
ՅԱՇԱՐ ԱԼԻԵՎ. «ԵՐԵՎԱՆԻ ԿՈՂՄԻՑ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԴԱԺԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԺԽՏՈՒՄԸ, ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՆ»
«Միջազգային մարդասիրական օրենսդրության լուրջ խախտումներ, որոնք հավասար են պատերազմական հանցագործություններին, մարդկության դեմ ուղղված ոճրագործություններին և ցեղասպանությունների գործողություններին՝ կատարվել են 1980 թվականների վերջին Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում:
Պատերազմը, որը շարունակվում է մինչ օրս, տասնյակ հազարավոր մարդկանց կյանք է խլել, հանգեցրել է՝ քաղաքների, ավանների և գյուղերի ոչնչացմանը, հազարավոր մարդիկ անհայտ կորել են. և Ադրբեջանի բոլոր օկուպացված տարածքներում էթնիկ մաքրման են ենթարկվել ավելի քան 1 միլիոն ադրբեջանցիներ»