Բովանդակություն
Ամենաընթերցվող

  • Իսրայելցի ԶԼՄ-ների ներկայացուցիչներն այցելել են ԼՂ հակա ...
  • Ի՞նչ ստացավ հայ ժողովուրդը Ադրբեջանի դեմ 30 տարի պատերա ...
  • Աղբանոցի գեներալները և Սանասարյան Դավիթը
  • Հայաստանի ժողովրդավարական զարգացումը նրան կմղի Ադրբեջան ...
  • Ի՞նչ է՝ Փաշինյանին Պեկին կանչեցին, նա էլ, թե՝ «թողեք խո ...
  • ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ. ՓԱՇԻՆՅԱՆԻ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ...
  • Հայկական քարոզչամեքենան փորձում է մոլորեցնել ողջ աշխարհ ...
  • ԷԼՄԱՐ ՄԱՄԵԴՅԱՐՈՎ. «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԵՐԿԻՐԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՕԿՈՒ ...
  • Նիկոլ Փաշինյանը բացատրություն է պահանջել Բակո Սահակյանի ...
  • ՔԱՂԱՔԱԳԵՏԻ ԿԱՐԾԻՔ «Ղարաբաղյան կլանը» պատրաստվում է տապա ...
  • Օրացույ
    «    Май 2019    »
    ПнВтСрЧтПтСбВс
     
    1
    2
    3
    4
    5
    6
    7
    8
    9
    10
    11
    12
    13
    14
    15
    16
    17
    18
    19
    20
    21
    22
    23
    24
    25
    26
    27
    28
    29
    30
    31
     
    Կարծիք
    Վիճակագրությո



    Flag Counter

    Հայաստան`երկիր առանց ապագայի

    Վերահսկվող տնտեսություն, մարդու իրավունքների ոտնահարում և Ադրբեջանի հետ պատերազմ սկսելու ռիսկ` այս ամենն ամեն տարի տասնյակ հազարավոր հայերի մղում է լքել իրենց հայրենիքը: Նրանք, ովքեր մնում են, հուսալքված են: Չնայած ամեն ինչին` երկրում տեղի են ունենում քաղաքացիական շարժումներ, որոնք փոփոխության ինչ-որ նշույլ են հաղորդում:
    Հայաստանի մայրաքաղաքի թաղամասերից մեկում` մի աննկատ փողոց: Տասնյակ մարդիկ համբերատար սպասում են իրենց հերթին: Նրանց առջև երկու սպա է կանգնած, և կա ցուցանակ` հայերենով և ռուսերենով, որտեղ նշված է` այստեղ է գտնվում ռուսական միգրացիոն ծառայությունը: Այս մարդիկ քանի ժամ է` կանգնած են արևի տակ`մուտքի արտոնագիր ստանալու և Ռուսաստան աշխատանքի մեկնելու հույսով: Մթնոլորտը լարված է, և միգրացիայի ենթակա թեկնածուները հրաժարվում են մեր հարցերին պատասխանել:
    1991 թվականին Հայաստանն անկախ հռչակելու պահից ի վեր երկիրը լքել է ավելի քան 1 միլիոն մարդ:
    Սարգիսը (իրական անունը չէ) միակն է, ով համաձայնեց խոսել մեզ հետ, բայց միայն այն բանից հետո, երբ մենք հեռացանք հերթից և խոստացանք գաղտնի պահել իր իսկական անունը:
    «Ուզում եմ Հայաստանից գնալ ոչ հաճույքիս համար: Այստեղ իրավիճակը անտանելի է:Ես խոհանոցներ եմ պատրաստում և քիչ գումար եմ աշխատում: Ռուսաստանում կկարողանամ աշխատել այնքան, որ կերակրեմ ընտանիքիս»:
    Նա շատ լավ գիտակցում է, որ հազիվ թե կարողանա իր ունակություններին հարմար աշխատանք գտնել: Ներգաղթել ցանկացողներին հիմնականում աշխատանք են առաջարկում շինարարության ոլորտում, այն էլ` հիմնականում Սիբիրում:
    2010 թվականին գրեթե 2000 հայ արդեն օգտվել են այդ ծրագրից, որը թողարկել են ռուսական իշխանությունները` երկրի ժողովրդագրական խնդիրն իրենց օգտին լուծելու նպատակով: Այնուամենայնիվ, այս ծրագրին մասնակցում են քչերը:
    Երկիրը կորցնում է իր բնակչությանը
    irevanaz.comԼավատեսական կանխատեսումներով` 50 տարի անց երկրի բնակչությունը կկրճատվի 100-200 հազարով. Գագիկ Եգանյան
    Հայաստանի միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանի տեղեկացմամբ` 2010-ին երկրից ընդհանուր թվով 28,960 մարդ է գնացել: Իսկ եթե հաշվի առնենք, որ Հայաստանի բնակչությունը պաշտոնապես 3.1 մլն է (իրականում այն 3 միլիոնից պակաս է), յուրաքանչյուր մարդու գնալը մեծ կորուստ է: Ամեն դեպքում, այս բարձրաստիճան պաշտոնյան չի խոսում մասսայական արտագաղթի մասին, նա միայն ասում է` «իրավիճակն անհանգստացնող է»:
    Ժողովրդագիր (դեմոգրաֆ) և տնտեսագետ Ռուբեն Եգանյանը, ով ՄԱԿ-ի հանձնարարությամբ աշխատում է հայերի ժողովրդագրական խնդրի վրա, գծում է շատ տխուր պատկեր:
    «Լավատեսական կանխատեսումներով` 50 տարի անց երկրի բնակչությունը կկրճատվի 100-200 հազարով: Առավել իրատեսական սցենարով` այդ թիվը կհասնի 500-600 հազարի: Վատատեսական կանխատեսումների մասին նույնիսկ չեմ ուզում խոսել»:
    Հաշվի առնելով եվրոպական վիզա ստանալու դժվարությունները` արտագաղթողների մոտ 80%-ը մեկնում է Ռուսաստան:
    Ռուբեն Եգանյանը համարում է, որ «ռուսների կողմից հայերի ընդունելությունը միանշանակ չէ: Այն բավական վատացել է: Ռուսաստանի կառավարությունն էլ անբարյացակամության դեմ պայքարելու ցանկություն չունի: Նրանք նույնիսկ այն օգտագործում են բնակչության ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու համար: Չնայած ամեն ինչին` հայերը, ամեն դեպքում, շարունակում են աշխատել Ռուսաստանում»:
    Հայաստանում տիրող տնտեսական, սոցիալական և քաղաքական լճացումը հաստատում է այս մասնագետի խոսքը: Միջին աշխատավարձը 120,000 դրամ է, այսինքն` մոտ 235 եվրո: 2008-2010 թթ. աղքատության սահմանագծին են հայտնվել 270,000 մարդ (այսինքն` բնակչության մեկ տասներորդ մասը):
    Օլիգարխների հանրապետություն
    Ըստ կառավարության անդամներից մեկի վկայության` գործազուրկների թիվը երկրում 30%-ից ավելի է` այն դեպքում, երբ այն պաշտոնապես կազմում է 6%-ից ոչ ավելի: Նույնիսկ Հայաստանի տնտեսական աճը, որը համաշխարհային բանկի տվյալներով` 2012թ.-ին կարող է հասնել 7%-ի, չի կարող վերածնել դիտորդների հույսերը:
    Ինչպես կարծում է միջազգային հարաբերությունների և Հայաստանի մասին մի քանի գրքերի հեղինակ Գ. Մինասյանը` «Տնտեսական աճը բավարար չի լինի բնակչության կյանքի վրա դրականորեն ազդելու համար: Որպեսզի հայերը իրոք կարողանան դրանից էական օգուտ քաղել, այն պետք է ամենաքիչը կազմի 10%: Բանն այն է, որ տնտեսությունը գտնվում է օլիգարխների ձեռքում, իսկ երկիրը քայքայում են սև շուկան և կաշառակերությունը: Հարկային վճարումները աննշան են»:
    Իրականում մի խումբ հայ և ռուս գործարարներ իրենց ձեռքում են պահում տնտեսության ամբողջական բնագավառներ: Ըստ տեղի Արտադրողների միության ներկայացուցչի` վերջին տասը տարվա ընթացքում օլիգարխները թաքցրել են գրեթե 200 մլն դոլար: Բացի այդ` երկրի քաղաքական և տնտեսական վերնախավի սերտ կապերը Transparency International-ի վարկանիշային ցուցակում Հայաստանին կանգնեցրել են կաշառակերության 129-րդ տեղում` հնարավոր 182-ից:
    irevanaz.comՌուբեն Հայրապետյանը կենդանի վկայությունն է այն բանի, ինչ քաղաքագետ Մինասյանը անվանում է «օլիգարխների հանրապետություն»: Գործող իշխանությունների մերձավոր այս գործարարը կենտրոնական տեղ է զբաղեցնում ծխախոտի, գազի, տեքստիլ և հյուրանոցային բիզնեսներում: Նա նույնիսկ եղել է խորհրդարանի պատգամավոր, սակայն իր ռեստորաններից մեկում տեղի ունեցած սպանության պատճառով ստիպված է եղել հրաժարական տալ:
    Զոհի հարազատները դժգոհ են, որ նրան չեն հարցաքննել որպես կասկածյալի:
    «Մեզ շատ շուտով ընտրություններ են սպասվում, և այսպիսի ֆինանսական հնարավորություններ ունեցող մարդու կորուստը, ինչպիսին է Ռուբեն Հայրապետյանը, ռեժիմի համար բազմաթիվ դժվարություններ կբերեր»,- պնդում է ակտիվիստ Զառա Հովհաննիսյանը:
    Դատարանների ոչ բավարար անկախությունը և մարդու իրավունքների ոտնահարումը նույնպես անդրադառնում են բնակչության վրա:
    «Հաճախ մեղքի ընդունումը ուժի գործադրմամբ են ստանում, իսկ չինովնիկներին երբեք չեն հետապնդում: Տուժածները վախենում են վատացնել իրենց վիճակը և չեն դիմում դատարան: Ամեն դեպքում` նման գործերի վերաբերյալ արդար քննության սպասելն անիմաստ է»,- ասում է Հայաստանում Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտակ Կիրակոսյանը:
    Բացի այդ` պետական ապարատի դաժանությունը ամբողջ էությամբ երևաց 2008թ.-ի մարտին կայացած նախագահական ընտրություններից հետո, որի ժամանակ հաղթեց գործող նախագահ Սերժ Սարգսյանը:
    Իրավապահ մարմինները ճնշեցին ընդդիմության ցույցերը, որոնք պահանջում էին անցկացնել նոր ընտրություններ: Բախումների հետևանքով զոհվեց առնվազն ութ մարդ, այդ թվում` նաև մեկ ոստիկան:
    2011թ.-ին ավելի քան 3600 հայեր հայց են ներկայացրել Ֆրանսիա` ապաստան ստանալու համար, քանի որ, նրանց խոսքերով, խուսափում են իշխանությունների բռնաճնշումներից:
    Միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը իր հերթին վստահ է, որ այդ մարդիկ պատմություններ են հորինում կտտանքների մասին, որպեսզի ապաստանի իրավունք ստանան, քանի որ այլ կերպ երբեք չեն կարող վիզա ստանալ:
    Ինչ էլ որ լինի` Պետական խորհուրդը դրա հետ համաձայն չէ: 2010թ.-ին այն ժամանակավորապես Հայաստանին դուրս է հանել անվտանգ երկրների ցուցակից` հաշվի առնելով բռնությունը, որի զոհերն են դառնում ընդդիմադիրները:
    Այս ամենի վրա ավելանում է բարդ աշխարհաքաղաքական ենթատեքստը: Հայաստանը մինչ օրս հակամարտում է Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցի շուրջ (ադրբեջանական շրջանի հայ բնակչության մեծամասնությամբ): 1987-1994թթ. ձգված պատերազմի հետևանքով երկու կողմերի զոհերի թիվը կազմել է 20.000 մարդ` այն դեպքում, երբ ավելի քան մեկ մլն մարդ փախստական է դարձել: Երևանն ու Բաքուն դեռևս հաշտության պայմանագիր չեն կնքել և անընդհատ մեղադրում են միմյանց զինադադարի խախտման մեջ:
    Սեպտեմբերի սկզբին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նույնիսկ հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում պատերազմ կհայտարարի:
    Պատկերն ամբողջացնելու համար` հիշեցնենք, որ Հայաստանը գտնվում է Թուրքիայի շրջափակման ներքո, որը Ադրբեջանի ավանդական դաշնակիցն է: Երկիրը ամբողջությամբ մեկուսացված է արևելքից և արևմուտքից, ինչը միջազգային կապերի զարգացման լուրջ խոչընդոտ է:
    Չնայած իրավիճակի ծանրությանը` Վիճակագրական ծառայության ներկայացուցիչ Կարինե Կույումջյանը համարում է, որ արտագաղթը ավելի շուտ քմահաճություն է, քան թե անհրաժեշտություն: «Հայերի մեծամասնությունը, որոնք ցանկանում են հեռանալ երկրից, այստեղ էլ են լավ ապրում: Նրանք ուղղակի ցանկանում են ավելի լավ ապրել»,- ասում է նա:
    Մշուշոտ ապագա
    «Ապագայի նկատմամբ հավատքը փլուզվում է` այնպես, ինչպես ծառն է տապալվում ուժեղ քամուց»,- ասում է Ռուբեն Եգանյանը:
    «Հասարակության մեծ մասը կարող է ուտել կուշտ փորով, զավակները կապրեն ավելի լավ, քան ծնողները: Ապագայի նկատմամբ հավատքը փլուզվում է` այնպես, ինչպես ծառն է տապալվում ուժեղ քամուց»,- ասում է Ռուբեն Եգանյանը:
    Քաղաքագետ Կայծ Մինասյանը համաձայն է նրա հետ: Բնակչության մոտ տիրում է «անտարբերությունը և իշխանությունների նկատմամբ լիարժեք անվստահությունը: Մարդիկ չգիտեն ում դիմել օգնության համար: Երկրում բացակայում է հասարակական համաձայնությունը, և ստեղծված իրավիճակում միակ ելքը մնում է երկրից հեռանալը, էմիգրանտի ճանապարհը բռնելը»:
    Երևանյան «Ջրաշխարհ»-ում աշխատող Լիլիթի խոսքերը բնորոշում են բնակչությանը համակած ֆատալիզմը. «Ես ատում եմ իմ երկիրը: Մեր ղեկավարությանը հետաքրքրում է միայն իր գրպանը և ոչ թե մենք: Ես չեմ ուզում, որ իմ երեխաները մեծանան այստեղ: Հայաստանում նրանց համար ապագա չկա»:
    Ամեն ինչից հիասթափված երիտասարդ այս կինը երազում է Եվրոպա տեղափոխվելու մասին, սակայն եվրոպական վիզա ստանալն անհնար է նրա համար, ուստի, ամենայն հավանականությամբ, նա կտեղափոխվի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ նրա ամուսինը յուրաքանչյուր տարի մի քանի ամսով մեկնում է աշխատելու:
    Հայաստանում ծնելիության մակարդակի անկումը թերևս հստակորեն ցույց է տալիս ապագայի նկատմամբ հավատի բացակայությունը: Եթե խորհրդային համակարգի փլուզման ընթացքում մեկ կնոջ բաժին էր ընկնում 2,5 երեխա, ապա այսօր այդ թիվը կրճատվել է` հասնելով 1,7 երեխայի:
    «Ողջ դժբախտությունն այն է, որ մեր երիտասարդությունը ցանկություն ունի 3 կամ նույնիսկ 4 երեխա ունենալու, սակայն տնտեսական պայմանները նրանց ստիպում են մեկ, լավագույն դեպքում` 2 երեխա ունենալ»,- բողոքում է ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:
    Հայաստանի զարթոնքը
    2013 թվականին նախատեսված նախագահական ընտրությունները ցույց կտան` արդյոք Սերժ Սարգսյանը, ում անվանում են «վերջին մոհիկան», պարտություն կկրի՞:
    Որոշողը կարող է լինել հենց բնակչությունը: Երևանում ԱՄՆ դեսպանը ողջունել է Հայաստանում քաղաքացիական շարժումների երևան գալը:
    Նա մասնավորապես ընդգծել է էկոլոգիական շարժումները, որոնք անցած տարի կանխեցին հիդրոէլեկտրակայանի շինարարությունը:
    «Քաղաքացիական հասարակության ռազմավարությունը կայանում է հետևյալում. խուսափել ուղիղ առճակատումից կառավարության հետ և կենտրոնանալ այնպիսի խնդիրների շուրջ, ինչպիսիք են շրջակա միջավայրը և օտար լեզուներ սովորելը: Այդ կերպ այն փորձում է տեղաշարժվել առանց բաց հարձակումների: Կարծում եմ` չնայած նրանք այժմ հետաքրքրվում են շրջակա միջավայրով, սակայն ապագայում կանցնեն քաղաքական հարցերին»,- ենթադրում է Ռիչարդ Կիրակոսյանը:
    Նրա լավատեսությունը շատ քիչ հայեր են կիսում, սակայն նա, այնուամենայնիվ, պնդում է, որ «հասարակությունը փոխվում է»:
    Ուրեմն ի՞նչ, անտարբերությունը, որ կախված է հայերի քաղաքացիական հոգու վրա, աստիճանաբար վերանո՞ւմ է: Ռիչարդ Կիրակոսյանը վստահ է:
    2013 թվականին նախատեսված նախագահական ընտրությունները մեզ ցույց կտան` արդյոք Սերժ Սարգսյանը, ում անվանում են «վերջին մոհիկան», պարտություն կկրի՞: Հակառակ դեպքում հայ ժողովրդի զարթոնքի մասին խոսելը դեռ վաղ է:
    Կարո՞ղ է փոխվել Հայաստանը
    Սահմանափակ բարեփոխումներն ակնհայտորեն անբավարար կլինեն ֆատալիզմի այս մթնոլորտը հաղթահարելու համար: «Մենք պետք է լիովին առողջացնենք տնտեսական, հասարակական և պետական համակարգերը,- համոզված է Ռուբեն Եգանյանը: - Պետք է կրճատել գործազրկությունը և հայերին հնարավորություն տալ այստեղ վաստակելու այնքան, որքան արտասահմանում: Այս նպատակով պետք է իսկական պայքար սկսել մենաշնորհների դեմ, ինչը ռեալ քաղաքական կամք է պահանջում, որն այսօր պարզապես չկա»:
    Բնակչությունը համամիտ է այս կարծիքին, սակայն իշխանության ներկայացուցիչներն իրենցն են պնդում: «Ասել, թե պետությունն իրավիճակը փոխելու համար ոչինչ չի անում, բացարձակ սխալ է: Նախագահին ընտրել են այն ծրագրի հետ միասին, որը մենք հիմա կյանքի ենք կոչում: Կարելի է ասել, որ ամեն ինչ բավական արագ չի ընթանում, բայց դա դեռ չի նշանակում, թե մենք ոչինչ չենք անում»,- համարում է Գագիկ Եգանյանը:
    Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը կարծում է, որ բոլոր այս հայտարարությունները ոչինչ չեն փոխի, քանի որ «իրավիճակի լավացման միակ հնարավորությունը Թուրքիայի հետ սահմանի բացումն է: Առանց տարածաշրջանում լավ հարաբերությունների` տնտեսության զարգացման ներուժ չի լինի»: Նրա կարծիքով` ներկայումս հարցն այն չէ` կբացվի՞ արդյոք սահմանը, թե՞ ոչ, այլ այն, թե դա երբ տեղի կունենա: «3-5 տարի հետո»,- ասում է նա: Բացի դրանից` բնակչության շրջանում նկատվում է «կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության աճ»:
    Այս են վկայում օլիգարխ Ռուբեն Հայրապետյանի` Հայաստանի մայրաքաղաքի պատերին փակցված տասնյակ նկարները, որոնցում նրա դեմքը խզմզված է:
    «Օլիգարխները Հայաստանի համար լրջագույն վտանգ են ներկայացնում: Կառավարությունը հասկանում է, որ իր ստեղծած հրեշները չափազանց վտանգավոր են դարձել, և ուզում է ազատվել նրանցից: Ես դա Ֆրանկենշտեյնի էֆեկտ եմ անվանում: Համակարգն այլևս չի կարող ջրի երեսին մնալ: Փակ տնտեսությունը, կամավոր թե ուժի գործադրմամբ, շուտով կբացվի: Այլևս չի կարելի հաշտվել քաղաքական և ֆինանսական հանցագործությունների հետ»:
    Բացի դրանից` մի քանի նախանշան մատնանշում է այն, որ պետությունը սկսել է մաքրվել: Այս տարվա մայիսին խորհրդարանի պատգամավորը, ով զուգահեռաբար իր տաղանդը դրսևորել էր դեղագործության ոլորտում, ստիպված եղավ 50 մլն դրամ (մոտ 100 000 եվրո) տուգանք վճարել անբարեխիղճ մրցակցության համար: Մի՞թե գործը մեռյալ կետից շարժվել է: Դժվար թե` իր բլոգում գրում է իրավապաշտպան Գաբրիել Արմաս-Կարդոնան:
    «Կա այս որոշման մեկնաբանման երկու եղանակ. պետությունը, վերջապես, ձեռք է բերել բավարար իշխանություն, որպեսզի օլիգարխներից խլի նրանց շուկաները, կամ որոշ օլիգարխներ պարզապես կօգտագործեն պետությունը մրցակիցների դեմ պայքարելու համար: Առաջին տարբերակն այն է, ինչ տեղի կունենար իդեալական աշխարհում, իսկ երկրորդն ավելի շուտ արտացոլում է իրերի իրական վիճակը»:
    Ամեն դեպքում, նրա խոսքով` այս գործում, այնուամենայնիվ, կա դրական կողմ: Դա կարող է նախանշանը լինել այն բանի, որ օլիգարխները պատրաստվում են շուկայի և սահմանների բացմանը և փորձում են ամրապնդել իրենց դիրքերը` արդիականացված և մրցակցային պայմաններում շուկայի բաժնեմասը պահպանելու նպատակով:
    Էմանուել Դենիել,
    Slate.fr


    Печать
    

    Добавление комментария

    Ваше Имя:
    Ваш E-Mail:
    Код:
    Включите эту картинку для отображения кода безопасности
    обновить, если не виден код
    Введите код:

    Օրվա լուր

    

    irevanaz.com


    ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. «ԵՐԵՎԱՆԸ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ Է ՍԱԴՐԻՉ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ»

    «Ադրբեջանը բազմիցս անգամ կազմակերպել է միջազգային սպորտային միջոցառումներ, որոնց մասնակցել են ծագումով հայ մարզիկներ:
    Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը վկայում է, որ այդ երկիրը ներպետական խնդիրների պատճառով փորձում է սպորտը վերածել քաղաքական գործիքի:
    Սրանով Հայաստանը ցույց տվեց, որ նա պատրաստ չէ իր ժողովրդին խաղաղության նախապատրաստելու, ինչի մասին իրենց հայտարարության մեջ նշում են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները:
    Ցավոք, Հայաստանն «Արսենալի» հայազգի ֆուտբոլիստին օգտագործում է սադրիչ նպատակներով:
    Ծիծաղելի է, երբ մոնոէթնիկ Հայաստանը, որը էթնիկական մաքրման քաղաքականություն է իրականացրել օկուպացված ադրբեջանական հողերում, Ադրբեջանին մեղադրում է ռասիզմի մեջ»:

    Հրատապ լուրեր

    

    irevanaz.com

         ԱՀ ՊՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ     
    Ադրբեջանական ստորաբաժանումների թիրախի տակ է գտնվում Հայաստանի ողջ տարածքը

    

    irevanaz.com

         I24NEWS     
    «Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքը»

    

    irevanaz.com

         ԵՎՐՈՊԱՅԻ ԼԻԳԱ    
    Ադրբեջանը պատշաճ ձևով տրամադրեց պարոն Մխիթարյանի անվտանգության հետ կապված անհրաժեշտ երաշխիքներ - Էլխան Մամեդով

    Վերլուծական

    

    irevanaz.com

         ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ    
    Ինչու չմեկնեցին Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը. Խայտառակության ճանապարհը - Արամ Ամատունի

    

       ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ  
    Հազարավոր զինվորներ զոհվեցին հանուն ոչնչի - Հակոբյան Աննան

    

         ԿՈՌՈՒՊՑԻԱ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՎՈՎ     
    Միրզո Արարատյան. «Ռուբեն Վարդանյանը բռնվեց»

    Տեսանյութեր

    

    ԻՆՉՊԵՍ ՓՈՐՁԵՑ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՎԻԹ ԲԱԼԱՅԱՆԸ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ ԴԱՏԱՐԱՆ

    irevanaz.com

    

    ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ. ՓԱՇԻՆՅԱՆԻ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ, ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԸ ԿՐՃԱՏՎՈՒՄ ԵՆ

    irevanaz.com

    

    1915 Թ. ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

    irevan

    Հարցազրույց

    

         ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ    
    Սմբատ Կարախանյան. «Ռուսաստանում կա կարծիք, որ առաջիկա վեց ամսում Հայաստանը 50 հազար մարդ է լքելու»

    

    irevanaz.com

         ՈՒՂԵՐՁ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ    
    Արսեն Բաղդասարյան. «Օգնեք տուն վերադառնամ» - ՎԻԴԵՈ

    

    irevanaz.com

         ՀԵՏԱԶՈՏՈՂԻ ԿԱՐԾԻՔ      
    Ֆիլիպ Էկոզյանց. «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի հողն է»

    Ով ով է Հայաստանում

    

    irevanaz.com

    Նիկոլ Վովայի Փաշինյան՝ Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ

    

    irevanaz, irevan

    Կարեն Վիլհելմի Կարապետյան – Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ

    

    irevanaz.com

    Հարությունյան Դավիթ Էդոնիսի - Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ

    Մամուլում

    

    irevanaz.com

    Փաշինյան Նիկոլն ընդդեմ Սորոս Ջորջի

    Փաշինյան Նիկոլն ու Վանեցյան Արթուրը որոշել են քաղաքական տեխնոլոգիաներով զբաղվել: Այսինքն՝ պարեցին բոլոր պարերը (տանգո, վալս, պոլոնեզ, մազուրկա, գյումրվա տրնգի և այլն), գաղտնալսվեցին, խայտառակ եղան, հանրությանը համոզեցին, թե վանեցյան արթուրը դատավոր Հրաչին ընդհանրապես հրահանգ չի տվել, ընդամենը ասել է, որ Հրաչը անկախ լինի (սա էլ իրենից անկախ հանգամանքներով կալանավորեց Ռոբերտ Քոչարյանին), հիմա էլ հերթը հասել է քաղտեխնոլոգիաներին:

    

    Իշխանությունը վաճառում է ազատությունը, կամ նոր Հայաստանի դեգրադացիան

    Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, պետությանն է փոխանցել 18.5 միլիոն դոլար։ Անհատույց։ Սա ոչ թե դեղին մամուլի հրապարակում է կամ բամբասանք, այլ ՀՀ կառավարության աշխատակազմից՝ լրատվամիջոցներից մեկին ուղարկված գրավոր պատասխան։ Այդ մասին «ՍիվիլՆեթ»-ին գրավոր...։

    

    «168 ժամ». «Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Պուտինին»

    «Հայաստանի իշխանությունն այդպես էլ որևէ բանական բացատրություն չներկայացրեց՝ ինչո՞վ էր պայմանավորված Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու քայլը։
    Հայտարարությունները, որ դա պայմանավորված էր Սիրիայում գոյություն ունեցող մարդասիրական խնդիրների լուծմանն աջակցելու ցանկությամբ, ծիծաղելի էին։ Իսկ եթե հաշվի առնենք, որ

     


    SOCIAL NETWORK

    Լռահոս
    

    Եթե Մխիթարյանի շուրջ քաղաքական խաղեր են տեղի ունենում, ապա դա այլ բան է - Թահիր Թաղիզադե

    

    Թուրքալեզու երկրների ղեկավարները կհավաքվեն Ադրբեջանում

    

    Վճիռ՝ սեռական հայհոյանքների տակ. Ինչպես է Քոչարյանը սպառնացել դատավոր Դավիթ Գրիգորյանին

    

    Նիկոլ Փաշինյանը բացատրություն է պահանջել Բակո Սահակյանից. Որն է այս քաոսի պատճառը

    

    ՔԱՂԱՔԱԳԵՏԻ ԿԱՐԾԻՔ «Ղարաբաղյան կլանը» պատրաստվում է տապալել Փաշինյանին

    

    ԱՄՆ Կոնգրեսը կարող էր օգնել ԼՂ հակամարտության կարգավորմանը - Ռոբ Սոբհանի

    

    ԵԽ-ն աջակցում է մասնակից երկրների տարածքային ամբողջականությունը

    

    Արթուր Դավթյանի օգնականը 10 հատ մեքենա է գնել և վարձույթով տվել

    

    Չեխիան մտադիր է Ադրբեջանում պաշտպանական նշանակության ապրանքների արտադրություն հիմնել

    

    Ի՞նչ ստացավ հայ ժողովուրդը Ադրբեջանի դեմ 30 տարի պատերազմելու արդյունքում - Էլմար Մամեդյարով

    

    Վիշեգրադյան խմբի երկրների ԱԳՆ ղեկավարներն աջակցում են գործընկեր երկրների տարածքային ամբողջականությանը

    

    Ստանիսլավ Տարասով. «Փաշինյանը շատ հայտարարություններ է անում, բայց ոչ մի կոնկրետ բան չի անում»

    

    Էլիզաբեթ II-ը՝ «Ադրբեջանական քյալաղայի և ղարաբաղյան ձիեր» շոույում

    

    Մենք կարող ենք խաղաղ գոյակցել հայերի հետ. Թուրալ Գյանջալիև

    

    Փաշինյանի այցը Ղարաբաղ, հանդիսանում է միջազգային իրավունքի խախտում. Խալաֆ Խալաֆով

    

    Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ՆԱՏՕ-ի աջակցությունը շատ կարևոր է. Էլմար Մամեդյարով

    

    Ղարաբաղի վերաբերյալ Իլհամ Ալիևի դիրքորոշումը ավելի կոշտ է դարձել

    

    Ադրբեջանին անհրաժեշտ է թուրքալեզու երկրների աջակցությունը. Ալի Հասանով

    

    Ադրբեջանում բացակայում են՝ նեոնացիզմի, ռասիզմի, ռասայական խտրականության և այլատյացության դրսևորումները

    

    Քննիչներն իրենց դեմ գործ չեն հարուցի․ զոհված զինվորի մայր

    Copyright © 2009 IREVANAZ.COM