ունեն փոխկապակցված անձինք, այսինքն՝ իրենց ամուսինները մեծապես, դրանց եկամուտները անշեղորեն աճում է», - ասաց Մանուկյանը։
    Այլ օրինակ. Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լևոն Յոլյանը 2011-2014 թվականների ընթացքում որպես եկամուտ ներկայացրել է միայն իր աշխատավարձը, որը ամսական կազմել է միջինը 547 հազար դրամ: Փոխարենը, նրա տիկինը՝ Անուշ Ասլանյանը, մեծ հաջողությունների է հասել իր կարողությունը բազմապատկելու գործում. եթե 2011 թվականին տիկնոջ դրամական միջոցները կազմում էին մոտ 238 հազար դոլար, ապա երեք տարի անց ավելի քան կրկնապատկվել են՝ գերազանցելով կես միլիոն դոլարը: Բացի այդ, այդ ընթացքում Անուշ Ասլանյանը հաջողացրել է գնել ավելի քան 161 հազար դոլար արժողությամբ անշարժ գույք: Ընդ որում, նշված չորս տարիների ընթացքում Վերահսկիչ պալատի փոխնախագահի տիկինը եկամուտ ստացել է միայն փոխառություններ տալով՝ գրեթե 44․5 հազար դոլար, իսկ թե որտեղից են ի հայտ եկել մյուս միջոցները և ինչպես է բազմապատկել իր կարողությունը՝ հայտնի չէ:
    Մոտ երեք շաբաթ առաջ Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը «Ազատության»-ըչկարողացավ ասել գեթ մեկ պաշտոնյայի անուն, ով ըստ հանձնաժողովի ուսումնասիրության հարստացել է պաշտոնական դիրքի չարաշահմամբ:
    Դիտարկմանը, թե հանրապետության նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը միայն 2014 թվականին 600 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն է ստացել, և հարցին, թե կոռուպցիոն ռիսկեր տեսնո՞ւմ է, Սահակյանը պատասխանեց. - «Կարելի է այդտեղ ռիսկեր տեսնել, բայց դա հետագա քննություն ենթադրող գործընթաց է, որը չի գտնվում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց իրավասությունների շրջանակում»։
    Իրավապահ մարմինները այսօր չպատասխանեցին «Ազատության» հարցմանը՝ արդյոք մինչ օրս ուսումնասիրվե՞լ է՝ այս նվիրատվությունները կոռուպցիոն ռիսկեր պարունակո՞ւմ են, թե՞՝ ոչ:


    Печать
    

    Добавление комментария

    Ваше Имя:
    Ваш E-Mail:
    Код:
    Включите эту картинку для отображения кода безопасности
    обновить, если не виден код
    Введите код:

    Օրվա լուր

    

    irevanaz.com


    ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ԱՇԽԱՐՀԻ ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՆ՝ ՄԶԿԻԹՆԵՐԸ ԱՎԵՐՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ՄԱՀՄԵԴԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄ»

    «Ադրբեջանի օկուպացված հողերը թալանվել են, իրագործվել է էթնիկական զտում։ Հայաստանը ոչնչացրել է մզկիթները և մահմեդական մշակույթի հուշարձանները»։

    Այդ մասին՝ Երուսաղեմի հարցով Ստամբուլում անցկացված ԻՀԿ-ի գագաթնաժողովում իր ելույթում հայտարարել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

    Պետության ղեկավարը նշել է, որ դրա հետ մեկտեղ, Հայաստանը մտադիր է բարեկամական հարաբերություններ հաստատել տարբեր մահմեդական երկրների հետ։

    «Դա ամենամեծ երեսպաշտությունն է։ Աշխարհի մահմեդականները պետք իմանան, որ մզկիթները ավերող Հայաստանը չի կարող լինել մահմեդական երկրների բարեկամ», - ասել է Իլհամ Ալիևը։

    Հրատապ լուրեր

    

    irevanaz.com

         ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ     
     Հայաստանը պետք է պատասխան տա Խոջալուի ցեղասպանության համար

    

    irevanaz.com

         ԵՐԿԱԿԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ     
    Բահար Մուրադովա. «Եվրոպայի արձագանքը ավելի ակնհայտ է դառնում երբ վտանգը մոտենում է իրեն»

    

    irevanaz.com

         ԳՆԱՃ     
    Հայաստանում տավարի միսն արդեն 20 տոկոսով թանկացել է

    Վերլուծական

    

    irevanaz.com

         ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ     
    Հակական բանակը խուրդվել է ներհամակարգային բազարներում՝ իր վրա կրելով համակարգի բոլոր արատները

    

    irevanaz.com

         ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ     
    Սարգիս Արծրունի. «Սովորական թալանի մեխանիկա»

    

    irevanaz.com

         ԱՂՔԱՏ ՀԱՅԱՍՏԱՆ     
    Հունվարի 1-ից լայն սպառման ապրանքների թանկացումներ են սպասվում

    Տեսանյութեր

    

    Турки-Армяне. Суть проблемы. Филипп Экозьянц

    irevanaz

    

    Հայկական կեղծարարություն

    irevanaz.com

    

    «Երևանը հերոսացնում է ֆաշիստների մեղսակիցներին»

    irevanaz.com

    Հարցազրույց

    

    irevanaz.com

         ՍՆՆԿԱՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆ      
    Վահագն Խաչատրյան. «Հայաստանում վիճակը շատ ավելի վատ է, քան կարելի է պատկերացնել»

    

    irevanaz.com

       ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ  
    Ալեքսանդր Խրամչիխին. «Ադրբեջանը պատրաստվում է միակ և վճռական պատերազմի»

    

    irevanaz.com

        ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ    
    Գեւորգ Մելիքյա. «Հայաստանն իրեն պահում է քաղաքական եւ տնտեսական «սոցիոպատի» պես»

    Ով ով է Հայաստանում

    

    irevanaz.com

    Իշխան Սերժիկի Զաքարյան - ՀՀ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ

    

    irevanaz, irevan

    Կարեն Վիլհելմի Կարապետյան – Հայաստանի Հանրապետության վարչապետ

    

    irevanaz.com

    Սարգսյան Սերժիկ Ազատի - Հայաստանի Հանրապետության նախագահ

    Մամուլում

    

    irevanaz.com

        THE WASHINGTON TIMES    
    «ԱՄՆ-ն պետք է դադարեցնեն ԼՂ անջատողականների ֆինանսավորումը»

    Ամերիկյան հեղինակավոր The Washington Times պարբերականը Վաշինգտոնին կոչ է արել դադարեցնել Հայաստանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղին ցուցաբերվող ֆինանսական աջակցությունը:
    Հեղինակի կարծիքով, ԱՄՆ-ի ցուցաբերած աջակցությունը դա միայն թվեր չէ, այլ նաև որոշակի ուղերձ է պարունակում:

    

    irevanaz.com

         ԱՐՏՄԱՄՈՒԼ    
    Նուրիթ Գրինգեր. «Հայաստանը համառ է և հանդիսանում է անգութ հարևան»

    News Blaze պարբերականը հրապարակել է՝ ամերիկացի լրագրող ու հրապարակախոս Նուրիթ Գրինգերի՝ «Ադրբեջան. Զարգացման և աճի կոլեյդոսկոպ։ Մաս-I» վերնագրով հոդվածը:

    Նուրիթ Գրինգերին նշում է նաև Ադրբեջանի բնական հարստությունների, երկրում առկա նավթային հանքավայրերի մասին։

    

    irevanaz.com

      JAMESTOWN FOUNDATION   
    Ռուսաստանը Ադրբեջանին է փոխանցել Իրանի համար նախատեսված սպառազինությունը

    Արկեր, հրթիռներ և այլ ռազմական սարքավորումները Ադրբեջան են մատակարարվել՝ ռազմատեխնիկական համագործակցության մասին երկկողմ պայմանագրի շրջանակներում,- ասվում է Յուլիա Ժուչկովայի՝ Jamestown Foundation կայքում հրապարակված հոդվածում։

     


    Լռահոս
    

    Քյամրան Իմանով. «Հայկական պլագիատի արմատները սերտորեն կապված են տարածքային հավակնությունների հետ»

    

    Ադրբեջանն ու Ռուսաստանը Բաքվում քննարկում են ռազմատեխնիկական համագործակցության հարցեր

    

    Եվրոպական դատարանը հրապարակել է՝ Հայաստանի դեմ Չիրագովների բողոքի վերաբերյալ որոշումը

    

    ԱԽՔ-ից՝ ՍԴ նախագահ. Ինչեր են անելու Արթուր Բաղդասարյանի անցնցում ընտրության համար

    

    Նեժդեթ Ունվար. «Հեյդար Ալիևը միշտ հաշվի է առել Ադրբեջանի և Թուրքիայի շահերը»

    

    Ալեքսանդր Լուկաշևիչ. «Այս տարին բացառիկ կարևոր է եղել՝ վտանգավոր էսկալացիայից խուսափելու և բանակցային դինամիկան վերականգնելու տեսակետից»

    

    ՆԱՏՕ-ն անհանգստացած է Անդրկովկասում ռուսական ռազմական ներկայությունից

    

    Լինաս Լինկյավիչյուս. «ԼՂ հակամարտությունը խաթարում է անվտանգությունը ԵԱՀԿ տարածաշրջանում»

    

    Հակական բանակը խուրդվել է ներհամակարգային բազարներում՝ իր վրա կրելով համակարգի բոլոր արատները

    

    Նովրուզ Մամեդով. «Եվրոպան, որն անտարբեր է Ղարաբաղի օկուպացիայի նկատմամբ, ինքը բախվեց անջատողականության խնդրին»

    

    Սերգեյ Լավրով. «Մոսկվան կշարունակի աջակցել ԼՂ հակամարտող կողմերին լուծում գտնելու հարցում»

    

    Գեորգի Ծերեթելի. «Լարվածության և թշնամանքի աճը Լեռնային Ղարաբաղում լուրջ մտահոգության առիթ է»

    

    Դեկտեմբերի 12-ին նոր որոշում կընդունի «Չիրագովը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով

    

    Սարգիս Արծրունի. «Սովորական թալանի մեխանիկա»

    

    «Բաղմանյանից վաղուց ուզում էր ազատվել Մովսես Հակոբյանը»

    

    Հայաստանն աշխարհի ամենառազմականացված երկրների թվում երրորդն է

    

    Օլգա Բելովան չի պատրաստվում ներողություն խնդրել Հայաստանի վիրավորված քաղաքացիներից

    

    Բաքվում անց է կացվում թուրք-ադրբեջանական ռազմական երկխոսության բարձր մակարդակի 10-րդ նիստը

    

    Նովրուզ Մամեդով. «ԵՄ-ի վերաբերմունքը անջատողականության նկատմամբ եվրոպական երկրների համար վերածվում է բումերանգի»

    

    Ռիման Սարկիսովան այն հայերից է, ովքեր աջակցում են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը

    Copyright © 2009 IREVANAZ.COM