
ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ԹՈՒՐՔԻԱՆ և ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԻՐԱՐ ԱՄԵՆԱՄՈՏ ԵՐԿՐՆԵՐՆ ԵՆ»
Թուրքիան և Ադրբեջանը աշխարհում իրար ամենամոտ երկրներն են ու դաշնակիցները:
Այս մասին հայտարարել է Իլհամ Ալիևը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ հրավիրված համատեղ մամուլի ասուլիսում:
Պետության ղեկավարը նշել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան պայմանավորվել են շարունակել համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում:
«Այսօր մենք պայմանավորվեցինք շարունակել համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում:
Ադրբեջանն իր պաշտպանունակությունը ամրապնդում է նաև Թուրքիայում արտադրված արտադրանքի շնորհիվ»: