
ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՄԵՆՔ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆԵԼՈՒ ԵՆՔ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՀՈՂԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
«Իհարկե, իմ հիմնական գործը եղել է Ղարաբաղի հարցի լուծումը և ղեկավարությունը՝ որպես Գերագույն գլխավոր հրամանատար, սեպտեմբերին սկսված պատերազմում:
Այս գոտիների՝ Ղարաբաղի տարածաշրջանի վերականգնումը այսօր ևս առանձնահատուկ տեղ է գրավում իմ գործունեության մեջ: Սա պատահական չէ, սա բնական է:
Մենք ամեն ինչ անելու ենք ազատագրված հողերը վերականգնելու համար: Ամեն օր իմ աշխատանքի հիմնական մասը նվիրված է դրան:
Սակայն, մյուս տարածքների զարգացումը նույնպես երբեք չի մոռացվի, դրանում ադրբեջանական ժողովուրդը կարող է վստահ լինել: Վստահ եմ, որ այս տարին նույնպես հաջող կլինի, մենք կկառուցենք էլ ավելի հզոր Ադրբեջան»: